Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ո՞ւմ են խաբում

  1. #1
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    818
    Հեղինակության աստիճան
    2186

    Ո՞ւմ են խաբում

    Արտագրիր, «քաշիր», միեւնույն է, այդ գիտելիքը քոնը չէ

    Կուրսայինների աշխարհը «տիեզերք է անեզր»։ Թող ների մեծ բանաստեղծը, բայց սրանում կհամոզվեք ընդամենը «google»—ում «կուրսային» բառը որոնելով։ Ինքներս էլ որոնեցինք եւ, կարելի է ասել, «խճճվեցինք» հայտարարությունների ու առաջարկների մեջ։

    Դժվար է ասել՝ այս դեպքում առաջա՞րկն է ծնել պահանջարկ, թե՞ հակառակը։ Մի բան է պարզ՝ կուրսայինների շուկայում երկուսն էլ գրեթե հավասարակշիռ դիրքերում են։ Բավական է ներկայացնել այսպիսի հայտարարություն. «Գրում եմ կուրսային աշխատանքներ, դիպլոմայիններ հումանիտար առարկաներից ու ցանկացած թեմատիկայով։ Գները՝ շատ մատչելի։ Արդյունավետությունը երաշխավորում եմ», եւ «հաճախորդները» պատրաստ են։ Եվ որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ներկայացնում ենք համացանցում տեղադրված վերոնշյալ հայտարարությանը հաջորդած հարցերից մի քանիսը. Ինձ կուրսային աշխատանք է պետք «ՀՀ անկախության ու ազգային անվտանգության ռազմավարական համակարգը (1991—2010թթ.)» թեմայով։ Կարո՞ղ եք գրել. Ինձ կուրսային աշխատանք է պետք հետեւյալ թեմայով. «Կուլիկովոյի ճակատամարտը եւ նրա պատմական նշանակությունը», կուրսային է պետք հետեւյալ թեմայով. «ՀՀ եւ ԱՊՀ երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերը»։

    Սա, թերեւս, կուրսային ձեռք բերելու միակ միջոցը չէ։ Ինտերնետային տարբերակից զատ, այն կարելի է պատվիրել այս կամ այն փողոցում, այս կամ այն բուհի հարեւանությամբ գործող՝ այդ ուղղվածությամբ աշխատող կրպակում կամ էլ զանգահարելով ձեռքիդ հայտնված թռուցիկի վրա ընդգծված համարին։ Նկատենք նաեւ, որ հանձնարարություն ստացած ուսանողների խմբերում կան նաեւ հաջողակներ. նրանց թեման, բախտի բերմամբ, մասնագիտացված որեւէ կայքում արդեն իսկ տեղադրված է լինում։ Մնում է ընդամենը վայրկյանների ընթացքում, խոսակցականով ասած, «քաշել», այն էլ՝ անվճար։ Այդօրինակ մի աշխատանք՝ «Վերազգային կորպորացիաների ծագումն ու զարգացումը» պատահական թեմայով, ինքներս էլ ներբեռնեցինք հասկանալու համար, թե դա իրենից ինչ է ներկայացնում։ Պարզվում է, որ այն, ամեն դեպքում, դրական միավոր կապահովի։ Աշխատանքը բաղկացած էր պլանից, ներածությունից, առանձին գլուխներից, նույնիսկ՝ եզրակացությունից։ Եթե մեր նպատակն այլ լիներ, ապա մեզ կմնար միայն մեր, բուհի ու առարկայի անունով շապիկ կազմել, փակցնել կուրսայինին եւ փոխանցել դասախոսին։ Նախնական տվյալներով, արդեն 76 հոգի այդ թեման ներբեռնել էր, իսկ թե նրանցից քանիսն էր այդ աշխատանքը գործածել որպես աղբյուր, քանիսը որպես վերջնական կուրսային աշխատանք, դժվար է ասել։

    Կուրսայինների շուկան ձեւավորող կայքերից մեկում հանդիպեցինք նաեւ «Պատրաստի աշխատանքներ» ենթավերնագրին, որի ներքո զետեղված էր՝ «Այս բաժնում կգտնեք ռեֆերատներ, դիպլոմայիններ տարբեր առարկաներից, որոնք վաճառվում են շատ մատչելի գներով»։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ դրանում տեղադրված աշխատանքներով գերազանց գնահատական «ստանալը» հնարավոր է։

    Բարձր գնահատական են փորձում ստանալ (իրականում ուսանողի անվան տակ իրենք են գնահատվում) նաեւ կուրսայինների եւ դիպլոմայինների քաղաքականությունում շուրջ մեկ տարվա փորձ ունեցող Կարեն Հովհաննիսյանն ու նրա մի քանի ընկերները՝ տարբեր մասնագիտությունների տիրապետող։ Նրանք իրենց ծառայության մասին տեղեկացնում են հիմնականում ինտերնետով։ Կարենը մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց արդեն հասցրել է ծանոթանալ նաեւ լրագրության բնագավառին։ Պահանջարկը նրան մղել է այդ մասնագիտության համար կուրսային աշխատանք գրելուն։

    «Հնարավորն անում ենք, որ որակ ապահովենք։ Խոշոր կազմակերպությունները քանակի վրա են աշխատում։ Տալիս են, ասենք, մեկ օր, եւ պետք է հասցնես, թեկուզ անորակ։ Իսկ փոքրերը պահանջարկի կարիք ունեն, հետեւաբար հիմնվում են որակի վրա»,— մեզ վստահեցրեց նա։ Այդ ձգտումով էլ վերջին շրջանում՝ կուրսայինների ու դիպլոմայինների բումի ժամանակ, իրենց խումբը, սկսնակ լինելով հանդերձ, 50—70 աշխատանք է կատարել։ Իսկ ահա առավել խոշոր կազմակերպությունները, որոնք արդեն ունեն սեփական կայքէջը, Հովհաննիսյանի հավաստմամբ, մի քանի անգամ շատ են պատվեր ունենում։

    Առնչվելով պատվիրատուների հետ, մեր զրուցակիցը եզրահանգել է, որ նրանց 50—60 տոկոսը հանձնարարությունն ինքնուրույն չի կարող կատարել, 10 տոկոսը խելացի է, բայց թեման է բարդ, մյուսներն էլ պարզապես դրանով զբաղվելու ժամանակ չունեն։ Նա միաժամանակ տեղեկացրեց. «Մեզ ամենաշատը դիմում են գյուղատնտեսական համալսարանի ուսանողները, հետո՝ տնտեսագիտականի ու ԵՊՀ—ի։ Մասնավորները կարծես թե մեծ քանակ չեն կազմում. ուսանողները քիչ են, իսկ կուրսային աշխատանքներ քիչ են հանձնարարվում։ Կուրսայինի գինը կախված է բարդությունից։ Այն տատանվում է 5000—8000 դրամի սահմաններում, իսկ եթե 25 էջից ավելի է եւ վերլուծական բարդ աշխատանք է պահանջում, ապա գինը հասնում է 10000 դրամի։ Իսկ 50—70 էջանոց դիպլոմայինները 30—40 հազար դրամ են։ Բայց հիմնական մասը կուրսային է պատվիրում։ Միեւնույն կուրսային նյութը մի քանի հոգու վրա վաճառվում է, իհարկե, թարմացված տվյալներով, իսկ դիպլոմայինները՝ գրեթե ոչ»։

    Համացանցային եւ «կրպակային» կուրսայինները, ինչպես արդեն հասկացանք, ընդհանուր եւ կրկնվող են բոլորի համար։ Եվ զերծ ենք մնում այն մտքից, որ գնված եւ ներբեռնված աշխատանքներն ուսանողների կողմից էականորեն փոփոխվում են, քանզի եթե ապագա մասնագետը համապատասխան գրականությունից, աղբյուրներից օգտվելու, մասնագիտական պաշար կուտակելու փոխարեն ընտրել է ամենահեշտ ճանապարհը, խիստ կասկածում ենք, որ նա ժամանակ վատնի եւ փորձի այն համապատասխանեցնել իր «ձեռագրին»։ Փոխարենը նա կփորձի այդտեղից հատվածներ անգիր սովորել, պաշտպանության ժամանակ «տակից դուրս գալու» ձգտումով (չի բացառվում, որ ինչ—որ ստվար զանգված դրանք գործածում է որպես աղբյուր)։

    «Ուսանողը ոչ թե դասախոսին է խաբում, այլ ինքն իրեն։ Մենք ցավով ենք փաստում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը կրթական համակարգ հանգեցնում է նաեւ նրան, որ որոշ ուսանողներ ոչ թե աշխատում են աղբյուրի հետ, այլ աղբյուրից ուղղակի «քաշում» են եւ մեխանիկորեն վերարտադրում։ Գիտենք՝ բուհերի շուրջ ձեւավորվել է յուրահատուկ շուկա, որտեղ կարելի է ինչ—որ մի անցումում գնել դիպլոմային, կուրսային, փոխել առաջին էջը եւ ասել, որ իրենն է։ Ո՞ւմ են խաբում։ Արտագրիր, «քաշիր», գեղեցիկ լազերային տպիչով տպիր, բայց, միեւնույն է, դա դու չես արել, դու այդ գիտելիքը չունես»,—«ՀՀ»—ի հետ զրույցում ընդգծեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

    Այս հարցը օրենքի ուժով, իրավական հիմքով էլ չենք կարող կարգավորել։ Բայց արդեն արմատավորված առեւտրի այս տեսակի համար պատնեշ կարելի է ստեղծել, գոնե արգելելով դրանց գովազդի ու հայտարությունների տարածումը։ Այդպիսի պայմաններում իրազեկումը առավել փոքր ծավալ կստանա, թեպետ ոմանք «տակից» գործելն, այնուամենայնիվ, կշարունակեն։
    Նախարարը շեշտը միայն վարչարարության վրա չդրեց. «Կանչեցինք, խստացրեցինք, բուհի կողքը չեն վաճառի, երեք շենք այն կողմ կվաճառեն։ Արգելել տեղեկատվական աղբյուրների օգտագործումը անհնար է, մնում է ուսանողի գիտակցության մեջ ավելի ամրապնդվի այն հասկացողությունը, որ գիտելիքն է իրեն պետք, ոչ թե կուրսայինի համար ստացած գնահատականը»։

    Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

    Աղբյուր` Հայաստանի Հանրապետություն
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (13.01.2012), anya. (22.03.2018), Heghin (12.08.2018), magabo (17.01.2012), marieta (15.01.2012), Սայի (16.01.2012), Արեգ (12.01.2012), Արմինե Մ (12.01.2012), Էմմա Խաչատրյան (24.02.2018), Միկինյան Տաթևիկ (17.03.2019), Մինասյան Նորա (22.06.2018), Հերմինե Խառատյան (04.04.2019), Sirvard (18.03.2018), Susanna55 (26.01.2012)

  3. #2
    Մոդերատոր Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    289
    Հեղինակության աստիճան
    32
    Այո, Մանուշ ջան, կան այդ նշված տհաճ փաստերի առկայությունը: Շատ ցավալի է, թե ինչպես են սովորում, ահավոր բան է ... Ում են խաբում, ես կասեի, որ միայն իրենց են վատություն անում: Ջայլամություն են անում
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (13.01.2012), Heghin (12.08.2018), manush (13.01.2012), Narine_Baghdasaryan (16.01.2012), Էմմա Խաչատրյան (18.03.2018), Լիլիթ (20.01.2012)

  5. #3
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    12
    <<Գտիր քո լույսը, որ չմնաս ուրիշի ստվերի տակ>>...

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anya. (22.03.2018), Liana - Vanadzor 4 (17.01.2012), manush (13.01.2012), marieta (15.01.2012), Narine_Baghdasaryan (16.01.2012), Արեգ (13.01.2012), Էմմա Խաչատրյան (18.03.2018), Լիլիթ (20.01.2012), Հերմինե Խառատյան (04.04.2019)

  7. #4
    Մասնակից AGasparyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2010
    Հասցե
    Վայոց ձոր Վերնաշենի մ/դ
    Գրառումներ
    66
    Հեղինակության աստիճան
    10
    Մանուշ ջան ես էլ եմ հանդիպել այդպիսի ցավալի փաստերի իմ սովորելու տարիներին <<մարդիկ>> պատրաստի իրենցից հպարտ բերում էին այդ կուրսային աշխատանքները ու դիպլոմայինները, բա որ շարադրություն էին հանձնարարում նույնիսկ դա էին համացանցից դուրս բերում: Էդպես որ շարունակվի մեր սերունդը կկործանվի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (16.01.2012), manush (16.01.2012)

  9. #5
    Ավագ մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2011
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Մեղավոր են ծնողները,ովքեր սեփական ամբիցիաներին տուրք տալով իրենց երեխաներին խցկում են տարբեր բուհեր` ոչ մի դժվարությունների կամ խնդիրների առջև կանգ չառնելով/ումից է պակաս սկզբունքից ելնելով/, այնուհետև ուսանող դարձած երեխաներին գումար են տրամադրում քննությունները ստանալու կամ կուրսային ու դիպլոմային աշխատաննքները գրելու համար: Հետո էլ արդեն հերթը դասախոսներին է, ովքեր առանց խղճի խայթի վերցնում են այդ գումարները կամ արտագրված աշխատանքները...ու նոր կյանք մտած քաղաքացու համար սկսվում խաբեություններով լի շրջապտույտ: Ու այստեղ արդեն դժվար չի հասկանալ` ով ում է խափում:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (19.01.2012), manush (16.01.2012)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Արցախ, ք. Բերձոր
    Գրառումներ
    343
    Հեղինակության աստիճան
    2882
    Հարգելի Մանուշակ, մտահոգիչ թեմա եք քննարկման ներկայացրել, ցավալի է, որ կրթական համակարգը նման անցանկալի երևույթներ է արձանագրում: Կարծում եմ ժամանակն է, որպեսզի վերջ դնենք նմանօրինակ աշխատաոճին:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •