Էջ 1 9-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 82 հատից

Թեմա: Ինչպե՞ս բարձրացնել կրթության որակը հանրակրթական դպրոցներում

  1. #1
    Մասնակից Գարեգին Քարհանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2011
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0

    Ինչպե՞ս բարձրացնել կրթության որակը հանրակրթական դպրոցներում

    Մեր համար գերխնդիր է այսօր որակյալ կրթություն ունենալը,առանց որի պետության զարգացումն ու առաջընթացը անհնար է: Շատ հաճախ մենք բողոքում ենք կրթական համակարգում տեղի ունեցող այս կամ այն գործընթացներից ու փոփոխություններից, բայց ինքներս լինելով այդ համակարգի անբաժան մասնիկը, և այդ գործընթացի հիմնական կրողը, անտարբերությամբ նայում ենք կողքից,մեզ վրա վերցնելով կատարողի,ոչ թէ նախաձեռնողի դերը:Ես կոչ եմ անում ֆորումում մասնակցող դպրոցի տնօրեններին և կրթության համար մտահոգ մասնակիցներին լինենլ ավելի ակտիվ և առաջարկել ուղիներ ու մեթոդներ՝կրթության որակը բարձրացնելու և իրենց աշխատանքի լավագույն փորձը փոխանակելու համար:
    Վերջին խմբագրող՝ Սայի: 21.02.2012, 02:53:

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnnaBalyan (28.01.2019), avdsusanna (16.02.2012), gayane0803 (15.02.2012), Liana - Vanadzor 4 (20.02.2012), manush (16.02.2012), Վանաձորի 27 դպրոց (18.02.2012), Սայի (16.02.2012), Անուշ61 (05.04.2013), Արեգ (16.02.2012), Արմենուհի Ստեփանյան (02.06.2018), Արմինե Երիցյան (18.02.2012), Արմինե Մ (15.02.2012), Արփիկ Մաթևոսյան (07.03.2012), Էմմա Խաչատրյան (25.10.2017), ԺաննաՀ (16.02.2012), Լիլիթ (18.02.2012), Լուսիկ (06.03.2012), Լուսինէ Ավագյան (15.06.2017), Մանոն (15.02.2012), Հ.Բախչինյան (06.03.2012), Suqiasyan Ruzanna (12.03.2012), Suzi Malumyan (22.02.2012), vanadzor27 (16.02.2012)

  3. #2
    Ավագ մոդերատոր torosian-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    ...
    Տարիք
    56
    Գրառումներ
    135
    Հեղինակության աստիճան
    23

    Ով է պատվիրատուն

    Ով է որակի պատվիրատուն:
    Եթե սովորողը չի ուզում սովորել, ինչպես բարձրացնել կրթության որակը:
    Եթե սովորողին բավարարում է ցածր որակը, ինչպես այն բարձրացնել:
    Եթե սովորողին որակ պետք չէ, ինչը բարձրացնել:
    Կարծում եմ, որ մեր նոր սերնդի գիտելիքի ծարավը հագեցել է:

    Գիտեք ինչպես են հարբեցող դառնում:
    Ասում են, որ մեր օրգանիզմը արտադրում է ալկոհոլ: Այնքան ալկոհոլ, որքան պետք է օրգանիզմին:
    Երբ մենք ալկոհոլ ենք ընդունում, օրգանիզմը տեսնում է, որ իր մեջ արդեն բավարար չափով ալկոհոլ կա և էլ չի արտադրում:
    Հետո, երբ հաջորդ օրը մենք էլ ալկոհոլ չենք ընդունում, օրգանիզմը նորից իրեն անհրաժեշտ քանակությամբ ալկոհոլ է արտադրում:
    Եթե հանկարծ մենք ամեն օր և երկար ժամանակ ալկոհոլ ընդունենք, մեր օրգանիզմը կմտածի, որ իրեն էլ ալկոհոլ պետք չի և կմոռանա ալկոհոլ արտադրելու ձևը:
    Եվ այդ պահից հենց չխմենք, օրգանիզմը ալկոհոլի կծարավի և մարդը կշտապի խմել:

    Հիմա մեր հետ գիտելիքի հարցում այդպիսի բան է եղել: Մենր նոր սորունդը մտածում է, որ իրեն սովորել պետք չի:

    Ես համոզված եմ, որ կրթության որակը բարձրացնելու համար պետք է սովորողին սովորելու կարիքը վերադարձնենք:
    Վերջին խմբագրող՝ Սայի: 21.02.2012, 02:57:

  4. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnnaBalyan (28.01.2019), anush (26.02.2012), avdsusanna (16.02.2012), gayane0803 (21.02.2012), JULII (15.08.2016), Liana - Vanadzor 4 (20.02.2012), Liza92 (17.02.2012), ՎարդԱ (04.05.2017), Անուշ61 (05.04.2013), Աստղիկ Մարկոսյան (18.03.2016), Արեգ (17.02.2012), Արմինե Երիցյան (18.02.2012), Գարեգին Քարհանյան (17.02.2012), Լիլիթ (18.02.2012), Երիտասարդ մանկավարժ (17.01.2014), Մանոն (18.02.2012), Մարինե Խաչատրյան (25.11.2015), petros59 (17.02.2012), Rita-Vanadzor28 (11.05.2014), Ruben (18.02.2012), Susanna37 (18.02.2012), Suzi Malumyan (14.03.2012), vanadzor27 (17.02.2012)

  5. #3
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2012
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0

    Կրթության որակ

    Կրթության որակը բարելավելու համար շատ մեծ փոփոխություններ են անհրաժեշտ: Սա գլոբալ հարց է ,որը արմատական խնդիրներ ունի:
    Վերջին խմբագրող՝ Սայի: 21.02.2012, 02:59:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (21.02.2012), Liana - Vanadzor 4 (20.02.2012), Սուսննա Մ (18.02.2012), Արեգ (17.02.2012), Արմինե Երիցյան (18.02.2012), Գարեգին Քարհանյան (17.02.2012), Մանոն (18.02.2012), Ruben (18.02.2012), Susanna37 (18.02.2012), vanadzor27 (17.02.2012)

  7. #4
    Մասնակից Գարեգին Քարհանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2011
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Դուք ճիշտ եք նշում, որ եթե մարդ ցանկություն չունի սովորելու ,ստիպելով դժվար կլինի:Եթե ցանկանում ենք որակյալ կրթություն ապահովել, պետք է ԴՊՐՈՑ-ԱՇԱԿԵՐՏ-ԾՆՈՂ շղթան ճիշտ աշխատի: Այս օղակներից մեկը եթե չի գործում կամ լավ չի գործում, ուրեմն որակյալ կրթության մասին խոսելն ավելորդ է:Մյուս կողմից,այնքան էլ համաձայն չեմ, որ նոր սերունդը չի ուզում սովորել:Մենք շատ խելացի ու նպատակասլաց երիտասադներ ու երեխաներ ունենք, ուղակի խնդիրներ և խոչնդոտներ էլ շատ կան:Մոտիվացիա է պետք աշխատելու և սովորելու համար,պետք է լուրջ աշխատանք կատարվի այս ուղղությամբ: Անհրաժեշտ է ուսուցիչներին մոտիվացնել` աշխատելու, իսկ աշակերտներին սովորելու համար:Ես հասկանում եմ որ կրթությունը այն ոլորտը չի, որ մի օրում կամ մի տարում լրիվ կարգավորվի, բայց չեմ էլ ցանկանում նստել ու սպասել, թե երբ է լավանալու կրթության վիճակը: մենք պետք է լավ աշխատենք ու միավորենք մեր ուժերը ցանկալի նպատակին հասնելու համար:Այս կայքը լավ հնարավորություն է տալիս մեզ իրար հետ համագործակցելու, լավ գաղափարներն ու մտքերը կիսելու և տարածելու համար:Հարգելիներս, եկեք կոնկրետ առաջարկություններ անենք ու համախմբելով մեր ուժերը այդ գաղափարները կյանքի կոչենք: Եկեք գոնե փորձնք...
    Վերջին խմբագրող՝ Սայի: 21.02.2012, 03:02:

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (21.02.2012), Liana - Vanadzor 4 (20.02.2012), Վանաձորի 27 դպրոց (18.02.2012), Արմինե Երիցյան (18.02.2012), Արմինե Մ (17.02.2012), Արփիկ Մաթևոսյան (07.03.2012), Մանոն (18.02.2012), Մարգո (03.06.2012), Ruben (18.02.2012), Suqiasyan Ruzanna (28.02.2012), Suzi Malumyan (25.02.2012), vanadzor27 (17.02.2012)

  9. #5
    Ավագ մասնակից Վանաձորի 27 դպրոց-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2012
    Գրառումներ
    140
    Հեղինակության աստիճան
    8
    Կրթության որակը բարձրացնելու գործում մեծ դեր ունի նաև աշակերտին ոգևորելու գործոնը:Փորձը ցույց է տալիս, որ դպրոցում կազմակերպվող օլիմպիադաների,մրցույթների,բանավեճերի ժամանակ ստացած մրցանակները,պատվոգրերը իրենց դրական ներգործությունն են թողնում,ոգևորում աշակերտին ավելի լավ սովորել:Ինչը երբեմն օրինակ ու խթան է հանդիսանում նաև մյուս աշակերտների համար

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (21.02.2012), Արմինե Երիցյան (18.02.2012), Արփիկ Մաթևոսյան (07.03.2012), Գարեգին Քարհանյան (18.02.2012), Մանոն (18.02.2012), Suqiasyan Ruzanna (28.02.2012), Suzi Malumyan (24.02.2012)

  11. #6
    Ավագ մոդերատոր Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    260
    Հեղինակության աստիճան
    64
    Մեջբերում Գարեգին Քարհանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք ճիշտ եք նշում, որ եթե մարդ ցանկություն չունի սովորելու ստիպելով դժվար կլինի,եթե ցանկանում ենք որակյալ կրթություն ապահովել պետք է ԴՊՐՈՑ-ԱՇԱԿԵՐՏ-ԾՆՈՂ շղթան ճիշտ աշխատի...
    Ես այս շղթային մի «օղակ» էլ կավելացնեի՝ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ, ասել է թե՝ բարձրագույնավարտի պահանջարկը մեր աշխատաշուկայում: Շատ եմ լսել, թե ինչպես է երեխան ծնողին ասել. «Դուք որ այդքան սովորել եք, ինչի՞ եք հասել…»: Հիասթափված է մեր երիտասարդությունը, դրա համար էլ չի ուզում սովորել: Իհարկե ես մեջբերեցի սովորել չցանկանալու պատճառներից մեկը իմ սուբյեկտիվ կարծիքով, բայց կան նաև այլ պատճառներ, որոնց մասին միգուցե դեռ կխոսվի: Իմ կարծիքով մինչև աշակերտն ինքը չպահանջի իրեն գիտելիք տալ ու հետն էլ որակյալ գիտելիք՝ ինչ էլ անենք անօգուտ կլինի:
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 05.03.2012, 21:49:
    Մ. Արզումանյան

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnnaBalyan (28.01.2019), anush (26.02.2012), gayane0803 (21.02.2012), Liana - Vanadzor 4 (20.02.2012), Liza92 (18.02.2012), Վանաձորի 27 դպրոց (18.02.2012), ՎարդԱ (04.05.2017), Վարսիկ Հովսեփյան (16.11.2012), Անուշ61 (05.04.2013), Արմինե Երիցյան (18.02.2012), Suqiasyan Ruzanna (28.02.2012), Susanna37 (18.02.2012), Suzi Malumyan (24.02.2012), vanadzor27 (22.04.2012)

  13. #7
    Մասնակից Գարեգին Քարհանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2011
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Մանոն իրոք աշխատաշուկան կարևոր բաղադրիչ և լուրջ խթան է սովորելու համար , բայց երեխաները սկսում են չսովորել, մինչև այդ տարիքին հասնելը, հիմնականում տարական դպրոցից միջին դպրոց անցնելուց հետո: Դրա պատճառների մասին էլ կարելի է խոսել....
    Վերջին խմբագրող՝ Սայի: 21.02.2012, 03:04:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnnaBalyan (28.01.2019), gayane0803 (21.02.2012), Մանոն (18.02.2012), Suqiasyan Ruzanna (02.03.2012), vanadzor27 (24.02.2012)

  15. #8
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Հասցե
    ք. Երևան,
    Գրառումներ
    236
    Հեղինակության աստիճան
    70
    Ես այս շղթային մի «օղակ» էլ կավելացնեի՝ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ, ասել է թե՝ բարձրագույնավարտի պահանջարկը մեր աշխատաշուկայում: Շատ եմ լսել, թե ինչպես է երեխան ծնողին ասել. «Դուք որ այդքան սովորել եք, ինչի՞ եք հասել…»: Հիասթափված է մեր երիտասարդությունը, դրա համար էլ չի ուզում սովորի: Իհարկե ես մեջբերեցի սովորել չցանկանալու պատճառներից մեկը իմ սուբյեկտիվ կարծիքով, բայց կան նաև այլ պատճառներ, որոնց մասին միգուցե դեռ կխոսվի: Իմ կարծիքով մինչև աշակերտն ինքը չպահանջի իրեն գիտելիք տալ ու հետն էլ որակյալ գիտելիք՝ ինչ էլ անենք անօգուտ կլինի:
    Այս մտքի հետ լիովին համաձայն եմ: Ես նույնիսկ կասեի աշխատաշուկան ամենակարևոր օղակն է, որովհետև աշակերտը իր շրջապատում շարունակ հանդիպում է գործազուրկ աշխատանք փնտրող բարձրագույնավարտի, որոնցից շատ-շատերը այդպես էլ աշխատանք չեն գտնում, նրանց մեջ «շատ լավ տաշված ու հղկված քարեր» էլ կան:
    Լավ է ասված՝ սովորողին սովորելու կարիքը պետք է վերադարձնել:
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 18.02.2012, 22:13:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (21.02.2012), Liana - Vanadzor 4 (20.02.2012), Արմինե Երիցյան (18.02.2012), Մանոն (18.02.2012), vanadzor27 (22.04.2012)

  17. #9
    Ավագ մասնակից Արմինե Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, Վահրամաբերդ
    Գրառումներ
    282
    Հեղինակության աստիճան
    31
    Չեք կարծում, որ այսօրվա աշակերտը բավականին ծանրաբեռնված է դպրոցական ծրագրերով և հաճախ խրթին լեզվով գրված դասագրքերով: Շատ հաճախ են սովորող աշակերտները և նրանց ծնողները բողոքում, որ չեն հասցնում դասերը ինչպես հարկն է սովորել: Ճիշտ եք նկատում, որ հիմնականում միջին դպրոցում են սկսում վատ սովորել: Իմ կարծիքով, շատ հաճախ խանգարում են նաև իմ թվարկած հանգամանքները:
    Առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, դասագրքերը անընդհատ փոփոխվում են, իբր թե բարելավվում, բայց ծանրաբեռնվածությունը դեռ կա, հատկապես միջին դպրոցում: Լավ արդյունքի հասնելու համար ճիշտ տեղից են սկսել, բայց, իմ սուբյեկտիվ կարծիքով, ճիշտ ձևով չեն իրականացնում:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (26.02.2012), gayane0803 (21.02.2012), Liana - Vanadzor 4 (20.02.2012), Արմինե Երիցյան (18.02.2012), Գարեգին Քարհանյան (18.02.2012), Մանոն (18.02.2012), vanadzor27 (22.04.2012)

  19. #10
    Մասնակից Գարեգին Քարհանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2011
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0

    ԲՈՂՈՔԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԵԿԵՔ ԱՆՑՆԵՆՔ ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾԻ

    Մենք երեխաների չսովորելու համար բողոքում ենք և բերում հազարավոր պատճառներ սկսած մեր երկրի սոցիալ- տնտեսական վիճակից վերջացրած արեգակի վրա տեղի ունեցող քիմիական փոփոխություններից ,բայց երբեք չենք խոսում մեր թերացումներից ու անտարբերությունից: Ամենասարսափելին դա մեր մանկավարժներիս անտարբերությունն է, որը կործանում է ոչ թե մեկ մարդու այլ մի ամբողջ սերնդի,որը դեռ ամենաքիչը 60-ից 70 տարի մեր ապագան է կերտելու ու հարց է թե այս խելագար արագությամբ զարգացող տեխնոլոգիաների ու գիտության դարում ինչպես է դիմանալու հազար ու մի մարտահրավերիների: Եկեք մի պահ կանգ առնենք ու այս ամենի պատճառը փնտրենք մեր մեջ և փորձենք սկզբում դրանք վերացնել, հետո անցնենք ավելի գլոբալ հարցերի, որոնց լուծումները մի օրում չի լինելու:Ես ուզում եմ վերջանականապես գիտակցենք, որ հիմա ունենք այն ինչ ունենք, ուղղակի եկեք այս վիճակը շտկելու պրակտիկ, և մեր ուժերի շրջանակներում, քայլեր առաջարկենք:
    Վերջին խմբագրող՝ Սայի: 20.02.2012, 21:29:

  20. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnnaBalyan (28.01.2019), gayane0803 (21.02.2012), Liana - Vanadzor 4 (20.02.2012), Վանաձորի 27 դպրոց (18.02.2012), Սայի (20.02.2012), Աստղիկ Մարկոսյան (25.03.2016), Արմինե Երիցյան (18.02.2012), Արմինե Մ (18.02.2012), Էմմա Խաչատրյան (25.10.2017), Մանոն (18.02.2012), Մարգո (03.06.2012), Suqiasyan Ruzanna (01.03.2012), Suzi Malumyan (24.02.2012), vanadzor27 (18.02.2012)

Էջ 1 9-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչո՞ւ, ինչպե՞ս և ինչի՞ համար
    Հեղինակ՝ ՋուլիետաՊ, բաժին` Թղթակցում են աշակերտները (15.09.2010 - 15.11.2010)
    Գրառումներ: 1
    Վերջինը: 07.10.2018, 15:56
  2. Ինչպե՞ս ընտրել ԲՈՒՀ-ը, ապագա մասնագիտությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Բարձրագույն ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.08.2017, 00:22
  3. Ինչպե՞ս տեղադրել խորհրդաժողովի նյութերը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.02.2017, 11:26
  4. Ո՞վ և ինչպե՞ս պետք է ստեղծի դպրոցական կայքերը. առկա խնդիրներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 23.02.2015, 11:44
  5. Ինչպե՞ս դպրոցական կայքը դարձնել հետաքրքիր, պիտանի
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.06.2011, 17:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •