Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Անրի Վեռնոյ

  1. #1
    Սկսնակ մասնակից Nora-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2012
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0

    Անրի Վեռնոյ

    Այսօր ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վեռնոյի (ի ծնե՝ Աշոտ Մալաքյան, ֆրանսերեն՝ Henri Verneuil) ծննդյան օրն է:

    Վեռնոյըՙ ֆրանսիական եւ համաշխարհային կինոյի նշանավոր դեմքերից մեկը, որ հատկապես իր «Մայրիկ» ֆիլմով կարողացել է այնքան վճիտ ու առինքնող ներկայացնել Մեծ եղեռնից մազապուրծ հայ գաղթականների կյանքը Մարսելում:

    Ծնվել է 1920թ.-ի հոկտեմբերի 15-ին Թուրքիայի Ռոդոստո քաղաքում: 1924թ. ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիայի Մարսել քաղաք` միանալով Մեծ եղեռնից մազապուրծ հազարավոր հայ ընտանիքներին: Էքս-ան-Պրովանսի ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո, անցել է լրագրողական գործունեության: 1944-46թթ եղել է «Հորիզոն» հանդեսի գլխավոր խմբագիրը: 1945թ. Անրի Վեռնոյ կեղծանունով Հայ Դատի վերաբերյալ հոդվածաշար է հրապարակել «Մարսելյեզ» թերթում: 1947թ-ից անցել է կինոյի ոլորտ: Նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, հռչակավոր կատակերգու Ֆեռնանդելի մասնակցությամբ: 1951թ. ասպարեզ է հանել իր առաջին` «Մեռածների սեղան» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որի շնորհիվ դասվել է Ֆրանսիայի լավագույն կինեմատոգրաֆիստների շարքը: Հոլիվուդը պայմանագրեր է կնքել նրա հետ: Ժան Գաբենի, Ալեն Դելոնի, Ժան-Պոլ Բելմոնդոյի, Օմար Շարիֆի և այլոց համագործակցությամբ ավելի քան 40 կինոնկար է նկարահանել: 1980թ. այցելել է Հայաստան: 1996թ. արժանացել է «Սեզար» մրցանակի: Կյանքի վերջին տարիներին նկարահանել է «Մայրիկ» և «Պարադի փողոց, թիվ 588» լիամետրաժ ֆիլմերը, որոնցում արտացոլվում է իր մանկության և պատանեկության տարիները, հայերի չարչարանքները: Մահացել է Ֆրանսիայի Բանյոլե քաղաքում:
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (15.10.2012), manush (15.10.2012)

  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2682
    Անրի Վերնոյ. «Մայրիկ»
    -Երբ կկարդաս այս տողերը, ես այլևս այս սարսափով լի քաղաքում չեմ լինի: Այստեղ փոքր մարդիկ ոչնչացվում են, ես այդպիսի մի փոքրիկ մարդ եմ... Երկու մահճակալ քնելու համար, տասնչորս բազկաթոռ նստելու համար և մի քանի լողասենյակ մի հին կմախքի կյանքում չափից դուրս շատ չէ՞...
    Ես վերադառնում եմ այն տունը, որտեղ ապրել ենք միասին: Հիշո՞ւմ ես մեր տունը, Ազատ, մեր դուռն ու սեղանը մշտապես բաց էին հյուր եկող բարեկամների առջև:
    Մի օր մեզ մոտ եկան մարդիկ և ասացին, որ քո բարեկամներն են, մենք էլ սովորականից լայն բացեցինք դռները և պարզամտորեն հավատացինք հիշատակ լուսանկարվելուն, դրանք ծիծաղաշարժ ֆոտոներ էին՝ քո մանկությունը պատկերող: Քո զանգից հետո ես գնացի, այդ ամսագիրը գնեցի, թերթելով այն՝ ցավում էի, որ հորդ շփոթում ես խեղկատակի հետ, որը կոտրատվում է իր լուսանկարն ամսագրում տեսնելու համար և խոսեցիր իմ դեմքի պրոտեսքային և գոռոզ արտահայտության մասին... Թերևս այդպես է, բայց այդ պահին մենք քո մասին էինք խուսում: Քո մեծ զայրույթի պահին հեռախոսով երևի չհամարձակվեցիր հիշեցնել քո ամսական օգնությունների մասին, դե ուրեմն իմացիր, որ այդ բոլոր գումարներն առաջին ֆրանկից սկսած պահված են պահարանում, այն տուփի մեջ, որը դու լավ ճանաչում ես: Այդ դրամը քոնն է, մենք դրան երբեք չենք դիպչի, սակայն քանի դեռ կենդանի ենք, կարող ենք երևակայել, որ հնարավորություն ունենք դադարեցնել աշխատանքը շնորհիվ մեր որդու:
    Եվ որպեսզի մորդ չվշտացնեմ, կասեմ նրան, որ ինձ արքայավայել ընդունեցիր: Դա զուտ ճշմարտություն է ինձ համար՝ հաշվի առնելով Կառոլի պատվիրած շքեղ սենյակները:
    Այսքանը, որդիս... Ես մեկնում եմ....
    Քո ծեր հայր, Հակոբ..
    Անրի Վերնոյ («Մայրիկ»)

  4. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2019
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0
    《Գեղեցիկ է հայոց այբուբենը։Տառեր,որ ոչ մի այլ բնավորության նման չեն, և որոնք փոխանցում են մի ողջ ժողովրդի հիշողություն։Այդ հիշողությունից ավելի զորեղ ոչինչ չկա,քանի որ այն մոտեցնում է իր արմատներին նրան,ով մի փոքր հեռացել է դրանցից》։Անրի Վերնոյ

  5. #4
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2019
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0
    《Երկար ժամանակ ինձ հայ էին անվանում՝ առանց շատ բան իմանալու այն հողի մասին,որտեղ իմ նախնիները,սկզբնավորվելով Ուրարտու երկրից,կառչել էին իրենց մշակութային ժառանգությանը՝չնայած բոլոր ջարդերին ու հալածանքներին՝ամեն անգամ հուսալով,որ դա վերջին անգամն էր》։Անրի Վերնոյ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •