Նայել հարցման արդյունքները: Քվեարկություն «Լավագույն տեսաշար»

Քվեարկողներ
1257. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Երևանի հ.89 հիմնական դպրոց «Ես գիտեմ իմ իրավունքները»

    310 24.66%
  • Երևանի հ.65 ավագ դպրոց «Երեխաներին»

    0 0%
  • Վանաձորի հ.19 հիմնական դպրոց «Երեխայի իրավունքները»

    8 0.64%
  • Վանաձորի հ.19 հիմնական դպրոց «Երեխայի իրավունքները»

    1 0.08%
  • Երևանի հ.112 ավագ դպրոց «Իմ իրավունքների խճանկարը»

    264 21.00%
  • Վանաձորի հ.1 հիմնական դպրոց «Երեխայի իրավունք»

    147 11.69%
  • Երևանի հ.89 հիմնական դպրոց «Ես գիտեմ իմ իրավունքները»

    1 0.08%
  • Ստեփանավանի հ.6 միջնակարգ դպրոց «Ես գիտեմ իմ իրավունքները»

    243 19.33%
  • Երևանի հ.89 հիմնական դպրոց «I Know My Rights»

    3 0.24%
  • Հրազդանի հ.1 ավագ դպրոց «Թո՛ղ մեր մոլորակն անվերջ պտտվի»

    35 2.78%
  • Ստեփանավանի հ.6 միջնակարգ դպրոց «Ես գիտեմ իմ իրավունքները»

    245 19.49%
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 28 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Քվեարկություն «Լավագույն տեսաշար» անվանակարգի համար

  1. #21
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2011
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Դուք ճիշտ եք: Սակայն այն մասնակիցներից մեկն էլ ես կարող էի լինել....
    Մի ուղղում՝ Ձեզ հարցերը հղել էր Տաթև ջանը:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    chuchane65 (30.06.2011), cora38 (30.06.2011)

  3. #22
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Տաթև ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    P.S Ես մառացա ավելացնել նաև այս աշխատանքները
    5. S6 Es gitem im iravunqner@.flv
    2. 89 Harcazruyc.flv
    1. 198 im iravunqner@.flv
    11. S6 Es gitem im iravunqner@.flv
    9. 89I know my rights.flv
    8. S6 Es gitem im iravunqner@.flv
    7. 89 Es gitem im iravunqner@.flv
    4. V19 Erexayi iravunqnery.flv
    Շատ եմ ափսոսում, որ չկարողացան նաև մասնակցել մրցույթին այն աշխատանքները, որոնց հեղինակները չկարողացան PPT-ով սարքած նյութերը տեսաշարի վերածել, չնայած որ ֆորումում տեղեկատվություն կար, թե ինչ ծրագիր համացանցից բեռնել և օգտագործել, և համաձայն մրցույթի կանոնի, Movie maker-ով նյութերը չուղարկեցին (կարելի էր պարզապես փորձել ուղարկել):
    Ես կրկին անգամ համաձայն եմ Mary-ի հետ, որ քվեարկողները, ինչու չէ, նաև մենք` մասնակիցներս չենք նայում միմյանց նյութերը:
    Ափսոս.............
    Սիրելի Տաթև ես ոչ միայն նայել եմ քո և մյուսների աշխատանքները, այլ դրանք ցույց եմ տվել իմ հարազատներին ու աշակերտներին: Գովում եմ քո աշխատանքը, քո մոտեցումները, աշխատանքը նայելիս զգում եմ քո էությունը, անմիջապես տեսնում եմ քո ձեռագիրրը: Իսկ ծրագիր, որը սահկահանդեսը դարձնում է տեսաշար դժվար չէր գտնել, առավել ևս դրա հղումները տեղադրել էինք ֆորումում, մեր անուշադրությունը ցավոք մեզ զրկեց առավել թվով լավ աշխատանքներ դիտելու և վայելելու հնարավորությունից: Համոզված եմ հետագայում կազմակերպվելիք մրցույթներում բոլոր բացթողումները կշտկվեն:
    Մաղթում եմ բոլորին հաջողություն:
    Սիրով Արմինե Գրիգորյան

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    chuchane65 (30.06.2011), cora38 (30.06.2011), Տաթև ջան (29.06.2011), Արեգ Գրիգորյան (29.06.2011)

  5. #23
    Ավագ մասնակից Տաթև ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2010
    Գրառումներ
    119
    Հեղինակության աստիճան
    9
    Շատ շնորհակալ եմ նման գեղեցիկ նամակի համար:
    Խրագիրը ես գտել էի բազմաթիվ հարցումներից հետո, չմոռանամ ասել նաև, որ ինձ շատ օգնեցին այնգտնելու գործընթացում, պարզապես իմ ընկերները չէին գտել, իսկ իմ օգնությանը չէին դիմել:
    Ոչինչ, հաջորդ անգամ կմասնակցեն:
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
    Տաթև Դերզյան
    derzyan@mail.ru

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armine-89 (29.06.2011), chuchane65 (30.06.2011), cora38 (30.06.2011), Արեգ Գրիգորյան (29.06.2011)

  7. #24
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2011
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Ես որքանով նկատում եմ դեռ քվեարկությունը շարունակվում է? Բայց գրված էր, որ այն կավարտվի 30.06.2011 ժամը 09.53-ին.................

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cora38 (30.06.2011), mirylink (30.06.2011)

  9. #25
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2011
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Ես նույնպես նկատում եմ, որ քվեարկություն կա:
    Իսկ երբ է ավարտվելու?

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    cora38 (30.06.2011)

  11. #26
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2011
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0
    Իսկ երբ պատրաստ կլինի ժյուրիի որոշումը:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    cora38 (30.06.2011)

  13. #27
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121
    Սիրելի ֆորումցիներ,
    մրցույթի հարգելի մասնակիցներ,
    քվեարկության մասնակիցներ,
    նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մրցույթին մասնակցելու, հետաքրքրիր տեսանյութեր ուղարկելու համար: Շնորհակալ եմ նաև ֆորումում քննարկմանն ակտիվ մասնակցելու ու ակտիվ քվեարկության համար:

    Շնորհակալ եմ նաև, որ անտարբեր չեղաք ու սուր հարցեր բարձրացրիք, այդ թվում քվեարկության մասնակիցների քանակի առումով, նոր գրանցումների մասին գրելով, շնորհակալ եմ քվեարկության անաչառությունը ապահովելու առաջարկների համար:

    Մենք իսկապես չէինք նախատեսել նման ակտիվությունը, չէինք նախատեսել, որ այսքան գրանցումներ կլինեն:
    Ազնիվ ու անաչա՞ռ էր քվեարկությունը: Հարաբերական հարց է, սուբյեկտիվ ընկալման խնդիր: Կարևոր է, իմ կարծիքով, որ մենք չխախտեցինք հավասարության սկզբունքը. բոլոր մասնակիցները միևնույն կերպ քվեարկելու հնարավորություն ունեին:

    Բայց նաև աներկբա է, որ այս քվեարկությունը չեղավ «ֆորումի համակրանք» որոշելու քվեարկություն, այլ յուրաքանչյուր մասնակից կարողացավ լոբբինգ անցկացնել ու քվեարկության մեջ ներգրավվել իր ծանոթներին, բարեկամներին: Կողմ չեմ ինչ-որ բան թաքցնելուն. հավանաբար եղան նաև դեպքեր, երբ նույն անձնավորությունը գրանցվում ու քվեարկում էր մեկից ավելի անգամ, ամեն անգամ նոր email հասցեով գրանցվելով: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ եղել է դեպք, երբ նույն համակարգչից 50-ից ավելի գրանցում է եղել, ապա քվեարկություն: Նու՞յն մարդն է եղել, թե՞ տարբեր մարդիկ, օրինակ դպրոցի համակարգչից մտել ու գրանցվելով քվեարկել են, մենք ո՛չ կարող ենք ստուգել, ո՛չ էլ, ճիշտն ասած, ցանկացել ենք դա անել, չենք տեսել դրա կարիքը, որովհետև ինչպես վերևում ասացի՝ բոլոր մասնակիցներն ունեին հավասար հնարավորություն նույնն բանն անելու, անկախ նրանից դա քվեարկության արդյունավետ ձև էր, թե ոչ: Իհարկե եղան մասնակիցներ, ովքեր այդ մեթոդին չդիմեցին, ստանալով ընդամենը մի քանի քվե:

    ԿՏԱԿ-ի որոշումը արդեն Վահեն շարադրել է: Որոշվեց չթողնել միայն քվեարկության արդյունքների վրա, այլ նաև այս անվանակարգի հաղթողին որոշելիս ներգրավվել նաև ժյուրիին: Բարդ որոշում էր, բայց կարծում եմ որ անհրաժեշտ:



    Բայց իմ գրառումը սրա համար չի, որ սկսել էի գրել: Ցանկանում էի խոսել ֆորումի, դրա կազմակերպչական հարցերի մասին: Վերջին 7-8 օրերին, քվեարկության ընթացքում, կրթական ֆորումում գրանցվեց ավելի քան 1700 մասնակից: Այդ մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը գրանցվել է քվեարկությանը մասնակցելու համար, քանի որ քվեարկության մասնակցելու միակ սահմանափակում դրել էինք եզակի մականունը, այսինքն յուրաքանչյուր գրանցումով կարելի էր քվեարկել միայն մեկ անգամ: Այս մասնակիցները, հավանաբար, այլև երբեք չեն մտնելու ֆորում, ինչի մասին խոսում է նրանցից շատերի ընտրած մականունները, որոնք ընդամենը տառերի հաջորդականություն էին, որևէ իմաստ չարտահայտող: Մենք չենք ցանկանում ֆորումում «մեռյալ հոգիներ» ունենալ: Մենք չենք ուզում, որ ֆորումի ներքևի մասում գրված թիվը՝ գրանցված մասնակիցների քանակը լինի ուռճացված:

    Ի՞նչ ենք անելու: Սպասելու ենք մոտ մեկ ամիս, իսկ հետո հատուկ ֆիլտրերով նայելու ենք, թե այդ գրանցվածներից քանի՞սն են, որ էլի են մտել ֆորում, գրառում են կատարել: Բոլոր գրառում չունեցող և այլևս ֆորում չմտած մասնակիցների գրանցումները ջնջելու ենք՝ վերացնելով այս ոչ ցանկալի հետևանքները: Հետևաբար բոլոր նրանց, ովքեր միայն քվեարկելու համար չէին, որ գրանցվել էին, խնդրում եմ, հորդորում եմ ակտիվանալ ու այս ընթացքում մասնակցել ֆորումի քննարկումներին:

    Ի՞նչ վերաբերվում է հաջորդ մրցույթներին, ապա կարծում եմ, որ հաշվի կառնենք այս անգամվա փորձը և քվեարկություն բացելիս կդնենք լրացուցիչ սահմանափակումներ:



    Մրցույթի հաղթողների, ժյուրիի որոշման մասին կտեղեկացնի Վահեն:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 30.06.2011, 12:44:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arabo (30.06.2011), Armine-89 (30.06.2011), manush (30.06.2011), Տաթև ջան (30.06.2011), Արեգ Գրիգորյան (01.07.2011), Արմինե Մ (30.06.2011), Մարիետա (30.06.2011), Ruben (01.07.2011), Sofa (21.11.2016)

  15. #28
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2011
    Գրառումներ
    5
    Հեղինակության աստիճան
    0
    Ուզում եմ շնորհակալությունս հայտնել armedu.am կայքին՝ նման մրցույթ կազմակերպելու, երեխաներին ինքնահաստատման հնարավորություն տալու համար: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնւմ նաև իմ՝ թիվ 89 դպրոցի տնօրինությանը և ուսուցչական կազմին՝ ի դեմս տնօրեն Օ.Պետրոսյանի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Ա.Գրիգորյանի, դասընկերներիս, ծնողներիս,բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իմ կողքին են եղել և աջակցել են ինձ, նրանց, ում ձայների շնորհիվ ես հասա հաղթանակի: Սա իմ 1-ին մրցույթն ու 1-ին հաղթանակն է: Այն օգնեց ինձ ձեռք բերել փորձ, բարձրացրեց ինքնագնահատականս, ինչը ես շատ կարևորում եմ: Թող այսպիսի մրցույթներ շատ լինեն:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armine-89 (01.07.2011), manush (01.07.2011), Տաթև ջան (01.07.2011), Արեգ Գրիգորյան (01.07.2011), Ruben (01.07.2011), Sofa (21.11.2016)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •