Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Մանկավարժություն և հոգեբանություն

  1. #1
    Ավագ մոդերատոր Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    260
    Հեղինակության աստիճան
    64

    Գրառում Մանկավարժություն և հոգեբանություն

    Պատկերացնել մանկավարժությունն առանց հոգեբանության` անհնար է: Առաջարկում եմ այստեղ քննարկել հոգեբանության տեսանկյունից կրթությանն ու դաստիարակությանը վերաբերող տարաբնույթ հարցեր:
    Մ. Արզումանյան

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (03.06.2010), Էմմա Խաչատրյան (16.10.2017), Suqiasyan Ruzanna (13.03.2012), vanadzor27 (29.02.2012)

  3. #2
    Ավագ մոդերատոր Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    260
    Հեղինակության աստիճան
    64
    Քանի որ սկսվել է քննությունների եռուն շրջանը, ուզում եմ քննարկումները սկսել հենց դրանից:
    Օրերս հեռուստատեսությամբ մի հաղորդման մեջ ասվում էր, որ քննությունների նման ձևը (ավարտական և միաժամանակ ընդունելության) ազդում է երեխաների հոգեբանության վրա: Խոսացող հոգենաբը պնդում էր, որ քննությունն ինքնին սթրես է աշակերտի համար, և նա դեռ դուրս չեկած "ավարտական քննություն" կոչվող սթրեսից` միաժամանակ տանում է նաև "ընդունելության քննության" սթրեսը, ինչը բացասականորեն ազդելով` բերում է թեստային աշխատանքի արդյունքի մոտ 2 միավորի անհաջողության : Ասաց նաև, որ առաջվա ընդունելության համակարգը դա նախատեսում էր. ամռան ընթացքում երեխաները հասցնում էին "ետ քաշվել" դպրոցն ավարտելու սթրեսից, ուշքի գալ և օգոստոսին միայն` հանձնում ընդունելության քննությունները:
    Կուզենայի իմանալ ձեր կարծիքն այս մասին: Արդյոք համամիտ եք?
    Անձամբ ես մտածում եմ, որ դա ճշմարտության իր բաժինն ունի
    Մ. Արզումանյան

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ֆոտոն (04.06.2010), Suqiasyan Ruzanna (13.03.2012), vanadzor27 (29.02.2012)

  5. #3
    Ավագ մասնակից Իրինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    ԼՂՀ ք. Ստեփանակերտ
    Գրառումներ
    233
    Հեղինակության աստիճան
    133
    Հարգելի Մանոն: Իմ կարծիքով միասնական քննություններն ունեն դրական և բացսական կողմեր: Դրական կողմը օբյեկտիվության ապահովումն է, իսկ բացասականը , իհարկե, սթրեսն է, որը ես այսօր, ցավոք սրտի, ավարտական քննությանը չեմ տեսել : Բացի դրանից , տարեց տարի աշակերտների մեծ մասի մոտ կարմատանա իրարից X-եր հարցնելով ավարտելու կարողությունը: Ես ուշադիր հետևում էի մի շրջանավարտի, որն ,այդպես էլ չկարդալով թեստը, հանձնեց ձևաթուղթը նշումներով:Արդեն մի քանի տարի է, որ ես հրավիրվում եմ միասնական քննությունների և այդ ,,սթրես,, կոչվածի տեմպերը թուլացած եմ տեսնում:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Suqiasyan Ruzanna (13.03.2012)

  7. #4
    Ավագ մոդերատոր Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    260
    Հեղինակության աստիճան
    64
    Մեջբերում Իրինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մանոն: Իմ կարծիքով միասնական քննություններն ունեն դրական և բացսական կողմեր: Դրական կողմը օբյեկտիվության ապահովումն է, իսկ բացասականը , իհարկե, սթրեսն է, որը ես այսօր, ցավոք սրտի, ավարտական քննությանը չեմ տեսել :
    Հարգելի Իրինա, դրական և բացասական կողմերի մասին Ձեր գրածի հետ համամիտ եմ: Բայց սթրեսն, իմ կարծիքով, բացասաբար է անդրադառնում աշակերտի վրա, և խոսքը այն մասին չէ, թե ինչու էք "սթրես,, կոչվածի տեմպերը թուլացած տեսնում" , այլ այն մասին, որ հարակավոր է երեխային հեռու պահել այդ սթրեսից: Մինչև քննությունը հարկավոր է հոգեբանորեն նախապատրաստել երեխային քննության, թուլացնել նրա "վախը" քննություն կոչվածից: Դէ իհարկե լինում են պատահական հայտնված դիմորդներ, ովքեր հույսները դրած արտագրելուն` խաչեր շարելով գուցե հանձնում են, թեև հետաքրքիր է, թե ուր են նայում այդ պահին կազմակերպիչ-պատասխանատուները: Բայց մեծամասամբ երեխաները իրենց լարվածությունից ու վախից չեն կարողանում ինչպես պետք է կենտրոնանալ, ժամանակը ճիշտ բաշխել և այլն: Իսկ թե անբավարար գնահատական ստանալու դեպքում ինչպես կարող են դրսևորել իրենց սթրեսի մեջ հայտնված երեխաները.... անգամ ինքնասպանության դեպքեր եղան...Կարծում եմ երեխաների հետ քննություն հանձնելուց առաջ անհրաժեշտ ու պարտադիր է զրուցել նրանց հետ և հոգեբանորեն նախապատրաստել քննության : Այդպես չեք կարծում ?
    Մ. Արզումանյան

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մերի (26.09.2010)

  9. #5
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    22
    Գրառումներ
    350
    Հեղինակության աստիճան
    228
    Հոգեբանությունը և մանկավարժությունը սերտ կապված են միմիյանց հետ քնի որ երբ երեխան որևէ մաս դասից չի հասկանում, կամ չի կարողանում դասը սովորել չափազանց լավ ուսուցիչը չի ասում, որ տվյալ երեխան անհասկացող է կամ ինչ-որ վիրավորական խոսքով հոգեբանական ճնշման է ենթարկում երեխյին, իսկ երեխան սկսում է մտածել, որ ինքն իրոք չի հասկանում, անբան է կամ նմատիպ որևէ բան:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մերի (26.09.2010)

  11. #6
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2010
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    իհարկե ես ձեզ հետ համամիտ եմ որ քննությունից առաջ ամպայման պետք է նախապատրաստել երեխաներին ու իրենց հետ զրուցել,որից հետո եթե դա օգնեց երեխան շատ հանգիստ կարող է հանձնել իր քննությունը և ստանամ բարձր գնահատական:Հոգեբանությունը և մանկավարժությունը շատ դժվարին գործ է,քանի որ մարդիկ առնչվում են տարբեր մարդկանց հետ:

  12. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    90
    Հեղինակության աստիճան
    12
    Ես համամիտ եմ այն կարծիքին, որ քննությունը ինքնին սթրես է յուրաքանչյուրի նկատմամբ, երբ լուրջ ես վերաբերվում դրան,ցանկալի արդյունք ակնկալում: Նույնիսկ նշանակություն չունի, թե որ տարիքում ես քննություն հանձնում: Իմ կարծիքով այդ տեսակի սթրեսները նույնիսկ օգտակար են: Հատկապես երեխաների համար այն ևս մի փորձություն է իրենց կյանքի ճանապարհին, որն ըստ արժանվույն հաղթահարելով, նրանք ձեռք են բերում ինքնուրույնություն, սեփական անձի արժանիքների գիտակցում: Իսկ քննության անհաջող ելքի դեպքում նրանցից շատերը չհուսահատվելով, կրկին փորձում են իրենց ուժերը,իսկ դա ինքնին կամքի դաստիարակությունն է:

  13. #8
    Մասնակից Suqiasyan Ruzanna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2012
    Գրառումներ
    77
    Հեղինակության աստիճան
    8
    Ս.Լ.Ռուբինշտեյն - ՙՙ Երեխան զարգանում է և դաստիարակվելով, և սովորելով...՚՚: Սա նշանակում է՝ դաստիարակությունը և ուսուցումը ներառված են զարգացման գործընթացում: ՙՙ Երեխայի անձնային հոգեկան հատկությունները, նրա ընդունակությունները, բնավորության գծերը և այլն... ձևավորվում են երեխայի սեփական գործունեության ընթացքում...:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    manush (15.03.2012)

  15. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2019
    Գրառումներ
    440
    Հեղինակության աստիճան
    10417
    Սթրես է ոչ միայն աշակերտի, այլ նաև դասավանդող ուսուցչի համար:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •