Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Հետաքրքիր բաղադրատոմսեր

  1. #11
    Ավագ մասնակից Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    426
    Հեղինակության աստիճան
    16
    Խնձորը ընկույզով և դարչինով

    Բաղադրությունը
    1 խոշոր խնձոր
    շաքարավազ ըստ ճաշակի
    չիր ըստ ճաշակի
    դարչին
    մանրացված ընկույզ:
    Պատրաստման եղանակները
    Խնձորը լվանալ, ապա հեռացնել միջուկը: Շաքարավազը, չիրը, ընկույզը և դարչինը խառնել միասին և լցոնել խնձորի մեջ: Ջեռոցամանը կարագով պատել, իսկ ջեռոցը նախապես տաքացնել: Խնձորը եփել ջեռոցում 1 ժամ, պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի խնձորը չճաքի: Կարող եք մատուցել և տաք, և սառը վիճակում:
    Ես կարող եմ պայքարել աշխարհի դեմ մեկ ձեռքով, եթե միայն դու բռնես մյուս ձեռքս...♥

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (24.03.2011), g.h (20.07.2012), gayane0803 (31.10.2017), Սահակյան Սահականուշ (21.03.2011)

  3. #12
    Ավագ մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    kusalad200.jpgԳՈՒՆԱՎՈՐ ՍԱԼԱԹ

    ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`

    1-2 հատ միջին չափի բազուկ
    4-5 հատ գազար
    1 հատ սոխ
    1 բուռ մանրած ընկույզ
    1 փոքր բանկա կանաչ ոլոռ
    աղ, կարմիր ու սև պղպեղ
    ձեթ
    Բազուկը, գազարն ու սոխը երկարավուն քերել և առանձին-առանձին առատ ձեթի մեջ տապակել ( բանջարեղենը պետք է եփվի ձեթի մեջ), այնուհետև դնել քամվելու: Հետո բոլորը լցնել իրար վրա, ավելացնել ոլոռն ու ընկույզը, աղ ու բիբար անել և խառնել: Բարի ախորժակ:
    Վերջին խմբագրող՝ Arpine: 21.03.2011, 18:39:
    Արփինե Դանիելյան
    ԿՏԱԿ-ի ավագ մարզային համակարգող

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (24.03.2011), manush (21.03.2011), Սահակյան Սահականուշ (21.03.2011), Մանոն (23.03.2011)

  5. #13
    Ավագ մոդերատոր Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    260
    Հեղինակության աստիճան
    64
    Սպագետտի իտալական ձևով
    Պահանջվում է.
    200գր սպագետտի
    5-6 գլուխ սունկ
    5-6 հատ նրբերշիկ
    1 գազար
    1 գլուխ սոխ
    փոքր կտոր պանիր
    ձեթ,համեմունքներ
    Առանձին կաթսայով սպագետտին դնել եփելու:
    Թավայի մեջ կտրտած սունկը ձեթի մեջ կարմրացնել: Սունկը, պատրաստ լինելուց հետո հանել և նույն թավայում ավելացնել կտրտած սոխն ու խոշոր քերած գազարը: Կարմրացնելուց հետո դրանց ավելացնել արդեն պատրաստ սունկը: Ըստ ճաշակի ավելացնել համեմունքներ. աղ, սև աղացած պղպեղ, չորացրած սամիթ:Այս ամենն իրար խառնելուց հետո վրան ավելացնել առանձին եփած ու արդեն քամած սպագետտին: Թույլ կրակին մի թեթև դաղ լինելուց հետո պատրաստի կերակուրը լցնել մեծ ամանի մեջ և վրան քիչ հոլանդական պանիր քերել ու մատուցել: Անուշ լինի…
    Մ. Արզումանյան

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (23.03.2011), manush (23.03.2011), Արեն Թումանյան (18.06.2011)

  7. #14
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2010
    Հասցե
    Գյումրի
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Սալաթ
    Միջին չափի կաղամբի 1/2 մասը երկար և բարակ կտրատել, քիչ աղի հետ տրորել թողնել 15 թոպե /եթե ջուր դուրս եկավ ջուրը թափել/: Ավելացնել նախապես եփած և կտրատած տավարի կամ հավի միս, մեկ տուփ մարինացված սունկ,1 տուփ կուկուռուզ, համեմ, մայոնեզ, աղ և սև պղպեղ ըստ ճաշակի, խառնել և մատուցել:
    Բարի ախորժակ
    Սպասում եմ նոր բաղադրատոմսերի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (24.03.2011), Արմինե Մ (23.03.2011)

  9. #15
    Ավագ մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Ավելուկով ապուր


    200 գ ավելուկ
    200 գ ձավար
    1 հատ կարտոֆիլ
    2 գլուխ սոխ
    200 գ ձեթ
    100 գ ընկույզ
    Սալորաչիր` ըստ ճաշակի
    Թթու լավաշ` ըստ ճաշակի
    Կես ճաշի գդալ աղ
    Սխտոր` ըստ ցանկության

    Պատրաստման եղանակը
    200 գ ավելուկը կտրատել, լցնել թասի մեջ: Երեք անգամ եռացրած ջուր լցնել վրան ու ջուրը թափել: Այնուհետև ավելուկը լցնել կաթսայի մեջ,ավելացնել 1,5 լ ջուր ու դնել գազօջախին: Երբ սկսում է եռալ, ավելացնել կես ճաշի գդալ աղ (ըստ ճաշակի), 200 գ աղացած սպիտակ ձավար և մեկ ճաշի գդալ ձեթ: Ավելուկը մի քանի անգամ հարկավոր է շերեփով խառնել: Այնուհետև մեկ կարտոֆիլը կտրատել, նաև խոշոր կտորներ թողնել: Հետո այդ ամբողջը լցնել ավելուկի ապուրի մեջ: Երբ կարտոֆիլը եփում է, խոշորները հանել, դնել ափսեի մեջ ու պատառաքաղով ճզմել, ապա նորից լցնել ապուրի մեջ, որպեսզի այն ավելի թանձր լինի: Այնուհետև 2 գլուխ սոխը մանր կտրատել, լցնել թավայի մեջ` ավելացնելով 200 գ ձեթ և դնել կրակին: Անընդհատ խառնել, ավելացնել կես ճաշի գդալ կարմիր պղպեղ: Երբ դառնում է ոսկեգույն, ավելացնել ապուրին: Մի քանի րոպե անց ավելացնել մանր կտրատած ընկույզը, սալորաչիրն ու թթու լավաշը` ըստ ճաշակի: Կարելի է ճաշակել նաև սխտորով համեմած, ըստ ցանկության:
    Արփինե Դանիելյան
    ԿՏԱԿ-ի ավագ մարզային համակարգող

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (24.03.2011), Արմինե Մ (23.03.2011), Մանոն (24.03.2011)

  11. #16
    Ավագ մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Քաղցր երշիկ

    Բաղադրությունը

    400գ(2 տուփ) թխվածքաբլիթ,
    1/2 բանկա խտացրած կաթ,
    100գ կարագ,
    50գ ընկույզ,
    1 ճաշի գդ. կոնյակ
    3 ճաշի գդ. կակոի փոշի

    Պատրաստման եղանակը

    Կրեմ– Կարագը հարել, ավելացնել խտ. կաթը, ընկույզը, կոնյակը և կակաոի փոշին և լավ հարել, ստանալ կրեմ։
    Թխվածքաբլիթները մանրացնել՝ թողնելով նաև խոշոր կտորներ։
    Մանրացված թխվածքաբլիթները լցնել կրեմի մեջ և խառնել։ Ստացված զանգվածը դնել փայլաթղթի վրա և երիշիկի նման պատատել։ Դնել սառցառան, լավ սառի։ Կտրտել և մատուցել։
    Արփինե Դանիելյան
    ԿՏԱԿ-ի ավագ մարզային համակարգող

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    g.h (20.07.2012), Ruzan_#105 (10.07.2011)

  13. #17
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    12
    Անկլբեկս (պահածո)

    Բաղադրությունը

    կարմիր տաքդեղ 10կգ
    կանաչ տաքդեղ (կծու կամ քաղցր) 0,5կգ
    ձեթ 0,5լ
    քացախ 0,5լ
    շաքարավազ 1 գինու բաժակ
    սխտոր (ճզմած) 300գ
    տոմատ (ջրով բացած) 0,5կգ
    սամիթ կամ մաղադանոս` ըստ ճաշակի
    աղ` ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Կարմիր տաքդեղը խորովել, մաքրել, սառելուց հետո`կտրատել:
    Ձեթը տաքացնել, ըստ հերթականության ավելացնել քացախը, շաքարավազը, սխտորը,այնուհետև`կտրտած կանաչ տաքդեղը, տոմատը, խորոված կարմիր տաքդեղը,աղն ու կանաչին:
    Զանգվածը խառնել ու եփել 20-ից 30րոպե:Լցնել տարաների մեջ ու փակել:

    Բարի ախորժակ
    Վերջին խմբագրող՝ Anush Avetisyan: 09.07.2011, 19:17:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (11.07.2011), g.h (20.07.2012), gayane0803 (31.10.2017), Արմինե Մ (09.07.2011), Ruzan_#105 (10.07.2011)

  15. #18
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    12
    Սմբուկով սալաթ

    Սմբուկը փոքր քառակուսիների չափով կտրատել,հետո`տապակել ձեթի մեջ:
    Գազարը քերել ու տապակել նույն ձեթի մեջ:
    Սառելուց հետո ավելացնել աղ, պղպեղ,խմելի-սունելի,սխտոր,մաղադանոս, համեմ ու սամիթ:
    Վերջում ավելացնել մանրացրած ընկույզ:

    (Չափաբաժինները ընտրել աչքաչափով)

    Բարի ախորժակ
    Վերջին խմբագրող՝ Anush Avetisyan: 09.07.2011, 19:36:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (11.07.2011), manush (10.07.2011), Արմինե Մ (09.07.2011), Ruzan_#105 (10.07.2011)

  17. #19
    Ավագ մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Սմբուկով ուտեստ

    Սմբուկը մաքրել պտղակոթից, կլպել, այնուհետև մի կողմից դանակով ճեղք բացել և գդալով հեռացնել միջուկը: Արդեն մաքրած սմբուկը 10-15 րոպե դնել աղաջրի մեջ: Սմբուկի միջուկը կտրատել, ավելացնել մանրացրած սխտոր, լվացած ու մանրացրած մաղադանոս և նեխուր, համեմ, սամիթ, համեմել աղով, պղպեղով, խառնել և տապակել ձեթով: Պատրաստի սմբուկները լցոնել այս միջուկով և մեկ շարքով շարել տաքացրած ձեթով թավայի մեջ՜ կտրած մասը վերև: Ավելացնել կլպած լոլիկ, աղ ցանել, ավելացնել մի քիչ ջուր (մեկ բաժնին 20 գ.), լցնել մանր կտրատած համեմ, սամիթ, փակել և 5 րոպե շոգեխաշել: Սմբուկը մատուցել շոգեխաշելուց հետո մնացած հյութով: Ուտեստը կարելի է մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում:
    Պարունակություն :
    200 գ. (3-4 հատ) սմբուկի համար վերցնել 5 գ. սխտոր, 50 գ. մաղադանոս և նեխուր, 5 գ. համեմ և սամիթ, 50 գ. լոլիկ, աղ, պղպեղ՜ ըստ ճաշակի:

    [url]http://www.sonia.am/
    Վերջին խմբագրող՝ Arpine: 13.07.2011, 11:38:
    Արփինե Դանիելյան
    ԿՏԱԿ-ի ավագ մարզային համակարգող

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (13.07.2011), manush (13.07.2011)

  19. #20
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    208
    Հեղինակության աստիճան
    12
    Վարունգի կամ բամիայի մարինադ

    1 լ-ոց տարայի համար` 1,5 թեյի գդալ աղ, 1 թեյի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ էսենցիա
    2 լ-ոց տարայի համար` 1,5 ճաշի գդալ աղ, 1,5 թեյի գդալ շաքարավազ, 1,5 թեյի գդալ էսենցիա
    3 լ-ոց տարայի համար` 2 ճաշի գդալ շաքարավազ, 2 ճաշի գդալ էսենցիա, 1,5 ճաշի գդալ աղ

    Վարունգը կամ բամիան, կծու տաքդեղը, սխտորը, դափնու տերևը, սև պղպեղը (հատիկ), սամիթը, մաղադանոսը, նեխուրը (քյարավուզ) դասավորել տարաների մեջ,ավելացնել վերոհիշյալ չափաբաժինները (տարային համապատասխան), հետո լցնել եռացրած ջուրը: Տարաները եռացնլ 10 րոպե և փակել:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    lus (31.07.2011)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •