Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Մհեր Մկրտչյան

  1. #11
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,676
    Հեղինակության աստիճան
    19823
    ՄԱՐԴ էԼ ԿԱ, ՄԱՐԴ էԼ» (Պարույր Սևակ )
    https://youtu.be/KGgqUNIa7Rg

    Մենախոսություն - մաս I
    https://youtu.be/MFGJRIJak58

    Մենախոսություն - մաս II
    https://youtu.be/axloi21e5es

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (26.12.2018), Ալբինե (27.12.2018), Գայանե Սիմոնյան (28.12.2018), Մարգարյան Նաիրա (25.01.2018)

  3. #12
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    66
    Հեղինակության աստիճան
    3397
    Հիրավի մեծ է Մհեր Մկրտչյանի ավանդը կինոարվեստում, նրա տաղանդը անզուգական է, նրա բեմական կերպարը` անթերի... Մեծ վարպետ, ով իր հոգու ցավը թաքցրեց հանդիսատեսից...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (26.12.2018), Ալբինե (27.12.2018), Գայանե Սիմոնյան (28.12.2018), Էմմա Խաչատրյան (24.12.2018)

  5. #13
    Սկսնակ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    19
    Հեղինակության աստիճան
    0

    «ՄՈՐ ԿՈՂՔԻՆ՝ ՄԻՇՏ ԵՐԵԽԱ»

    Հայրս մշեցի էր, մայրս՝ վանեցի. հրաշքով փրկված եղեռնից, ծվարած Լենինականի որբանոցներից մեկում: Հայրս գեղեցկադեմ, առնական տղամարդ էր, մայրս՝ հակառակը: Նա ծնվել էր պարզապես մայր դառնալու համար: Մայրս եղել է և մնում է իմ պաշտամունքը: Նա հիմա՝ որպես առաքինի մի հրեշտակ, Աստծո կողքին է նստած:
    Շատ բան եմ սովորել իմ մորից: Խեղճ, անգրագետ կին էր Սանամը, հազիվ էր ստորագրում, բայց ինձ ապշեցնում էր նրա խոհուն պահվածքը, հասուն տրամաբանությունը:
    Լիովին պաշտպանված քեզ զգում ես միայն, երբ մորդ կողքին ես: Հիշում եմ՝ ամեն անգամ՝ քնելուց առաջ, ասում էի. «Մամ, առավոտյան անպայման ժամը 8-ին կարթնացնես, որովհետև 9-ի պետք է լինեմ ստուդիայում»: Նա կամացուկ ծիծաղում էր: Լույսը բացվում էր: Ժամը 8-ն է, ոչ ոք ինձ չի արթնացնում: Մոտակայքում լսվում է Սանամի երգի ձայնը: Ես ինձ այնքան լավ էի զգում՝ տաքուկ, հանգիստ: Կախարդական երազներ էի տեսնում: Բայց երազներն այնքանով են վտանգավոր, որ դրանց հաջորդում է դաժան իրականությունը: Ժամացույցի սլաքները ցույց էին տալիս 11-ը: «Սանամ, ինչու՞ չարթնացրիր»: «Ֆրունզ ջան, չէի՞ր լսում, ախր ժամը 7-ից քեզ եմ արթնացնում»: Սանամն ինձ երգով էր արթնացնում:
    Բայց արդեն քանի՜ տարի է՝ ես արթնանում եմ զարթուցիչի ահավոր ճչոցից ու ամեն անգամ մտածում՝ ինչու կտրվեց Սանամիս երգը: Բայց ինչու՞ եմ սա ասում: Չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրի տանը կան ու պիտի լինեն սանամները: Թող որ նրանք կոչվեն Անահիտ կամ Շուշանիկ, թող որ նրանք անգիր իմանան Թումանյան, գիտենան Հովնաթանյանի ներկապնակի բոլոր գույները, թող մեկը լինի վաստակավոր, մյուսը՝ մեդալների ու պարգևների արժանացած, երրորդը չունենա ոչինչ, միևնույնն է, նրանց բոլորին տրված է երկրի բարձրագույն կոչումը՝ մայր: Ու քանի դեռ նա կա, դու միշտ երեխա ես:

    Հովհաննես Պապիկյան, Շուշանիկ Սահակյան
    («Ու՞մ համար ես վառվում, լույս» գրքից)

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (26.12.2018), Ալբինե (27.12.2018), Գայանե Սիմոնյան (28.12.2018)

  7. #14
    Ավագ մասնակից Ալբինե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2018
    Հասցե
    Արագածոտն
    Գրառումներ
    231
    Հեղինակության աստիճան
    971
    Մեջբերում manush-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցորդ 1689

    Ծննդյան օր՝ հուլիս 4, 1930
    Ծննդավայր՝ Գյումրի

    Վախճանի օր՝ դեկտեմբեր 29, 1993
    Վախճանի վայր՝ Երևան


    Կենսագրություն

    Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։

    Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։

    1953 թ-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։

    1959 թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

    Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։

    Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

    Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։

    Աղբյուր` ՎԻՔԻՊԵԴԻԱ ազատ հանրագիտարան
    новый-коллаж48.jpg

    Նրան անվանում էին «տխուր երջանիկ մարդ»։ Նրա էկրանին հայտնվելը գրեթե միշտ ժպիտ էր առաջացնում. նա բոլորին տխրեցրեց միայն մեկ անգամ, երբ հեռացավ կյանքից։
    «Միմինո», «Կովկասի գերուհին», «Հին օրերի երգը», «Եռանկյունի»… նրա մասնակցությամբ սիրված ֆիլմերը շատ են: Նա ստեղծել է խորը, զգացմունքային և տպավորիչ կերպարներ:

    Հայկական կինոյի լեգենդի անձնական կյանքը, ցավոք, բարդ է դասավորվել։
    Դերասանն ամուսնացել է երեք անգամ։ Նրա առաջին կինը իր համակուրսեցի Քնարան էր, սակայն ամուսնությունը միանգամից փլուզվեց։ Իր երկրորդ կնոջ՝ դերասանուհի Դոնարա Մկրտչյանին Մհեր Մկրտչյանը հանդիպեց 1950-ականների կեսերին։ Աղջիկը Լենինական էր եկել թատերական ինստիտուտ ընդունվելու նպատակով։ Երիտասարդ դերասաններն ամուսնացան ու սկսեցին միասին աշխատել։
    10._Frunzik_Mkrtchyan_i_Donara_Pilosyan.jpg
    Նրանց առաջնեկը Նունեն էր, իսկ շուտով ծնվեց նաեւ որդին՝ Վազգենը։ Երբ թվում էր, թե երիտասարդ ընտանիքի մոտ ամեն ինչ կարգավորված է եւ կարելի է երջանիկ ապրել, Դոնարան հիվանդացավ։
    frunzuk_donara3.jpg
    Սկզբում նրանց տան մթնոլորտը ծանրացավ կնոջ խանդի տեսարանների պատճառով։ Դերասանը ներկայացումներից կամ նկարահանումներից հետո չէր ցանկանում տուն վերադառնալ։ Կնոջ հիստերիաներն ու սկանդալները օրեցօր ուժգնանում էին։ Այսպես շարունակվեց այնքան, մինչեւ դերասանը չդիմեց բժիշկներին, ովքեր կնոջ մոտ շիզոֆրենիա հայտնաբերեցին, որը փոխանցվել էր ժառանգաբար։ Ֆրունզիկ Մկրտչյանը նրան անվանի բժիշկների մոտ էր տանում, սակայն նրանք ի զորու չէին օգնել Դոնարային…
    Դոնարայի վիճակն օր օրի վատանում էր։ Մկրտչյանը ստիպված էր կնոջը Ֆրանսիայի հոգեբուժարան տեղափոխել և մենակ մնաց երկու երեխաների հետ։
    Շուտով Ֆրունզի դուստրն ամուսնացավ եւ Արգենտինա տեղափոխվեց, իսկ որդու մոտ նույն հիվանդությունը հայտնաբերվեց, ինչ կնոջ դեպքում էր։
    Որդուն բուժելու Մհեր Մկրտչյանի ջանքերն անիմաստ էին. նա հոսպիտալացվեց նույն հոգեբուժարան, որտեղ մայրն էր։ Ասում են, որ հանդիպելով հիվանդանոցում, մայր եւ որդի ոչ մի անգամ չճանաչեցին իրար։ Մհեր Մկրտչյանի անձնական կյանքը կարճ ժամանակով գունավորվեց, երբ նա ամուսնացավ երրորդ անգամ։ Նրա կինը դարձավ Թամարա Հովհաննիսյանը։
    frunzik_tamara1.jpg
    Պատմում են, որ երբ դերասանը հերթական անգամ ԶԱԳՍ էր գնում, նրա ընկերներից մեկը հարցրեց. արդյո՞ք հաճախ չի գնում այդ հաստատություն, ինչին Ֆրունզիկը հումորով պատասխանեց. «Չապլինը ութ անգամ է ամուսնացել, ինչո՞վ եմ նրանից պակաս»։ Այս ամուսնությունն էլ, ավաղ, երկար չտեւեց։ Մի օր, երբ նրան հարցրին, թե ինչու է գիշերը փողոցում միայնակ քայլում, նա զարմացավ. «Ինչու՞ մենակ, կատուներն են քայլում, շները։ Այնպես որ ես մենակ չեմ»։ 1998 թ. քաղցկեղից մահացավ Մհեր Մկրտչյանի դուստրը։ Կյանքի վերջին տարիներին Ֆրունզիկը հրաժարվեց կինոյից եւ իր ուժերը կենտրոնացրեց սեփական թատրոնի ստեղծման վրա։
    Ֆրունզիկ Մկրտչյանը մարմնավորել է հրաշալի դերերը. կոմիկ, տրագիկ, դասական, ժամանակակից… հայտնի եւ սիրված դերասանի մոտ ամեն ինչ պիտի դասավորվեր…
    1993 թ. նա քնած ժամանակ մահացավ ինֆարկտից։ ԽՍՀՄ սովետական դերասանը կյանքին հրաժեշտ տվեց 63 տարեկանում։
    Նրա եղբայրը պատմել է. «Ֆրունզը ցանկանում էր մահանալ, նա երազում էր այդ մասին։ Նա ուժ չուներ հաղթահարելու որդու եւ կնոջ հիվանդությունը. ընտանեկան մեծ դժբախտությունը»։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մհեր Մկրտչյան
    Հեղինակ՝ Լիլիթ, բաժին` Կինո, թատրոն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 07.07.2011, 19:55

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •