Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Վիկտոր Համբարձումյան

  1. #1
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    815
    Հեղինակության աստիճան
    1334

    Վիկտոր Համբարձումյան


    Վիկտոր Համբարձումյան (Սեպտեմբեր 18, 1908 - Օգոստոս 12, 1996), հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Վ. Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս, Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։

    Աղբյուր՝ http://hy.wikipedia.org

    Վիկտոր Համբարձումյանին նվիրված կայք՝ http://ambartsumian.ru/arm/

    Պատմության այս օրը. Վիկտոր Համբարձումյան
    Արա Նախշքարյան
    Վերջին խմբագրող՝ manush: 18.09.2012, 13:33:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit_87 (28.09.2012), Anush Avetisyan (18.09.2012), arm.150yan (09.10.2012), Արեգ (18.09.2012), Ruben (18.09.2012), Ruzan_#105 (18.09.2012)

  3. #2
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    815
    Հեղինակության աստիճան
    1334

    ... «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ» ...

    29.08.1994
    Վիկտոր Համբարձումյանի կտակից
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 18.09.2012, 13:48:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (18.09.2012), arm.150yan (09.10.2012), Արեգ (18.09.2012), Ruben (18.09.2012), Ruzan_#105 (18.09.2012)

  5. #3
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    815
    Հեղինակության աստիճան
    1334
    .... Վիկտոր Համբարձումյան… Որքան շատ բան է ասում այդ անունը։ Կենդանի լեգենդ։ Աստղերի հետ խոսող մարդ։ Ժողովրդի հիշողության մեջ այդպիսին է հավերժացվել մեծ հայորդու կերպարը։ Վիկտոր Համբարձումյանը բացառիկ երջանիկ այն մարդկանցից էր, որոնց շուրջ լեգենդ են հյուսում նրանց կենդանության օրոք, եւ որոնք անմահանում են հավերժության կամարների տակ։ Վիկտոր Համբարձումյանն աստղերի դեսպանն էր այս անցավոր աշխարհում։ Մեզ շատ ժամանակ չի բաժանում այն օրից, երբ անջնջելի հետք թողնելով երկրի վրա, նրա հոգին սլացավ տիեզերք, որով նա միշտ զմայլվել ու զարմացել էր, նաեւ՝ թափանցել նրա գաղտնիքների մեջ։ Եվ, հավանաբար, նա այնտեղ հանդիպել է իր աստղին, ձուլվել նրան։ Ու ամեն անգամ, երբ հայացքներս ուղղենք երկինք, տիեզերքի բազում աստղերի ու աստղասփյուռների մեջ, անպայման, տեսնելու ենք նրա ցոլացող Աստղը...

    Հատված ՅՈՒՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԱՍՏՂԵՐԻ ԴԵՍՊԱՆԸ» հոդվածից (09.09.2008թ., «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ)

    ***********

    Ծնվում են մարդիկ, որոնք դեմք ու դիմագիծ են տալիս իրենց սնուցող մայր ժողովրդին: Այդպիսիք էին ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑՆ ՈՒ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ, ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹՆ ՈՒ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻՆ, ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆՆ ՈՒ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՆ: Այդպիսին է ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:

    ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (18.09.2012), arm.150yan (09.10.2012), Արեգ (18.09.2012), Ruben (18.09.2012), Ruzan_#105 (18.09.2012)

  7. #4
    Մոդերատոր Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    289
    Հեղինակության աստիճան
    31
    Աստղագիտության օրը
    18 սեպտեմբեր 2012

    2009 թվականին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 18-ը' ականավոր գիտնական, աստղագետ ու աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, մեր հանրապետությունում նշել որպես Աստղագիտության օր:
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (09.10.2012), manush (19.09.2012), Ruben (18.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •