Էջ 1 9-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Դպրոցական կայքի ստեղծումը և շահագործումը WordPress համակարգում

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2011
    Հասցե
    Սիսիան
    Տարիք
    41
    Գրառումներ
    35
    Հեղինակության աստիճան
    0

    Դպրոցական կայքի ստեղծումը և շահագործումը WordPress համակարգում

    Դպրոցական կայքի ստեղծումը և շահագործումը:

    Դպրոցական կայքը ստեղծելիս նախ պետք է ինքդ քեզ հարց տաս` <<Այն ում է պետք>>: Միայն այս հարցին ճիշտ պատասխանելուց հետո մենք կարող ենք կազմել կայքի նախնական կառուցվածքը, բովանդակությունը և արտաքին տեսքը:
    Դպրոցական կայքը հիմնականում ունի տարածաշրջանային նշանակություն, այսինքն` նախատեսված է տվյալ տարածաշրջանի լսարանի համար: Ուստի կայքում տեղադրված ինֆորմացիան պետք է հետաքրքիր լինի այդ աուդիտորիայի համար:
    Կայքի ընդհանուր կառուցվածքը բազմիցս քննարկման է արժանացել մեր ֆորումում և շարունակում է քննարկվել այս խորհրդաժողովի ընթացքում: Հայտնում եմ խորին շնորհակալությունս դպրոցական կայքերի ստեղծման հիմնախնդիրներին արձագանքողներին, հատկապես Ruben-ին` շատ մանրամասն ու մատչելի ներկայացնելու համար:
    Իմ կողմից կցանկանայի ավելացնել հետևյալը`
    Լավ կլիներ, որ կայքը պարունակեր նաև դպրոցի ներքին կանոնադրությունը, աշակերտների և ուսուցիչների իրավունքները և պարտականությունները: Պետք է նշվի նաև դպրոցում սովորող աշակերտների թիվը, դպրոց ընդունվելու կարգը , դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ ինչքան հաճելի կլինի առաջին դասարան ուղեկցող ծնողի համար կայքում տեղադրված դասարանի կոմպլեկտավորման մասին ինֆորմացիան( իհարկե կայքի հաճախակի թարմացման դեպքում): Ցանկալի է, որ ամեն դասարան կայքում ունենա իր տարածքը, որտեղ կլինեն նկարներ, դասացուցակ և ընթացիկ առաջադիմության մասին տեղեկություն:
    Եթե դպրոցը ունի հովանավոր, կարելի է ստեղծել նաև <<Մեր հովանավորներ>> բաժինը:
    Եկեք համոզվենք, որ դպրոցի ինտերնետային կայքի ստեղծումը ու նրա հետագա շահագործումը բավականին բարդ աշխատանք է: Ուստի առաջարկում եմ համախմբել բոլոր ուժերը` աշակերտից մինչև տնօրեն: Միայն այդ համատեղ աշխատանքի ընթացքում կայքը կստացվի հարուստ և հետաքրքիր:
    Վերջին խմբագրող՝ manush: 12.12.2016, 18:36:
    ԿՏԱԿ-ի Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս տարածաշրջանի մարզային համակարգող Ալբերտ Աբրահամյան

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (10.01.2017), Anushka (29.06.2011), Arpine (28.06.2011), gayane0803 (28.06.2011), G_Asloyan (28.06.2011), manush (28.06.2011), Nane (29.06.2011), Սիրուն Սնեցունց (28.06.2011), Ալվարդ_Մ (14.02.2017), Աստղիկ Մարկոսյան (03.02.2017), Արեգ (29.06.2011), Արեգ Գրիգորյան (29.06.2011), Զարինե (28.06.2011), Ռուզաննա Խաչատրյան (06.02.2017), Մարինե Խաչատրյան (12.12.2016), Մարինե Հ. (15.03.2017), Ruben (28.06.2011)

  3. #2
    Ավագ մոդերատոր Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    170
    Հեղինակության աստիճան
    8

    WordPress համակարգի հիման վրա կայքերի ստեղծում

    Դպրոցների կայքերի համակարգ ստեղծելու համար մենք ընտրել ենք WordPress-ը, որի կառավարման համակարգը բավականին մատչելի է և ունի ընդլայնվելու բազում հնարավորությունները:
    ԿՏԱԿ-ում հայացվել, թարգմանվել է համակարգը, որի օգնությամբ կարելի է ստեղծել հայերեն վեբ կայքեր:
    Դպրոցները պետք է դիմեն ԿՏԱԿ-ին, ստանան ենթադոմեն (http://schoolname.schoolsite.am տեսքով) և այդ համակարգի ղեկավարման բանալիները, ապա օգտագործելով WordPress-ի բավական հեշտ գործիքները ստեղծեն սեփական դպրոցի կայքը՝ ընտրելով համապատասխան ձևավորումը, փոխելով անհրաժեշտ տվյալները՝ դրանք լրացնելով դպրոցին համապատասխան, ստեղծեն մենյուն, լրացնեն էջերը, տեղադրեն նկարները:
    Այդ ամենում դպրոցին կարող է օգնել այս գրքում ներկայացվածը` Դպրոցական կայքերի պատրաստումը

    Վերջին խմբագրող՝ Մարիետա: 21.11.2014, 15:14:
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (19.10.2017), avdsusanna (11.12.2014), gayane0803 (17.11.2014), manush (17.11.2014), Ալվարդ_Մ (15.02.2017), Աստղիկ Մարկոսյան (03.02.2017), Արեգ (12.12.2014), Լիլ (24.01.2017), Կարինե Մարգարյան (23.08.2017), Մարինե Խաչատրյան (03.01.2017), Ruben (17.11.2014)

  5. #3
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    791
    Հեղինակության աստիճան
    8
    Մշակված հայալեզու կաղապարի միջոցով կայքեր ստեղծելու համար schoolsite.am տիրույթում արդեն գրանցվել են ինն ուսումնական հաստատություններ.

    1. http://gyumri20.schoolsite.am/ - Գյումրու Լորդ Բայրոնի անվան հ.20 դպրոց
    2. http://vanadzor1.schoolsite.am/ - Վանաձորի հ.1 հիմնական դպրոց
    3. http://artvet.schoolsite.am/ - Երևանի զարդակիրառական արվեստի պետական արհեստագործական ուսումնարան
    4. http://hrazdanvet.schoolsite.am/ - Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան
    5. http://yerevan83.schoolsite.am/ - Երևանի Հ. Գալստյանի անվան հ.83 դպրոց
    6. http://ashtarak5.schoolsite.am/ - Աշտարակի ավագ դպրոց
    7. http://yerevan177.schoolsite.am – Երևանի Գ.Ստարովոյտովայի անվան հ.177 դպրոց
    8. http://yerevan27.schoolsite.am – Երևանի հ.27 հիմնական դպրոց
    9. http://vanadzor16.schoolsite.am - Վանաձորի հ.16 հիմնական դպրոց

    Նույնիսկ պատրաստի կաղապարի տրամադրման դեպքում դպրոցական կայքերի ստեղծման, նորացման աշխատանքները դանդաղ են ընթանում:
    Այդ աշխատանքներին աջակցելու նպատակով է բացվել այս թեման, որում կայքերի ստեղծման և շահագործման պատասխանատուները կստանան ԿՏԱԿ-ի մասնագետների խորհրդատվությունը, ինչպես նաև միմյանց հետ կքննարկեն առաջացած խնդիրները, կներկայացնեն իրենց լուծումները:

    Նախաձեռնության առաջնահերթ խնդիրն ավագ դպրոցների կայքերի ստեղծման խթանումն է (սակայն այդ հնարավորությունը կտրամադրվի նաև կայքեր ստեղծելու և շահագործելու ցանկություն ունեցող բոլոր դպրոցներին) :

    Այդ նպատակով, այս տարվա առաջին կիսամյակում, ԿՏԱԿ-ը Հայաստանի բոլոր ավագ դպրոցներին տրամադրել է Արտակ Հարությունյանի «Դպրոցական կայքերի պատրաստումը» ձեռնարկը, որի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է «Պաշարների շտեմարան» կայքում՝ http://lib.armedu.am/resource/3716:
    Վերջին խմբագրող՝ manush: 19.11.2014, 18:48:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (11.12.2014), gayane0803 (19.11.2014), izabet (13.12.2014), Աստղիկ Մարկոսյան (03.02.2017), Արեգ (12.12.2014), Լիլ (24.01.2017), Կարինե Մարգարյան (23.08.2017), Մարիետա (20.11.2014), Մարինե Խաչատրյան (03.01.2017), Ruben (19.11.2014)

  7. #4
    Մոդերատոր gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    515
    Հեղինակության աստիճան
    8
    Բարև Մանուշ ջան: Ուրախ ենք, որ ցանկանում եք ամեն ինչով օժանդակել դպրոցական կայքերի ստեղծման գործընթացին: Սակայն այդ պարտականությունն էլի օպերատորների վրա է ընկնելու? Քանի կայքերում ենք աշխատում...Հասկացանք, որ ազգանվեր գործ ենք անում, բայց հետո? Օպերատոր կա, որ կես դրույքով է աշխատում` ընդամենը 25 հազար դրամ: Քանի տարի է խնդրում ենք մեր աշխատավարձը բարձրացնել ու ոչ մի արձագանք: Եթե մարդու աշխատանքի ծավալը մեծանում է, պիտի որ աշխատավարձն էլ բարձրանա: Ուսուցիչների աշխատավարձն էլ ասեցին բարձրանում է, մերը մի դրամով էլ չավելացավ: Ինչքան գիտեմ` մարդ առաջին հերթին աշխատում է ապրելու համար:Խնդրում եմ ինձ միանան նաև մնացած օպերատորներն ու ուսուցիչները և մեր խնդրանքը փոխանցեք կրթության նախարարություն: Կներեք, որ թեմայից շեղվեցի, սակայն չէի կարող: Շնորհակալություն:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahitd (05.12.2016), manush (20.11.2014), Սյուզան (05.12.2016), Աստղիկ Մարկոսյան (03.02.2017), Կարինե Մարգարյան (23.08.2017), Մարինե Խաչատրյան (03.01.2017), Ruben (20.11.2014)

  9. #5
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    791
    Հեղինակության աստիճան
    8
    Բարև, Գայանե ջան:
    Օպերատորների ցածր աշխատավարձի ու ծանրաբեռնված աշխատանքի մասին ես էլ եմ տեղյակ:

    Բայց դպրոցների մի մասը կայքեր չունեն, կամ ունեցածները հիմնականում շատ հին են ու չեն շահագործվում: Մեր ստեղծած կաղապարի, խորհրդատվական աջակցության նպատակը կայքեր ստեղծելու ցանկություն ունեցող դպրոցներին օգնելն է, այդ աշխատանքները հեշտացնելը:

    Իսկ, թե ո՞ր դպրոցը կուզենա կայք ունենալ, ու՞մ կհանձնարարեն այդ աշխատանքը, Գայանե ջան, դպրոցի կազմակերպական հարցերն են:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (11.12.2014), gayane0803 (20.11.2014), Mariamsargsyan (09.06.2017), Աստղիկ Մարկոսյան (03.02.2017), Կարինե Մարգարյան (23.08.2017), Մարիետա (20.11.2014), Մարինե Խաչատրյան (03.01.2017), Ruben (20.11.2014)

  11. #6
    Ավագ մասնակից Ruben-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    169
    Հեղինակության աստիճան
    8
    Բարև Մանուշ, ես այսուհետ դպրոցի հետ անմիջական կապ չունեմ, բայց ուզում եմ իմ ձեռքի տակ ունենալ Ձեր ստեղծած կաղապարը : Հնարավոր է արդյոք...

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (21.11.2014), manush (20.11.2014), Կարինե Մարգարյան (23.08.2017), Մարինե Խաչատրյան (03.01.2017)

  13. #7
    Մոդերատոր gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    515
    Հեղինակության աստիճան
    8
    Բարև Մանուշ ջան շնորհակալություն արագ արձագանքի համար: Իսկ ինչ եք կարծում՝ այդ գործը տնօրենը ում պիտի հանձնարարի՝ իհարկե մեզ:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (20.11.2014), Կարինե Մարգարյան (23.08.2017), Մարինե Խաչատրյան (03.01.2017)

  15. #8
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    791
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Ruben-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Մանուշ, ես այսուհետ դպրոցի հետ անմիջական կապ չունեմ, բայց ուզում եմ իմ ձեռքի տակ ունենալ Ձեր ստեղծած կաղապարը : Հնարավոր է արդյոք...
    Բարև Ձեզ, հարգելի Ռուբեն: Ձեր հարցին՝ կաղապար տրամադրելու վերաբերյալ, կպատասխանեմ ավելի ուշ, իսկ ձեռնարկը մեծ սիրով կնվիրենք:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (21.11.2014), Կարինե Մարգարյան (23.08.2017), Մարինե Խաչատրյան (03.01.2017), Ruben (20.11.2014)

  17. #9
    Ավագ մասնակից Գագիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    245
    Հեղինակության աստիճան
    8
    Սա ի՞նչ խայտառակություն է, էս ամենը ոնց հասկանանք:


    Հ.Գ. Եթե ԿՏԱԿԻ կամ նախարարության աշխատողները կարճ գրառումս չհասկանան ու ուզեն, որ ավելի մանրամասն գրեմ, թող տեղյակ պահեն:
    Գ.Աղեկյան
    www.MathNet.am

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (21.11.2014), Կարինե Մարգարյան (23.08.2017), Մարինե Խաչատրյան (03.01.2017)

  19. #10
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    791
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Գագիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա ի՞նչ խայտառակություն է, էս ամենը ոնց հասկանանք:


    Հ.Գ. Եթե ԿՏԱԿԻ կամ նախարարության աշխատողները կարճ գրառումս չհասկանան ու ուզեն, որ ավելի մանրամասն գրեմ, թող տեղյակ պահեն:
    Բարև Ձեզ, հարգելի պարոն Աղեկյան: Ես իսկապես չհասկացա Ձեր նախատինքը: Եթե հնարավոր է, խնդրում եմ գրեք ավելի մանրամասն:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (21.11.2014), Կարինե Մարգարյան (23.08.2017), Մարիետա (21.11.2014), Մարինե Խաչատրյան (03.01.2017), Ruben (21.11.2014)

Էջ 1 9-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •