Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 28 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Եթե միջնակարգ կրթությունը դառնա պարտադիր

  1. #21
    Ավագ մոդերատոր torosian-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    ...
    Տարիք
    55
    Գրառումներ
    135
    Հեղինակության աստիճան
    9
    Ճիշտ եք: Բայց ով է մեղավոր: Երբ նախարարությունը իրականացնում էր ծրագրերի բեռնաթափում [ես մասնակցել եմ ֆիզիկայի խմբի աշխատանքներին], ապա բոլոր ուսուցիչները դեմ էին բեռնաթափմանը հայտարարելով, որ առանց այս կամ այն բաժնի ֆիզիկայի ուսուցումը անհնար է: Մեկը ստուգի և տեսնի թե աշակերտները ուսումնառության ընթացքում ֆիզիկայի որ բաժինն են հասցնում յուրացնել: Այստեղ էլ արդեն մենք՝ ուսուցիչներս ենք մեղավոր, որ մեր հնարավորություններից մեծ բեռ ենք վերցնում ու թեթեվացնելուն էլ դեմ են լինում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #22
    Ավագ մասնակից Իրինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    ԼՂՀ ք. Ստեփանակերտ
    Գրառումներ
    233
    Հեղինակության աստիճան
    9
    Ովքեր են այդ <<բոլոր ուսուցիչների>> շարքում: Իսկ այդ բեռնաթափված ծրագրերով գրքերն արդեն լու՞յս են տեսել:

  4. #23
    Մասնակից Գարեգին Քարհանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2011
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ արտահայտել ոչ միայն իմ, այլև բազմաթիվ ուսուցիչների անհանգստությունը կապված ծրագրերի գերծանրաբեռնված լինելու հետ:Ծրագրերի թեթևացումը հրատապ խնդիր է,և դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա:Այն ուսուցիչները, ովքեր դեմ են բեռնաթափմանը, պետք է խոստովանեն, թե աշակերտների, որ մասն է յուրացնում ամբողջ ծրագիրը, կամ մեծամասնությունը ծրագրի որ մասն է յուրացնում միայն:
    Տասներկուամյա կրթական համակարգին անցնելը պետք է լուծեր այս խնդիրը ,բայց ցավոք սրտի դա տեղի չունեցավ,հակառակը ավելի հագեցրեցինք այն:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմինե Մ (05.04.2012), Suzi Malumyan (09.04.2012), torosian (09.04.2012)

  6. #24
    Ավագ մասնակից Իրինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    ԼՂՀ ք. Ստեփանակերտ
    Գրառումներ
    233
    Հեղինակության աստիճան
    9
    Կասկածում եմ, որ կլինեն ուսուցիչները, որոնք դեմ կլինեն ծրագրերի բեռբաթափմանը:

  7. #25
    Ավագ մասնակից Արմինե Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, Վահրամաբերդ
    Գրառումներ
    282
    Հեղինակության աստիճան
    9
    Լավ կլիներ, որ բեռնաթափված ծրագրերը և նոր դասագրքերը գոնե իրար համապատասխանեին: Սեպտեմբերից ունենք հայոց լեզվի և գրականության նոր՝ բեռնաթափված ծրագիր՝ հաստատված կրթության նախարարի կողմից: Դրա կողքին ունենք 5-րդ դասարանի նոր գիրք՝ Մայրենի, որը այդ ծրագրին չի համապատասխանում թեմատիկայի առումով: Արդյո՞ք նոր ուստարում նոր դասագիրք կլինի, եթե ոչ, ի՞նչ պիտի անի ուսուցիչը: 7-րդ դասարանի գրքերը նույնպես նոր են. դարձյալ կան նյութեր, որոնք չեն համապատասխանում: Ծրագրում «բայի սեռ» թեման բացակայում է. ո՞ր ուսուցիչը« բայ» թեման կանցնի և չի անդրադառնա սեռին. հետո ի՞նչ, որ ծրագիրը բեռնաթափել են, բեռնաթափողները ծանո՞թ են քննական շտեմարաններին. դրանք յուրացնելու համար աշակերտը պետք է լեզվին տիրապետի գերազանցապես: 7-րդ դասարանի գրականության դասագրքում բացակայում են ծրագրով հանձնարարվող շատ գործեր, օրինակ՝ «Ջրհորի մոտ» պատմվածքը, Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք», «Մոր ձեռքերը» բանաստեղծություները: Ո՞վ պետք է վերահսկի այս ամենը, ինչո՞ւ պետք է ուսուցիչը հարցականների առաջ կանգնի:
    Ինչ վերաբերում է բեռնաթափմանը, բոլոր առարկաներինը չէ, որ խելամիտ ձևով է արված, արված է անելու համար պարզապես:
    Վերջին խմբագրող՝ Արմինե Մ: 05.04.2012, 17:23:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liza92 (05.04.2012), Գարեգին Քարհանյան (08.04.2012), Կ.Մարգարյան (05.04.2012), Երիտասարդ մանկավարժ (05.02.2014), Susanna37 (05.04.2012)

  9. #26
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Հասցե
    ք. Երևան,
    Գրառումներ
    236
    Հեղինակության աստիճան
    8
    Չեմ կարծում, թե որևէ ուսուցիչ դեմ լինի դասագրքի կամ ծրագրի բեռնաթափմանը, բայց եթե այդ բեռնաթափումը չլինի միայն գործ արած լինելու համար:Ճիշտ չէ՞ր լինի արդյոք՝ ծրագիր, դասագիրք, ընդունելության շտեմարաններ կազմողները նույն մարդիկ լինեին կամ ծանոթ լինեին դրանց բովանդակությանը: Թե չէ ինչ է ստացվում. բայի սեռը ծրագրում չկա, բայց, օրինակ, երրորդ շտեմարանում /օրինակները բերում եմ միայն 3-րդ շտեմարանից միայն/ 21-41 կետերը վերաբերում են բայի սեռին: Մասնագետները լավ գիտեն, որ խնդիրները /հատկապես ուղիղ և ներգործող/ կապված են սեռերի հետ. աշակերտը չի հասկանա դրանք, եթե չգիտի՝ ինչ է սեռը և այլն: Այսպես և շատ ուրիշ բաներ: Այսպիսի բեռնաթափմանը, իհարկե, ուսուցիչները դեմ կլինեն:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liza92 (05.04.2012), Արմինե Մ (05.04.2012), Գարեգին Քարհանյան (08.04.2012)

  11. #27
    Ավագ մոդերատոր torosian-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    ...
    Տարիք
    55
    Գրառումներ
    135
    Հեղինակության աստիճան
    9
    Մեջբերում Արմինե Մ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ պետք է վերահսկի այս ամենը, ինչո՞ւ պետք է ուսուցիչը հարցականների առաջ կանգնի:
    Ինչ վերաբերում է բեռնաթափմանը, բոլոր առարկաներինը չէ, որ խելամիտ ձևով է արված, արված է անելու համար պարզապես:
    Բացի բոլոր հայտնի պատասխանատուներից նշված գործընթացների ահազանգոման, իրականացման և վերահսկողության կարևոր մարմիններ են ուսուցիչների միությունները: Եթե լիներ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ և ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ապա ձեր հարցերը կոււղեիք այդ միությանը:
    Կարմիր հատվածն էլ Իրինայի հարցի մասնակի պատասխանն է:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արմինե Մ (10.04.2012), Գարեգին Քարհանյան (15.04.2012), Suzi Malumyan (15.05.2012)

  13. #28
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    15
    Իմ կարծիքով արհեստավարժական հաստատությունները եթե զարգացնեն և համալրեն, հագեցնեն մասնագետներով, կարճ ասած, զարգացնեն ամեն ինչով ,բոլորովին էլ պարտադիր չէ 12-ամյա կրթությունը:Չսովորող աշակերտի համար ժամանակի վատնում է նշանակում, իսկ սովորողների համարնրանք խանգառում և շեղում են:

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •