Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Երգարան

  1. #1
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    50
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    13

    Երգարան

    Առաջարկում եմ այստեղ տեղադրել մեր սիրած երգերի բառերը։

  2. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    50
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    13
    ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ

    Ձախորդ օրերը, ձմռան նման կուգան ու կերթան,
    Վհատվելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան,
    Դառն ցավերը, մարդու վրա չեն մնա երկար,
    Որպես հաճախորդ՝ շարվե-շարան կուգան ու կերթան։

    Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից,
    Ինչպես ճանապարհի քարավան՝ կուգան ու կերթան,
    Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը՝ ծաղիկ,
    Որքան մանուշակ,վարդ, բալասանկուգան ու կերթան։

    Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,
    Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,
    Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
    Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։

    Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
    Անկիրթ ցեղերը թափառական՝ կուգան ու կերթան,
    Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը՝ հյուր են,
    Այսպես է կանոնը բնական՝ կուգան ու կերթան։

    Ջիվանի

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ԺաննաՀ (10.11.2010)

  4. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    50
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    13

    ՀԱՅԵՐԻՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    Հայերս մեկ լեզու, մեկ կրոն ունինք,
    Ուրիշ ոչինչ մեզի սեփական չկա.
    Մենք հայկական հագուստ, հայ տարազ չունինք,
    Կորչել է հին ձևը, մեկ նշան չկա:

    Պապերս մեկ բանով շատ անգին էին,
    Նպատակով տաճարներ կշինեին,
    Հին մնացած վանքերը չլինեին,
    Օտարք հեշտ կասեին` «Հայաստան չկա»:

    Մի հատ եկեղեցի ունինք` մերն է զուտ,
    Պարզ է, չունի այնքան բաներ նորամուտ.
    Երգերը գրավիչ, մեղմ, հոգեօգուտ,
    Մեր շարականի պես շարական չկա:

    Տեր, պահե Արամյան հոգևոր գահը,
    Մի մարե հայերուս մի հատիկ ջահը,
    Նրա հետ կապված է մեր ազգի շահը,
    Բացի սուրբ աթոռը մեզ պաշտպան չկա:

    Ջիվանի, մեկ-մեկու կյանք նվիրելով,
    Հայ ապրինք` հայության գանձին տիրելով.
    Ինչ որ ունինք, պահենք իրար սիրելով,
    Դրանից մեզի լավ` ուրիշ բան չկա:

    Ջիվանի

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    manush (14.07.2010)

  6. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    50
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    13
    ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

    Անմիտ ճնճղուկը բազեր ճանկից,
    Ուզում է որս խլել, խելքի՛ աշեցեք.
    Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից՝
    Պատերազմ է մտել, խելքի՛ աշեցեք:

    Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
    Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան.
    Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման՝
    Ուզում՝ ձու ածել, խելքի՛ աշեցեք:

    Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
    Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
    Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
    Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք:

    Գայլը վրան ոչխարի մորթի առած,
    Գառներուն պահապան հսկող է դառած.
    Աքլորը քարոզչու վերարկուն հագած
    Ամբիոն ելել, խելքի՛ աշեցեք:

    Ուղտը մետաքսագործ, եզը՝ նավավար,
    Գայլը հովիվ դառած՝ կարածե ոչխար.
    Աղվեսը հավանոցի դռանն հուշարար
    Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք:

    Երեխան ձեռքն առած փտած հին լարը,
    Բռնել կամի դարձողջաղացի քարը.
    Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը
    Կողքը դեմ է տվել, խելքի՛ աշեցեք:

    Ուրացողը խիղճ չունի ամենևին,
    Չզգալով, սպիտա՛կ ասում է սևին,
    Կույրը չտեսնելով լույսը, արևին,
    Աշխատում է ստել, խելքի՛ աշեցեք:

    Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
    Ուրիշի ցավերը առնելով վզին,
    Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
    Խենթը սև է հագել, խելքի՛ աշեցեք:

    Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
    Դուրս ելավ՝ բաժինն է վիշապի փորին.
    Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
    Էշը մեջ է ընկել, խելքի՛ աշեցեք:

    Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,
    Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
    Խեղճ անձը զրկելով դիզել է քսակ,
    Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք:

    Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
    Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
    Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողանալով,
    Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք:

    Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք,
    Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
    Այլոց համար կանե ձայնով պատարագ՝
    Իրան ժամ չի անել, խելքի՛ աշեցեք:

    Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
    Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
    Իրանք սնունդ չունին ապրելու համար,
    Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք:

    Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
    Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.
    Նապաստակը առյուծի դեմ համարձակ
    Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք:

    Ցորենը մի անգամ լինելով տկար,
    Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
    Կորեկ հացը իրեն կարծելով հարմար
    Սեղան է բարձրացել, խելքի՛ աշեցեք:

    Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
    Ասպարեզը համբակներուն են թողած.
    Ջիվանն էլ կաղ էշով քարավան մտած՝
    Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։

    Ջիվանի

  7. #5
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    50
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    13

    ՀՊԱՐՏ ԳՆԱՑԵՔ

    Պատերազմ եք գնում, ուրախ գնացե՛ք,
    Վարդանի արյունն է Ձեր մեջ, իմացե՛ք,
    Նոր կազմավորված Հայոց բանակի,
    Առաջին զինվորն եք, հպարտ գնացե՛ք:

    Կրկներգ։
    Ինչքան էլ, որ դժվար լինի, դիմացե՛ք,
    Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե՛ք,
    Քաջերը` մեկ անգամ, փառքով, իմացե՛ք,
    Հողն արյունով են պահում, իմացե՛ք:

    Քաջերի կորստով, ցավել ենք դարեր,
    Հողի կորստով` հազարամյակներ,
    Այժմ շատ են մեզ պետք մեծ հաղթանակներ,
    Դեպ փառք ու հաղթանակ, այսպես գնացե՛ք:

    Կրկներգ։

    Դուք մեր նախնյաց հողը նորից ե՛տ բերեք,
    Մեր Հայկազյան փառքը նորից ե՛տ բերեք,
    Մուշն ու Սասուն, Արարատը ե՛տ բերեք,
    Դեպ Արցախ, Մուսա լեռ բարով գնացե՛ք:

    Գուսան Հայկազուն

  8. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    50
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    13

    ՊԻՏԻ ԳՆԱՆՔ

    Ախ էն երկրի հողին մատաղ, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
    Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
    Արարատի գլխին դրոշ պիտի՛ դնենք վաղ թե ուշ,
    Հերթով լինի, երթով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:

    Կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը թուլացավ,
    Բահ ու գրիչ շատ սիրելուց զենք բռնելը մոռացավ,
    Հույսը միայն աստծո վրա՝ սրի դերը ուրացավ,
    Խաչով լինի, գրչով լինի՝ պիտի՛ գնանք վաղ թե ուշ:

    Դրա համար պայքար է պետք, ուրիշ ճամփա չե՛մ տեսնում,
    Սրով խլված հողը սիրով տիրոջը չեն նվիրում,
    Ուժն է հարգի, լա՛վ իմացեք, թույլ ազգերին չեն սիրում,
    Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:

    Հայկազունն եմ՝ չեմ վախենում մարդկության նենգ դավերից,
    Հալածանքից, բռնությունից, աստծո տված ցավերից,
    Թեկուզ անանց պարիսպներով մեզ բաժանեն մեր երկրից,
    Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:


    Գուսան Հայկազուն
    Վերջին խմբագրող՝ Chuk: 02.06.2010, 12:37: Պատճառ: Հեղինակի խնդրանքով շտկում

  9. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    50
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    13
    ԱՆՈՐ

    Սիրտս կըթռի ջաղչին քարին պես,
    Մարմինս կըփխրի ջաղչի ալրին պես,
    Ե՞րբ պիտի լուսնա գիշերը դարի պես,
    Տեսնեի տղան խաչին լուսնին պես։

    Տեսնեմ կսեի, ձեռքիս վարդը տամ,
    Վարդը որ չառնե, ոսկի խնձոր տամ,
    Խնձորն երբ չառնե, մազս քաշեմ տամ,
    Ան ալ որ չառնե... հոգիս քաշեմ տամ:

  10. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    50
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    13

    ԿՌՈՒՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ

    Բարով եկար, սիրուն կռունկ,
    Ի՞նչ լուր բերիր հայրենիքես,
    Խոսիր ինձ հետ ազատորեն,
    Կյանքս կնվիրեմ ես քեզ:

    Տեսա՞ր իմ հայրենյաց տունը,
    Գեղեցիկ զարդարված բույնը,
    Նորա սիրուն ես տանջված եմ,
    Աչքերիցս կտրավ քունը:

    Ազատ տեսա՞ր մեր լեռները,
    Հաղորդեցի՞ր դու իմ սերը,
    Այն լեռներու պաշտպանողը`
    Արծվի կորյուն ճտերը:

    Տեսա՞ր մեր փոքրիկ բուրաստան,
    Վարդ, մեխակ, շուշաններ շատ կան,
    Եդեմական դրախտավայր՝
    Նա կոչվում է Մայր-Հայաստան:

    Այնտեղ ունիս եղբայր ու քույր,
    Միջազ, ի՞նչ կսպասես իզուր,
    Արի առնեմ իմ թևերուն,
    Գնանք, այնտեղ ուրախացուր:

  11. #9
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    50
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    13
    ԿՌՈւՆԿ

    Կռունկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
    Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս.
    Մի՛ վազեր, երամիդ շուտով կհասնիս.
    Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

    Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
    Քանի որ ա՜խ կանեմ, կու քաղվի հոգիս,
    Կռունկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի հոգիս.
    Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

    Քեզ բան հարցնողին չես տանիր տալապ.
    Ձայնիկդ անուշ կուգա քան զջրի տոլապ,
    Կռունկ, Պաղտատ իջնուս կամ թե ի Հալապ,
    Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

    Սրտերնիս կամեցավ, ելանք, գնացինք,
    Այս սուտ աստնվորիս բաներն իմացանք,
    Աղուհացկեր մարդկանց կարոտ մնացինք,
    Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։

    Աշունն է մոտեցեր, գնալու ես թետպիր,
    Երամ ես ժողվեր հազարներ ու բյուր,
    Ինձ պատասխան չտվիր, ելար, գնացիր,
    Կռունկ, մեր աշխարհեն գնա, հեռացի՜ր:

  12. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Հասցե
    Երևան, Դավիթաշեն
    Տարիք
    50
    Գրառումներ
    284
    Հեղինակության աստիճան
    13

    ՍԻՐՈՒՆՆԵՐ

    Սիրուններ, մի՜ք նեղենա,
    Որ միշտ իմ յարիս եմ գովում,
    Դուք իմ դարդս չեք իմանա,
    Էլի յարիս եմ գովում,
    Էլի փերիս եմ գովում:

    Թեկուզ լինեք աղավնյակ,
    Թևիկներդ լայն բաց արած,
    Ճախրելով վեր բարձրանաք,
    Էլի յարիս եմ գովում,
    Էլի փերիս եմ գովում:

    Որքան կուզեք զարդարվեք,
    Ալ ու եշիլ գոհարներով,
    Յարս սև, դուք՝ ալ հագեք,
    Էլի յարիս եմ գովում,
    Էլի փերիս եմ գովում:

    Թեկուզ լինիք սիրամարգ,
    Ձեր նախշունիկ փետուրներով,
    Կամ անուշ երգող սոխակ,
    Էլի յարիս եմ գովում,
    Էլի փերիս եմ գովում:

    Մազերդ՝ ոսկե թելեր,
    Ունքերդ՝ նորածին լուսին,
    Աչքերդ՝ փայլուն աստղեր,
    Էլի յարիս եմ գովում,
    Էլի փերիս եմ գովում:

    Ամենքդ մեկ-մեկ փերի,
    Աչքիս առաջ ման եք գալի,
    Բայց ինձ չեք կարող գերի,
    Էլի յարիս եմ գովում,
    Էլի փերիս եմ գովում:

    Գուսան Շերամ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լիլիթ (18.06.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •