Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Արդյոք դուր է գալիս ձեզ այսօրվա կրթական համակարգը?

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2011
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0

    Կարևոր Արդյոք դուր է գալիս ձեզ այսօրվա կրթական համակարգը?

    Այսօրվա սերունդին դժվար է կապել գրքին,իսկ դասագրքերը տերմինախեղդ են արված,ծրագրերը` խառնված,էլ չեմ ասում այս տարօրնակ <<չափորոշիչների>> մասին.դպրոցն արել են փորձադաշտ:Ինչ է կատարվում?ուզում են մեր մատաղ սերունդը բթացնել,թե մայրենի լեզվի հանդեպ ունեցած սերը վերածել ատելության?
    Վերջին խմբագրող՝ Սայի: 17.10.2011, 17:53:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (22.09.2011), Արեգ (27.09.2011), Արմինե Մ (18.09.2011), Ռուզանկա (21.09.2011)

  3. #2
    Ավագ մասնակից Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    426
    Հեղինակության աստիճան
    16
    Ես այդքան վատատես չեմ դպրոցի նկատմամբ…Ես 11-րդ դասարանում եմ սովորում։Ուս. տարին նոր է սկսվել և արդեն հասցրել եմ նկատել,որ գրեթե բոլոր առարկաների դասագրքերի նյութերը բավական բարդ են։Ես չեմ խուսափում բարդությունից,ավելին ասեմ,ավելի հեշտությամբ յուրացնում եմ բարդը՝հասկանալով և տրամաբանությամբ,քան դյուրինը՝ անգիր անելով:Ինչ վերաբերվում է տերմինաբանությանը,ապա համաձայն եմ,որ բավական բարդ է հիշել այդ ամենը:Տերմինները բավական շատ են,բայց ոչ-ոք չի պարտադրում սովորել բոլորը,պարզապես ուսուցչի կողմից առանձնացվում են կարևորները և մատուցվում աշակերտներին(եթե աշակերտը դառնալու է օրինակ բանասեր,ի՞նչ իմաստ ունի նրան ծանրաբեռնել բազմաբնույթ տերմիններով,որոնք այսօր հիշելու է,վաղը`ոչ)…Լեզվի նակտմամբ սերն էլ նախ գալիս է լեզուն ամբողջապես ճանաչելուց,իսկ դրա համար,պետք չէ խուսափել ճանաչողական դասընթացներից։
    Վերջին խմբագրող՝ Սայի: 20.09.2011, 11:28:
    Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (26.09.2011), Anushik.DV (19.09.2011), gayane0803 (22.09.2011), Տաթև ջան (18.09.2011), Ռուզանկա (18.09.2011)

  5. #3
    Ավագ մասնակից Ռուզանկա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Գրառումներ
    129
    Հեղինակության աստիճան
    19
    Իմ կարծիքով մեր նոր դասագրքերը այդքան էլ բարդ չեն, քանի որ համարյա բոլոր առարկաները նախորդ դասարաններում անցածի կրկնությունն է.սկզբից սովորելու դեպքում այդքան էլ դժվար չի լինի:Բայց ես մի բան չեմ հասկանում,ինչու՞ բնագիտական հոսքի մաթեմատիկայի խորացված դասագրքերով անցնում են ոչ խորացված, այսինքն քիչ դասաժամեր ունեցող դասարանները:Խոսքս նրա մասին է, որ մենք`բնագիտական հոսքի աշակերտներս սովորում ենք նույն դասագրքերով( բայց քիչ դասաժամով),ինչ դասագրքով սովորում են մաթեմատիկայի խորացված ուսումնասիրող աշակերտները:Այս դեպքում իրոք դժվար է,որովհետև համարյա ամեն մի դասի մենք անցնում ենք նոր թեմա`դեռ անցածը չյուրացնելով:
    Վերջին խմբագրող՝ Սայի: 20.09.2011, 13:33:
    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (19.09.2011), Ավրորա (18.09.2011)

  7. #4
    Ավագ մասնակից Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    426
    Հեղինակության աստիճան
    16
    Ռուզանկա ջան,բայց այդ դասգրքերում խորացված թեմաները նշված չե՞ն,որոնք միայն տվյալ հոսքն ընտրած աշակերտների համար են նախատեսված…Օրինակ մեր կենսաբանության դասագրքի ձախ կողմում գծով նշված է նյութի խորացված հատվածը և մեր ուսուցիչը միայն հետաքրքրության համար է բացատրում այդ մասը և չի պարտադրում,որ սովորենք:Իսկ այն երեխաները,ովքեր հետաքրքրվում են կենսաբանությամբ,հնարավորություն ունեն իմանալու ավելին,քան նախատեսում է ուսումնական ծրագիրը:
    Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (19.09.2011), Մանոն (03.11.2011)

  9. #5
    Ավագ մասնակից Ռուզանկա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Գրառումներ
    129
    Հեղինակության աստիճան
    19
    Լենա ջան, մեր դասագրքրում այդպիդի նշումներ չկան, միայն անցած տարվա երկրաչափության գրքում բոլոր թեմաներից միայն մեկն էր աստղանիշով, իսկ մնացածը մենք անցնում էինք նույնությամբ այնպես, ինչպես խորացվածները:Իհարկե, այստեղ երևի թե բողոքելու բան չկա`շատ իմանալուց վնաս չկա, բայց հարց է առաջանում`արդյո՞ք մենք"սովորում ենք":Կամ նույնն էլ ասեմ մյուս դասարանների մասին, որոնց քիմիան և կենսաբանությունը խորացված չէ, բայց նրանք անցնում են մեր բարդ դասագրքերով:
    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (19.09.2011), Ավրորա (19.09.2011)

  11. #6
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2011
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0
    Սիրելի' Ավրորա,լավ կլիներ, եթե բոլոր աշակերտները մտածեին քեզ նման և չխուսափեին ճանաչողական դասընթացներից,սակայն,ցավոք քեզ նման աշակերտները մեծամասնություն չեն կազմում...Այժմ նոր սերնդի հետաքրքրությունները դժվար է սևեռել դասերին և դասագրքերին,11-րդ դասարանի դասագիրքը շատ մատչելի է,միջին դասարաններում ձևաբանությունն ու շարահյուսությունը տրված են կողք կողքի,ինչը խառնաշփոթ է առջացնում,իսկ երեխան,բնական է,խճճվում է;

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (22.09.2011), Ավրորա (19.09.2011)

  13. #7
    Ավագ մասնակից Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    426
    Հեղինակության աստիճան
    16
    Հարգելի Անուշիկ,շնորհակալ եմ նման կարծիքի համար:Ես չեմ խուսափում սովորելուց և փորձում եմ դասագրքից ինձ համար առանձնացնել կարևորը և յուրացնել,քանզի պարզ է,որ ամբողջ գիրքը անգիր անել հնարավոր չէ և պետք էլ չէ,որովհետև անգիր անելու համար հարակավոր է միայն ժամանակ և նյարդեր,բայց կարևորը նյութը հասկանալն է,ես ձգտում եմ տրամաբանորեն և հասկանալով մոտենալ դասին և կարծում եմ,որ այդ կերպ ավելի հեշտ է արդյունքի հասնել,քան անգիր անելով,որ հավասարազոր է թվացյալ սերտելուն:
    Գիտեմ,որ մենք`աշակերտներս,հեռացել ենք գրքից,բայց սովորղ ցանկացողը սովորում է,մնացյալն էլ օգտվում են նրանց աշխատանքներից,պահանջում են միայն բարձր գնահատականներ,իսկ գիտելիքը`զրո:Սրա դեմ է պետք պայքարել,թե չէ սովորող ցանկացողին գրքից որքան էլ կտրես,նա իր պարտականությունները սիրով կկատարի և լիարժեք գիտելիք կստանա:
    Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushik.DV (19.09.2011), gayane0803 (22.09.2011), YERKCHOT (04.11.2011)

  15. #8
    Ավագ մասնակից Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    426
    Հեղինակության աստիճան
    16
    Դա շատ վատ է,Ռուզանկա ջան…Ի՞նչ իմաստ ունի աշակերտի գլուխը ծանրաբեռնել այնպիսի նյութերով,որոնք շատ հաճախ տվյալ ուղղության ԲՈՒՀ-ական մակարդակում են ուսումնասիրում,իսկ այդ ուղղության հետ կապ չունեցող աշակերտի համար այդ նյութը դառնում է գլխացավանք:Բողքելու տեղ ունեք:Շատ սովորել ցանկանալը հաճելի է,բայց նայած ինչ սովորել:
    Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

  16. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2011
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0
    Շատ տեղին էր ''աշխատանքից օգտվողներ'' արտահայտությունը.թեմատիկ ստուգման հարցաշարերում գրելու և աշխատելու փոխարեն այդ օգտվողները ընդամենը օգտվում են և երբեմն պատահաբար վաստակում ավելի բարձր միավորներ,կենդանի շփումը բացակայում է ստուգողական գրավորների ժամանակ;

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (22.09.2011), Ավրորա (21.09.2011)

  18. #10
    Ավագ մասնակից Ռուզանկա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Գրառումներ
    129
    Հեղինակության աստիճան
    19
    Անկեղծ ասած, ես այդքան էլ չեմ մտահոգվում,`ցանկանալու դեպքում ամեն ինչ հնարավոր է, ուղղակի իսկապես շատ դժվար է նույնիսկ միջին սովորողների համար:Բողոքելու դեպքում էլ ու՞մ բողոքես, միևնույնն է ոչինչ չի փոխվի:Մնում է սովորել:
    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (26.09.2011), Anushik.DV (15.10.2011), gayane0803 (22.09.2011), Ավրորա (21.09.2011)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անի Հակոբյան. Այստեղ ես հպարտ եմ, որ ուսանող եմ
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.03.2018, 21:39
  2. Ապագան կերտվում է այսօր
    Հեղինակ՝ Hassmik, բաժին` Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 23.08.2011, 23:28
  3. Այսօր ինտերնետի պաշտոնական օրն է
    Հեղինակ՝ Արեգ, բաժին` Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 26.07.2011, 22:39
  4. Այսօր երեխաների պաշտպանության օրն է...
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 02.06.2011, 17:10
  5. Եկեք այստեղ գրենք մեր մասին ,կամ մեր բնակավայրի մասին հոդվածներ:
    Հեղինակ՝ Razmik, բաժին` Թղթակցում են աշակերտները
    Գրառումներ: 2
    Վերջինը: 25.02.2011, 17:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •