Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Երրորդ առցանց խորհրդաժողովի կազմակերպական հարցերի քննարկում

  1. #1
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    818
    Հեղինակության աստիճան
    2186

    Երրորդ առցանց խորհրդաժողովի կազմակերպական հարցերի քննարկում

    Հարգելի գործընկերներ,

    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) «Հայկական կրթական միջավայր» ֆորումում հունիսի 25-30 կազմակերպում է առցանց խորհրդաժողով՝

    «Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրները»։

    Թեման բացել ենք առցանց խորհրդաժողովի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքները քննարկելու նպատակով։

    Ակնկալում ենք դպրոցների ղեկավարների, ինֆորմատիկայի ուսուցիչների, համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող մասնագետների, աշակերտների, մի խոսքով՝ դպրոցական կայքերի առկայությունը կարևորող և շահագրգիռ մարդկանց ակտիվ մասնակցությունը։
    Վերջին խմբագրող՝ manush: 08.06.2011, 16:57:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (25.06.2011), arminaa (14.06.2011), avdsusanna (07.06.2011), Chuk (06.06.2011), dminasyan (14.06.2011), gayane0803 (06.06.2011), GayaneG (11.06.2011), Lusine7 (11.06.2011), Mkhitaryan (08.06.2011), գօգա1 (16.06.2011), Արեգ (08.06.2011), Արմինե Աբգարյան (11.06.2011), Կ.Մարգարյան (07.06.2011), Ruben (06.06.2011)

  3. #2
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    818
    Հեղինակության աստիճան
    2186

    Խորհրդաժողովի հայտարարությունը

    «Դպրոցական կայքերի ստեղծման և զարգացման հիմնախնդիրները»
    առցանց խորհրդաժողովի հայտարարություն



    Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները հրաշալի գործիք են ուսումնական գործընթացը կազմակերպելու, դրա արդյունավետությունն ու որակը բարձրացնելու համար: Այստեղ առանձնահատուկ դեր ունի ճիշտ կազմակերպված, անընդհատ թարմացվող դպրոցական կայքը, որի օգնությամբ կարելի է լուծել փոխհամագործակցության, տեղեկատվության, փորձի փոխանակման և այլ արդիական խնդիրները, այն դարձնել ընդգրկուն ու հարուստ ուսումնակրթական միջավայր։ Դրա վկայությունն է այն հանգամանքը, որ կան երկրներ, որտեղ օրենքով պահանջվում է համացանցում ստեղծել, վարել և պարբերաբար թարմացնել կրթական հաստատության պաշտոնական կայքը։

    Ներկայումս Հայաստանի դպրոցների մեծ մասը չունի կայք, գործող կայքերն (1) էլ, բացառությամբ մի քանիսի, չեն լուծում վերը շարադրված խնդիրները, չեն պարունակում տեխնիկական ու բովանդակային անհրաժեշտ լուծումներ:

    Դպրոցական արդիական կայքերի ստեղծման և զարգացման նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հայտարարում է առցանց խորհրդաժողով:
    Խորհրդաժողովը կանցկացվի հունիսի 25-ից 30-ը՝ «Հայկական կրթական միջավայր» ֆորումում (http://forum.armedu.am/forum.php):

    Առաջարկում ենք խորհրդաժողովի նյութերում ներկայացնել դպրոցական կայքի վերաբերյալ Ձեր տեսակետներն ու հիմնավորումները, ինչպես նաև հնարավորինս անդրադառնալ հետևյալ խնդիրներին.
    - կայքի կառուցվածքի նկարագրությունը (անհրաժեշտ բաժինների ցանկ, լրացուցիչ բաժինների ցանկ),
    - կայքի տեխնիկական հնարավորությունները (օգտագործվող պլատֆորմի ընտրություն, այլ գործիքներ),
    - կայքի հիմնական գործառույթները,
    - մեդիայի այլ միջոցների, կրթական և դպրոցական այլ կայքերի հետ համագործակցության հնարավոր ձևերը,
    - ձևավորման առանձնահատկությունները (նկարների ֆորմատներ, ընդունելի գույներ, տառատեսակներ, տառաչափեր և այլն),
    - կայքը շահագործող խմբի նկարագիրը և խմբի աշխատակարգը (աշակերտների և ուսուցիչների ներգրավումը ինչպես կայքի ստեղծման, այնպես էլ հետագա սպասարկման գործում),
    - հետադարձ կապը,
    - շահառուներին (օգտագործողներին) ներգրավման մեթոդները,
    - այլ խնդիրներ:

    Ակնկալում ենք դպրոցների ղեկավարների և ոլորտի մասնագետների շահագրգիռ ու ակտիվ մասնակցությունը, ինչն էապես կնպաստի ԿՏԱԿ-ի՝ դպրոցական կայքերի ստեղծման ու զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    հեռախոսահամարներ՝ (010) 57 84 53, (010) 57 84 55,
    էլեկտրոնային փոստի հասցեներ՝ ktak@arminco.com, artak@ktak.am



    --------------------------------------

    1. (դպրոցական կայքերի հղումների ցանկն ըստ մարզերի կարելի է գտնել «Հայկական կրթական միջավայր» պորտալում (http://www.armedu.am/arm/materials.p...ary&cat_id=324):
    Վերջին խմբագրող՝ manush: 06.06.2011, 16:34:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (25.06.2011), avdsusanna (07.06.2011), Chuk (06.06.2011), dminasyan (14.06.2011), gayane0803 (06.06.2011), hasi (10.07.2011), Mkhitaryan (08.06.2011), Արեգ (08.06.2011), Կ.Մարգարյան (07.06.2011), Ruben (06.06.2011)

  5. #3
    Մասնակից Mary-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2011
    Գրառումներ
    92
    Հեղինակության աստիճան
    9
    Կոտայքի մարզի դպրոցների կայքերը ծայրահեղ վիճակում են: Չգտա գոնե մեկ դպրոցի կայք,որ նորմալ լինի:
    Կայք չկա , որ խնդիրներին անդրադառնանք:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (07.06.2011), Գագիկ (09.06.2011)

  7. #4
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121
    Հարգելի բարեկամներ,
    իմ դիտարկումները ցույց են տալիս, որ այսօր շատերը, այդ թվում դպրոցների տնօրենները չեն պատկերացնում դպրոցական կայքի իմաստը, նշանակությունը: Շատերը սրան վերաբերվում են որպես «պարտականության», մտածելով, որ «դե լավ, որ պահանջում են, մի բան արագ սարքենք, դնենք, էնքան որ ունենանք»: Մինչդեռ ինտերնետն այսօր դարձել է մեր կյանքի անքակտելի մասնիկը ու շարունակում է ավելի ու ավելի տարածել իր ազդեցության ոլորտը: Դպրոցական կայքերը այսօր կարող են դառնալ դպրոցի դեմքը, որը ոչ միայն կնպաստի ուսումնական գործընթացի կազմակերպմանը, այլև հնարավորություն կտա այն գովազդել, հանրությանը ծանոթացնել վերջինիս գործունեությանը, ներգրավվել նոր աշակերտների, գտնել խնդիրների նոր լուծումներ:

    Ես առաջարկում եմ այս խորհրդաժողովի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձնել դպրոցական կայքի բովանդակային կողմին, այլ ոչ թե միայն տեխնիկականին: Ու այստեղ կարելի է ակնկալել ոչ միայն համակարգչային մասնագետների, այլև դպրոցի այլ ներկայացուցիչների, այդ թվում ուսուցիչների, ուսմասվարների, անգամ տնօրենների մասնակցությունը:

    Դիտարկենք մի պարզ օրինակ նայենք. այժմ դպրոցներում ֆինանսավորումն աշակերտների քանակով է: Դա նշանակում է, որ դպրոցը ու մասնավորապես ուսուցչական կազմը՝ տնօրենի գլխավորությամբ, շահագրգռված են հնարավորինս շատ աշակերտ բերել դպրոց: Իսկ այսօր դպրոցը գովազդելու հրաշալի գործիք կարող է լինել հենց դպրոցի վեբ կայքը, որն այցեքարտ է, որը դպրոցի դեմքը կարող է դառնալ, որը կարող է ծնողին համոզել, որ հենց հատկապես այդ դպրոցն է նախատեսված իր զավակի համար: Իսկ սա նշանակում ա, որ շահագրգռվողները շատերը պետք է լինեն՝ ընդհուպ մինչև դպրոցի տնօրեն, ում համար կարևորագույն խնդիրներից է իր դպրոցը ցուցադրելը, այնտեղի ուսման մեթոդներին, ուսուցչական կազմին, ունեցած արդյունքներին և այլնին հասարակությանը ծանոթացնելը, դպրոցի գովազդ անելը, այլ կերպ ասած դպրոցի դեմք ստեղծելը՝ ի դեմս վեբ կայքի:

    Ավելին: Ես մտածում եմ, որ հարցը կարող է հետաքրքրել նաև աշակերտներին, նրանց, ովքեր հետաքրքրվում են վեբ տեխնոլոգիաներով, կայքերով, ովքեր ուզում են իրենց ուժերը փորձեն, ովքեր գիտեն, թե իրենց ինչը կարող է հետաքրքրել կայքում (չէ՞ որ այսօր դպրոցական կայքերը ոչ միայն մեծահասակների, այլև հենց իրենց՝ աշակերտների համար են):

    Ես առաջարկում եմ փորձել այս խորհրդաժողովի մասին տեղեկատվությունը փորձել հնարավորինս լայնորեն տարածել ու շատերին շահագրգռել մասնակցել քննարկումներին: Շատ հնարավոր է, որ բազմազան մասնակցությունը բոլորիս կօգնի հրաշալի լուծումներ գտնել դպրոցական կայքերի նախագծման, պատրաստման համար:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 07.06.2011, 15:17:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  8. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (27.06.2011), Anush Avetisyan (25.06.2011), avdsusanna (07.06.2011), gayane0803 (08.06.2011), hasi (10.07.2011), Lusine7 (11.06.2011), Mane9 (23.06.2011), manush (07.06.2011), Mkhitaryan (08.06.2011), Արեգ (08.06.2011), Արմինե Մ (07.06.2011), Գագիկ (09.06.2011), ԺաննաՀ (09.06.2011), Կ.Մարգարյան (07.06.2011), Մարիետա (09.06.2011), Նարինե (07.06.2011), Ruben (07.06.2011)

  9. #5
    Մասնակից Mkhitaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2010
    Հասցե
    Վայոց Ձոր մարզ, ք. Եղեգնաձոր
    Տարիք
    44
    Գրառումներ
    48
    Հեղինակության աստիճան
    0
    Բարի օր բոլորին:
    Համամիտ եմ Ձեր գրածի,մտքի հետ, ես հենց այսօր կփակցնեմ հայտարարությունը, բայց չե?ք կարծում որ մի քիչ ուշ է, քանի որ դպրոց հիմա գալիս են միայն քննության համար և աշակերտների մեծ մասը տեղյակ չի լինի, իսկ ուսուցիչները զբաղված են նույնպես քննություններվ և այլ հարցերով:
    Ես կարծում եմ հիմա լավ կլիներ այդ գործը կատարողների համար նախապատրաստական դասընթացներ/ թեկուզ հեռավար/անցկացվեին, որ սեպտեմբերին թարմ ու գեղեցիկ տեսքով եկած երեխաներից և ուսուցիչներից ավելի լավ տեղեկություններ հավաքեն:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (25.06.2011), gayane0803 (08.06.2011), manush (08.06.2011), Արեգ (14.06.2011), Ruben (08.06.2011)

  11. #6
    Ադմինիստրատոր manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    818
    Հեղինակության աստիճան
    2186
    Մեջբերում Mkhitaryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարի օր բոլորին:
    Համամիտ եմ Ձեր գրածի,մտքի հետ, ես հենց այսօր կփակցնեմ հայտարարությունը, բայց չե?ք կարծում որ մի քիչ ուշ է, քանի որ դպրոց հիմա գալիս են միայն քննության համար և աշակերտների մեծ մասը տեղյակ չի լինի, իսկ ուսուցիչները զբաղված են նույնպես քննություններվ և այլ հարցերով:
    Բարև Ձեզ, շնորհակալություն գրառման համար։

    Հարգելի Mkhitaryan, ես այն կարծիքին եմ, որ հիմա դեռ ուշ չէ, քանի որ ուսուցիչները աշխատանքի մեջ են և դեռ արձակուրդները չեն սկսվել։ Ինչ վերաբերվում է աշակերտներին, ապա նրանց կարող են տեղեկացնել ուսուցիչները։ Դպրոցական կայքերի ստեղծման խնդիրը շատերին է անհանգստացնում, կայքերի աշխատանքի բարելավման, զարգացման վերաբերյալ շատ հարցեր ենք ստացել ու կարծում եմ, որ շահագրգիռ մասնագետների համար հիմա հարմար ժամանակ է։

    Մեջբերում Mkhitaryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ հիմա լավ կլիներ այդ գործը կատարողների համար նախապատրաստական դասընթացներ/ թեկուզ հեռավար/անցկացվեին, որ սեպտեմբերին թարմ ու գեղեցիկ տեսքով եկած երեխաներից և ուսուցիչներից ավելի լավ տեղեկություններ հավաքեն:
    Ինչ վերաբերվում է դասընթացին, ապա խորհրդաժողովին մասնակցելու համար հատուկ նախապատարաստական աշխատանքի կարիք չկա, այն կազմակերպում ենք դպրոցների ղեկավարների, համապատասխան մասնագետների, ուսուցիչների ու աշակերտների տեսակետներին, առաջարկներին ու լուծումներ ծանոթանալու, դրանք վերլուծելու նպատակով։ Կայքեր ստեղծելու նպատակով վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու մասին մտածում ենք ու նախապատրաստվում։

    Որքանով, որ տեղյակ եմ, սեպտեմբերին դպրոցներն ավելի զբաղված ու ծանրաբեռնված են լինելու։

    Կրկին շնորհակալություն եմ հայտնում արծարծած հարցերի համար։
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (25.06.2011), avdsusanna (09.06.2011), Chuk (09.06.2011), gayane0803 (08.06.2011), Mkhitaryan (09.06.2011), Արեգ (14.06.2011), Գագիկ (09.06.2011), Զառա (10.06.2011), Մարիետա (09.06.2011)

  13. #7
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2010
    Գրառումներ
    8
    Հեղինակության աստիճան
    0

    կայքերի կարևորությունը դպրոցներում

    Ես համամիտ եմ և ողջունում եմ այս թեմայի շուրջ կազմակերպված խորհրդաժողովը , ասեմ ավելին շատ կուզենայի հենց տնօրեններին ներգրավել այս համաժողովի մասնակցությանը: Փորձում եմ ընդլայնել դաշտը քանզի այս թեման շատ կարևոր եմ համարում : Ես ինքս մասնակցել եմ երկու անգամ <Web design> դասընդացներին, և գտնում եմ , որ պետք է յուրաքանչյուր դպրոցի աշխատակից լինի տեղեկացված , դպրոցը ունենա կայք և աշխատակիցը կարողանա այն պարերաբար թարմացնել: Լավ կլիներ , որ ավելի շուտ կազմակերպվեր այս թեմայով համաժողով , որպեսզի տնօրեն-ուսուցիչ-աշակերտ օղակը համատեղ մասնակցություն ունենար:
    Հաջողություն եմ մաղթում խորհրդաժողովի մասնակիցներին:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (25.06.2011), gayane0803 (08.06.2011), manush (08.06.2011), գօգա1 (21.06.2011), Ruben (08.06.2011)

  15. #8
    Մասնակից Mary-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2011
    Գրառումներ
    92
    Հեղինակության աստիճան
    9
    Լավ կլինի եթե կայքի ստեղծմանը մասնակցեն նաև աշակերտները: Որպեսզի դպրոցները շահագրգռվեն ,կարելի է նաև մրցույթ հայտարարել:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (25.06.2011), Chuk (09.06.2011), gayane0803 (08.06.2011), Mane9 (23.06.2011), manush (08.06.2011), Կ.Մարգարյան (08.06.2011), Ruben (08.06.2011)

  17. #9
    Մասնակից Mary-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2011
    Գրառումներ
    92
    Հեղինակության աստիճան
    9
    Երևանի դպրոցներից հետևել եմ վարժարանների կայքերին: Ամենահաջողը Քվանտ վարժարանի կայքն է: Ֆիզմաթ դպրոցի կայքի թերությունն այն է, որ կայքը շատ ուշ-ուշ է թարմացվում:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (08.06.2011), manush (08.06.2011), Կ.Մարգարյան (08.06.2011), Ruben (08.06.2011)

  19. #10
    Ավագ մասնակից Գագիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    252
    Հեղինակության աստիճան
    144
    Ասելիքս ուզում եմ սկսել նախորդ գրառումներից արված մեջբերումներով:

    Այստեղ առանձնահատուկ դեր ունի ճիշտ կազմակերպված, անընդհատ թարմացվող դպրոցական կայքը, որի օգնությամբ կարելի է լուծել փոխհամագործակցության, տեղեկատվության, փորձի փոխանակման և այլ արդիական խնդիրները, այն դարձնել ընդգրկուն ու հարուստ ուսումնակրթական միջավայր: (Մանուշ)

    …այսօր շատերը, այդ թվում դպրոցների տնօրենները չեն պատկերացնում դպրոցական կայքի իմաստը, նշանակությունը: (Արտակ)

    Կարծում եմ, դպրոցական կայքից “ընդգրկուն ու հարուստ ուսումնակրթական միջավայր լինելու” սպասելիքը իրական չէ, դա խիստ չափազանցեցված է: Նման մակարդակի կարող են հասնել հատ ու կենտ կայքեր` որպես բացառություն, այսինքն դա չի կարող լինել օրինաչափություն, պատճատների մասին կխոսեմ ավելի ուշ:

    Ինչ վերաբերվում է երկրորդ մեջբերմանը, ապա կարծում եմ, որ ավելի բարձր ղեկավարությունը նույնպես հստակ չի պատկերացնում դպրոցական կայքի իմասը, կառուցվածքը, էությունն ու նշանակությունը:
    Հակառակ դեպքում կմշակեին համապատասխան հայեցակագ, կկազմեին համապատասխան հանձնարարական, կտրամադրեին համապատասխան միջոցներ ու հնարավորություններ և հարցը լուծված կարելի էր համարել: Դրանից հետո կարելի էր քննարկել դրանց բարելավման, առկա խնդիրների և այլ հարցեր: Ներկա պայմաններում քննարկել դրանց բարելավման և զարգացման հարցը անիմաստ է, քանի որ չեղած բանի բարելավման և զարգացման հարց չի կարող լինել: Կասեք կան, ձևականորեն` այո, կան (բացառությունները չհաշված, որոնք մատների վրա կարելի է հաշվել):

    Հստակեցնեմ երկու բան.
    1) ես դեմ չեմ այս թեմային ու քննարկումներին, այլ հակառակը` կողմ եմ դրանց,
    2) կարծում եմ, որ ոչ ոք հստակ չգիտի դպրոցական կայքի իմասը, էությունն ու նշանակությունը, հստակ չի պատկերացնում դրա հիմնական ֆունկցիաները, առավել ևս, որ դրանք բոլոր դպրոցների համար նույնը չեն կարող լինել:

    Թեման բացվելուց հետո ահագին մտածել եմ այս հարցի մասին, գրառումս էլ հա խմբագրել եմ, նաև ասեմ, որ դպրոցական կայքերից մի 20-30 հատ նայել եմ վաղուց, հատկապես ոչ երևանյան դպրոցներինը, հիմնականում դժգույն, խղճուկ կայքեր են:

    Այս “կարճ” նախաբանից հետո, ներկայացնեմ իմ պատկերացումները ավելի կոնկրետ հարցերի մասին, հիշեցնելով, որ ես նույնպես հստակ չգիտեմ դպրոցական կայքի իմասը, էությունն ու նշանակությունը, հստակ չեմ պատկերացնում դրա հիմնական ֆունկցիաները:

    1. Բոլո՞ր դպրոցները պետք է կայք ունենան:
    2. Ի՞նչ միջոցների ու հնարավորությունների հաշվին են ստեղծվելու և շահագործվելու այդ կայքերը:
    3. Միջին պոտենցիալ ունեցող դպրոցի կայքը ի՞նչ կառուցվածք կարող է ունենալ և ի՞նչ ինֆորմացիա կարող է տրամադրել:

    Այս հարցերին անդրադառնալուց առաջ ուզում եմ նշել, որ իմ կարծիքով, դպրոցական կայքը առաջին հերթին պետք է նախատեսված լինի այդ դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների և դպրոցի ղեկավարության համար, այսինքն նրանց պետք է ծառայի որոշ հարցեր լուծելու համար: Դպրոցական կայքի ձևավորման, նյութերով հարստացման աշխատանքներին պիտի մասնակցեն և ուսուցիչները, և աշակերտները:

    Հիմա վերևի հարցերի մասին:

    1. Պատկերացնենք գյուղական մեր փոքր դպրոցներն ու պատկերացնենք թե գյուղացիներից քանիսն համակարգիչ ու ինտերնետ ունի: Ինձ թվում է, նման դպրոցներին կայք եթե պետք էլ է, ապա միայն երեխաներին ստեղծագործելու նոր միջավայր տրամադրելու համար, այլ ֆունկցիաներ այդ կայքը չի կարող կատարել:
    Արտակի ասած “դպրոց աշակերտ բերելու” ֆունկցիան ոչ միայն գյուղի, այլ քաղաքների շատ դպրոցների համար իրական չէ, քանի որ մեզանում նման հարցերը ծանոթ-բարեկամների շրջանում անցկացվող հարցումների հիման վրա են լուծվում: Այստեղ կուզեի մի համեմատություն էլ անել. Խոշոր ֆիրմաները կամ խանութները ուեն իրենց կայքերը (հաճախ, չգիտես ինչու, միայն անգլերեն), բայց պատկերացնո՞ւմ եք թաղի միջին կամ փոքր խանութ, որի մտքով անցի կայք ունենալ ու ներկայանալ ինտերնետում:

    2. Նախ ի՞նչ է տրամադրվում դպրոցներին դոմեյնի, հոստինգի, հոստիգի ծավալների ու տեխնիկական հնարավորությունների մասով: Եվ ի՞նչ ֆինանսներ են տրամադրվում դպրոցական կայքի ստեղծման ու սպասարկման աշխատանքների վճարման համար:
    Եթե տրամադրվում է անվաճար դոմեյն ու հոստինգի, բայց շատ սահմանափակ ծավալով ու միայն html-ով, ապա լավ կայք սպասելն անիմաստ է, գումարած, եթե ստեղծման ու սպասարկման աշխատանքները չեմ վճարվում:

    3. Միջին պոտենցիալ ունեցող դպրոցը, եթե նրան տրամադրեն, վեևում ասածս իմաստներով, նորմալ հնարավորություններ, ապա կարող է ստեղծել ու վարել դինամիկ ու մշտապես թարմացվող կայք, որ կարող է որոշակի ինֆորմացիա տրամադրել թե աշակերտներին ու ուսուցիչների, թե ծնողներին:
    Իմ պատկերացմամբ այդ ինֆորմացիան հիմնականում կարելի կլինի ներկայացնել հետևյալ բաժիններով.
    ա) դասացուցակներ, սպասվող միջոցառումների գրաֆիկներ և նմանատիպ այլ բաներ,
    բ) կարող են տեղադրվել, օրինակ, տնայինների համարները, բայց դրանք անպայման պետք է նաև դասարանում տրվեն,
    գ) աշակերտների գնահատականներն ու բացակայությունները,
    Սրանք եթե օպերատիվ մուտքագրվեն, ապա լավ հնարավորություն կլինեն ծնողների համար` իրենց երեխաներին հետևելու համար: Ինչքան հիշում եմ նմանատիպ մի ծրագիր բոլոր դպրոցների համար էին ուզում կյանքի կոչել, խոսքս dasaran.am-ի մասին է:
    դ) տնօրինության և ուսուցիչների միջև որոշակի կապ կարող է ապահովել, հնարավոր է ապահովի կապ նաև ծնողների ու տնօրինության միջև, եթե ցանկություն ունենան նման բան կազմակերպելու:
    Իհարկե, կներկայացնեն նաև դպրոցի տնօրինությանը և ուսուցիչներին, լավագույն շրջանավարտներին և այլ բաներ, կախված նրանից, թե ինչ ունեն:

    Կարևորում եմ նաև աշակերտներին ստեղծագործելու նոր միջավայր տրամադրելու հնարավորությունը:
    Սա կարող է լրացուցիչ խթան լինել աշակերտների համար` մի բան է, օրինակ, երբ շարադրություն է հանձնարարվում, մի այլ բան է, եթե դրանցից լավերը տեղադրվելու են դպրոցական կայքում:

    Վերջում մի բան էլ: Կարծում եմ, բոլոր առումներով պետք է օգնել դպրոցներին այդ հարցում, գուցե ինչ-որ չափով էլ ստիպել, բայց քանի դեռ դա չի դառել կենսական պահանջ ու անհրաժեշտություն հենց դպրոցի համար, կայքերը կապահովեն դրանք ունենալու միայն ձևական կողմը, դրանց որակն էլ կլինի ցածր:
    Գ.Աղեկյան
    www.MathNet.am

  20. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (27.06.2011), Anush Avetisyan (25.06.2011), Arpine (06.07.2011), avdsusanna (09.06.2011), Chuk (09.06.2011), dminasyan (14.06.2011), gayane0803 (08.06.2011), Lusine7 (11.06.2011), Mane9 (23.06.2011), manush (08.06.2011), Mary (08.06.2011), melhak777 (08.06.2011), Nane (26.06.2011), ԱԼԻ (30.06.2011), Արեգ (14.06.2011), Արեգ Գրիգորյան (29.06.2011), Արմինե Մ (12.06.2011), ԺաննաՀ (09.06.2011), Կ.Մարգարյան (08.06.2011), Մարիետա (09.06.2011), Հասմիկ Մ (26.06.2011), Rita-Vanadzor28 (15.06.2011), Ruben (08.06.2011), Susanna55 (11.06.2011)

Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •