Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Անվտանգ համացանց

  1. #11
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121
    Մեջբերում Tiko55-ի խոսքերից Նայել գրառումը
    Barev dzez:Es shat mec tpavorutyun staca ayn ameni hamar inch mez poxancvec Artaki ev Vaheyi koxmic:Es andzamb shnorhakalutyun em haytnum World Wision kazmakerputyan@ ayspisi jerm cucabermunqi ev amen inchi hamar:
    Տիգրան ջան, ուրախ ենք, որ քեզ դասը դուր է եկել, բայց այ որ այնքան ուշադիր չես եղել, որ մեր մի քանի անգամ արած զգուշացումները լսես, որ այս ֆորումում չենք թույլատրում լատինատառ հայերենը, այնքան էլ լավ չի:

    Հիշու՞մ ես, որ խոսում էինք նետիկետի մասին, խոսեցինք նաև մի խնդրի մասին, որ ինտերնետում շփման կանոնները փոխվում են համայնքից համայնք, կայքից-կայք, համակարգից-համակարգ: Մենք ձեզ բոլորիդ խորհուրդ էինք տալիս մինչև քննարկումների մեջ մտնելն գոնե ինչ-որ կարճ ժամանակ ուսումնասիրեք տվյալ կայքի անցուդարձը, տեսնել, թե այստեղ ինչ նորմեր են ընդունված, ինչ սկզբունքներ կան, ինչ սովորություններ կան: Ահա եթե այս ֆորումում դու մի քիչ շրջեիր, ապա առանց մեր զգուշացումների էլ կնկատեիր, որ ամբողջ ֆորումում պարզապես չկան տրանսլիտով (այլ լեզվի տառերով հայերեն) գրառումներ: Որ բոլոր գրառումները մեր մեսրոպյան տառերով են, հայատառ են:

    Դե ոչինչ, այս մի դեպքը ոչինչ: Բայց գոնե մյուս դեպքերում որևէ համակարգում քննարկումների մեջ մտնելուց առաջ հիշիր ուսումնասիրել ու տեսնել, թե ինչ սկզբունքներ կան այդ կայքում

    Համ էլ բարի՛ գալուստ «Հայկական կրթական միջավայր» ֆորում Հուսով եմ, որ սա վերջին գրառումդ չի լինի
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (03.12.2011), gayane0803 (13.11.2011), manush (15.11.2011), Ruben (18.11.2011), Ruzan_#105 (19.11.2011)

  3. #12
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121
    Մեջբերում ԱԼԲԵՐՏ-ի խոսքերից Նայել գրառումը
    վորն ե ամենավտանգավոր վիռւսը
    Ողջույն Ալբերտ Բարի գալուստ այս ֆորում:

    Կասե՞ս, թե ի՞նչ ես հասկանում «ամենավտանգավոր» ասելով:

    Դասի ժամանակ Վահեն պատմեց ու տվեց վիրուսների դասակարգումը: Ես ինչքան հիշում եմ իր պատմածից, ինքը որևէ տեղ չօգտագործեց «ամենավտանգավոր» բառը: Ու դա բնական է, որովհետև ամեն մեկիս համար վտանգը կարող է մեկը լինել:

    Ընդամենը երկու օրինակ բերեմ:

    Օրինակ 1. Պատկերացրու, որ ունենք վիրուս, որն առանց քեզ հարցնելու քո աշխատանքի ընթացքում աստիճանաբար ջնջում համակարգչում եղած ֆայլերը: Իսկ համակարգչի մեջ է ենթադրենք ուսանող եղբորդ դիպլոմային աշխատանքը, որի կրնօրինակը ինքը որևէ տեղ չունի: Հնարավոր է, որ այդ պահին այդ վիրուսը կլինի քո համար ամենավտանգավոր վիրուսը, որովհետև քիչ անց այն ջնջելու է եղբորդ երկար ժամանակվա աշխատանքը: Իսկ օրինակ իմ համար այն կարող է վտանգավոր չլինի, որովհետև ես կամ չունեմ այդքան կարևոր ֆայլեր, որոնց կորուստն ինձ ցավ է պատճառելու, կամ էլ ունեմ բոլոր կարևոր ֆայլերիս կրկնօրինակները: Այդ դեպքում ես ընդամենը արագ կզբաղվեմ վիրուսի բուժմամբ, կամ էլ համակարգիչս ֆորմատ կանեմ և բոլոր ծրագրերը կվերականգնեմ:

    Առիթից օգտվելով մի խորհուրդ էլ տամ. միշտ պահեք ձեր համար ամենակարևոր ֆայլերի կրկնօրինակները: Հազար ու մի պատճառով դրանք կարող են ջնջվել ձեր համակարգչի միջից, սկսած վիրուսներից, վերջացրած համակարգչի կոշտ սկավառակի փչանալով: Այդ կարևոր ֆայլերը պահեք սկավառակներով (CD կամ DVD), ֆլեշ կրիչներով կամ այլ կերպ: Գուցե ձեզ երբևէ պետք չլինեն կրկնօրինակները, բայց եթե մի օր նման խնդիր առաջանա, ապա կտեսնեք, որ դուք «փրկվել» եք:


    Օրինակ 2. Վիրուսը առանց ձեր կարծիքը հարցնելու ձեր համակարգչից զանգեր է կատարում: Եթե քո ինտերնետը միանում է ասենք wi-fi սարքով, քո համար այդ վիրուսն ընդհանրապես լուրջ վտանգ չի ներկայացնում: Հա, գուցե մի քիչ կխանգարի, համակարգչի ռեսուրսները կօգտագործի կամ նման մի բան, բայց չի խանգարի: Իսկ այ իմ համակարգիչը, կարող է, dial-up-ով է միանում ինտերնետին և ես ամսվա վերջին, երբ կգնամ հեռախոսիս վարձը մուծելու, կպարզեմ, որ ես բազում անգամներ «զանգել եմ արտասահման» ու մի կլորիկ գումար եմ պարտք հեռախոսային օպերատորին: Ընդ որում եթե ես դասին ուշադիր չեմ եղել ու չեմ լսել խորհուրդը, որ արժի ինտերնետն օգտագործելուց հետո այն անջատել, ապա կլորիկ գումարն ավելի մեծ կլինի: Ահա այս դեպքում այդ վիրուսը կլինի վտանգավոր իմ համար ու անվտանգ՝ քո համար:



    Այնպես որ ես իսկապես չգիտեմ, թե ինչ է նշանակում «ամենավտանգավոր վիրուս»:
    Մի քիչ դու պատմիր: Ի՞նչ ես հասկանում «ամենավտանգավոր» ասելով:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (03.12.2011), gayane0803 (13.11.2011), manush (15.11.2011), ԺաննաՀ (14.11.2011), Լիլիթ (22.11.2011), Կաթիլ (15.11.2011), Ruben (18.11.2011), Ruzan_#105 (19.11.2011), Yeritsyan (14.11.2011)

  5. #13
    Ավագ մասնակից Մեսրոպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում ԱԼԲԵՐՏ-ի խոսքերից Նայել գրառումը
    վորն ե ամենավտանգավոր վիռւսը
    Ճիշտ նկատեց Արտակը, վիրուսները լինում են վտանգավոր և անվտանգ, անվտանգ վիրուսներից են այսպես ասաց զվարճալի վիրուսներն (օրինակ երբ երրորդ կուրսում էի կուրսայինս պետք է անվտանգ վիրուս սարկերի. ուղղակի այդ վիրուսն երբ համակարգիչն միացնում ես էկրանին հայտնվումա կատու և ընկնումա մկնիկի հետևից, հենց մի 1վ. մկնիկն չշարժես կատուն կբռնի մկնիկին ու էլ մկնիկ չես ունենա, պետք է վերամեկնարկես ու նույն պրոցեսն նորից կրկնվումա, սա ավելի շուտ որևէ ծրագրի է նման, բայց նրան վիրուս էինք անվանում որովհետև ոչմի կերպ չէիր կարող իրեն ջնջել իր ընդլայնումն .exe էր և հատկություններն էլ ծրագրի դրա համար անտիվիրուսն էլ "անտարբեր էր մնում") սրանք կարելի է ասել անվտանգ վիրուսներն են, բայց կան վտանգավոր վիրուսներ, ջնջում են ֆայլեր կասեցնում համակարգչի աշխատանքն, բայց ամենավտանգավոր վիրուսն դա անհատական պետք է լինի. Արտակի բերած օրինակներին ես մեկն էլ ավելացնեմ որը ինձ մոտ հանդիպել է, word փաստաթղթով տեքստ ես հավաքում նայում ես նորմալ է print ես անում բոլոր բառերն միացված են իրար, այսինքն համակարգչի մեջ փոփոխություն չի անում հենց ctrl+p ես սեղմում նկատում ես որ բառերն միանում են իրար և արագ նորից հեռանում.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (30.11.2011)

  7. #14
    Ավագ մասնակից Մեսրոպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն Ալբերտ Բարի գալուստ այս ֆորում:

    Կասե՞ս, թե ի՞նչ ես հասկանում «ամենավտանգավոր» ասելով:

    Դասի ժամանակ Վահեն պատմեց ու տվեց վիրուսների դասակարգումը: Ես ինչքան հիշում եմ իր պատմածից, ինքը որևէ տեղ չօգտագործեց «ամենավտանգավոր» բառը: Ու դա բնական է, որովհետև ամեն մեկիս համար վտանգը կարող է մեկը լինել:

    Ընդամենը երկու օրինակ բերեմ:

    Օրինակ 1. Պատկերացրու, որ ունենք վիրուս, որն առանց քեզ հարցնելու քո աշխատանքի ընթացքում աստիճանաբար ջնջում համակարգչում եղած ֆայլերը: Իսկ համակարգչի մեջ է ենթադրենք ուսանող եղբորդ դիպլոմային աշխատանքը, որի կրնօրինակը ինքը որևէ տեղ չունի: Հնարավոր է, որ այդ պահին այդ վիրուսը կլինի քո համար ամենավտանգավոր վիրուսը, որովհետև քիչ անց այն ջնջելու է եղբորդ երկար ժամանակվա աշխատանքը: Իսկ օրինակ իմ համար այն կարող է վտանգավոր չլինի, որովհետև ես կամ չունեմ այդքան կարևոր ֆայլեր, որոնց կորուստն ինձ ցավ է պատճառելու, կամ էլ ունեմ բոլոր կարևոր ֆայլերիս կրկնօրինակները: Այդ դեպքում ես ընդամենը արագ կզբաղվեմ վիրուսի բուժմամբ, կամ էլ համակարգիչս ֆորմատ կանեմ և բոլոր ծրագրերը կվերականգնեմ:

    Առիթից օգտվելով մի խորհուրդ էլ տամ. միշտ պահեք ձեր համար ամենակարևոր ֆայլերի կրկնօրինակները: Հազար ու մի պատճառով դրանք կարող են ջնջվել ձեր համակարգչի միջից, սկսած վիրուսներից, վերջացրած համակարգչի կոշտ սկավառակի փչանալով: Այդ կարևոր ֆայլերը պահեք սկավառակներով (CD կամ DVD), ֆլեշ կրիչներով կամ այլ կերպ: Գուցե ձեզ երբևէ պետք չլինեն կրկնօրինակները, բայց եթե մի օր նման խնդիր առաջանա, ապա կտեսնեք, որ դուք «փրկվել» եք:


    Օրինակ 2. Վիրուսը առանց ձեր կարծիքը հարցնելու ձեր համակարգչից զանգեր է կատարում: Եթե քո ինտերնետը միանում է ասենք wi-fi սարքով, քո համար այդ վիրուսն ընդհանրապես լուրջ վտանգ չի ներկայացնում: Հա, գուցե մի քիչ կխանգարի, համակարգչի ռեսուրսները կօգտագործի կամ նման մի բան, բայց չի խանգարի: Իսկ այ իմ համակարգիչը, կարող է, dial-up-ով է միանում ինտերնետին և ես ամսվա վերջին, երբ կգնամ հեռախոսիս վարձը մուծելու, կպարզեմ, որ ես բազում անգամներ «զանգել եմ արտասահման» ու մի կլորիկ գումար եմ պարտք հեռախոսային օպերատորին: Ընդ որում եթե ես դասին ուշադիր չեմ եղել ու չեմ լսել խորհուրդը, որ արժի ինտերնետն օգտագործելուց հետո այն անջատել, ապա կլորիկ գումարն ավելի մեծ կլինի: Ահա այս դեպքում այդ վիրուսը կլինի վտանգավոր իմ համար ու անվտանգ՝ քո համար:



    Այնպես որ ես իսկապես չգիտեմ, թե ինչ է նշանակում «ամենավտանգավոր վիրուս»:
    Մի քիչ դու պատմիր: Ի՞նչ ես հասկանում «ամենավտանգավոր» ասելով:
    Փորձեմ Ալբերտի թոխարեն իմ տեսանկյունից ասել որն է ամենավտանգավոր վիրուսն կարծում եմ համակարծիք կլինենք:
    Գոյություն ունեն վիրուսների խմբեր որոնք "սիրուն ծրագրի տեսքով" են լինում կամ հետաքրքիր նկարի տեսք են ունենում համացանցում բավական է սեղմենք դրա վրա և ինքն ներթափանցում է համակարգիչ (քանի դեռ չենք սեխմում ինքն ոչ մի բան չի անում) համակարգիչ ներթափանցելուց հետո հաղորդագրություն է տալիս հետևյալ հետաքրքիր բովանդակությամբ: "ՈՒզու՞մ եք վերամեկնարկել ձեր համակարգիչը: Սեղմեք Cancel վերամեկնարկելու համար: տարբերակներն են Yes և Cancel: X-ն և Alt+F4-ն էլ ապաակտիվացված են, " այսինքն ինչ էլ անես ռեստարտ է լինելու, երբ միանում է windows-ի զագրուզկան գնում վերջանում է ու մի պատուհան է հայտնվում քեզանից կոդ է պահանջում կոդն ել ստանալու համար որևէ համարին սմս պետք է ուղարկես որն էլ ահագին թանգ է, ու դա չի ջնջվի քանի դեռ ֆորմատ չես արել, սա վտանգավոր է հիմնականում այն մարդկանց համար որոնք C-ում ունեն կարևոր փաստաթղթեր և վտանգավոր է նրանց համար ովքեր օգտագործում են արտոնագրված օպերացիոն համակարգ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (30.11.2011)

  9. #15
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121
    Մեջբերում Մեսրոպ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձեմ Ալբերտի թոխարեն իմ տեսանկյունից ասել որն է ամենավտանգավոր վիրուսն կարծում եմ համակարծիք կլինենք:
    Ոչ, համաձայն չեմ: Իսկ տեսատետս վերևում արդեն իսկ շարադրել եմ, որ անհնար է որևէ վիրուսի ամենավտանգավոր համարել, քանի որ ամեն մեկի համար վտանգը կամ վնասը կարող է մեկը լինել:

    Ինչ վերաբերվում է Ձեր ասած վիրուսին, ապա հավանաբար դրա բուժելու տարբերակն էլ կգտնվի, միայն ֆորմատը չի: Բայց անգամ ֆորմատի հասնելու դեպքում պարտադիր չէ, որ այն վնաս տա կոնկրետ օգտագործողին: Նույնիսկ կարևոր փաստաթղթերի առկայության դեպքում միշտ կարող է լինել հնարավորություն դրանք հանել-պահելու, նոր ֆորմատ անելու:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (30.11.2011), ԺաննաՀ (30.11.2011), Լիլիթ (30.11.2011)

  11. #16
    Ավագ մասնակից Մեսրոպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, համաձայն չեմ: Իսկ տեսատետս վերևում արդեն իսկ շարադրել եմ, որ անհնար է որևէ վիրուսի ամենավտանգավոր համարել, քանի որ ամեն մեկի համար վտանգը կամ վնասը կարող է մեկը լինել:

    Ինչ վերաբերվում է Ձեր ասած վիրուսին, ապա հավանաբար դրա բուժելու տարբերակն էլ կգտնվի, միայն ֆորմատը չի: Բայց անգամ ֆորմատի հասնելու դեպքում պարտադիր չէ, որ այն վնաս տա կոնկրետ օգտագործողին: Նույնիսկ կարևոր փաստաթղթերի առկայության դեպքում միշտ կարող է լինել հնարավորություն դրանք հանել-պահելու, նոր ֆորմատ անելու:
    եթե համակարգիչն ընդհանրապես չի միանում ինձ համար այնքան հետաքրքիր է թե ոնց եք պահում այդ ֆայլերն

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (01.12.2011)

  13. #17
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121
    Մեջբերում Մեսրոպ-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե համակարգիչն ընդհանրապես չի միանում ինձ համար այնքան հետաքրքիր է թե ոնց եք պահում այդ ֆայլերն
    Տարբերակ 1. Քանդում եմ համակարգիչը, հանում եմ կոշտ սկավառակը (HDD), որպես երկրորդ կոշտ սկավառակ միացնում եմ այլ համակարգչի ու ֆայլերը հանում եմ մեջից:

    Տարբերակ 2. Օգտագործում եմ ինքնագործարկվող սկավառակներով օպերացիոն համակարգ (CD-ով, DVD-ով կամ որևէ USB կրիչով), դրանով միացնում եմ համակարգիչը, ֆայլերը հանում եմ:

    Տարբերակ 3. Տեղադրում եմ օպերացիոն համակարգի երկրորդ օրինակ այլ սկավառակի վրա, առանց կպնելու առաջինին (օրինակ՝ D-ի վրա), միացնում եմ համակարգիչն այդ օպերացիոն համակարգով, ֆայլերը հանում եմ:

    Այս պահին մտքիս եկան այս երեք լուծումները, բայց հավանաբար այլ լուծումներ էլ կգտնվեն, օրինակ եղած օպերացիոն համակարգի ինչ-ինչ ճանապարհներով վերականգնում:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arabo (01.12.2011), gayane0803 (01.12.2011), ԺաննաՀ (01.12.2011)

  15. #18
    Ավագ մասնակից Մեսրոպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 1. Քանդում եմ համակարգիչը, հանում եմ կոշտ սկավառակը (HDD), որպես երկրորդ կոշտ սկավառակ միացնում եմ այլ համակարգչի ու ֆայլերը հանում եմ մեջից:

    Տարբերակ 2. Օգտագործում եմ ինքնագործարկվող սկավառակներով օպերացիոն համակարգ (CD-ով, DVD-ով կամ որևէ USB կրիչով), դրանով միացնում եմ համակարգիչը, ֆայլերը հանում եմ:

    Տարբերակ 3. Տեղադրում եմ օպերացիոն համակարգի երկրորդ օրինակ այլ սկավառակի վրա, առանց կպնելու առաջինին (օրինակ՝ D-ի վրա), միացնում եմ համակարգիչն այդ օպերացիոն համակարգով, ֆայլերը հանում եմ:

    Այս պահին մտքիս եկան այս երեք լուծումները, բայց հավանաբար այլ լուծումներ էլ կգտնվեն, օրինակ եղած օպերացիոն համակարգի ինչ-ինչ ճանապարհներով վերականգնում:
    բայ ոչինչ որ կոշտ սկավառակն այլ համակարգչին միացնելուց նույն վիրուսն թափանցում է նրա մեջ, նոր օպերացիոն համակարգ քցելուց նույն վիրուսն մնում է: Եվ հետո ես չեմ ասում ոչ մի հնարավոր ելք չկա ուղղակի ասում եմ ոչ դրանք վտանգավոր վիրուսների շարքին են դասվում. եվ երկրորդն էլ ասենք կարևոր ֆայլերն պահեցիք, իսկ ինչ կասես ասենք քո արտոնագրված օպերացիոն համակարգի մասին հո դա էլ չես պահի

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (01.12.2011)

  17. #19
    Ավագ մասնակից Մեսրոպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Մեսրոպ-ի խոսքերից Նայել գրառումը
    բայ ոչինչ որ կոշտ սկավառակն այլ համակարգչին միացնելուց նույն վիրուսն թափանցում է նրա մեջ, նոր օպերացիոն համակարգ քցելուց նույն վիրուսն մնում է: Եվ հետո ես չեմ ասում ոչ մի հնարավոր ելք չկա ուղղակի ասում եմ ոչ դրանք վտանգավոր վիրուսների շարքին են դասվում. եվ երկրորդն էլ ասենք կարևոր ֆայլերն պահեցիք, իսկ ինչ կասես ասենք քո արտոնագրված օպերացիոն համակարգի մասին հո դա էլ չես պահի
    հա մի բան էլ Արտակ ջան, ես չեմ ասում քո ասաց տարբերակները սխալ են, դրանք էլ են ճիշտ ուղղակի արի ընդունենք որ դրանք ահագին վտանգավոր են:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (01.12.2011)

  19. #20
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121
    Մեջբերում Մեսրոպ-ի խոսքերից Նայել գրառումը
    բայ ոչինչ որ կոշտ սկավառակն այլ համակարգչին միացնելուց նույն վիրուսն թափանցում է նրա մեջ, նոր օպերացիոն համակարգ քցելուց նույն վիրուսն մնում է: Եվ հետո ես չեմ ասում ոչ մի հնարավոր ելք չկա ուղղակի ասում եմ ոչ դրանք վտանգավոր վիրուսների շարքին են դասվում. եվ երկրորդն էլ ասենք կարևոր ֆայլերն պահեցիք, իսկ ինչ կասես ասենք քո արտոնագրված օպերացիոն համակարգի մասին հո դա էլ չես պահի
    Հարցը բաղկացած է երկու մասից, վիրուս և արտոնագիր, պատասխանեմ երկուսին էլ:

    1. Վիրուսները ծրագրեր են, որոնք պետք է աշխատացնել, որպեսզի նրանք աշխատեն: Եթե ես վարակված HDD-ն օգտագործում եմ որպես երկրորդ սկավառակ, ինքն ընդամենը կրիչ է, և եթե ես ճիշտ եմ միանում նրան, այսինքն օրինակ բացառում եմ autorun-երի գործարկումը, ապա կոշտ սկավառակը օգտագործում եմ ընդամենը որպես կրիչ, դրա վրայի վիրուսները չեն աշխատում և նոր համակարգիչը չեն վիրուսոտում: Մի քիչ այլ դեպք է, երբ վիրուսը նստում է MBR-ում (Master Boot Record): Բայց երբ HDD-ն որպես երկրորդ սկավառակ ենք միացնում, ապա մեր վարակված HDD-ի MBR-ը չի գործարկվում: Էլ չասած, որ ամեն դեպքում հնարավորություններ կան MBR-ում եղածը reset անելու: Կարճ ասած՝ ոչ, սկավառակն այլ համակարգչին միացնելուց, գրագետ անելու դեպքում, վիրուսը չի թափանցի այդ նոր համակարգչի մեջ, իսկ հետո արդեն նրան կարելի է մաքրել, ֆայլերը հանելուց հետո ֆորմատ անել և այլն:

    Ինչ վերաբերվում է վտանգավորներին, ապա իհարկե վտանգավոր է, իսկ ո՞վ ասեց, որ վտանգավոր չէ: Բայց մենք կարծես խոսում էինք ինչ-որ վերացական «ամենավտանգավոր վիրուս» հասկացության մասին ու ես ասում էի, որ դա սահմանել հնարավոր չէ, որովհետև վտանգն ամեն մեկի համար տարբեր է, վնասն ամեն մեկի համար տարբեր է: Որպես լրացուցիչ օրինակ ասեմ, որ իմ համար կարող է շատ ավելի վտանգավոր լինել ինչ-որ մի պարզ վիրուսը, որն իմ աշխատանքային կարևորը ֆայլերը ուղարկում է ինչ-որ կոնկրետ հասցեով:

    2. Արտոնագրված օպերացիոն համակարգը երկնքից իջած բան չի: Արտոնագրված նշանակում է, որ դու ունես արտոնագիրը, ունես քո տարբերակի սերիական կոդը և միշտ էլ կարող ես քո համակարգիչը ֆորմատ անես, օրինակ, ու նորից տեղադրես քո նույն արտոնագրված օպերացիոն համակարգը:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arabo (01.12.2011), gayane0803 (01.12.2011), ԺաննաՀ (01.12.2011)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •