Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Առողջությունը եվ Համակարգիչը

  1. #1
    Մասնակից Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    30
    Գրառումներ
    49
    Հեղինակության աստիճան
    0

    Առողջությունը եվ Համակարգիչը

    Մեզ բոլորիս հայտնի է , որ համակարիչը մնացած էլեկտրական սարքավորումների շարում նույնպես կարող է վնասներ հասցնել մարդու օրգանիզմին:Այդ վնասը կարող է լինել ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեբանական:Համակարգչի վատ ազդեցության բարդույթը համարվում է դարի կարեվորագույն պրոբլեմներից մեկը:Սակայն համակարգչի գյուտից իվեր բավականին մեծ աշխատանքներ են տարվել նրա ներգործությունը հնարավորինս անվտանգ դարձնելու համար:Այսօր պլազմային էկրանները, պաշտպանիչ շերտերը եվ այլ հնարավորություններ ավելի են հեշտացրել մարդու եվ մեքենայի շփումը:Թվում է թե սրանով նվազագույնին է հասցված ֆիզիկական վնասի վտանգը , սակայն իրականում կա նաեվ ռադիացիայի լուրջ սպառնալիք, որը դեռ անհաղթահարելի է:Ֆիզիկական վտանգներ շարքում կարեվորվում է նաեվ ստորին վերջույթների անշարժությունը,աչքերի անընդհատ լարված դրությունը եվ այլն:Հոգեբանական բարդութի կողմը, թերեվս, առավել լուրջ է, քանի որ համակարգչից կախվածությունը համարվում է հոգեբանական լուրջ խնդիր ՝բավականին լուրջ հետեվանքներով:
    Ստացվում է այնպես, որ մենք չափազանց թանկ ենք վճարում համակարգչային բարիքների համար:
    Խոսենք այս թեմայով
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit_87 (31.08.2011), Anush Avetisyan (20.07.2011), manush (31.01.2011), Վ. Հովհաննիսյան (07.07.2018), Սյուզաննա Ա. (19.03.2014), Տոնոյան Գրետա (03.07.2018), Արեգ (31.01.2011), Էմմա Խաչատրյան (26.11.2017), ԿԱՐԻՆ (23.11.2012), Ռուզանկա (20.07.2011), Մանոն (21.03.2011), Մարիետա (02.02.2011)

  3. #2
    Մասնակից Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    30
    Գրառումներ
    49
    Հեղինակության աստիճան
    0
    Ինչպե՞ս պաշտպանել աչքերն էկրանից

    Այն մասին, որ քոմփյութերի էկրանը վնասակար ազդեցություն է ունենում տեսողության վրա, վաղուց հայտնի է: Մոնիտորի մոտ նստելուց մի քանի ժամ անց աչքերն արդեն հոգնում են, կարմրում և արցունքակալում, որին հաջորդում է գլխացավը: Իսկ երկարատև, սիստեմատիկ քոմփյութերի հետ աշխատելը բերում է տեսողության կտրուկ վատացման: Ժամանակի հետ բժիշկները ու ճարտարագետները պարզեցին, թե ինչպես է մեքենան փչացնում տեսողությունը: Եթե, օրինակ, մոտիկից նայենք հին սև ու սպիտակ հեռուստացույցի էկրանին, նայելն այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ թարթումը տեղի է ունենում ոչ մոտ հեռավորությունից : Այլ բան է մոնիտորի էկրանը, որին շատ մոտ մենք ստիպված ենք լինում նստել ժամերով: Մարդ կարող է նույնիսկ ընտելանալ տեքստի կամ նկարի թույլ տատանմանը, բայց աչքերն ավտոմատ կերպով այն արձանագրում են: Լարվում են աչքերի նյարդերը և ուղեղի համապատասխան նյարդային կենտրոնները: Տեսողության սրությունը անխուսափելիորեն նվազում է: Մի շարք, միմյանցից, անկախ փորձերի միջոցով հաստատվել է, որ մոնիտորի անվտանգ տատանումների հաճախությունը սկսվում է 75 Հց – ից` դա անհրաժեշտ նվազագույնն է: Որպեսզի պաշտպանենք տեսողությունը անհրաժեշտ է գնել մոնիտոր, որն արտադրվել է 1995 թ. – ից հետո: Որքան էլ էժան լինի արաջարկվող քոմփյութերը, այն չպետք է գնել, եթե պատկերը թարթում է: Ավելի լավ է մենիտորի պատկերի փոփոխման հաճախականությունը ավելի բարձրացնել` 75 – 85 Հց` ի հաշիվ էկրանի թույլատրելի չափերի փոքրացման: Հակառակ դեպքում քոմփյութերով աշխատելը վնասակար է ձեր առողջության համար:
    Եթե խաղերում օգտագործում ենք արևային ակնոցներ, անհրաժեշտ է հիշել, որ նրանցով պատկերի տատանման հաճախականությունը փոքրանում է մոտ 2 անգամ ( յուրաքանչյուր աչքի համար ) մոնիտորի էկրանի հաճախականությունից: Այստեղից էլ պետք է կատարել համապատասխան հետևություններ:
    Աչքերի և մենիտորի միջև հեռավորությունը պետք է լինի ամենա քիչը 70 սմ, կամ, այլ կերպ ասած, պետք է ձեռքը երկարացնելիս հազիվ հասնի էկրանին: Ինչ վերաբերվում է նվազագույն թույլատրելի հեռավորությանը, ապա, գիտության տեսանկյունից, մարդու աչքը պարզ տեսնում է 17 աստիճան անկյամբ` վերևից ներքև: Այստեղից հեշտ է հաշվարկել, որ մարդու դեմքից մինջև մոնիտոր թույլատրելի նվազագույն հեռավորությունը մոնիտորի անկյունագծի երկարությունն է: Մոնիտորը պետք է լինի մոտավորապես 10 աստիճանով ներքև պայմանական հորիզոնից, որը գտնվում է աչքերի մակարդակի վրա, այսինքն` էկրանին պետք է նայել վերևից ներքև: Լուսավորվածությունը պետք է կազմակերպվի այնպես, որ էկրանը չփայլի, այսինքն` չանդրադարձնի արտաքին լույսը: Լավ կլինի, եթե մոնիտորի էկրանը ուղղահայաց լինի լույսի աղբյուրի նկատմամբ: Աշխատանքային վայրի կիսախավար լինելու դեպքում անհրաժեշտ է, որ լինի լրացուցիչ թեթև լույս: Ամեն կես ժամը մեկ խորհուրդ է տրվում կտրվել մոնիտորից և նայել հեռուն: Այս վարժությունը օգնում է պահպանել տեսողությունը: Մեկ – մեկ պետք է փակել աչքերը երկու երեք րոպեով: Դրա շնորհիվ աչքի մկանները հանգստանում են, վերականգնվում է տեսողական ռեցեպտորների զգայունությունը, որոնց շնորհիվ ապահովվում է պարզությունն ու պայծառությունը:
    Բացի վերը նշված կանոններից գոյություն ունի ևս մեկ խորհուրդ. աշխատեք մոնիտորի էկրանից տեքստ կարդալիս անընդհատ չնայել էկրանին, այլ ավելի հաճախ թարթել աչքերը: Սա մի լրացուցիչ անգամ կազատի ձեզ աչքերի ցավից և տեսողության վատացումից:
    Պետք է ուշադրություն դարձնել, որ համակարգչով աշխատելիս օդափոխիչի օդի հոսքը ւղղված չլինի դեմքին, քանի որ այդ դեպքում աչքերն ավելի շուտ են չորանում և դառնում են անպաշտպան:
    Բայց մարդը տեսնում է ոչ միայն աչքերով այլ նաև ուղեղով: Աչքի կողմից ընկալված պատկերը բավականին աղավաղված է և ուղեղի կողմից բարդ մաթեմատիկական ձևափոխման է ենթարկվում: Քանի որ հիմնականում էկրանները լինում են ոչ հարթ, ապա պատկերն էլ ավելի է աղավաղվում: Ուղեղն անընդհատ փոխանջատվում է էկրանի աղավաղված պատկերից շրջապատող առարկաների չաղավաղված պատկերին և հակառակը: Բնականաբար այս պրոցեսից ուղեղը ևս հոգնում է:
    Համակարգչային աշխատողները հաճախ բողոքում են աշխատանքային տեղերի մոտ դասավորվածությունից: Համաձայն սահմանված նորմերի` մոնիտորի հետևի հարթությունը պետք է հաջորդ նստելու տեղից հեռացված լինի մոտ 2 մետրով, այսինքն` ամեն մի մարդուն պետք է հատկացվի 6 քառակուսի մետրից ոչ քիչ տարածք – 20 խորանարդ մետր ծավալ:
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (20.07.2011), gayane0803 (09.09.2017), Heghin (29.06.2018), Heghine H. (19.04.2013), Տոնոյան Գրետա (03.07.2018), Էմմա Խաչատրյան (26.11.2017), Մանոն (21.03.2011), Մարիետա (02.02.2011)

  5. #3
    Մասնակից Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    30
    Գրառումներ
    49
    Հեղինակության աստիճան
    0

    ՄԱՇԿԱՅԻՆ ՑԱՆ, ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ, ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ՔԱՂՑ

    Համակարգիչը, ինչպես յուրաքանչյուր էլեկտրական սարք, էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր է։ Էլեկտրաստատիկ դաշտի ազդեցության ներքո նույնիսկ ամենամանր փոշեհատիկները նստում են ձեռքերին, դեմքին և պարանոցին` առաջացնելովտարաբնույթ ալերգիկ հակազդեցություններ, ինչպես նաև մաշկի և մազերի չորություն։ Անշուշտ, համակարգչի մոտ նստած դեղատան աշխատակիցը լուրջ խնդիրներ չի ունենա, սակայն խորհուրդ է տրվում քսուքներ օգտագործել։ Դեղատան այն սենյակում, որտեղ համակարգիչներ կան միացված, պետք է լավ օդափոխություն ապահովվի։ Կարելի է նաև իոնիզատորներ և օդը խոնավացնող միջոցներ կիրառել։ Յուրաքանչյուր մոնիտորի պետք է տրամադրել առնվազն 9-12մ2 տարածք։ Եթե միևնույն սենյակում մի քանի համակարգիչ կա միացված, պետք է դասավորվածությունն այնպիսին լինի, որ յուրաքանչյուր աշխատակից միայն իր մոնիտորը տեսնի։
    Աչքերի ու կոպերի կարմրությունն ու ցավը, արցունքոտվելը, ճակատի ու քունքերի մասերում լարվածությունն ու ցավն այսպես կոչված «դիսփլեային» հիվանդության նշաններն են, որն առաջանում է մոնիտորի առջև երկար նստելուց։ Տեսողական հոգնածության (ասթենոպիա) առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս 45 րոպե համակարգչով անընդմեջ աշխատելուց հետո, իսկ 2 ժամ անց տեսողական դաշտը զգալիորեն նվազում է։ Համակարգչով 1-2 ժամ աշխատելուց հետո կարճատև ընդմիջումը բավականին կկրճատի հոգնածության ցուցանիշները։ Մինչդեռ մոնիտորի առջև 4 ժամից ավելի աշխատելու դեպքում աչքերի հոգնածությունը կրկնապատկվում է։
    Համակարգչի էկրանը թրթռում է, ինչը հոգնեցնում է աչքերը։ 75 հերցից ցածր հաճախականության պայմաններում համակարգիչներն աշխատում են զգալի լարվածությամբ. ահա թե ինչու, եթե մոնիտորի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս, ապա հաճախականությունը հնարավորինս բարձրացրեք, ասենք, 100 կամ գոնե 85 հերց։ Բացի այդ, երբ մարդը երկար ժամանակ անթարթ նայում է հեռուստաէկրանին կամ մոնիտորին, աչքերը բավականաչափ չեն խոնավանում։ Ու եթե սենյակի օդն էլ բավականաչափ խոնավ չէ, ապա բացասական հետևանքները կրկնապատկվում են։ Վերջերս ծրագրավորողները բժիշկների հետ համագործակցելով մի նոր ծրագիր են մշակել, որը համակարգչային էկրանի վրա աչքը թարթելու փոքրիկ նշան է բերում։ Այս հնարքը համակարգչի առջև նստած մարդկանց մոտ աչքերն ավելի հաճախ թարթելու մեխանիկական սովորություն է առաջացնում։ Հավանաբար կմտածեք. «Վատ չէր լինի դեղատան համակարգիչների վրա էլ այդ ծրագիրն ունենալ»։
    Սակայն մինչև այն տեղադրելը խորհուրդ ենք տալիս գոնե 40-45 րոպեն մեկ աչքերին հանգիստ տալ. արագ-
    արագ մոտ 50 անգամ թարթել աչքերը, այնուհետև ժամացույցի սլաքի ուղղությամբ մի քանի անգամ աչքերով պտույտային շարժումներ կատարել։ Նույնը կրկնե՛ք նաև հակառակ ուղղությամբ։ Հիշե՛ք, որ նորաձև համարվող սև ստեղնաշարերն ավելի արագ են հոգնեցնում աչքերը։ Խիստ վնասակար է մութ կամ ոչ բավականաչափ լուսավորված սենյակում համակարգչի մոտ աշխատելը։ Սենյակի և մոնիտորի լուսավորությունը պետք է համարժեք լինի։

    Համակարգիչը, ինչպես յուրաքանչյուր էլեկտրական սարք, էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր է։ Էլեկտրաստատիկ բևեռի ազդեցության ներքո նույնիսկ ամենամանր փոշեհատիկները նստում են ձեռքերին, դեմքին և պարանոցին` առաջացնելով տարաբնույթ ալերգիկ հակազդեցություններ, մաշկի և մազերի չորություն...
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (20.07.2011), gayane0803 (09.09.2017), Heghine H. (19.04.2013), hJemma (16.04.2013), Տոնոյան Գրետա (03.07.2018), Էմմա Խաչատրյան (26.11.2017), Մանոն (21.03.2011)

  7. #4
    Մասնակից Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    30
    Գրառումներ
    49
    Հեղինակության աստիճան
    0
    ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

    * Մոնիտորը ճիշտ տեղադրեք, այնպես, որ այն ոչ թե անմիջապես աչքերի առջև լինի, այլ փոքր-ինչ թեք։ Էկրանի և աչքերի միջև օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 70 սմ։ Էկրանն այնպիսի դիրքում պետք է լինի, որ արևի ճառագայթներն ու լամպի լույսն անմիջապես նրա վրա չընկնեն։
    * Վերջին ժամանակներս վաճառքի են հանվել հատուկ ակնոցներ, որոնք նախատեսված են համակարգչով աշխատելու համար։ Դրանք «վերացնում են» էկրանից եկող թրթռոցը, թուլացնում ցայտերանգը և պատկերն ավելի հստակ դարձնում։
    * Էկրանից արձակվող թրթռոցն ու լույսը նկատելի են նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք աշխատում համակարգչով։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում աշխատանքն ավարտելուց հետո համակարգիչն անջատել։ Աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար կարող եք համակարգիչը ծրագրավորել այնպես, որ ասենք մկնիկի շարժումով այն միանա և մի քանի րոպե անգործությունից հետո ինքն իրեն անջատվի։
    * Խորհուրդ է տրվում նաև նվազեցնել պատկերի լուսավորությունն ու ցայտերանգը։ Եթե էկրանի ֆոնը սպիտակի փոխարեն լինի բաց մոխրագույն, իսկ պատկերը, ոչ այնքան վառ, ապա ակնաբույժի մոտ գնալու կարիք չի լինի։
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anahit_87 (31.08.2011), Anush Avetisyan (20.07.2011), gayane0803 (09.09.2017), manush (31.01.2011), Տոնոյան Գրետա (03.07.2018), Էմմա Խաչատրյան (26.11.2017), Մանոն (21.03.2011), Մարիետա (02.02.2011)

  9. #5
    Մասնակից Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    30
    Գրառումներ
    49
    Հեղինակության աստիճան
    0
    Համակարգչի և ինտերնետի ազդեցությունը մարդու առողջության վրա կարող է լինել և դրական և բացասական, քանի-որ դա ընդամենը միջոց է, և բոլոր միջոցների նման կարող է օգտակար և վնասակար լինել: Մենք արդեն դուրս ենք եկել մտածողության "մանկական տարիքից", երբ ամեն ինչ կարող ենք միայն սև կամ միայն սպիտակ տեսնել: Եթե մարդը համակարգչի միջոցով կենսատու շփում է գտնում կամ կենսական, "առողջ" ինֆորմացիա` ապա այս ազդեցությունը կարելի է սանոգեն` առողջարար համարել, եթե ունի հոգեբանական պրոբլեմներ և համակարգչային խաղը գոնե առ ժամանակ օգնում է ինչ-որ բան, թեկուզ մենակությունը հաղթահարել, ապա դա լավ է... Հիշեցի Մայակովսկու հայտնի բանաստեղծությունը, որ դպրոցում էինք սերտում` Что такое хорошо и что такое плохо"... Եթե համակարգիչը և ինտերնետը օգնում են օր առաջ էսենցիալ` կենսական, կյանքի համար անհրաժեշտ գիտելիքը հասցնել մարդուն, գտնել ճիշտ բժշկին կամ առնչվել բարձր գիտելիքի կամ արվեստի հետ` բոլոր առումներով, նաև զուտ առողջության առումով, լավ է:
    Ի՞նչն է ակնհայտորեն վատ:
    Համակարգչային և ինտերնետային աշխատանքները որոշակի լարվածություն են ստեղծում նյարդային համակարգի համար. և հիմնական գործոնը տեմպն է` ռիթմի արագացումը. մարդը սկսում է ավելի արագ հավաքել, ավելի արագ մտածել, ավելի արագ գործողություններ կատարել:

    http://www.imagger.com/uploads/227358_programmer.gif

    Այդ " արագությունը" ապա տեղափոխվում է կյանքի այլ տարածքներ` ավելի արագ խոսել, ավելի արագ քայլել և վերջապես ավելի արագ ուտել: Այս ամենը ուժեղացնում է Քամու տարրը մարդու մեջ /ըստ Այուրվեդայի` Վատան/, որի հետևանքները զանազան են, և դրա մասին մենք կխոսենք հաջորդ գրառման մեջ:
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (20.07.2011), gayane0803 (09.09.2017), manush (31.01.2011), Վ. Հովհաննիսյան (07.07.2018), Տոնոյան Գրետա (03.07.2018), Մանոն (21.03.2011)

  11. #6
    Մասնակից Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    30
    Գրառումներ
    49
    Հեղինակության աստիճան
    0
    Ապագայում մարդու ուղեղի պարունակության մի մասը հնարավոր կլինի տեղափոխել համակարգչի մեջ

    Բրիտանացի հայտնի գիտնական, արհեստական ինտելեկտի մասնագետ Բրյուս Կաթցը հայտարարել է, որ աշխարհը կանգնած է նեյրո-հեղափոխության շեմին, հարղոդում է newsru.com-ը:

    Կաթցի խոսքերով` մոտ ապագայում ի հայտ կգան նոր սարքավորումներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի արագացնել մտավոր գործընթացը, ինչպես նաև ուղեղի պարունակության մի մասը տեղափոխել համակարգչի մեջ:

    Գիտնականը կարծում է, որ նոր տեխնալոգիաները հնարավորություն կտան ամբողջությամբ ազատվել մարդկային ուղեղի ներկայիս սահմանափակումներից` առանց որևէ դժվարությունների արհեստական ճանապարհով հանճարեղ մտածողությամբ ուղեղներ ստեղծելով:
    Աղբյուրը: tert.am
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (20.07.2011), Տոնոյան Գրետա (03.07.2018), Մանոն (21.03.2011), Ruben (30.01.2011)

  13. #7
    Մասնակից Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    30
    Գրառումներ
    49
    Հեղինակության աստիճան
    0
    Մեզ բոլորիս հայտնի է , որ համակարիչը մնացած էլեկտրական սարքավորումների շարում նույնպես կարող է վնասներ հասցնել մարդու օրգանիզմին:Այդ վնասը կարող է լինել ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեբանական:Համակարգչի վատ ազդեցության բարդույթը համարվում է դարի կարեվորագույն պրոբլեմներից մեկը:Սակայն համակարգչի գյուտից իվեր բավականին մեծ աշխատանքներ են տարվել նրա ներգործությունը հնարավորինս անվտանգ դարձնելու համար:Այսօր պլազմային էկրանները, պաշտպանիչ շերտերը եվ այլ հնարավորություններ ավելի են հեշտացրել մարդու եվ մեքենայի շփումը:Թվում է թե սրանով նվազագույնին է հասցված ֆիզիկական վնասի վտանգը , սակայն իրականում կա նաեվ ռադիացիայի լուրջ սպառնալիք, որը դեռ անհաղթահարելի է:Ֆիզիկական վտանգներ շարքում կարեվորվում է նաեվ ստորին վերջույթների անշարժությունը,աչքերի անընդհատ լարված դրությունը եվ այլն:Հոգեբանական բարդութի կողմը, թերեվս, առավել լուրջ է, քանի որ համակարգչից կախվածությունը համարվում է հոգեբանական լուրջ խնդիր ՝բավականին լուրջ հետեվանքներով:
    Ստացվում է այնպես, որ մենք չափազանց թանկ ենք վճարում համակարգչային բարիքների համար:
    Խոսենք այս թեմայով


    Ինչպե՞ս պաշտպանել աչքերն էկրանից

    Այն մասին, որ քոմփյութերի էկրանը վնասակար ազդեցություն է ունենում տեսողության վրա, վաղուց հայտնի է: Մոնիտորի մոտ նստելուց մի քանի ժամ անց աչքերն արդեն հոգնում են, կարմրում և արցունքակալում, որին հաջորդում է գլխացավը: Իսկ երկարատև, սիստեմատիկ քոմփյութերի հետ աշխատելը բերում է տեսողության կտրուկ վատացման: Ժամանակի հետ բժիշկները ու ճարտարագետները պարզեցին, թե ինչպես է մեքենան փչացնում տեսողությունը: Եթե, օրինակ, մոտիկից նայենք հին սև ու սպիտակ հեռուստացույցի էկրանին, նայելն այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ թարթումը տեղի է ունենում ոչ մոտ հեռավորությունից : Այլ բան է մոնիտորի էկրանը, որին շատ մոտ մենք ստիպված ենք լինում նստել ժամերով: Մարդ կարող է նույնիսկ ընտելանալ տեքստի կամ նկարի թույլ տատանմանը, բայց աչքերն ավտոմատ կերպով այն արձանագրում են: Լարվում են աչքերի նյարդերը և ուղեղի համապատասխան նյարդային կենտրոնները: Տեսողության սրությունը անխուսափելիորեն նվազում է: Մի շարք, միմյանցից, անկախ փորձերի միջոցով հաստատվել է, որ մոնիտորի անվտանգ տատանումների հաճախությունը սկսվում է 75 Հց – ից` դա անհրաժեշտ նվազագույնն է: Որպեսզի պաշտպանենք տեսողությունը անհրաժեշտ է գնել մոնիտոր, որն արտադրվել է 1995 թ. – ից հետո: Որքան էլ էժան լինի արաջարկվող քոմփյութերը, այն չպետք է գնել, եթե պատկերը թարթում է: Ավելի լավ է մենիտորի պատկերի փոփոխման հաճախականությունը ավելի բարձրացնել` 75 – 85 Հց` ի հաշիվ էկրանի թույլատրելի չափերի փոքրացման: Հակառակ դեպքում քոմփյութերով աշխատելը վնասակար է ձեր առողջության համար:
    Եթե խաղերում օգտագործում ենք արևային ակնոցներ, անհրաժեշտ է հիշել, որ նրանցով պատկերի տատանման հաճախականությունը փոքրանում է մոտ 2 անգամ ( յուրաքանչյուր աչքի համար ) մոնիտորի էկրանի հաճախականությունից: Այստեղից էլ պետք է կատարել համապատասխան հետևություններ:
    Աչքերի և մենիտորի միջև հեռավորությունը պետք է լինի ամենա քիչը 70 սմ, կամ, այլ կերպ ասած, պետք է ձեռքը երկարացնելիս հազիվ հասնի էկրանին: Ինչ վերաբերվում է նվազագույն թույլատրելի հեռավորությանը, ապա, գիտության տեսանկյունից, մարդու աչքը պարզ տեսնում է 17 աստիճան անկյամբ` վերևից ներքև: Այստեղից հեշտ է հաշվարկել, որ մարդու դեմքից մինջև մոնիտոր թույլատրելի նվազագույն հեռավորությունը մոնիտորի անկյունագծի երկարությունն է: Մոնիտորը պետք է լինի մոտավորապես 10 աստիճանով ներքև պայմանական հորիզոնից, որը գտնվում է աչքերի մակարդակի վրա, այսինքն` էկրանին պետք է նայել վերևից ներքև: Լուսավորվածությունը պետք է կազմակերպվի այնպես, որ էկրանը չփայլի, այսինքն` չանդրադարձնի արտաքին լույսը: Լավ կլինի, եթե մոնիտորի էկրանը ուղղահայաց լինի լույսի աղբյուրի նկատմամբ: Աշխատանքային վայրի կիսախավար լինելու դեպքում անհրաժեշտ է, որ լինի լրացուցիչ թեթև լույս: Ամեն կես ժամը մեկ խորհուրդ է տրվում կտրվել մոնիտորից և նայել հեռուն: Այս վարժությունը օգնում է պահպանել տեսողությունը: Մեկ – մեկ պետք է փակել աչքերը երկու երեք րոպեով: Դրա շնորհիվ աչքի մկանները հանգստանում են, վերականգնվում է տեսողական ռեցեպտորների զգայունությունը, որոնց շնորհիվ ապահովվում է պարզությունն ու պայծառությունը:
    Բացի վերը նշված կանոններից գոյություն ունի ևս մեկ խորհուրդ. աշխատեք մոնիտորի էկրանից տեքստ կարդալիս անընդհատ չնայել էկրանին, այլ ավելի հաճախ թարթել աչքերը: Սա մի լրացուցիչ անգամ կազատի ձեզ աչքերի ցավից և տեսողության վատացումից:
    Պետք է ուշադրություն դարձնել, որ համակարգչով աշխատելիս օդափոխիչի օդի հոսքը ւղղված չլինի դեմքին, քանի որ այդ դեպքում աչքերն ավելի շուտ են չորանում և դառնում են անպաշտպան:
    Բայց մարդը տեսնում է ոչ միայն աչքերով այլ նաև ուղեղով: Աչքի կողմից ընկալված պատկերը բավականին աղավաղված է և ուղեղի կողմից բարդ մաթեմատիկական ձևափոխման է ենթարկվում: Քանի որ հիմնականում էկրանները լինում են ոչ հարթ, ապա պատկերն էլ ավելի է աղավաղվում: Ուղեղն անընդհատ փոխանջատվում է էկրանի աղավաղված պատկերից շրջապատող առարկաների չաղավաղված պատկերին և հակառակը: Բնականաբար այս պրոցեսից ուղեղը ևս հոգնում է:
    Համակարգչային աշխատողները հաճախ բողոքում են աշխատանքային տեղերի մոտ դասավորվածությունից: Համաձայն սահմանված նորմերի` մոնիտորի հետևի հարթությունը պետք է հաջորդ նստելու տեղից հեռացված լինի մոտ 2 մետրով, այսինքն` ամեն մի մարդուն պետք է հատկացվի 6 քառակուսի մետրից ոչ քիչ տարածք – 20 խորանարդ մետր ծավալ:
    armsoul.com
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (20.07.2011), Տոնոյան Գրետա (03.07.2018)

  15. #8
    Մասնակից Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    30
    Գրառումներ
    49
    Հեղինակության աստիճան
    0

    ՄԱՇԿԱՅԻՆ ՑԱՆ, ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ, ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ՔԱՂՑ

    Համակարգիչը, ինչպես յուրաքանչյուր էլեկտրական սարք, էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր է։ Էլեկտրաստատիկ դաշտի ազդեցության ներքո նույնիսկ ամենամանր փոշեհատիկները նստում են ձեռքերին, դեմքին և պարանոցին` առաջացնելովտարաբնույթ ալերգիկ հակազդեցություններ, ինչպես նաև մաշկի և մազերի չորություն։ Անշուշտ, համակարգչի մոտ նստած դեղատան աշխատակիցը լուրջ խնդիրներ չի ունենա, սակայն խորհուրդ է տրվում քսուքներ օգտագործել։ Դեղատան այն սենյակում, որտեղ համակարգիչներ կան միացված, պետք է լավ օդափոխություն ապահովվի։ Կարելի է նաև իոնիզատորներ և օդը խոնավացնող միջոցներ կիրառել։ Յուրաքանչյուր մոնիտորի պետք է տրամադրել առնվազն 9-12մ2 տարածք։ Եթե միևնույն սենյակում մի քանի համակարգիչ կա միացված, պետք է դասավորվածությունն այնպիսին լինի, որ յուրաքանչյուր աշխատակից միայն իր մոնիտորը տեսնի։
    Աչքերի ու կոպերի կարմրությունն ու ցավը, արցունքոտվելը, ճակատի ու քունքերի մասերում լարվածությունն ու ցավն այսպես կոչված «դիսփլեային» հիվանդության նշաններն են, որն առաջանում է մոնիտորի առջև երկար նստելուց։ Տեսողական հոգնածության (ասթենոպիա) առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս 45 րոպե համակարգչով անընդմեջ աշխատելուց հետո, իսկ 2 ժամ անց տեսողական դաշտը զգալիորեն նվազում է։ Համակարգչով 1-2 ժամ աշխատելուց հետո կարճատև ընդմիջումը բավականին կկրճատի հոգնածության ցուցանիշները։ Մինչդեռ մոնիտորի առջև 4 ժամից ավելի աշխատելու դեպքում աչքերի հոգնածությունը կրկնապատկվում է։
    Համակարգչի էկրանը թրթռում է, ինչը հոգնեցնում է աչքերը։ 75 հերցից ցածր հաճախականության պայմաններում համակարգիչներն աշխատում են զգալի լարվածությամբ. ահա թե ինչու, եթե մոնիտորի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս, ապա հաճախականությունը հնարավորինս բարձրացրեք, ասենք, 100 կամ գոնե 85 հերց։ Բացի այդ, երբ մարդը երկար ժամանակ անթարթ նայում է հեռուստաէկրանին կամ մոնիտորին, աչքերը բավականաչափ չեն խոնավանում։ Ու եթե սենյակի օդն էլ բավականաչափ խոնավ չէ, ապա բացասական հետևանքները կրկնապատկվում են։ Վերջերս ծրագրավորողները բժիշկների հետ համագործակցելով մի նոր ծրագիր են մշակել, որը համակարգչային էկրանի վրա աչքը թարթելու փոքրիկ նշան է բերում։ Այս հնարքը համակարգչի առջև նստած մարդկանց մոտ աչքերն ավելի հաճախ թարթելու մեխանիկական սովորություն է առաջացնում։ Հավանաբար կմտածեք. «Վատ չէր լինի դեղատան համակարգիչների վրա էլ այդ ծրագիրն ունենալ»։
    Սակայն մինչև այն տեղադրելը խորհուրդ ենք տալիս գոնե 40-45 րոպեն մեկ աչքերին հանգիստ տալ. արագ-
    արագ մոտ 50 անգամ թարթել աչքերը, այնուհետև ժամացույցի սլաքի ուղղությամբ մի քանի անգամ աչքերով պտույտային շարժումներ կատարել։ Նույնը կրկնե՛ք նաև հակառակ ուղղությամբ։ Հիշե՛ք, որ նորաձև համարվող սև ստեղնաշարերն ավելի արագ են հոգնեցնում աչքերը։ Խիստ վնասակար է մութ կամ ոչ բավականաչափ լուսավորված սենյակում համակարգչի մոտ աշխատելը։ Սենյակի և մոնիտորի լուսավորությունը պետք է համարժեք լինի։

    Համակարգիչը, ինչպես յուրաքանչյուր էլեկտրական սարք, էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր է։ Էլեկտրաստատիկ բևեռի ազդեցության ներքո նույնիսկ ամենամանր փոշեհատիկները նստում են ձեռքերին, դեմքին և պարանոցին` առաջացնելով տարաբնույթ ալերգիկ հակազդեցություններ, մաշկի և մազերի չորություն...
    /armsoul.com
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #9
    Մասնակից Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    30
    Գրառումներ
    49
    Հեղինակության աստիճան
    0
    [B][I]ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

    * Մոնիտորը ճիշտ տեղադրեք, այնպես, որ այն ոչ թե անմիջապես աչքերի առջև լինի, այլ փոքր-ինչ թեք։ Էկրանի և աչքերի միջև օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 70 սմ։ Էկրանն այնպիսի դիրքում պետք է լինի, որ արևի ճառագայթներն ու լամպի լույսն անմիջապես նրա վրա չընկնեն։
    * Վերջին ժամանակներս վաճառքի են հանվել հատուկ ակնոցներ, որոնք նախատեսված են համակարգչով աշխատելու համար։ Դրանք «վերացնում են» էկրանից եկող թրթռոցը, թուլացնում ցայտերանգը և պատկերն ավելի հստակ դարձնում։
    * Էկրանից արձակվող թրթռոցն ու լույսը նկատելի են նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք աշխատում համակարգչով։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում աշխատանքն ավարտելուց հետո համակարգիչն անջատել։ Աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար կարող եք համակարգիչը ծրագրավորել այնպես, որ ասենք մկնիկի շարժումով այն միանա և մի քանի րոպե անգործությունից հետո ինքն իրեն անջատվի։
    * Խորհուրդ է տրվում նաև նվազեցնել պատկերի լուսավորությունն ու ցայտերանգը։ Եթե էկրանի ֆոնը սպիտակի փոխարեն լինի բաց մոխրագույն, իսկ պատկերը, ոչ այնքան վառ, ապա ակնաբույժի մոտ գնալու կարիք չի լինի։

    armsoul.com
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  19. #10
    Մասնակից Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    30
    Գրառումներ
    49
    Հեղինակության աստիճան
    0
    Համակարգչից պաշտպանվելու մի քանի խորհուրդներ

    * Մոնիտորը ճիշտ տեղադրեք, այնպես, որ այն ոչ թե անմիջապես աչքերի առջև լինի, այլ փոքր-ինչ թեք։ Էկրանի և աչքերի միջև օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 70 սմ։ Էկրանն այնպիսի դիրքում պետք է լինի, որ արևի ճառագայթներն ու լամպի լույսն անմիջապես նրա վրա չընկնեն։
    * Վերջին ժամանակներս վաճառքի են հանվել հատուկ ակնոցներ, որոնք նախատեսված են համակարգչով աշխատելու համար։ Դրանք «վերացնում են» էկրանից եկող թրթռոցը, թուլացնում ցայտերանգը և պատկերն ավելի հստակ դարձնում։
    * Էկրանից արձակվող թրթռոցն ու լույսը նկատելի են նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք աշխատում համակարգչով։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում աշխատանքն ավարտելուց հետո համակարգիչն անջատել։ Աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար կարող եք համակարգիչը ծրագրավորել այնպես, որ ասենք մկնիկի շարժումով այն միանա և մի քանի րոպե անգործությունից հետո ինքն իրեն անջատվի։
    * Խորհուրդ է տրվում նաև նվազեցնել պատկերի լուսավորությունն ու ցայտերանգը։ Եթե էկրանի ֆոնը սպիտակի փոխարեն լինի բաց մոխրագույն, իսկ պատկերը, ոչ այնքան վառ, ապա ակնաբույժի մոտ գնալու կարիք չի լինի։
    saidyanblogcom.blogspot.com
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Heghine H. (19.04.2013), Տոնոյան Գրետա (03.07.2018), Միքայելյան Կարինե (28.06.2018)

Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •