Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Տառասխալներ և վրիպակներ ֆորումի գրառումներում. թույլատրելի՞ է, թե՞ ոչ

  1. #11
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    2
    Հեղինակության աստիճան
    0
    Ընդհանրապես, իմ կարծիքով ֆորումներում տառասխալների արգելումը հնարավոր չէ առաջին հերթին տեխնիկապես: Բայց առանց տառասխալների գրառումը միշտ էլ ավելի լավ տպավորություն է գործում, քան տառասխալներով, անընթեռնելի գրառումը: Ինչ վերաբերում է վիճակը փոխելուն` իմ կարծիքով ինչ-որ քայլեր ձեռնարկել հարկավոր չէ: Տառասխալներով գրող անդամները, տեսնելով և կարդալով մյուսների անսխալ գրառումները, իրենք էլ կսկսեն այդպես գրել (թեկուզ ոչ գիտակցաբար): Իսկ վրիպակներից խուսափելու համար, կարելի է պարզապես մինչև գրառումը ավելացնելը այն աչքի անցկացնել:

  2. #12
    **
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2010
    Հասցե
    
    Գրառումներ
    276
    Հեղինակության աստիճան
    168
    Միանգամից հնարավոր չէ ուղղել այդ սխալենրը: Քանի որ ոչ մեկս էլ կատարյալ չենք և պատահում է սխալներ: Իսկ սկալների մասին կարել ԱՀ գրել, այլ ոչ ֆորումում վեճ դարձնել

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    SchoolT (08.06.2010)

  4. #13
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    50
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    13
    Ես բավականին երկար ժամանակ չեմ անդրադարձել այս հարցին: Պատճառը` մի քիչ մեղավոր էի զգում ինձ, որովհետև երևի ամենից շատ ես էի գրում տառասխալների ու վրիպակների մասին: Ոչինչ չի փոխվել, ոչ ոք չի ուղղվել: Տառասխալներով և վրիպակներով գրողները շարունակում են նույն ձևով: Նրանք կամ չեն կարդում իրենց գրածները, կամ ... չեն կարողանում ուշադիր լինեն: Չէ', գործիք է պետք ունենալ, որպեսզի գրելու պահին սխալները ցույց տա: Ի դեպ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն . . . և ուրիշ շատ այլ լեզուների համար Word-ը այդ հնարավորությունը տալիս է: Հենց նոր մի գյուտ արեցի. պարզվում է ֆորումի պատուհանում երբ Word-ի փոխարեն Wod գրեցի, բառի տակ գիծ երևաց: Հայերեն "spell check" է հարկավոր:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Էմմա Խաչատրյան (28.03.2018), Լիլիթ (21.06.2010)

  6. #14
    ծպտյալ պինգվին Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Եթե հանկարծ որոշեք անարգանքի սյունին գամել տառասխալներով գրողներին, խնդրում եմ ինձ նախապես զգուշացնել, որ գրառում չկատարեմ, որովհետև ինձ համար առանց տառասխալի գրառում կատարելը մեծ դժվարություն է, պարտադիր մեկ-երկու տեղ պիտի սխալվեմ, տառեր "կուլ տամ" կամ սխալ կոճակ սեղմեմ: ուֆ-ուֆ

  7. #15
    Ավագ մոդերատոր Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    148
    Մեջբերում Gago-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես բավականին երկար ժամանակ չեմ անդրադարձել այս հարցին: Պատճառը` մի քիչ մեղավոր էի զգում ինձ, որովհետև երևի ամենից շատ ես էի գրում տառասխալների ու վրիպակների մասին: Ոչինչ չի փոխվել, ոչ ոք չի ուղղվել: Տառասխալներով և վրիպակներով գրողները շարունակում են նույն ձևով: Նրանք կամ չեն կարդում իրենց գրածները, կամ ... չեն կարողանում ուշադիր լինեն: Չէ', գործիք է պետք ունենալ, որպեսզի գրելու պահին սխալները ցույց տա: Ի դեպ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն . . . և ուրիշ շատ այլ լեզուների համար Word-ը այդ հնարավորությունը տալիս է: Հենց նոր մի գյուտ արեցի. պարզվում է ֆորումի պատուհանում երբ Word-ի փոխարեն Wod գրեցի, բառի տակ գիծ երևաց: Հայերեն "spell check" է հարկավոր:
    Armenian PowerSpell-ը ճանաչում է հայոց լեզվի բառերի 97 տոկոսը
    և ուղղում է դրանց մեջ թույլ տրված սխալները

    Armenian PowerSpell-ը կամ Հայոց լեզվի ստուգման ծրագիրը այժմ արդեն կարող է ստուգել մոտ 600 000 բառ եւ բառաձեւ: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Սահակ Պարթեւ-Պապյան» ընկերության տնօրեն Հայկ Պապյանը` ավելացնելով, որ ծրագիրն այժմ ապահովում է հայոց լեզվի 97%-անոց ծածկույթ, ինչը նշանակում է, որ ծրագիրը ճանաչում է հայոց լեզվում կիրառվող բառերի 97%-ը (մոտ 600 000 բառ) եւ ուղղում է այդ բառերում թույլ տրված տառասխալները:

    www.armedu.am

  8. #16
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121
    Armenian PowerSpell ծրագիրը վճարովի ծրագիր է, ու թեև ես համարում եմ, որ առաջարկված գինը լրիվ նորմալ ու ընդունելի գին է, միևնույն է պետք է համաձայնվենք, որ սովորական կիրառողի համար այնքան էլ ձեռնտու չէ տարեկան 9000 դրամ տալ այս ծրագրին: Բացի այդ, եթե խնդրին նայենք իրատեսորեն, կհասկանանք, որ ոչ մեկը իր գրառումը չի պատճենի այլ ծրագրի մեջ, ստուգի, ուղղի, հետո հետ բերի: Ստուգող ծրագրերից կարող են օգտվել, եթե այն լինի առցանց, այսինքն հենց գրառումն անելու պահին ստուգելու հնարավորություն լինի, իսկ նման հնարավորություն Armenian PowerSpell-ը չի ընձեռում, ցավոք:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gago (22.06.2010), manush (22.06.2010), Լիլիթ (21.06.2010), Կարապետ (24.06.2010)

  10. #17
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    50
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    13
    Բա հիմա ի՞նչ անենք։ Լավ, համաձայն եմ, թող վրիպակներ լինեն հնարավորինս քիչ, բայց տառասխալները կարելի է խմբագրել։ Մարդիկ ունեն տեսողական հիշողություն ասվածը։ Երբ ֆորումի դպրոցական մասնակիցները կարդան անսխալ գրված գրառումները, ուզեն թե չուզեն իրենց ուղեղի որևէ անկյունում պահպանվելու է բառի ճիշտ տեսքը և հետագայում, երբ օգտագործեն այդ բառը՝ ստացվելու է ճիշտ։ Կարծում եմ ոչ մի մասնակից իրեն շատ վատ չի զգա, եթե իր գրառման տակ տեսնի, որ խմբագրվել է մոդերատորի կողմից և պատճառն էլ լինի «ուղղագրական շտկում»։

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Էմմա Խաչատրյան (28.03.2018), Լիլիթ (22.06.2010)

  12. #18
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121
    Մեջբերում Gago-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա հիմա ի՞նչ անենք։ Լավ, համաձայն եմ, թող վրիպակներ լինեն հնարավորինս քիչ, բայց տառասխալները կարելի է խմբագրել։ Մարդիկ ունեն տեսողական հիշողություն ասվածը։ Երբ ֆորումի դպրոցական մասնակիցները կարդան անսխալ գրված գրառումները, ուզեն թե չուզեն իրենց ուղեղի որևէ անկյունում պահպանվելու է բառի ճիշտ տեսքը և հետագայում, երբ օգտագործեն այդ բառը՝ ստացվելու է ճիշտ։ Կարծում եմ ոչ մի մասնակից իրեն շատ վատ չի զգա, եթե իր գրառման տակ տեսնի, որ խմբագրվել է մոդերատորի կողմից և պատճառն էլ լինի «ուղղագրական շտկում»։
    Չէ, ֆորումները ոչ միայն զուտ կարծիքների փոխանակման տեղ են, այլև մարդու ներկայացման. ամեն մեկը ներկայանում է իր գրառումներով՝ այդ թվում տառասխալներով, դրանով ստեղծելով իր կերպարը: Իհարկե վատ է, որ աշակերտի մոտ կարող է տպավորվել սխալը, բայց գրառումները մոդերատորների կողմից սրբագրելը ոչ միայն սխալ է ասածս տեսակետից, այլև հարմար չէ: Իսկ ի՞նչ ենք անելու, եթե ֆորումը հզորանա, եթե ֆորումում օրական հազար գրառում արվի:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gago (22.06.2010), manush (22.06.2010), Սահակյան Սահականուշ (10.10.2010), Էմմա Խաչատրյան (28.03.2018), Լիլիթ (22.06.2010)

  14. #19
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    50
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    13
    Chuk ջան, ես իսկապես ուրախ կլինեմ, երբ այս ֆորումում օրական հազար ու մեկ գրառում արվի։ Այդ օրը կարծում եմ կունենանք նաև առցանց խմբագրիչ։ Իսկ այսօր, եթե իմ առաջարկն իրականացնելը շատ դժվար է, ուրիշ բան է պետք մտածել։ Չգիտեմ ուրիշների մոտ ինչպես, բայց կան «դասական» սխալներ, որոնք կարծես փուշ լինեն աչքերիս համար։ Օրինակ. բազմիցս անդրադարձել եմ «ՄԻԱՐԺԱՄԱՆԱԿ» բառին։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լիլիթ (22.06.2010)

  16. #20
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121
    Մեջբերում Gago-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk ջան, ես իսկապես ուրախ կլինեմ, երբ այս ֆորումում օրական հազար ու մեկ գրառում արվի։ Այդ օրը կարծում եմ կունենանք նաև առցանց խմբագրիչ։ Իսկ այսօր, եթե իմ առաջարկն իրականացնելը շատ դժվար է, ուրիշ բան է պետք մտածել։ Չգիտեմ ուրիշների մոտ ինչպես, բայց կան «դասական» սխալներ, որոնք կարծես փուշ լինեն աչքերիս համար։ Օրինակ. բազմիցս անդրադարձել եմ «ՄԻԱՐԺԱՄԱՆԱԿ» բառին։
    Դրա համար ես առաջարկել եմ լեզվական ուղղվածության թեմաներ ստեղծել, որտեղ կարելի է խոսք ու զրույցի միջոցով աշակերտներին (ու մյուս ֆորումցիներին, որովհետև ճիշտ է անընդհատ նշում ենք աշակերտներին, բայց իրականում մեծահասակներից շատերն էլ են սխալներ անում, այդ թվում՝ նվաստս) ցույց տանք բառերի ճիշտ գրելաձևերը, կետադրության ճիշտ կանոնները և այլն: Ինչպես նաև հաճախ հանդիպող սխալները:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •