Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրների ևս մեկ տարբերակ

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0

    Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրների ևս մեկ տարբերակ

    Ամառային ջերմ ողջուններ բոլորին այս արդիական և տաք քննարկում ստացած հարցի շրջանակներում:

    Ես ինքս անձամբ դեռ կայք չեմ պատրաստել, բայց կներկայացնեմ կայք ստեղծելու` որպես սկսնակ իմ տարբերակը, քանի, որ արդեն պարզ է ինչ ենք ստեղծելու և ում համար է այն լինելու: Հարգելի ֆորումցիներ, իմ կարծիքով կայքերը պատրաստվում են մեծաթիվ օգտագործողների բազմակի այցեր ապահովելու համար նաև: Ուստի գրավչություն հաղորդելու և օգտագործողների ուշադրությունը սևեռելու արդյունավետ միջոց են գրաֆիկական ձևավորումն ու դիզայնը: Որքան բարձր է դիզայնի որակը, այնքան մեծ է օգտագործողների կողմից կայքին կրկնակի դիմելու հավանականությունը: Ըստիս գրաֆիկական դիզայնի առումով բարձրակարգ կայքերի պատրաստումը մասնագետի գործ է, բայց քանի որ այժմ այդ աշխատանքը համարվում է սիրողական մակարդակի զբաղմունք, ուստի դիզայներական որոշակի հիմունքների իմացությունը հնարավորություն կտա ապահովել որակյալ կայքերի պատրաստում, թեկուզ և ոչ բարձրակարգ:

    Հաշվի առնելով, որ դիզայնի բնագավառում լուծվում են ինֆորմացիոն, գեղագիտական ճաշակին բնորոշ մի շարք հարցեր, ուստի արժևորում եմ հետևյալը`
    ա/ ինֆորմացիայի տեսային ընկալումը, ընկալողի հոգեկան առանձնահատկությունները հաշվի առնելով,
    բ/ տեքստի և գրաֆիկական տարրերի ձևի ճիշտ ընտրություն` վերնագրի չափերը մի մակարդակ մեծ լինի հիմնական տեքստից,
    [B]գ/ /B]գունային երանգի համապատասխանություն` կարելի է կիրառել նույն գույնի տարբեր երանգներ - մուգ ֆոնի վրա բաց գույնով տեքստ, կամ հակառակը:
    դ/ պատկերների հավասարաչափ և հավասարակշիռ ձևաչափի ընտրությունը:

    Շատ կարևորում եմ գլխվոր էջի ձևավորումը, որը կարող է լինել որևէ պատկեր դպրոցին բնորոշ և ծառայի որպես մուտքի տարածք: Կամ կարելի է ձևավորել, որ պարունակի կայքի ողջ բովանդակության նկարագիրը իր մենյուի կետերով`
    1) դպրոցի անվանումը (նկար)
    2) logotip-ը
    3) հիմնական բաժինների ցանկը`
    ա) Մեր մասին (պատմական ակնարկ)
    բ) Տնօրինություն և ուսուցչական կազմ
    գ) Մեր աշակերտները
    դ) ԴՀՈւԿ
    ե) Նորություններ (միջոցառումներ, համադրված դասեր...) և հայտարարություններ
    զ) Համագործակցող դպրոցներ

    է) Ֆոտոալբոմ
    ը) Տվյալներ` ում անունով է դպրոցը
    (օրինակ` Վ. Տերյանի մասին, որտեղ կլինեն նաև այն բոլոր միջոցառումները, որոնք կազմակերպվել են դպրոցում այդ առիթով)
    թ) Ծնողի էջ (առցանց կապ պահպանել ծնողի հետ, որի ենթակետերը թողնել դպրոցի հայեցողությանը)
    ժ) Գրեք մեզ (կամ Կապ մեզ հետ)
    4) հղումներ կրթական այն կայքերին, որոնց առավել հաճախ ենք դիմում, մյուս հղումները ըստ ցանկության (ցանկալի է, որ ընդհանուր քանակը չգերազանի 7-ը):

    Հարգելի ֆորումցիներ, իմ պատկերացմամբ այսպիսին պետք է լինի դպրոցական կայքը: Ֆորումի այս թեմայի վերաբերյալ արդեն ունեմ իմ հայտնած կարծիքը առցանց քննարկման ժամանակ, հարկ չեմ համարում նորից կրկնվել, մեծ մասին շատ հուզող, բայց դեռևս փաստ մնացող մյուս մանրամասների հարցում:

    Հարգանքներով` Արմենուհի Հարությունյան, Գյումրու թիվ 15 դպրոց:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (30.06.2011), Anushka (30.06.2011), gayane0803 (30.06.2011), manush (30.06.2011), Արեգ (30.06.2011), Ruben (30.06.2011), Susanna31 (04.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •