Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: ՏՀՏ բնագավառի հայտնի մարդիկ

  1. #21
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    818
    Հեղինակության աստիճան
    2186
    Բիլ Գեյթս.«Ես սկսում եմ ճարտարապետությունից, Մարկը սկսում է արտադրանքից, իսկ Սթիվ Ջոբսը սկսում էր գեղագիտությունից»:

    I start with architecture, and Mark starts with products, and Steve Jobs started with aesthetics.
    Ծավալուն հարցազրույց Բիլ Գեյթսի հետ՝ The Rolling Stone Interview
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (20.02.2018), Lilit Sahakyan (21.02.2018), Narine Stepanyan (31.01.2018), Լուսինէ Ավագյան (01.02.2018), Մարինե Խաչատրյան (01.02.2018), Օլգա Հայրապետյան (01.02.2018)

  3. #22
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    818
    Հեղինակության աստիճան
    2186
    Դավիթ Յանի ելույթն «Այբ» դպրոցի ավարտական միջոցառման ժամանակ՝ ուղղված դպրոցի 2015թ. շրջանավարտներին.

    Վերջին խմբագրող՝ manush: 01.02.2018, 12:48:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Angela Ma8garyan (31.01.2018), Gayane Lachinyan (20.02.2018), Lilit Sahakyan (21.02.2018), Narine Stepanyan (31.01.2018), Արաքսյա Թևոսյան (09.03.2018), Գայանե Սիմոնյան (16.07.2015), Լիլիթ (18.07.2015), Լուսինէ Ավագյան (01.02.2018), Ռուզաննա Միրզոյան (31.01.2018), Մարինե Խաչատրյան (01.02.2018), Միքայելյան Անժելա (31.01.2018), Նունե Մարգարյան (01.02.2018)

  5. #23
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    49
    Գրառումներ
    573
    Հեղինակության աստիճան
    2959
    Կեցցես, Դավիթ ջան, հրաշալի ելույթ էր: Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվան նվիրված առաջին դասս կսկսեմ այս տեսանյութի ցուցադրմամբ՝ https://www.youtube.com/watch?v=PyYF7zBiyE4 : ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (21.02.2018), manush (20.07.2015), Լուսինէ Ավագյան (01.02.2018), Մարինե Խաչատրյան (01.02.2018), Նունե Մարգարյան (01.02.2018)

  7. #24
    Ավագ մոդերատոր Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    148
    Հրաշալի ելույթ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (20.07.2015), Լուսինէ Ավագյան (01.02.2018)

  9. #25
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    818
    Հեղինակության աստիճան
    2186
    Բիլ Գեյթսի ուղերձն ԱՄՆ քոլեջների 2017 թվականի շրջանավարտներին
    Նշանավոր գործարարը պատմում է, թե ինչով արժե զբաղվել մեր օրերում, որոնք են այսօրվա աշխարհի վրա մեծ ազդեցություն ունեցող կարիերաները:

    Y2FiZDQ5OGIwZiMvLU82RlpwOVFiZEk1VExCbWt6TGNwUlhoRWlrPS9maXQtaW4vNzYweDAvZmlsdGVyczpub191cHNjYWxl.jpg

    Վստահ եմ, որ տարբեր մարդկանցից շատ խորհուրդներ կստանանք՝ սկսած դիպլոմների հանձնման հանդիսությանը ելույթ ունեցողից, վերջացրած յուրաքանչյուրի հորաքույն ու քեռին ավարտական երեկոյին: Ռիսկի եմ դիմում չափն անցնել, բայց, բոլոր դեպքերում, ես էլ մի քանի մտքերով կկիսվեմ ձեզ հետ:

    Քոլեջը նոր ավարտողները հաճախ են կարիերայի վերաբերյալ ինձնից խորհուրդ հարցնում: Իմ բախտը բերել է, որ ես 20 տարեկանից քիչ մեծ էի, երբ սկսվեց թվային հեղափոխությունը, և մենք՝ Փոլ Ալենի հետ միասին հնարավորություն ունեինք մասնակցել դրան: (Դա բացատրում է, թե ինչու ես քոլեջի դիպլոմ չունեմ: Թողեցի ուսումս, որովհետև վախենում էի, որ այդ հեղափոխությունն առանց մեզ տեղի կունենա): Եթե ես էլ սկսեի այսօր և փնտրեի աշխարհի վրա մեծ ազդեցություն ունեցող նույնպիսի հնարավորություն, կդիտարկեի երեք ուղղություն:

    Դրանցից մեկն արհեստական ինտելեկտն է: Մենք նոր ենք սկսում օգտագործել կյանքն ավելի արդյունավետ և ստեղծարար դարձնելու դրա ընձեռած հնարավորությունները:

    Երկրորդն էներգիան է: Այն մաքուր, մատչելի և հուսալի դարձնելուն ուղղված աշխատանքները կարևոր նշանակություն կունենան աղքատության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում:

    Երրորդն այն կենսաբանական գիտություններն են, որոնք կօգնեն մարդկանց ավելի երկար և առողջ կյանք ունենալ:

    Բայց որոշ բաներ կյանքում կախված չեն նրանից, թե դուք ինչ կարիերա կընտրեք: Կուզենայի հասկանալ դա այն ժամանակ, երբ թողնում էի համալսարանը: Օրինակ, ինտելեկտի կարևորությունն այնքան չէ, որքան ես էի մտածում, և այն կարող է ունենալ շատ տարբեր ձևեր:

    Երբ նոր էր ստեղծվում Microsoft-ը, մտածում էի, որ եթե կարող եք շատ լավ կոդ գրել, կարող եք նույնքան լավ կառավարել մարդկանց, ղեկավարել մարքետինգային խումբը կամ կատարել ցանկացած այլ առաջադրանք: Դրանում ես սխալվում էի: Պետք էր սովորել ճանաչել և գնահատել մարդկանց տարբեր տաղանդները: Որքան շուտ անեք դա, եթե դեռ չեք արել, այնքան հարուստ կլինի ձեր կյանքը:

    Եվս մի բան, որ կուզանայի շատ ավելի վաղ տարիքում հասկացած լինել՝ այն, թե ինչի է նման իսկական անհավասարությունը: Ես դրա հետ մոտիկից չեմ առնչվել գրեթե 40 տարի՝ մինչ Մելինդայի* հետ առաջին անգամ Աֆրիկա գնալը: Ես ցնցված էի տեսածից:

    Վերադառնալով, մենք սկսեցինք ավելի շատ բան իմանալ այդ մասին: Իմացանք, որ միլիոնավոր երեխաներ են մահանում այնպիսի հիվանդություններից, որոնց մասին հարուստ երկրներում ոչ ոք նույնիսկ չի էլ մտածում: Մեր կարծիքով, դա աշխարհի ամենաանարդար բանն է: Մենք հասկացանք, որ չենք կարող այլևս սպասել, պետք է անմիջապես սկսեինք ինչ-որ բան անել:

    Դուք շատ ավելի բան գիտեք, քան ես ձեր տարիքում: Տեխնոլոգիաները թույլ են տալիս խնդիրները տեսնել այնպես, ինչպես ինձ և իմ ընկերներին բախտ չի վիճակվել տեսնել: Եվ դա հնարավորություն է տալիս օգնել ուրիշներին այնպես, ինչպես մենք չենք կարողացել դա անել: Դուք կարող եք անհավասարության դեմ պայքարն սկսել ավելի շուտ, կարևոր չէ՝ մոտ շրջապատում, թե աշխարհի մյուս ծայրում գտնվող երկրում:

    Միևնույն ժամանակ, կոչ եմ անում շրջապատել ձեզ մարդկանցով, ովքեր մարտահրավեր են նետում ձեզ, սովորեցնում են ձեզ և ստիպում ավելի լավը լինել: Դա իմ համար անում է Մելինդան, և ես էլ եմ նույնը անում: Ինչպես մեր լավ բարեկամ Ուորեն Բաֆֆետը**, իմ երջանկությունը ես չափում եմ նրանով, թե որքանով են երջանիկ ինձ շրջապատող մարդիկ, սիրու՞մ են արդյոք ինձ, նաև նրանով, թե ինչպես եմ ես փոխում ուրիշների կյանքը:

    Եթե կարողանայի նվեր տալ յուրաքանչյուրիդ, դա կլիներ Սթիվեն Փինկերի*** «Մեր էության ավելի լավ կողմերը» (անգլ. «The Better Angels of Our Nature») գիրքը: Տարիներ շարունակ սովորելուց հետո կարող է ձեզ մոտ ցանկություն չառաջանա կարդալ 700 էջանոց գիրքը: Բայց, խնդրում եմ, ընդգրկեք այն կարդալիք գրքերի ցանկում, որպեսզի մի օր հերթը դրան հասնի: Դա ամենաոգևորող գիրքն է, որ երբևէ կարդացել եմ:

    Փինկերը համոզիչ ձևով ապացուցում է, որ աշխարհն ավելի լավն է դառնում, որ մենք ապրում ենք մարդկության պատմության ամենախաղաղ ժամանակաշրջանը: Դա հեշտ գործ չէ, հատկապես հիմա: Երբ մարդկանց ասում եք, որ աշխարհն ավելի լավն է դառնում, նրանք հաճախ ձեզ նայում են այնպես, կարծես պարզամիտ կամ խելագար եք:

    Բայց դա ճշմարտություն է: Հենց որ կհասկանաք դա, կսկսեք աշխարհն այլ կերպ տեսնել: Եթե մտածում եք, որ աշխարհն ավելի լավն է դառնում, կուզենաք իմանալ, թե ինչպես արագացնել այդ առաջընթացը և տարածել այն ավելի շատ մարդկանց մեջ և տեղերում:

    Դա չի նշանակում, որ պետք է անտեսեք այն լուրջ խնդիրները, որոնց հետ առնչվում ենք: Պարզապես դուք հասկանում եք, որ դրանք կարող են լուծվել, և պատրաստ եք գործել այդ համոզմունքին համապատասխան:

    Դրանում է իմ աշխարհայացքի էությունը: Այն օգնում է ինձ դժվար պահերին, և այդ պատճառով ես մինչև հիմա, ավելի քան 17 տարի, սիրում եմ իմ մարդասիրական աշխատանքը: Կարծում եմ, որ այն կարող է նույնն անել ձեզ համար:

    Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Սա կյանքի համար սքանչելի ժամանակ է: Հուսով եմ, դուք լիարժեքորեն կօգտվեք դրանից:
    Պարզաբանումները՝ iverh.com-ի

    *Մելինդա — Բիլ Գյթսի կինը:

    **Ուորեն Էդվարդ Բաֆֆետ, ամերիկացի գործարար, աշխարի մեծագույն և ամենանշանավոր ինվեստորներից մեկը, որի կարողությունը 2017թ. գնահատվել է $77.3 միլիարդ:

    ***Սթիվեն Փինկեր, կանադա-ամերիկյան գիտնական,զբաղվում է գիտությունը հանրամատչելի դարձնելով: Հարվարդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր է, մասնագիտացված է էքսպերիմենտալ հոգեբանության, հոգելինգվիստիկայի և կոգնիտիվ գիտությունների ոլորտում:
    Աղբյուր՝ iverh.com
    Բնօրինակ՝ Bill Gates has a message for every college grad who wants to change the world
    Վերջին խմբագրող՝ manush: 31.01.2018, 13:47:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2018
    Հասցե
    ք. Ստեփանավան Րաֆֆի 49
    Գրառումներ
    230
    Հեղինակության աստիճան
    402
    Հարգելի Մանուշակ իմ կարծիքով գիտնականները երբեք չեն մահանում.նրանք մեզ են թողնում իրենց գիտատար մեծ աշխատանքները...

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    52
    Գրառումներ
    215
    Հեղինակության աստիճան
    420
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կեցցես, Դավիթ ջան, հրաշալի ելույթ էր: Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվան նվիրված առաջին դասս կսկսեմ այս տեսանյութի ցուցադրմամբ՝ https://www.youtube.com/watch?v=PyYF7zBiyE4 : ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
    Գայանե ջան, իսկ ես չեմ տեսնում տեսանյութը, հղմամբ էլ չի բացվում:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (20.02.2018), Lilit Sahakyan (21.02.2018), Լուսինէ Ավագյան (01.02.2018)

  15. #28
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    49
    Գրառումներ
    573
    Հեղինակության աստիճան
    2959
    Մեջբերում Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայանե ջան, իսկ ես չեմ տեսնում տեսանյութը, հղմամբ էլ չի բացվում:
    Մարինե ջան, ես այդ տեսանյութը դիտել եմ 2015 թ. հուլիսի 16-ին /ի դեպ՝ քո ծննդյան օրը/: Հնարավոր է, որ հետո հեռացրել են:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
    https://lib.armedu.am/user/profile/462

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (20.02.2018), Lilit Sahakyan (21.02.2018), Լուսինէ Ավագյան (01.02.2018), Մարինե Խաչատրյան (01.02.2018)

  17. #29
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    818
    Հեղինակության աստիճան
    2186
    Մեջբերում Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայանե ջան, իսկ ես չեմ տեսնում տեսանյութը, հղմամբ էլ չի բացվում:
    Մարինե ջան, տեսանյութի հղումը փոխվել էր՝ https://www.youtube.com/watch?v=-RyL1HFgyIc

    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (20.02.2018), Lilit Sahakyan (21.02.2018), Գայանե Սիմոնյան (01.02.2018), Լուսինէ Ավագյան (01.02.2018)

  19. #30
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    818
    Հեղինակության աստիճան
    2186
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարինե ջան, ես այդ տեսանյութը դիտել եմ 2015 թ. հուլիսի 16-ին /ի դեպ՝ քո ծննդյան օրը/: Հնարավոր է, որ հետո հեռացրել են:
    Խոսքը այս ելույթի մասին է, չէ՞:

    Այբ-ի կայքում կա նաև ելույթի տեքստը՝ երեք լեզվով. http://aybschool.am/
    Վերջին խմբագրող՝ manush: 01.02.2018, 12:55:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (20.02.2018), Lilit Sahakyan (21.02.2018), Գայանե Սիմոնյան (01.02.2018), Լուսինէ Ավագյան (01.02.2018)

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •