Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Ստեղծում ենք Web կայք դպրոցների համար

  1. #1
    Ավագ մասնակից Մեսրոպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    8

    Հարցական Ստեղծում ենք Web կայք դպրոցների համար

    Ողջույն.
    Քիչ առաջ ուսումնասիրում էի այս թեման և հասկացա, որ մեր կոլեգիաների մեծամասնությունը մեծ հույսով սպասում են վեբ կայքերի ստեղծման դիզայնի կառուցման մասին վերապատրաստումներին կամ սեմինարներին ինչն էլ հարց է կլինի առաջիկայում թե չի լինի: Նախքան բուն թեմային անցնելն մի տեղեկություն ասեմ իմ մասին որն կապված է թեմայի հետ:
    Ես սովորել եմ Երևանի պետական համալսարանում կիրառական մաթ. և ինֆորմատիկա ֆակուլտետում և գերազանց տիրապետում եմ այն ծրագրերին որոնք պետք են ստեղծել դպրոցական կայքեր (PHP, HTML, CSS, MySql, MSSql, Ajax, JavaScript և այլն...)
    Հիմա անցնենք բուն թեմային:
    Առաջարկում եմ այս թեմայում գրեք տվյալ ծրագրերին վերաբերվող հարցեր, թե ինչպես ստեղծել կայք ինչից սկսել ինչպես կառուցել դիզայն ինչպես կայքն առագագործ դարձնել երբ էջերում առկա են մեծ ծավալով նկարներ և այլն. կարճ ասաց "սեմինար անցկացնենք" ես որոշակի նյութեր կտեղադրեմ կբացատրեմ տվյալ ցրագրավորման լեզուներն և այլն.
    Վերջին խմբագրող՝ Մեսրոպ: 07.02.2012, 11:23:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (07.02.2012), arm.150yan (28.02.2012), Armine-89 (07.02.2012), avdsusanna (07.11.2013), gayane0803 (07.02.2012), Liza92 (07.02.2012), Այգավանի դպրոց (16.02.2012), Լուսիկ (06.03.2012), Կաթիլ (07.02.2012), Ruben (07.02.2012), Susanna55 (06.08.2012), vanadzor27 (07.02.2012)

  3. #2
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    812
    Հեղինակության աստիճան
    592
    Մեջբերում Մեսրոպ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն.
    Քիչ առաջ ուսումնասիրում էի այս թեման և հասկացա, որ մեր կոլեգիաների մեծամասնությունը մեծ հույսով սպասում են վեբ կայքերի ստեղծման դիզայնի կառուցման մասին վերապատրաստումներին կամ սեմինարներին ինչն էլ հարց է կլինի առաջիկայում թե չի լինի: Նախքան բուն թեմային անցնելն մի տեղեկություն ասեմ իմ մասին որն կապված է թեմայի հետ:
    Ես սովորել եմ Երևանի պետական համալսարանում կիրառական մաթ. և ինֆորմատիկա ֆակուլտետում և գերազանց տիրապետում եմ այն ծրագրերին որոնք պետք են ստեղծել դպրոցական կայքեր (PHP, HTML, CSS, MySql, MSSql, Ajax, JavaScript և այլն...)
    Հիմա անցնենք բուն թեմային:
    Առաջարկում եմ այս թեմայում գրեք տվյալ ծրագրերին վերաբերվող հարցեր, թե ինչպես ստեղծել կայք ինչից սկսել ինչպես կառուցել դիզայն ինչպես կայքն առագագործ դարձնել երբ էջերում առկա են մեծ ծավալով նկարներ և այլն. կարճ ասաց "սեմինար անցկացնենք" ես որոշակի նյութեր կտեղադրեմ կբացատրեմ տվյալ ցրագրավորման լեզուներն և այլն.
    Հարգելի Մեսրոպ,

    տեղեկացնեմ, որ ԿՏԱԿ-ի մասնագետներն արդեն ստեղծել են դպրոցական կայքի կաղապարը, պատրաստ է նաև դրա շահագործման ուղեցույց ձեռնարկը: Այժմ ընթանում են վերջնական շտկման մի քանի աշխատանքներ:

    Ամբողջական տեղեկատվությունը կտրամադրենք լրացուցիչ:

    Ձեր առաջարկը` այս թեմայում կայքերի ստեղծման և շահագործման վերաբերյալ տարաբնույթ հարցերի քննարկման մասին, կարող է շատ օգտակար կլինի դպրոցների մասնագետների համար:
    Շնորհակալություն Ձեզ, պատրաստակամության և աջակցության տրամադրման առաջարկի համար:
    Վերջին խմբագրող՝ manush: 07.02.2012, 16:41:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (07.02.2012), Armine-89 (07.02.2012), avdsusanna (07.11.2013), Chuk (07.02.2012), gayane0803 (07.02.2012), Liza92 (07.02.2012), Արեգ (10.02.2012), Կաթիլ (07.02.2012), Ruben (07.02.2012), vanadzor27 (02.03.2012)

  5. #3
    Ավագ մասնակից Մեսրոպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում manush-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մեսրոպ,

    տեղեկացնեմ, որ ԿՏԱԿ-ի մասնագետներն արդեն ստեղծել են դպրոցական կայքի կաղապարը, պատրաստ է նաև դրա շահագործման ուղեցույց ձեռնարկը: Այժմ ընթանում են վերջնական շտկման մի քանի աշխատանքներ:

    Ամբողջական տեղեկատվությունը կտրամադրենք լրացուցիչ:

    Ձեր առաջարկը` այս թեմայում կայքերի ստեղծման և շահագործման վերաբերյալ տարաբնույթ հարցերի քննարկման մասին, կարող է շատ օգտակար կլինի դպրոցների մասնագետների համար:
    Շնորհակալություն Ձեզ, պատրաստակամության և աջակցության տրամադրման առաջարկի համար:
    Չէ, ես նկատի չունեմ հենց կոնկրետ դպրոցների համար կայք սարկենք հենց այս թեմայում, ուղղակի ես ասում եմ, որ այն մասնագետները ովքեր չեն տիրապետում նշված ծրագրերին կարող են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները գտնեն այստեղ. հետո մի բան էլ, եթե նույնիսկ պատրաստի կայք տրամադրեք ասենք x դպրոցի, ու այնտեղի մասնագետը չիմանա նշված լեզուներից գոնե html-ն չեմ կարծում որ կկարողանա այսպես ասաց տիրություն անել կայքին… Ուղղակի առաջարկում եմ քննարկենք այս թեմայում նշված ծրագրերն. Ես ոչ մի ակնկալիք չունեմ, ուղղակի շատ եմ ուզում որ ՏՏ ոլորտն ՀՀ դպրոցներում զարգանա, ու փորձում եմ մի չնչին բանով էլ ես օգտակար լինեմ.

    Adobe Dreamweaver CS5.5 ծրագիրը բեռնեք այստեղից, իսկ սա ակտիվացման կոդն է. 1192-1375-4941-7680-2988-0380
    Նախքան ծրագրի տեղադրումն բացեք հետևյալ ֆայլն C:\Windows\System32\drivers\etc\hosts տեքստային թաստաթղթով և մեջն ավելացրեք հետևյալ ծրագրային կոդը, որպեսզի ակտիվացման կոդն անխափան աշխատի…

    127.0.0.1 activate.adobe.com
    127.0.0.1 practivate.adobe.com
    127.0.0.1 ereg.adobe.com
    127.0.0.1 activate.wip3.adobe.com
    127.0.0.1 wip3.adobe.com
    127.0.0.1 3dns-3.adobe.com
    127.0.0.1 3dns-2.adobe.com
    127.0.0.1 adobe-dns.adobe.com
    127.0.0.1 adobe-dns-2.adobe.com
    127.0.0.1 adobe-dns-3.adobe.com
    127.0.0.1 ereg.wip3.adobe.com
    127.0.0.1 activate-sea.adobe.com
    127.0.0.1 wwis-dubc1-vip60.adobe.com
    127.0.0.1 activate-sjc0.adobe.com
    127.0.0.1 adobe.activate.com
    127.0.0.1 adobeereg.com
    127.0.0.1 www.adobeereg.com
    127.0.0.1 wwis-dubc1-vip60.adobe.com
    127.0.0.1 125.252.224.90
    127.0.0.1 125.252.224.91
    127.0.0.1 hl2rcv.adobe.com
    Վերջին խմբագրող՝ Մեսրոպ: 07.02.2012, 18:11:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (28.02.2012), Armine-89 (07.02.2012), gayane0803 (07.02.2012), Ruben (07.02.2012)

  7. #4
    Ավագ մասնակից Մեսրոպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    8

    Schools.am

    Մի հարց. ՀՀ դպրոցներին տրամադրվող սերվերն կամ այսպես ասաց հոսթինգն բացի CSS-ից ու HTML-ից ուրիշ որևէ լեզվի կոպիտ ասաց "поддержка" անո՞ւմ է

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (07.02.2012)

  9. #5
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    9
    Մեսրոպ ջան, ողջունում եմ նախաձեռնությունդ ու պատրաստակամությունդ, պարզապես մի քանի նկատառում ունեմ, որը կփորձեմ շարադրել:

    Քո մեջբերած թեման մեկն էր մեր կազմակերպած առցանց խորհդրաժողովի թեմաներից, այնտեղ կային նաև այլ թեմաներ, այլ կարծիքներ: Խորհդրաժողովների առանձնահատկություններից մեկն այն է, որ դրան հետևողներից յուրաքանչյուրը կարող է գալ սեփակա եզրահանգումների, բայց անձամբ ես կարծում եմ, որ այդ խորհրդաժողովին հետևողների մեծ մասը եկել են եզրակացությունների, որ վեբ կայքերի ստեղծման հիմնական խոչընդոտներն եմ դպրոցում այդ ոլորտի մասնագետների բացակայությունը, անհրաժեշտ տեխնոլոգիաները յուրացնելու ժամանակի բացակայությունը, ինչու ոչ, գումարային մոտիվացիայի բացակայությունը, որովհետև այդ խնդիրը դրվում է դպրոցի ինֆորմատիկի վրա, ով սովորական մարդ է, ունի զբաղվածություն ու պարզապես չի ուզում այդքան ժամանակ ծախսել մի ամբողջ նոր ոլորտի «մասնագետ» դառնալու ու դպրոցի կայքը կառուցելու համար:

    Շատ հակիրճ գրեցի: Պարզապես ուզում եմ ներկայացնել, թե մենք քննարկումներում ինչ հանգրվանի հասանք: Անշուշտ հրաշալի կլինի, եթե ամեն դպրոցը ունենա մասնագետների թիմ կամ մասնագետ, ով իր վրա կվերցնի կայքը զրոյից պատրաստելը, սակայն այնքան էլ իրատեսական չէ, որ սա իրագործելի է, գոնե ներկայումս, բոլոր դպրոցներում: Ուրեմն պետք էր հնար գտնել դպրոցական կայքի պատրաստման աշխատանքները հնարավորինս պարզեցնելու համար, որպեսզի առանց որևէ լուրջ ռեսուրս ծախսելու տվյալ դպրոցի պատասխանատուն, կոպիտ ասած մի քանի քլիքով, կարողանա ստեղծել սեփական դպրոցի կայքը՝ իր դպրոցի պահանջներին ու կարիքներին համապատասխան: Այդ նպատակով կազմակերպվեց Մանուշի՝ վերևի գրառման մեջ նշված աշխատանքները, մշակվեց բաց համակարգերից մեկի վրա հիմնված կաղապարը, դրա շահագործման հանրամատչելի ձեռնարկը (որում նաև հանրամատչելի ներկայացված են, ընդհանրական ձևով, վեբ տեխնոլոգիաները), առաջիկայում կտեղադրվեն ԿՏԱԿ-ի նոր սերվերները ու համակարգը շահագործման կհանձնվի, ձեռնարկը կտրամադրվի շահառուներին, հավանաբար կտեղադրվի նաև առցանց, ֆորումում կբացվի խորհրդատվական բաժին, հնարավոր են հեռավար ուսուցման դասընթացները:

    Սա երկու բառով մեր արածի ու անելիքի մասին, մանրամասները առաջիկայում կներկայացվեն:

    Սակայն սա չի նշանակում, որ այս թեման անպիտան է: Պարզապես իմ համեստ կարծիքով այն չափազանց ընդհանրական լինելով հանդերձ չափազանց լոկալացված է: Նախ մի ուղղում, քո նշածները ծրագրեր չեն, այլ մի մասը ծրագրավորման լեզուներ, մի մասը տվյալների բազաներ, AJAX-ն ընդհանրապես տեխնոլոգիա է, HTML-ը այսպես կոչված ձևաչափման լեզու է, CSS-ը ոճային աղյուսակներ են, որոնց օգնությամբ սահմանվում է, թե ինչ արտաքին հատկանիշներ պետք է ունենան HTML փաստաթղթում օգտագործված «էլեմենտները» և այլն: Այս ուղղումն անում եմ, որովհետև կարծում եմ, նման ուսուցողական թեմաներում պետք է հնարավորինս ճշգրիտ ձևակերպումներ օգտագործել, որպեսզի թեմայի ընթերցողները հանկարծ ու սխալ պատկերացում չկազմեն: Ուղղելով հանդերձ հրաշալի գիտեմ, որ դու դա գիտես, որ գրածդ ընդամենը ընդհանրական գրելու արդյունք է (սա էլ նշում եմ հնարավոր թյուրըմբռնումից խուսափելու համար):

    Ահա ուրեմն, ես կարծում եմ, որ մեր ֆորումից օգտվողներին այդ տեխնոլոգիաների մասին իմանալը կարող է պետք գալ ոչ միայն դպրոցական կայք ստեղծելու համար, իսկ երբեմն ուղղակի ոչ դպրոցական կայք ստեղծելու համար: Այս առումով ես անհամաձայնություն ունեմ վերնագրի լոկալացման, ու այն դպրոցական կայքերին ուղղելու հետ, չնայած հասկանում եմ, որ թիրախ խումբդ դպրոցներն էին: Ինչքան էլ, որ քո թիրախ խումբը դպրոցներին էին, ֆորումի ու բաժնի տրամաբանությունը հուշում են թեման ընդհանրական դարձնել:

    Երկրորդ անհամաձայնությունս է մի թեմայում խոսել միանգամից բոլոր տեխնոլոգիաների մասին, ամեն ինչն իրար խառնելով: Ի վերջո ֆորումնեի գլխավոր առանձնահատկությունն էլ հենց թեմաները դասակարգելու, իրարից առանձնացնելու հնարավորությունն է:

    Առաջարկում եմ, որ նյութերը հրապարակելիս (որոնց մասին խոսում էիր) յուրաքանչյուրի համար առանձին թեմա բացել: Օրինակ կայքերի առաջխաղացման մեթոդները լրիվ առանձին թեմա է ու չարժի այստեղ «խառնել իրար»: CSS-ն առանձին թեմա է, էլ չասած որ ասենք նույն CSS-ի հետ կապված կարող են տարբեր թեմաներ լինել և այլն: Այդ դեպքում թեմաները կլինեն առավել դասակարգված, անհրաժեշտ նյութը գտնելն ավելի հեշտ, քննարկումը ավելի իմաստավորված, որովհետև ես քո մի տարի առաջ դրած նյութի մասին կարող է կարծիք ունենամ, մինչդեռ դու դրանից հետո տասնյակ նյութեր ես դրել, ու եթե իմ կարծիքը շարադրեմ, գրեմ, լրիվ իրար կխառնվի:

    Կարծում եմ, որ մեր ֆորումը և մենք բոլորս կշահենք այդ դասակարգվածությունից: Նաև ես ինքս ուրախությամբ կմասնակցեմ առանձին թեմաների քննարկումներին, իմ կողմից գուցե նյութեր կավելացնեմ, իմացածս հարցերին կպատասխանեմ, ինչու ոչ՝ կսովորեմ: Կարծում եմ, որ ուրիշներն էլ կմասնակցեն:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (07.02.2012), avdsusanna (07.11.2013), gayane0803 (07.02.2012), manush (08.02.2012), Mkhitaryan (19.07.2012), ԺաննաՀ (13.02.2012), Կաթիլ (07.02.2012), Մեսրոպ (07.02.2012), Ruben (07.02.2012)

  11. #6
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    9
    Մեջբերում Մեսրոպ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց. ՀՀ դպրոցներին տրամադրվող սերվերն կամ այսպես ասաց հոսթինգն բացի CSS-ից ու HTML-ից ուրիշ որևէ լեզվի կոպիտ ասաց "поддержка" անո՞ւմ է
    Այս պահին ոչ, բայց ինչպես նշեցի նախորդ գրառմանս մեջ շուտով նոր սերվերներ են տեղադրվելու, որոնցում, մասնավորապես, լինելու է PHP-ի և MySQL-ի աջակցում:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (07.02.2012), manush (08.02.2012)

  13. #7
    Ավագ մասնակից Մեսրոպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեսրոպ ջան, ողջունում եմ նախաձեռնությունդ ու պատրաստակամությունդ, պարզապես մի քանի նկատառում ունեմ, որը կփորձեմ շարադրել:

    Քո մեջբերած թեման մեկն էր մեր կազմակերպած առցանց խորհդրաժողովի թեմաներից, այնտեղ կային նաև այլ թեմաներ, այլ կարծիքներ: Խորհդրաժողովների առանձնահատկություններից մեկն այն է, որ դրան հետևողներից յուրաքանչյուրը կարող է գալ սեփակա եզրահանգումների, բայց անձամբ ես կարծում եմ, որ այդ խորհրդաժողովին հետևողների մեծ մասը եկել են եզրակացությունների, որ վեբ կայքերի ստեղծման հիմնական խոչընդոտներն եմ դպրոցում այդ ոլորտի մասնագետների բացակայությունը, անհրաժեշտ տեխնոլոգիաները յուրացնելու ժամանակի բացակայությունը, ինչու ոչ, գումարային մոտիվացիայի բացակայությունը, որովհետև այդ խնդիրը դրվում է դպրոցի ինֆորմատիկի վրա, ով սովորական մարդ է, ունի զբաղվածություն ու պարզապես չի ուզում այդքան ժամանակ ծախսել մի ամբողջ նոր ոլորտի «մասնագետ» դառնալու ու դպրոցի կայքը կառուցելու համար:

    Շատ հակիրճ գրեցի: Պարզապես ուզում եմ ներկայացնել, թե մենք քննարկումներում ինչ հանգրվանի հասանք: Անշուշտ հրաշալի կլինի, եթե ամեն դպրոցը ունենա մասնագետների թիմ կամ մասնագետ, ով իր վրա կվերցնի կայքը զրոյից պատրաստելը, սակայն այնքան էլ իրատեսական չէ, որ սա իրագործելի է, գոնե ներկայումս, բոլոր դպրոցներում: Ուրեմն պետք էր հնար գտնել դպրոցական կայքի պատրաստման աշխատանքները հնարավորինս պարզեցնելու համար, որպեսզի առանց որևէ լուրջ ռեսուրս ծախսելու տվյալ դպրոցի պատասխանատուն, կոպիտ ասած մի քանի քլիքով, կարողանա ստեղծել սեփական դպրոցի կայքը՝ իր դպրոցի պահանջներին ու կարիքներին համապատասխան: Այդ նպատակով կազմակերպվեց Մանուշի՝ վերևի գրառման մեջ նշված աշխատանքները, մշակվեց բաց համակարգերից մեկի վրա հիմնված կաղապարը, դրա շահագործման հանրամատչելի ձեռնարկը (որում նաև հանրամատչելի ներկայացված են, ընդհանրական ձևով, վեբ տեխնոլոգիաները), առաջիկայում կտեղադրվեն ԿՏԱԿ-ի նոր սերվերները ու համակարգը շահագործման կհանձնվի, ձեռնարկը կտրամադրվի շահառուներին, հավանաբար կտեղադրվի նաև առցանց, ֆորումում կբացվի խորհրդատվական բաժին, հնարավոր են հեռավար ուսուցման դասընթացները:

    Սա երկու բառով մեր արածի ու անելիքի մասին, մանրամասները առաջիկայում կներկայացվեն:

    Սակայն սա չի նշանակում, որ այս թեման անպիտան է: Պարզապես իմ համեստ կարծիքով այն չափազանց ընդհանրական լինելով հանդերձ չափազանց լոկալացված է: Նախ մի ուղղում, քո նշածները ծրագրեր չեն, այլ մի մասը ծրագրավորման լեզուներ, մի մասը տվյալների բազաներ, AJAX-ն ընդհանրապես տեխնոլոգիա է, HTML-ը այսպես կոչված ձևաչափման լեզու է, CSS-ը ոճային աղյուսակներ են, որոնց օգնությամբ սահմանվում է, թե ինչ արտաքին հատկանիշներ պետք է ունենան HTML փաստաթղթում օգտագործված «էլեմենտները» և այլն: Այս ուղղումն անում եմ, որովհետև կարծում եմ, նման ուսուցողական թեմաներում պետք է հնարավորինս ճշգրիտ ձևակերպումներ օգտագործել, որպեսզի թեմայի ընթերցողները հանկարծ ու սխալ պատկերացում չկազմեն: Ուղղելով հանդերձ հրաշալի գիտեմ, որ դու դա գիտես, որ գրածդ ընդամենը ընդհանրական գրելու արդյունք է (սա էլ նշում եմ հնարավոր թյուրըմբռնումից խուսափելու համար):

    Ահա ուրեմն, ես կարծում եմ, որ մեր ֆորումից օգտվողներին այդ տեխնոլոգիաների մասին իմանալը կարող է պետք գալ ոչ միայն դպրոցական կայք ստեղծելու համար, իսկ երբեմն ուղղակի ոչ դպրոցական կայք ստեղծելու համար: Այս առումով ես անհամաձայնություն ունեմ վերնագրի լոկալացման, ու այն դպրոցական կայքերին ուղղելու հետ, չնայած հասկանում եմ, որ թիրախ խումբդ դպրոցներն էին: Ինչքան էլ, որ քո թիրախ խումբը դպրոցներին էին, ֆորումի ու բաժնի տրամաբանությունը հուշում են թեման ընդհանրական դարձնել:

    Երկրորդ անհամաձայնությունս է մի թեմայում խոսել միանգամից բոլոր տեխնոլոգիաների մասին, ամեն ինչն իրար խառնելով: Ի վերջո ֆորումնեի գլխավոր առանձնահատկությունն էլ հենց թեմաները դասակարգելու, իրարից առանձնացնելու հնարավորությունն է:

    Առաջարկում եմ, որ նյութերը հրապարակելիս (որոնց մասին խոսում էիր) յուրաքանչյուրի համար առանձին թեմա բացել: Օրինակ կայքերի առաջխաղացման մեթոդները լրիվ առանձին թեմա է ու չարժի այստեղ «խառնել իրար»: CSS-ն առանձին թեմա է, էլ չասած որ ասենք նույն CSS-ի հետ կապված կարող են տարբեր թեմաներ լինել և այլն: Այդ դեպքում թեմաները կլինեն առավել դասակարգված, անհրաժեշտ նյութը գտնելն ավելի հեշտ, քննարկումը ավելի իմաստավորված, որովհետև ես քո մի տարի առաջ դրած նյութի մասին կարող է կարծիք ունենամ, մինչդեռ դու դրանից հետո տասնյակ նյութեր ես դրել, ու եթե իմ կարծիքը շարադրեմ, գրեմ, լրիվ իրար կխառնվի:

    Կարծում եմ, որ մեր ֆորումը և մենք բոլորս կշահենք այդ դասակարգվածությունից: Նաև ես ինքս ուրախությամբ կմասնակցեմ առանձին թեմաների քննարկումներին, իմ կողմից գուցե նյութեր կավելացնեմ, իմացածս հարցերին կպատասխանեմ, ինչու ոչ՝ կսովորեմ: Կարծում եմ, որ ուրիշներն էլ կմասնակցեն:
    Դե Արտակ ջան համամիտ եմ քո հետ. համապատասխան բաժիններում կբացեմ առանձին թեմաներ ու փորձենք քննարկել նշված ծրագրավորման լեզուները…
    Հա մի բան էլ ծրագրավորման լեզուներն ծրագիր անվանելն դեռ ուսանողական ժամանակներից է մնացել մեջս, ու արագ գրառումներ անելու ժամանակ այդպես էլ գրում եմ, բայց այս թեմայում հասկանում եմ դա փոխաբերական իմաստով ասաց չի թույլատրվում, ավելի զգոն կլինեմ որ այսպես ասաց "անձնական անվանումներ" չգրեմ…

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armine-89 (07.02.2012), Chuk (07.02.2012), gayane0803 (07.02.2012), Ruben (07.02.2012)

  15. #8
    Ավագ մասնակից Մեսրոպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    8

    site

    եթե առաջիկայում դպրոցների սերվերն աջակցի php mysql շատ հիանալի բան կստացվի, կարող ենք ստեղծել առավել ֆունկցիոնալ ու արագագործ կայքեր, կամ ընդհանուր կայքի տարբերակ իր բազմատեսակ շաբլոններով, որ Արտակի ասացի նման մի քլիկով կայքն պատրաստ լինի,

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (28.02.2012), Armine-89 (07.02.2012), gayane0803 (07.02.2012)

  17. #9
    Մոդերատոր gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    536
    Հեղինակության աստիճան
    72
    Շնորհակալություն Մեսրոպ ջան հետաքրքիր գաղափարի համար: Ես կխնդրեի Chuk-ի հետ խորհրդակցեիք և, եթե հնարավոր է, կայքի ստեղծման համար հեռավար դասընթաց կազմակերպեիք զրոյից սկսած: Ես, օրինակ, համակարգչային շատ ծրագրերի եմ տիրապետում, սակայն կայքի պատրաստման գործընթացին ընդհանրապես չեմ առնչվել: Հիմա 11-րդ դասարանում անցնում ենք HTML: Սակայն սովորելու շատ բան ունենք:
    Շնորհակալություն
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (28.02.2012), manush (08.02.2012)

  19. #10
    Ավագ մասնակից Մեսրոպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն Մեսրոպ ջան հետաքրքիր գաղափարի համար: Ես կխնդրեի Chuk-ի հետ խորհրդակցեիք և, եթե հնարավոր է, կայքի ստեղծման համար հեռավար դասընթաց կազմակերպեիք զրոյից սկսած: Ես, օրինակ, համակարգչային շատ ծրագրերի եմ տիրապետում, սակայն կայքի պատրաստման գործընթացին ընդհանրապես չեմ առնչվել: Հիմա 11-րդ դասարանում անցնում ենք HTML: Սակայն սովորելու շատ բան ունենք:
    Շնորհակալություն
    Տիկին Գայանե հետևեք այս թեմայի քննարկումներին հենց HTML-ի մասին է, այնտեղ տեղադրեք հարցեր կպատասխանեմ. Հեռավար դասընթաց ստեղծելուն դեմ չեմ, կխորհրդակցեմ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (07.02.2012)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •