+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Ուսուցչի գործունեության գնահատման վերաբերյալ

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2012
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0

    Ուսուցչի գործունեության գնահատման վերաբերյալ

    Հարգելի գործընկերներ
    Կրթության ազգային ինստիտուտում ուսուցիչների ատեստավորման և տարակարգ ստանալու գործընթացը կարգավորող փաստաթղթերի փաթեթը լարամշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուրախ կլինի ստանալ ձեր առաջարկություններն այն մասին, թե ինչպես, ինչ հարցաշարերով, ինչպիսի քայլերով գնահատվեն ուսուցչի վարպետությունը:
    Քննարկման համար ընդունելի են ձեր բոլոր առաջարկները մինչև նոյեմբերի 15-ը:
    Ակնկալում ենք ձեր համարձակ առաջարկներն ու նախաձեռնությունները:
    Սիրով՝ խմբի ղեկավար Անահիտ Բախշյան

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (15.10.2012), arm.150yan (26.10.2012), Chuk (12.10.2012), gayane0803 (15.10.2012), hJemma (16.10.2012), karine66 (16.10.2012), Khachatryan N. (14.10.2012), Liza92 (17.10.2012), manush (12.10.2012), Անուշ Ալեքսանյան (17.10.2012), Արաքս Հոխիկյան (16.10.2012), Արեգ (18.10.2012), Արմինե Մ (15.10.2012), Լիլիթ (13.10.2012), Լյուբա (16.10.2012), Կ.Մարգարյան (19.10.2012), Երիտասարդ մանկավարժ (16.01.2014), Մանոն (14.10.2012), Միքայելյան Կարինե (24.05.2018), Նարինե (19.10.2012), Parandzem (21.10.2014), Ruben (15.10.2012), torosian (18.10.2012)

  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2012
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Չնայած այն հանգամանքին, որ մենք հաճախ խուսափում ենք գնահատող իրադրություններից, այնուամենայնիվ մանկավարժի վարպետության իրական գնահատումը այս ոլորտում զարգացման և առաջընթացի պայմաններից մեկն է հանդիսանում: Սակայն մանկավարժի վարպետությունը գնահատելու համար ցանկալի է ունենալ նրա վարպետության բոլոր բաղադրիչները գնահատող միջոցներ: Բաղադրիչներ ասելով նկատի ունեմ մանկավարժի դիդակտիկ, ակադեմիական, հաղորդակցական, ավտորիտար, կազմակերպչական և այլ ունակությունները, որոնց ամբողջական գնահատումը կարող է միայն առավելագույնս արդար համարվել: Օրինակ` մանկավարժական տակտը, մանկավարժի հաղորդակցական ունակությունների մաս է կազմում և շատ կարևոր: Ինչպես գիտենք, մանկավարժը ավելի շատ կրթում է իր անձով, քան իր գիտելիքներով: Սակայն մինչ օրս կիրառվել են առավելապես գիտելիքները գնահատող միջոցներ:

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (17.10.2012), arm.150yan (26.10.2012), gayane0803 (17.10.2012), manush (18.10.2012), Վարսիկ Հովսեփյան (22.10.2012), Անահիտ Բախշյան (25.10.2012), Արեգ (18.10.2012), Թեհմինա Քոչարյան (21.10.2012), Լիլիթ (05.11.2012), սուսան1965 (22.10.2012), Նարինե (19.10.2012), Parandzem (11.07.2015), Ruben (18.10.2012)

  5. #3
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2012
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Առաջարկում եմ, մանկավարժի վարպետության գնահատման համակարգում ընդգրկել գնահատման տարբեր միջոցներ` թեստեր, հարցազրույց, դասալսում և այլն, հաշվի առնելով մասնագետի անձնային որակները, հասարակական ակտիվությունը, աշակերտների առաջադիմությունը և այլ չափանիշներ:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (17.10.2012), arm.150yan (26.10.2012), gayane0803 (17.10.2012), Liza92 (17.10.2012), manush (18.10.2012), Անահիտ Բախշյան (25.10.2012), Արեգ (18.10.2012), Լիլիթ (05.11.2012), Ruben (18.10.2012)

  7. #4
    Ավագ մասնակից Գագիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    252
    Հեղինակության աստիճան
    144
    Հրագելի տիկին Բախշյան, չգիտեմ կհամաձայնվեք իմ կարծիքի հետ, բայց ես կարծում եմ, որ մեր իրավիճակում ուսուցչի ատեստավորումը շատ է բարդացված: Միայն կարգը նկարագրող փաստաթուղթը 61 էջ է (ով տեղյակ չէ կարող է նայել այստեղ): Անհասկանալի է հանրակրթության բնագավառի օրենսդրության իմացություն ստուգումը, որը կազմում է հարցերի 15 տոկոսը: Մեր իրավիճակում միայն մի բան է պետք ապահովել` ուսուցչի առարկայական-մասնագիտական գիտելիքներ օբյեկտիվ ստուգում: Օբյեկտիվության դեպքում կպարզվի, որ ուսուցիչների մի մեծ բազմություն իր առարկայից դիմորդի համար նախատեսված քննությունից անբավարար է ստանում (սա վերաբերվում է նաև Երևան քաղաքին):

    Եթե սա իրոք այդպես է, ապա և ժամանակի, և ֆինանսների խնայողության տեսակետից, մնացածը լրիվ ավելորդ է: Որպես առաջին և անհետաձգելի քայլ պետք է դպրոցն ազատել այդ տեսակ ուսուցիչների հոծ բազմությունից, քանի որ եթե նրանք իրենց առարկայից անբավարար են ստանում, իմաստ չունի պարզել մանկավարժական գիտելիքները, լավ կամ վատ մարդ լինելը, կամ էլ որևէ ուրիշ բան:
    Գումարած դրան, որ գործազուրկների մեջ ահագին ավելի լավերը կան, նույնիսկ շատ լավերը:
    Գ.Աղեկյան
    www.MathNet.am

  8. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (18.10.2012), arm.150yan (26.10.2012), gayane0803 (17.10.2012), Liza92 (17.10.2012), manush (18.10.2012), Անահիտ Բախշյան (25.10.2012), Արեգ (18.10.2012), Արմինե Մ (18.10.2012), ԺաննաՀ (18.10.2012), Լիլիթ (05.11.2012), Կ.Մարգարյան (19.10.2012), Մանոն (18.10.2012), Նարինե (19.10.2012), Ruben (18.10.2012)

  9. #5
    Մոդերատոր Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    289
    Հեղինակության աստիճան
    32
    Հարգելի գործընկերներ
    Կարծում եմ, որ կրթության ազգային ինստիտուտում և այդ ծրագիրը շահած այլ կազմակերպություններում ուսուցիչների ատեստավորման ժամանակ, շատ լավ էին կազմակերպել դասընթացները, ինչպես նաև բավականին հաջող թեսթեր էին կազմել:
    Իսկ տարակարգ ստանալու գործընթացը, կարծում եմ, որ պետք է ուսուցչի նվաճումները, ակտիվ գործունեությունը, տպագրությունները և մասնագիտական դասընթացներին մասնակցած վկայականներն ու դիպլոմները ապացույց լինեն նրա վարպետության մասին:
    Տարակարգ ստանալու պարագայում ինչ թեսթի մասին է խոսքը, չէ որ նա 5 տարով ատեստավորվել է, հանձնել է թեսթ:
    Ես առաջարկում եմ նման քայլերով գնահատվեն ուսուցչի վարպետությունը:
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (18.10.2012), arm.150yan (26.10.2012), gayane0803 (18.10.2012), manush (18.10.2012), Անահիտ Բախշյան (25.10.2012), Լիլիթ (05.11.2012), Մանոն (18.10.2012), Նարինե (19.10.2012), Parandzem (11.07.2015), Ruben (18.10.2012)

  11. #6
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2012
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի գործընկերներ, միանալով այն կարծիքներին, որ հնարավորինս օբյեկտիվ գնահատում կարող է ապահովել ուսուցչի մասնագիտական (լայն իմաստով, այլ ոչ միայն առարկայի իմացության) բոլոր կարողությունների վերլուծությունը, կարծում եմ պետք է այդ գնահատմանը մասնակցեն նաև աշակերտները, ծնողները և գործընկերները: Նշված յուրաքանչյուր խումբ պետք է ուսուցչի մասին հարցաշար (հանգամանալից մտածված և մշակված) լրացնի:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (18.10.2012), arm.150yan (26.10.2012), gayane0803 (18.10.2012), manush (18.10.2012), Վարսիկ Հովսեփյան (22.10.2012), Արմինե Մ (18.10.2012), Կ.Մարգարյան (19.10.2012), Ruben (21.10.2012)

  13. #7
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2012
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0

    Ջղայնացնող http://forum.armՈւսուցչի գործունեության գնահատման վերաբերյալ

    Կարծում եմ, ատեստավորվող ուսուցիչը պիտի հնարավորություն ունենա դաս վարելու, եթե ոչ ամբողջ մի դաս, ապա դասի մի հատված: Վերապատրաստման ուղեցույցներում կարելի է ժամանակահատված հատկացնել դասեր վարելու և դրանք քննարկելու համար:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (18.10.2012), gayane0803 (18.10.2012), manush (18.10.2012), Անահիտ Բախշյան (25.10.2012), Արմինե Մ (18.10.2012), Կ.Մարգարյան (19.10.2012), Ruben (21.10.2012)

  15. #8
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2012
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Գագիկ,շնորհակալ եմ Ձեր տեսակետը հայտնելու համար, նամանավանդ, որ ինձ հուզող խնդիրն էլ հենց դա է՝ ինչպե՞ս ազատվել անգրագետ ուսուցիչներից,ինչպե՞ս ստուգել նրանց առարկայական գիտելիքները, եթե ոչ՝ օրինակ, հարցաշարերի օգնությամբ նրանց մասին աշակերտների ու ծնողների կարծիքները բացահայտելու միջոցով:Նման հարցաշարեր գրել է հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պետրոսյանը, որոնք նախարարի հրամանով և խեղաթյուրված տեսքով դրվել են տարակարգ ստացող ուսուցիչների բնութագրիչներում: Նախատեսում ենք քննարկման ներկայացնել այդ հարցաշարերը, ի՞նչ կարծիքի եք:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (20.10.2012), arm.150yan (26.10.2012), gayane0803 (19.10.2012), manush (19.10.2012), Անուշ Ալեքսանյան (19.10.2012), Արմինե Մ (19.10.2012), Գագիկ (19.10.2012), Նարինե (19.10.2012), Ruben (21.10.2012)

  17. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2012
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Լուսինե, նման հարցաշարեր կան, կարո՞ղ եք մասնակցել դրանց քննարկմանը, աշխատանքային խումբը շնորհակալ կլինի:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (20.10.2012), arm.150yan (26.10.2012), gayane0803 (19.10.2012), manush (19.10.2012), Անուշ Ալեքսանյան (19.10.2012), Ruben (21.10.2012)

  19. #10
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2012
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Անուշ,այ ինչպե՞ս, ի՞նչ գործիքներով չափել ուսուցչի վարպետության Ձեր նշած բաղադրիչները:Ի՞նչ եք առաջարկում:

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (20.10.2012), gayane0803 (19.10.2012), manush (19.10.2012), Անուշ Ալեքսանյան (19.10.2012), Գագիկ (19.10.2012), Ruben (21.10.2012)

+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •