Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Ինչպե՞ս տեղադրել խորհրդաժողովի նյութերը

  1. #1
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    8

    Ինչպե՞ս տեղադրել խորհրդաժողովի նյութերը

    Հարգելի ֆորումցիներ,
    խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,
    խորհրդաժողովն առավել արդյունավետ կազմակերպելու համար նպատակահարմար համարեցինք, որ դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրների մասին խորհրդաժողովի համար գրված նյութերից յուրաքանչյուրը տեղադրվի առանձին ֆորումային թեմայի տեսքով, որպեսզի հարմար լինի կազմակերպել ու անցկացնել դրանց քննարկումները, անհրաժեշտության դեպքում՝ քվեարկություն:

    Ստորև կներկայացնեմ խորհրդաժողովի նյութեր ստեղծելու քայլերը՝ նկարներով:

    Ֆորումային համակարգ մուտք գործելուց (login լինելուց) հետո.

    1. forum.armedu.am կայքի գլխավոր էջում պետք է սեղմել «Խորհրդաժողովներ» հղման վրա.




    2. Բացված էջում պետք է մտնել «Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրներ» բաժին՝ սեղմելով համապատասխան հղման վրա.




    3. «Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրները» բաժնի բացված էջում պետք է սեղմել «+ Ստեղծել նոր թեմա» կոճակի վրա.




    4. Կբացվի թեմա ստեղծելու էջը: Այստեղ (1) թվով նշված դաշտում պետք է լրացնել խորհրդաժողովին ներկայացվելիք նյութի վերնագիրը (կամ դրա հակիրճ տարբերակը, եթե վերնագիրը շատ երկար է), (2) թվով նշված դաշտում լրացնել ներկայացվելիք բուն նյութը (դա կարելի է անել այլ ծրագրից պատճենելու միջոցով), ապա սեղմել (3) թվով նշված «Ստեղծել նոր թեմա» կոճակը: Այդպիսով թեման կստեղծվի: Սակայն մինչ այդ կոճակը սեղմելը խորհուրդ եմ տալիս սեղմել «Ցույց տալ գրառումը» կոճակը, որի դեպքում Ձեր էկրանին կերևա, թե ինչպես է պատկերվելու թեման, համոզվել, որ ամեն ինչ ճիշտ եք արել, նոր միայն սեղմել «Ստեղծել նոր թեմա» կոճակը:






    Այս գործընթացը, կարծում եմ, բավական հեշտ է և խնդիրներ պետք է որ չառաջանան: Սակայն ցանկացած առաջացած խնդրի, հարցի դեպքում գրեք այս թեմայում կամ հարցն ուղարկեք artak@ktak.am էլեկտրոնային հասցեով, ու կփորձենք հնարավորինս սեղմ ժամկետում պատասխանել Ձեր հարցին, օգնել նյութերը տեղադրել:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushka (24.06.2011), gayane0803 (24.06.2011), Jasmin (27.06.2011), magabo (24.06.2011), Mary (25.06.2011), Mkhitaryan (27.06.2011), Արեգ (24.06.2011), Արմինե Մ (25.06.2011), Գագիկ (27.06.2011), Գայանե Սիմոնյան (09.02.2017), Կարեն (24.06.2011), Մարինե Խաչատրյան (10.03.2017), Հեղինե Միկիչյան (24.06.2011), Ruben (24.06.2011)

  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2017
    Գրառումներ
    2
    Հեղինակության աստիճան
    0
    Ինչպես տեղադրել տեսանյութ, բացել կոճակը չի ակտիվանում:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (09.02.2017), Մարինե Խաչատրյան (10.03.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս ընտրել ԲՈՒՀ-ը, ապագա մասնագիտությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Բարձրագույն ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.08.2017, 00:22
  2. Ինչպես երեխային «կապել» գրքին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Բազմանկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 05.12.2014, 00:10
  3. Ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 03.04.2012, 23:46
  4. Ինչո՞ւ, ինչպե՞ս և ինչի՞ համար
    Հեղինակ՝ ՋուլիետաՊ, բաժին` Թղթակցում են աշակերտները (15.09.2010 - 15.11.2010)
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.11.2010, 17:33
  5. Ինչպես են նշում անկախության օրը Վանաձորի թիվ 8 դպրոցում
    Հեղինակ՝ Մանե-Վանաձոր8, բաժին` Թղթակցում են աշակերտները (15.09.2010 - 15.11.2010)
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.11.2010, 13:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •