Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234
Ցույց են տրվում 31 համարից մինչև 34 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: ՏՀՏ բնագավառի հայտնի մարդիկ

  1. #31
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    252
    Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում։ Մանկությունը և պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի և Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #32
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    818
    Հեղինակության աստիճան
    2186

    Դոնալդ Կնուտ

    Դոնալդ Էրվին Կնուտ (անգլ.՝ Donald Ervin Knuth, հունվարի 10, 1938, Միլուոքի), համակարգչային գիտության ամերիկացի հռչակավոր մասնագետ։

    250px-KnuthAtOpenContentAlliance.jpg

    Հեղինակն է հանրահայտ «Համակարգչային ծրագրավորման արվեստը» (The Art of Computer Programming) գրքի, թվային տպագրության TEX համակարգի, տպատառերի նախագծման METAFONT համակարգի, «Գրագետ ծրագրավորում» (Literate programming) մեթոդոլոգիայի, ինչպես նաև բազում այլ մենագրությունների ու հոդվածների։ 1974 թվականի Թյուրինգի մրցանակի մրցանակակիրն է։ Կնուտը անվանվում է «ալգորիթմների վերլուծության հայր»:

    Նա նպաստել է հաշվողական բարդության վերլուծությանը ալգորիթմներում և համակարգել մաթեմատիկական տեխնիկա դրա համար։ Այդ գործընթացում նա նաև հանրայնացրել է ասիմպտոտիկ նշագրման նշանակությունը։ Որպես գրող և գիտնական նա ստեղծել է WEB և CWEB գործիքները, որպես գրագետ ծրագրավորման օժանդակ համակարգ։

    Donald_Knuth_in_front_of_statue_St._Mesrop_Mashtots_(inventor_of_the_Armenian,_Georgian_and_Cauc.jpg

    Լուսանկարում՝ Դոնալդ Կնուտը Մեսրոպ Մաշտոցի արձանի առջև, հունիսի 9, 2006 թ․, https://commons.wikimedia.org

    Հոդված Դոնալդ Էրվին Կնուտի մասին Վիքիպեդիայում
    Վերջին խմբագրող՝ manush: 20.02.2018, 18:28:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (20.02.2018), Lilit Sahakyan (21.02.2018), Գայանե Սիմոնյան (20.02.2018), Էմմա Խաչատրյան (26.02.2018)

  5. #33
    Մոդերատոր Նարինե Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    535
    Հեղինակության աստիճան
    3645
    Մեջբերում manush-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաս Բիլ Գեյթսից

    Բիլ Գեյթսը հաճախ է դպրոցներ այցելում և իր ելույթների ընթացքում կիսվում իր փորձով:
    Ամեն անգամ ելույթի վերջում նա խոսում է 11 կանոնների մասին, որոնք, ըստ նրա, դպրոցում չեն սովորեցնում: Նա խոսում է այն մասին, որ մեր ժամանակներում մեծանում է երեխաների այնպիսի սերունդ, որը կտրված է իրականությունից և չի կարող ապրել այս անկանխատեսելի աշխարհում:

    Կանոն 1. Կյանքն անարդար է. հարմարվե՛ք։

    Կանոն 2. Հասարակությանը բոլորովին չի հուզում ձեր ինքնագնահատականը. ձեզնից ձեռքբերումների են սպասում։

    Կանոն 3. Դուք չեք վաստակի տարեկան 60 հզ դոլար անմիջապես դպրոցն ավարտելուց հետո։ Դուք անձնական վարորդ ունեցող փոխտնօրեն չեք դառնա, մինչև ձեր աշխատանքով դրան չհասնեք։

    Կանոն 4. Եթե կարծում եք, թե ուսուցիչը շատ խիստ է ձեր նկատմամբ, դա դեռ մանրուք է։ Սպասեք, մինչ ղեկավար կունենաք։

    Կանոն 5. Համբուրգերներ տապակելը ձեր արժանապատվությունից վե՞ր է։ Ձեր տատերն ու պապերն այլ կերպ էին մտածում. նրանց համար դա կյանքից կառչելու միջոց էր։

    Կանոն 6. Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, մեղավորը ձեր ծնողները չեն, այնպես որ պետք չէ նվնվալ. սովորե՛ք ձեր սխալներից։

    Կանոն 7. Ձեր ծնողները ոչ միշտ են եղել այնքան ձանձրալի, որքան ձեզ հիմա թվում է։ Հնարավոր է՝ ձեր նկատմամբ հոգատարությունն է նրանց այդպիսին դարձրել։ Նրանց քննադատելու փոխարեն սկսե՛ք ձեզնից։

    Կանոն 8. Հնարավոր է՝ ձեր դպրոցում ճիշտ չէ անհաջողակին հենց անհաջողակ անվանելը, բայց կյանքում այդպես չէ։ Որոշ դպրոցներում արդեն երկրորդ տարին նույն դասարանում սովորելը հնարավոր չէ. քննությունները վերահանձնելու այնքան հնարավորություններ են տրված, որքան հարկավոր է հաջորդ դասարան փոխադրվելու համար։ Կյանքում ամեն ինչ այլ կերպ է։

    Կանոն 9. Կյանքը կիսամյակների չի բաժանվում։ Դուք ամառային արձակուրդներ չեք ունենալու, իսկ ձեր գործատուն չի օգնելու ձեզ գտնելու ինքներդ ձեզ. դուք դա ինքնուրույն պետք է անեք ազատ ժամանակ։

    Կանոն 10. Հեռուստացույցով իրական կյանքը չեն ցուցադրում։ Իրականում հնարավոր չէ ողջ օրը սրճարանում նստել և շատախոսել ընկերների հետ։

    Կանոն 11. Բարեհամբու՛յր եղեք ակնոցավոր լավ սովորողների հետ. նրանցից մեկը կարող է ձեր ղեկավարը լինել ավարտելուց հետո։

    Աղբյուր՝ http://youandworld.am
    Հարգելի՛ կոլեգաներ, ես ևս ուզում եմ անմասն չմնալ: Դեռ նրա կենդանության օրօք պատի թերթ էի լույս ընծայել, այն մինչ օրս կա: Դժվարություններով ու մարտահրավերներով կյանք ապրած մարդկանց մտքերը միշտ հետաքրքիր են: Դրանք սովորեցնում են, ոգեշնչում և ստիպում շարժվել առաջ:
    Ստորև ներկայացնում եմ Սթիվ Ջոբսի կյանքի 10 ուշագրավ մտքերը.
    1. Համակարգիչն ամենազարմանալի գործիքն է, որ ես երբևիցե հանդիպել եմ: Այն իսկական հեծանիվ է մեր բանականության համար:
    2. Լավ գովազդը կրթում է մարդկանց, և վերջ: Անհնարին է խաբել մարդկանց մեր բիզնեսի մեջ: Ապրանքները ամեն ինչ արդեն ասում են մեր փոխարեն:

    3. Առավոտյան արթնանալ և աշխատանքի գնալ ստիպում են միայն այն փայլուն գիտելիքներով մարդիկ, որոնք աշխատում են մեզ հետ: Ես միշտ ասել եմ, որ աշխատակիցների ճիշտ ընտրությունը ցանկացած գործի հաջողության գրավականն է։
    4. Երբ փորձում եք որևէ խնդրի լուծում գտնել, սկզբում մտքին գալիս են միայն ամենաբարդ լուծումները, և մեծամասնությունը կանգ է առնում այսքանի վրա: Սակայն եթե շարունակենք մտածել, սուզվենք խնդրի մեջ, փորձենք սոխի նման` շերտ առ շերտ, հեռացնել խնդրի կաղապարը, ապա կհանգենք ավելի պարզ լուծման: Մարդկանց մեծամասնության մոտ պարզապես չեն բավականացնում ուժերը կամ ժամանակը: Մենք համոզված ենք, որ մեր հաճախորդներն ամենախելացիներն են, և նրանց հարկավոր են խելացի իրեր, որոնք մանրակրկիտ մտածված են:
    5. Երբ ընկերությունները դառնում են բազմամիլիարդանոց կորպորացիաներ, դրանք կորցնում են իրենց գաղափարախոսությունը: Այդ ընթացքում ընկերությունը կառավարողների և աշխատանքը կատարողների միջև հայտնվում է միջին դասի մենեջերների մի ամբողջ շերտ: Այսպիսով պրոդուկտի և աշխատելու ցանկության միջև կապը կորում է: Իսկ ստեղծողները` «միակները», որոնց իսկապես մտահոգում է իրենց ստեղծած պրոդուկտի ապագան, ստիպված են լինում համոզել ղեկավարության բոլոր հինգ օղակներին, որ իրենք անում են հենց այն, ինչ անհրաժեշտ է։
    6. Ես չեմ ձգտում գրավիչ լինել մարդկանց համար: Իմ գործն այլ է՝ ստիպել նրանց ավելի լավը դառնալ:

    7. Ինձ համար կարևոր չէ դառնալ գերեզմանատան ամենահարուստ մարդը: Ավելի կարևոր է պառկել և մտածել այն մասին, որ այսօր ես իսկական հրաշք եմ գործել։

    8. Ավելի լավ է «ստեղծել» վաղվա օրը, քան անհանգստանալ այն մասին, որ երեկվանն այնքան էլ լավը չէր:

    9. Բիզնեսի մոդելն ինձ համար The Beatles-ն է: Չորս տղա, որոնցից յուրաքանչյուրը վերահսկում է մյուսի կործանարար սովորությունները: Նրանք փոխլրացնում էին մեկը մյուսին ու հավասարակշռում, և արդյունքն ավելի մեծ ստացվեց, քան պարզապես բոլոր բաղադրիչների գումարը։ Իմ կարծիքով՝ այդպիսին պետք է լինի բիզնեսը: Մեծ գործերը միայնակ չեն արվում` դրանք միշտ թիմային աշխատանքի արդյունք են:

    10. Մեզ բաժին ընկած ժամանակը այդքան էլ շատ չէ, որ այն անիմաստ ծախսենք` փորձելով ապրել ինչ-որ մեկի համար: Մի վստահեք դոգմաներին` չի կարելի ապրել հիմնվելով միայն այլոց ստեղծածի վրա: Այլոց մտքերը ոչ մի դեպքում չպետք է խլացնեն Ձեր ներքին ձայնը և ամենակարևորը` քաջություն ունեցեք, որպեսզի հետևեք Ձեր սրտի կանչին:
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (21.02.2018), manush (26.02.2018), Անի Ղարիբյան (21.02.2018), Գայանե Սիմոնյան (22.02.2018), Մարգարյան Նաիրա (26.02.2018)

  7. #34
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,681
    Հեղինակության աստիճան
    28307
    Մահվան շեմին գտնվող Սթիվ Ջոբսի վերջին բառերը

    «Բիզնեսի աշխարհում ես հաջողության գագաթնակետին հասա:
    Մյուսների աչքի առաջ իմ կյանքը հաջողության մարմնացում է:
    Սակայն, կխոստովանեմ,բացի աշխատանքից ես քիչ երջանկություն ունեմ:Ի վերջո,հարստությունը պարզապես
    կյանքի փաստ է,որին ես սովորել եմ:
    Այս պահին ես պառկած եմ հիվանդի մահճակալին ու,հետ նայելով իմ ապրած կյանքին, ես հասկանում եմ,որ ամբողջ
    ճանաչումն ու հարստությունը,որով ես այդպես հպարտանում էի, կորցրել են իրենց նշանակությունը վերահաս մահվան
    առաջ:
    Մթության մեջ,երբ ես նայում եմ կենսաապահովման սարքերի կանաչ լույսին ու լսում մեխանիկական բութ ձայնը,մահվան
    շունչն ավելի մոտիկից եմ զգում:
    Այժմ ես գիտեմ,որ երբ մենք բավականաչափ հարստություն ենք կուտակում, մենք պետք է բոլորովին այլ հարցեր տանք
    կյանքում, որոնք կապված չեն հարստության հետ...
    Պետք է լինի մի բան,որը ավելի կարևոր է. միգուցե հարաբերությունները,արվեստը,միգուցե երիտասարդության երազանքները...
    Հարստության անդադար ձեռքբերումները մարդուն խամաճիկ են դարձնում,ինչպես և պատահեց իմ դեպքում:
    Աստված մեզ զգացմունքներ է տվել,որպեսզի մեր սերը փոխանցենք յուրաքանչյուր սրտին, և հարստության մասին ոչ մի պատրանք
    չպետք է լինի:
    Հարստությունը,որը ես ձեռք եմ բերել կյանքի ընթացքում, ես չեմ կարող ինձ հետ վերցնել:
    Այն, ինչ ես կարող եմ վերցնել,միայն սիրո առաջացրած հիշողություններն են:
    Ահա իրական հարստությունը,որը պետք է հետևի Ձեզ,ուղեկցի Ձեզ,ուժ և լույս տա՝ առաջ շարժվելու համար:
    Սերը կարող է հազարավոր մղոններ ճամփորդել: Կյանքը սահմաններ չի ճանաչում: Գնացեք այնտեղ,ուր ցանկանում եք գնալ:
    Հասեք այն բարձունքներին, որոնց ուզում եք հասնել: Այս ամենը Ձեր սրտում ու Ձեր ձեռքերում է:
    Ո՞րն է աշխարհի ամենաթանկ մահճակալը. «հիվանդ մարդու մահճակալը»...
    Դուք կարող եք որևէ մեկին աշխատանքի ընդունել՝ Ձեր փոխարեն մեքենա վարելու համար,գումար աշխատելու Ձեզ համար,
    սակայն ոչ ոք Ձեր փոխարեն չի կրի Ձեր հիվանդությունները:
    Նյութական առարկաները, որոնք մենք կորցրել ենք,կարող են գտնվել,սակայն կա մի բան,որը երբեք չես գտնի, եթե կորցնես,
    այն «կյանքն» է:
    Երբ մարդը հասնում է վիրահատական սենյակին,հասկանում է,որ կա մի գիրք,որը նա մինչև այսօր չի ավարտել կարդալ.
    «առողջ կյանքի գիրքը»:
    Կարևոր չէ՝ կյանքի որ փուլում ենք գտնվում հենց այս պահին,մենք բոլորս էլ կհասնենք այն օրվան,երբ վարագույրը կիջնի:
    Ձեր գանձերն ընտանիքի հանդեպ սերն է,սերը դեպի Ձեր երկրորդ կեսը,սերը Ձեր ընկերների նկատմամբ...
    Պահպանեք Ձեզ,հոգ տարեք մյուսների մասին»:
    https://www.facebook.com/blognews.am...type=3&theater
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 26.02.2018, 14:40:
    Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
    Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (26.02.2018), Անի Ղարիբյան (26.02.2018), Գայանե Սիմոնյան (26.02.2018), Դիանա Աղասարյան (26.02.2018), Մարգարյան Նաիրա (26.02.2018)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •