Դպրոցական կայքի ստեղծումը և շահագործումը:
Դպրոցական կայքը ստեղծելիս նախ պետք է ինքդ քեզ հարց տաս` <<Այն ում է պետք>>: Միայն այս հարցին ճիշտ պատասխանելուց հետո մենք կարող ենք կազմել կայքի նախնական կառուցվածքը, բովանդակությունը և արտաքին տեսքը:
Դպրոցական կայքը հիմնականում ունի տարածաշրջանային նշանակություն, այսինքն` նախատեսված է տվյալ տարածաշրջանի լսարանի համար: Ուստի կայքում տեղադրված ինֆորմացիան պետք է հետաքրքիր լինի այդ աուդիտորիայի համար:
Կայքի ընդհանուր կառուցվածքը բազմիցս քննարկման է արժանացել մեր ֆորումում և շարունակում է քննարկվել այս խորհրդաժողովի ընթացքում: Հայտնում եմ խորին շնորհակալությունս դպրոցական կայքերի ստեղծման հիմնախնդիրներին արձագանքողներին, հատկապես Ruben-ին` շատ մանրամասն ու մատչելի ներկայացնելու համար:
Իմ կողմից կցանկանայի ավելացնել հետևյալը`
Լավ կլիներ, որ կայքը պարունակեր նաև դպրոցի ներքին կանոնադրությունը, աշակերտների և ուսուցիչների իրավունքները և պարտականությունները: Պետք է նշվի նաև դպրոցում սովորող աշակերտների թիվը, դպրոց ընդունվելու կարգը , դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ ինչքան հաճելի կլինի առաջին դասարան ուղեկցող ծնողի համար կայքում տեղադրված դասարանի կոմպլեկտավորման մասին ինֆորմացիան( իհարկե կայքի հաճախակի թարմացման դեպքում): Ցանկալի է, որ ամեն դասարան կայքում ունենա իր տարածքը, որտեղ կլինեն նկարներ, դասացուցակ և ընթացիկ առաջադիմության մասին տեղեկություն:
Եթե դպրոցը ունի հովանավոր, կարելի է ստեղծել նաև <<Մեր հովանավորներ>> բաժինը:
Եկեք համոզվենք, որ դպրոցի ինտերնետային կայքի ստեղծումը ու նրա հետագա շահագործումը բավականին բարդ աշխատանք է: Ուստի առաջարկում եմ համախմբել բոլոր ուժերը` աշակերտից մինչև տնօրեն: Միայն այդ համատեղ աշխատանքի ընթացքում կայքը կստացվի հարուստ և հետաքրքիր:
Էջանիշներ