Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Ձեր կայքը` որոնման արդյունքում

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2010
    Գրառումներ
    130
    Հեղինակության աստիճան
    9

    Ձեր կայքը` որոնման արդյունքում

    Նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել իմ ուսուցիչներին` Արեգ Միկիչյանին և Ռուզաննա Ստեփանյանին, որոնց տված գիտելիքների շնորհիվ կարողացել եմ ստեղծել մեր դպրոցի կայքը: http://vanadzor19.schools.am

    Կայքի ստեղծումը շատ հետաքրքիր և գրավիչ զբաղմունք է: Սակայն ստացվում է այնպես, որ ստեղծագործական գործընթացում կայքի հեղինակը մոռանում է գլխավոր նպատակի մասին. Կայքի ստեղծման ժամանակ պետք է հիշել որ այն մշակվում է նաև այն մարդկանց համար, ովքեր կբացեն տվյալ կայքը` որոնման համակարգով փնտրելով ինչ-որ բան:
    Նախ պետք է իմանալ, թե ինչպես են որոնման համակարգերը <<կարդում>> տվյալ կայքը:
    3 կարևոր փաստ, որոնք հաշվի են առնվում Google-ի որոնման համակարգում, դրանք են էջի բովանդակությունը, կայքի մեջ մտնող հղումները և դոմեյնի տարիքը: Դոմեյնի տարիքը հաշվարկվում է այն գրանցելու օրվանից սկսած:
    Յուրաքանչյուր HTML էջ ունի գլխամաս` Head: Head-ն օգտագործվում է, որպեսզի տրվի էջին անվանում, ինչպես նաև տրվի ինֆորմացիա ձևերի և սկրիպտների մասին:
    Head-ի ամենանշանակալի տարրը հանդիսանում է Title տեգը: Դա էջի կարևորագույն մասն է, որը բերվում է մեծատառերով որոնման համակարգի արդյունքում ցուցադրված էջում: Title-ը լրացնելիս պետք է հաշվի առնել 2 կարևոր հանգամանք.
    1.Կիրառել բանալի բառեր, որոնք բնութագրում են էջի բովանդակությունը (որոնման մեքենայի համար)
    2.Կիրառել գրագետ վերնագրեր (կայքի այցելուների համար)
    Ինչպես ցույց է տալիս փորձը, վերնագրերը, որոնք պարունակում են մեծ քանակի բանալի բառեր, նվազեցնում են փնտրման համակարգում այսպես ասած կայքի կշիռը: Շատ որոնման համակարգեր կրճատում են ավելորդ սիմվոլները, օրինակ Google-ը չի կարդում վերնագրում 64-րդ սիմվոլից շարունակվող նիշերը: Երբեմն էջերն ընդհանրապես անվանում, չեն ունենում, օրինակ Untitled document, կամ գրված է` My site, HomePage: Այդ դեպքում երբեք ձեր էջր չի ցուցադրվի որոնման արդյունքում:
    Որպեսզի կարողանաք վերահսկել, թե ձեր կայքը Google համակարգում քանի անգամ է ցուցադրվել որոնման արդյունքում և ինչ բանալի բառերի հիման վրա, առաջարկում եմ օգտվել Google-ի Инструменты длв веб-масстеров ծառայությունից`բացելով հետևյալը` www.google.com/webmasters/tools/?hl=ru
    Այնուհետև մուտք գործեք ձեր gmail էլ. փոստով: Добовить сайт դաշտում գրել կայքի հասցեն, սեղմել продолжить: Ընտրել Альтернативные способы: Նշել 3 տարբերակներից 3-րդը` Добавить метатег в код главной страницы своего сайта: Ապա պատճենել առաջարկվող մետատեգը ձեր կայքի կոդում, օրինակը ցուցադրվում է այդտեղ: Վերջում սեղմել Подтвердить:
    Նաև նշված հղումը կարող է օգտակար լինել կայքի հեղինակների համար` http://www.webtag.ru/marketing/uniseo_part1.php

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    astghik14 (24.11.2013), gayane0803 (01.07.2011), manush (01.07.2011), Mary (01.07.2011), Արեգ (30.06.2011), Ruben (01.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •