Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Մհեր Մկրտչյան

  1. #1
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    817
    Հեղինակության աստիճան
    1604

    Մհեր Մկրտչյան

    M_Mcrtchan.jpg

    Ծննդյան օր՝ հուլիս 4, 1930
    Ծննդավայր՝ Գյումրի

    Վախճանի օր՝ դեկտեմբեր 29, 1993
    Վախճանի վայր՝ Երևան


    Կենսագրություն

    Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։

    Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։

    1953 թ-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։

    1959 թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

    Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։

    Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

    Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։

    Աղբյուր` ՎԻՔԻՊԵԴԻԱ ազատ հանրագիտարան
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (06.07.2012), arbaka (01.03.2017), Emily17 (21.01.2016), gayane0803 (05.01.2012), marine8 (23.01.2017), Սայի (29.12.2011), Ալբինե (27.12.2018), Գայանե Սիմոնյան (18.01.2018), Էմմա Խաչատրյան (18.01.2018), Թերեզա (06.07.2012), սուսան1965 (22.04.2013), Մարգարյան Նաիրա (25.01.2018), Հռիփսիմե Հարությունյան (24.12.2018), Ruben (29.12.2011)

  3. #2
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    817
    Հեղինակության աստիճան
    1604
    Մեծդ, հզորդ, անճարդ

    M_Mher.jpg

    1993թ. դեկտեմբերի 31—ն էր։ Մութ ու ցուրտ Հայաստանի բնակիչները եկող Ամանորի հետ հույսեր էին կապում նախատոնական ինքնամոռաց գնումներով։ Իր տեսածից ու ապրածից հոգնած՝ Հայը տոն էր ուզում, ու այդ մե՜ծ ցանկության մեջ աննկատ էր մնացել մի մեծ Հայի բացակայությունը։ Դեկտեմբերի 31—ին հուղարկավորություն էր. գնացողը ասես որոշել էր աննկատ հեռանալ ու չխանգարել իր ժողովրդի հուսառատ սպասումներին։
    Ամիսներ առաջ հանդիպման ժամ էինք պայմանավորվել, չնայած իմ՝ քո մասին հեռուստահաղորդում պատրաստելու նպատակիս հակազդեցիր՝ «Գիվա ի՞նչ»։ Ասացի, որ քո երեւույթը ինձ հանգիստ չի տալիս։ Հարցրիր. «Հա՞ որ…»։ Ու չվստահեցիր՝ լռելով։ Ժողովրդի սիրո տարօրինակ դրսեւորումներով հարուստ էր կենսագրությունդ։ Հանդիպման վաղ ժամ ասացիր։ Իմանալով, որ լուսաբացին ես տուն եկել՝ հետաձգեցի ժամը, կարծելով, որ քունդ կլրացնես, որի համար հետո պիտի զղջայի։ Քեզ գտա, հարեւաններիդ բնորոշմամբ, արդեն տեւական ժամանակ քո «բնական» վիճակում։ Ետդարձիս ճանապարհը փշուր—փշուր էր այլեւս։ Անտարբերությունը հոգուդ ու ապրելուդ գույնն էր, ու տանդ, ընտանիքիդ պատերը ոչ մի կերպ չշարվելու ողբերգությունդ թասի մեջ խեղդելու փորձերդ՝ ապարդյուն։ Ամեն ինչ անում էիր կենսագրությանդ դուռը հավերժ փակելու համար։ Քո կենսաձեւը Ալբերտ Մկրտչյանը բնութագրեց. «Ես բռնել էի իրա փեշից, ինքը բռնել էր մահվան փեշից։ Նա գիտակցաբար, գիտակցաբար գնաց դեպի մահը։ Դա նպատակ էր»։ Իսկ դեպի մահը գնալու քո նպատակի ծանրությունը Ալբերտ Մկրտչյանը իր մեջ է ամբարել մինչեւ օրս։


    «Մի 2 հատ էլ սիգարետ տուր, սիգարետ տուր»

    Սեւանի հոգեբուժարանում Դոնարա Մկրտչյանի խոսքը շուտասելուկի էր նման, միտքը՝ վրա—վրա, թեման՝ տուր—տուր։
    — Դուք հիշո՞ւմ եք, որ երբեւէ խաղացել եք բեմում։
    — Էստեղ էլ եմ խաղում, խաղում եմ էստեղ (ծխախոտի գլանակները արագ—արագ տեղավորում է ծոցում), Միշա ջան (դիմում է ուղեկցիս, որին հիվանդները շատ լավ ճանաչում են), մի 2 հատ էլ սիգարետ տուր, դու, ինչ կլինի (դիմում է ինձ), թատրոն գնա, Խորենին ասա, ասեք բան անի, գա ինձ տեսնի, Խորեն Աբրահամյանին, Սիրուշ Ավետիսյանին, ինչ կլինի՝ գան ինձ տեսնեն, ծերացել եմ, սիգարետ չունեմ, կոֆե չունեմ, կոսմետիկա չկա, փող չկա, գողացան փողերս, գողացան, գողացան փողերս…
    — Դուք հիշո՞ւմ եք Մհեր Մկրտչյանին։
    — Իհարկե, Մհեր Մկրտչյանին ես հիշում եմ, շատ եմ հիշում, շատ տաղանդավոր, մեծ դերասան էր, շատ լավ հայր, մահացել է, երեխաներին չեմ տեսնում, քանի տարի է, կուզենայի հայտնեք թերթերում իմ աղջկա մասին, հայտնեք, ես կուզեի դրամական օգնություն մի քիչ տայիք, որ էստեղ սիգարետ ունենամ։ Դուք ձայնագրո՞ւմ եք, ես այստեղ ներկայացում խաղացի, «Կողոպուտ կեսգիշերին», Զեբիկ Զաքարյանը բեմադրեց, մի քիչ դրամական օգնություն տայիք…
    — Ո՞ւմ հետ էիք խաղում։
    — Տեղական ուժերով, ես Քրիստոսի ծնունդը հայտնեցի, հայտնեցի, ելույթ ունեցա, Բաղդասար աղբարից արտասանեցի, սիգարետ ա պետք, կոֆե ա պետք, հայտնեք թատրոնին, որ ես այստեղ եմ գտնվում, այստեղ եմ գտնվում, թատրոնից գային, Սեդային ասեք՝ Դոնարան կանչում է, ատամներս թափվել են, տղաս հիվանդ ա, Նորքում ա եղել, հիմա ես չգիտեմ՝ որտեղ ա ինքը, որտեղ է, ես կուզեի դրամական օգնություն…


    «Ինքը ապշելու խելոք էր, ապշելու զգայուն ու նրբազգաց»

    Ծնողները եղել են եղեռնից փրկված մշեցի եւ վանեցի երեխաներ, որոնց գաղթողները գտել են ճանապարհին ու բերել հասցրել Լենինականի ամերիկյան որբանոց։ Մայրը՝ փոքրիկ աղջնակ, պատահաբար է ողջ մնացել, հարեւան քրդի տանն է եղել, երբ բակում դեզի վրա այրել են ծնողներին, ամբողջ ընտանիքը։ Հայրը ճանապարհին «լու—լու» է ուզել, իջեցրել են քարի ետեւը, երբ վերջացրել է, տեսել է թուրքերը կոտորում են, մեկի գլուխը չկա, մյուսի երեսը, ու տեսածից լեզուն բռնվել է, որը եւ փրկել է իրեն։ Այս ճակատագիրն ունեցող ծնողներից է սերվել Մհերը՝ տան մեծ երեխան, որի աչքերի թախիծը արմատներ ուներ գաղթից մազապուրծ ծնողների կենսագրության մեջ, իսկ զգայուն էությունը, «ապշելու նրբազգացությունը»՝ ընտանիքից, որտեղ ինքը մերժված էր գեղեցիկ ու արվեստագետի էություն ունեցող հորից՝ որպես «գեշ երեխա»։ Հայրը, որն իր սերն ընտանիքից դուրս էր գտել՝ սիրուն կնոջ մոտ, Լենինականի տեքստիլ կոմբինատից 7 մետր «բիազ» վերցնելու համար 10 տարի բանտարկված մնաց Ռուսաստանում։ Եվ մայրը չէր կարողանում 4 երեխա պահել, ու իրենք տեքստիլի թաղամասի «բոլոր սովածների մեջ ամենասովածն էին»։ Սանամ մայրը իր «դժբախտ տղին» առանձնացնում էր բոլորից ու ամենաշատը նրան էր սիրում։ Հետագայում, երբ Մհերը ուսանող էր, նկարիչ Ռաֆայել Աթոյանի հետ գնացել էին տուն, մայրը բորշչ էր եփել, որը հազվադեպ երեւույթ էր, այն էլ՝ մի կտոր մսով։ Մայրը այդ մի կտոր միսը բորշչի մեջ դրել է Մհերի առաջ։ Մհերն ափսեն վերցրել ու դրել էր Ռաֆայելի առաջ։ Մայրը շատ լուրջ եկել, Ռաֆայելի առաջից վերցրել է ափսեն ու դրել Մհերի առաջ, ասելով. «Իմ տղեն պիտի ուտի»։
    «Գեշ ու մերժված երեխայի» բարությունը մինչեւ վերջ իր մեջ էր։ Ոչ կռվել գիտեր, ոչ վիճել, հեծանիվը ձեռքից վերցրել էին, ու ինքը քաշվել էր որեւէ բան ասել։ Ինքը բյուրեղապակու պես ներսից էր փշուր—փշուր լինում, ու էդ բոլորը լռությամբ։ Բայց շենքի շքամուտքի հարթակում վարագույրներ էր կախում ու ներկայացում խաղում։ Հետո գնաց ու ընդունվեց տեքստիլ կոմբինատի ակումբ, որտեղ կար թատերական ինքնագործ խումբ, ինքը Բազազ Արտեմ էր խաղում, եղբայրը՝ Ալբերտը՝ Գիքոր։ Այստեղից Ժան Էլոյանը Մհերի ձեռքից բռնեց ու տարավ Մռավյանի անվան թատրոն, որտեղից էլ Վ. Աճեմյանը նրան տեղափոխեց Երեւան։ Չորրորդ դասարանի ու կյանքի մե՜ծ կրթությամբ Մհերն ընդունվեց թատերական ինստիտուտ՝ Վաղարշ Վաղարշյանի կուրսում եւ «Եզովպոս» ներկայացման մեջ նույն Վաղարշ Վաղարշյանին փոխարինող դերասանն էր արդեն։


    Նա արտիստ էր, բացառիկ երեւույթ

    Մհեր Մկրտչյանը դպրոց չի ավարտել, ինստիտուտը կիսատ է թողել, բայց ավարտել է իրեն բաժին հասած ժամանակների ու իր կյանքի դպրոցը՝ երբ ստիպված էր աչքերին մեղր քսելով կույր ձեւանալ ու վագոնից վագոն տոպրակով հաց մուրալ…
    Ավելի քան 150 ֆիլմում է նկարահանվել, 150 անհատ—անհատ կերպարներ մարմնավորել, որոնք խաղի ծնունդ չեն, այլ իր մեջ ու իր կենսագրության մեջ ապրող մարդիկ, որոնց անհավատալիորեն բնական էր ներկայացնում։ «Մհեր Մկրտչյանը քրքրում, պատառոտում էր, քանդում էր դերը, նորից կպցնում ու հետո արդեն ներկայանում կերպարով,–ասում է ռեժիսոր եղբայրը ու շարունակում.–Մհերն ուներ ահռելի մեծ երեւակայություն, ամեն մի էպիզոդի, կտորի կապակցությամբ կարող էր հարյուրավոր մեկնաբանություններ տալ, մեկը մյուսից լավ։ Մհերը էն արվեստագետն էր, ով կարող էր նայել քո աչքերին եւ իր ետեւում կանգնածներին լրիվ նկարագրել, թե ոնց են կանգնած, ինչ են խոսում իրար հետ, անգամ եթե շշուկով իրար ականջի բան ասեին, ու դա՝ քո ռեակցիայից»։
    Մհեր Մկրտչյանը տաղանդի մեջ մնաց անգերազանցելի, բացառիկ երեւույթ ու չափանիշ։ Կյանքում էլ իր ժողովրդականությունը նա օգտագործում էր մարդկանց օգնելու համար, ովքեր չինովնիկական դռներից մերժված դիմում էին իրեն՝ ծանոթ—անծանոթ, բարեկամ—հարեւան, ու մեծ Արտիստ լինելուց բացի, նա նաեւ «իսկական ժողպատգամավոր էր», օգնում էր բոլորին՝ դիմելով միանգամից հարցը լուծող «ամենամեծին»։ 1993թ., երբ մարտի դաշտում կռիվ էր, թիկունքում ջերմություն ու լույս ունեցողները վայելող խավից էին, իսկ բացառիկ ընտրյալները այդ ամենից զրկված՝ թատրոն էին ստեղծում։ Իր թատրոնի անունը Մհերը դրել էր «Վարդան Աճեմյան արտիստական թատրոն», արտիստական բառը պարտադիր էր։
    Ինքը «ապշելու չափ տուն սիրող» անձնավորություն էր։ Նա «ահռելի սիրում էր տունը», բայց այնպես ստացվեց, որ ավելի շատ դրսում էր լինում։ Ապրելու համար իր ամրոցը ընտանիքը պիտի լիներ, տունը, որն այդպես էլ չկառուցվեց։ Ինչպես Երվանդ Ղազանչյանն ասաց. «Մի կին չկար՝ վերնաշապիկը լվանար, մի կին չկար, տաք ճաշ եփեր», ու մի կին չեղավ, որ դրսերից նրան տուն բերեր…
    «Ով ուժեղ է իր տաղանդով, համեստ է, ով թույլ է՝ ուժեղ է տարածքներ գրավելու մեջ», դու, Մեծդ, հզորդ, անճար եղար քեզ օգնելու ու ապրեցիր ոչ մեկից ոչ մի պահանջ չունենալով ու ոչինչ չվայելելով, նույնիսկ մեծարման երեկո կամ հոբելյան չունեցար։
    Պանթեոնում Խորեն Աբրահամյանի խոսքը բարձրախոսի առաջ դժվար հավաքվեց. ընկերոջ՝ սեփական անձի նկատմամբ անփույթ ապրելն ու մահը նա ապրողների համար դաս համարեց, ավելացնելով, որ «միայն մեծերը խնամքի կարիք ունեն, մնացածները իրենց ճարը տեսնում են»։
    Դեկտեմբերի 28—ի երեկոյան ցուրտ ու մութ սենյակում Մհերի սիրտը դավաճանեց։ Մհերի մահից հետո մահացավ նաեւ երկար տարիներ հոգեբուժարանում գտնվող որդին՝ Վահագը։ 2004թ. Բուենոս—Այրեսում սրտի տրոմբից մահացավ դուստրը՝ Նունեն։
    Ամեն տարեմուտից առաջ հայոց հիշողության ամփոփման մեջ, որպես սիրո տառերով դրոշմված մեծություն, պահպանված է Մհեր Մկրտչյան արտիստը։

    Լիլիթ ԵԳԱՆՅԱՆ

    28-12-2011

    Աղբյուր`ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
    Վերջին խմբագրող՝ manush: 29.12.2011, 11:19:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (06.07.2012), gayane0803 (05.01.2012), Սայի (29.12.2011), Ալբինե (27.12.2018), Գայանե Սիմոնյան (18.01.2018), Էմմա Խաչատրյան (18.01.2018), Թերեզա (05.07.2012), Մարգարյան Նաիրա (25.01.2018), Ruben (29.12.2011)

  5. #3
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    817
    Հեղինակության աստիճան
    1604
    Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։

    MM.jpg
    Ես միշտ զարմանում եմ, թե այդ ինչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, և ես չհասցրեցի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում, և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…

    Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել, շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել: Մի անգամ, երբ «Եզովպոս»-ում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին` չի ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի: Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել: Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում… Չի կորչում… Դա ինձ միշտ փրկել է… Ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան, մինչև ափերդ թմրի:

    Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը: Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:

    Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց:
    Աղբյուր՝ Հովիկ Չարխչյանի բլոգ
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Angela Ma8garyan (18.01.2018), Anush Avetisyan (06.07.2012), arbaka (01.03.2017), Liza92 (04.07.2012), Ալբինե (27.12.2018), Գայանե Սիմոնյան (18.01.2018), Էմմա Խաչատրյան (18.01.2018), Թերեզա (05.07.2012), սուսան1965 (22.04.2013), Մարգարյան Նաիրա (25.01.2018)

  7. #4
    Սկսնակ մասնակից Heghine H.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2013
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերումներ Մհեր Մկրտչյանի մասին.
    Մհեր Մկրտչյանը, իրոք, ծնված է բեմի համար... Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները...

    Վարդան Աճեմյան

    Ես լիովին հավատացած եմ, որ Մհերը դերասան է ծնվել։

    Աշոտ Մալաքյան (Անրի Վերնոյ)

    Մեծ է Մհեր Մկրտչյանի հմայքը։ Նա գիտե բեմում առինքնող գեղեցկությամբ երևալու գաղտնիքը` բնության մեծ պարգևը։

    Գևորգ Աբաջյան

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (23.04.2013), Ալբինե (27.12.2018), Գայանե Սիմոնյան (30.05.2015), սուսան1965 (22.04.2013), Մարգարյան Նաիրա (25.01.2018)

  9. #5
    Ավագ մասնակից Կարեն Ասատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2015
    Հասցե
    ք. Երևան
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    343
    Հանճար, բայց տխուր մարդ, որ ուրախացնում էր բոլորին: Մեր ազգի հպարտությունը...
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Կարեն Ասատրյան

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (27.05.2015), Ալբինե (27.12.2018), Գայանե Սիմոնյան (30.05.2015), Էմմա Խաչատրյան (18.01.2018), սուսան1965 (27.05.2015)

  11. #6
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,682
    Հեղինակության աստիճան
    25798
    Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել . . .
    Մհեր Մկրտչյան
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (16.04.2018), Ալբինե (27.12.2018), Գայանե Սիմոնյան (18.01.2018), Մարգարյան Նաիրա (25.01.2018)

  13. #7
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,682
    Հեղինակության աստիճան
    25798
    Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզին(Մհեր Մկրտչյան) հարցնում են.
    -Ֆրունզ ջան,ո՞նց է եղանակը Հայաստանում:
    -Էնքան շոգ է,որ Լենինի արձանի հագից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել:
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 18.01.2018, 22:38:
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Angela Ma8garyan (18.01.2018), manush (16.04.2018), Ալբինե (27.12.2018), Գայանե Սիմոնյան (18.01.2018), Մարգարյան Նաիրա (25.01.2018)

  15. #8
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,682
    Հեղինակության աստիճան
    25798
    Հարց Մհեր Մկրտչյանին.
    -Ընչի՞ ես մոստի վրա կանգնել, քիթդ քորում:
    -Հըբը Ի՞նչ էնեմ, քթիս վրա կանգնիմ, մո՞ստը քորեմ
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալբինե (27.12.2018), Գայանե Սիմոնյան (18.01.2018), Մարգարյան Նաիրա (25.01.2018)

  17. #9
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,682
    Հեղինակության աստիճան
    25798
    Մհեր Մկրտչյանի եղբոր`Ալբերտ Մկրտչյանի պատմածը.
    Հայրս չէր սիրում Ֆրունզին, չէր սիրում,որ Ֆրունզը դերասան է դառնալու:Եվ ոչ միայն հայրս, այլև հորս ընկերները
    ծիծաղում էին,որ Մուշեղի տղան պետք է դերասան դառնա:Շատ դժվար էր նրա համար տեսնել այդ:Միշտ ասում էր.
    «Դերասան ես, հա՞, կապիկություն կենես, հա՞»: Ու նյարդայնանում էր. շատ էր ուզում,որ Ֆրունզիկը նկարիչ դառնար:
    ...Դեռ Լենինականում (Գյումրի) մի ներկայացման ժամանակ հանկարծ լռության մեջ տեսա,որ հայրս գնում է դեպի բեմ:
    Վախեցած նայում էի,ինձ թվաց`պիտի բարձրանա բեմ և սկսի Մհերին ծեծել:Գնաց, կանգնեց շատ մոտ,երկար նայեց
    Մհերին:Զգում էի, որ Մհերը շփոթված,վախեցած շարունակում էր խաղալ:
    Երեկոյան հայրս ուշ եկավ տուն: Մհերը պառկած էր:Ոտքերից վերմակը քաշեց և ասաց.«Ֆրունզ ջան, ապրիս, կուզեմ
    այս գիշեր ոտքերիդ տակ պառկիմ, քնիմ»:
    http://blognews.am/arm/news/43343/
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (26.12.2018), Ալբինե (27.12.2018), Գայանե Սիմոնյան (18.01.2018), Մարգարյան Նաիրա (25.01.2018)

  19. #10
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,682
    Հեղինակության աստիճան
    25798
    Մհեր Մկրտչյան`տխուր աչքերով կատակերգուն
    Հայ բեմի անվանի ու անմոռանալի դեմքերից մեկն էր Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը:Ֆրունզի երեւակայությունը
    անսահման էր,որն իր հետ բերում էր համ ու հոտ և գերում էր,լիներ բեմում,թե կինոյի հրապարակում:
    Արվեստագետները նշում են,որ այսօր Ֆրունզի պակասը զգացվում է,չնայած որ նրա ժամանակներն անցել են...
    Բայց Ֆրունզի թողած դերասանական ժառանգությունը մնաց ու դարձավ երիտասարդ սերնդի համար բեմական
    դպրոց,ու այսօր իր անունը կրող թատրոնը («Մ. Մկրտչյան արտիստական թատրոն») շարունակում է նրա թողած
    ավանդն ու մշտապես ժպտադեմ նկարներից մեզ է նայում ու կարծես կրկնում է իր հոր խոսքերը` է՜յ, հե՜յ ՄՀեր
    Մկրտչյանը դեռ մանկուց երազում էր իր ծնողների փափագը տեսնել՝ Անիի,Արեւմտյան Հայաստանի ազատագրումը:
    Սակայն հենց այդ կարոտն էլ սրտում նա հեռացավ ու իր ժողովրդին թողեց իրեն կարոտելու պատգամը: Ֆրունզիկի
    բոլոր խաղացած դերերը,անկախ նրանից դրանք փոքր էին,թե գլխավոր,մշտապես գերում ու առանձնահատուկ ժպիտ
    էին արթնացնում:Մեր Ֆրունզը գերեց ու ծիծաղեցրեց բոլորին,սակայն իր համար ժամանակ չգտավ մի փոքր ծիծաղելու...
    http://blognews.am/arm/news/43341/mh...atakergun.html
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 18.01.2018, 22:58:
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (26.12.2018), Ալբինե (27.12.2018), Գայանե Սիմոնյան (18.01.2018), Մարգարյան Նաիրա (25.01.2018), Հռիփսիմե Հարությունյան (24.12.2018)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մհեր Մկրտչյան
    Հեղինակ՝ Լիլիթ, բաժին` Կինո, թատրոն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 07.07.2011, 19:55

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •