S.S.A.-ի խոսքերից
Գայանե ջան շատ ճիշտ հարց եք բարձրացրել: Օրեցօր օպերատորների աշխատանքի ծավալը ավելացնում են ՝ վճարելով չնչին աշխատավարձ՝ չհաշված այն հանգամանքը, որ օպերատորները ստիպված պարբերաբար օգնություն են ցուցաբերում դպրոցի ուսուցիչներին, այլ աշխատողներին, և ընդհանրապես օպերատորի աշխատանքը կապված է բոլոր օղակների հետ: Շատ հաճախ էլ աշխատում ենք տանը, հանգստյան օրերին: Եկեք չմոռանանք նաև մեր աշխատանքի վտանգավոր լինելու փաստը : Որքան ավելանում է պատասխանատվությունն ու կայքերի ցանկը, այնքան ավելի են սեղմում օպերատորների աշխատավարձերը: Արդեն լռելն անհնար է: Չէ՞ որ աշխատավարձն էլ աշխատանքի գնահատականն է, աշխատանքը խթանող և ոգևորող միջոց: Համապատասխան վարձատրությունը կպարտավորեցնի սրտացավ և նվիրված աշխատանք:
Էջանիշներ