Նայել հարցման արդյունքները: Ուսումնական գործընթացում դպրոցական կայքի դերը.

Քվեարկողներ
35. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Կարևորում եմ

    32 91.43%
  • Չեմ կարևորում

    0 0%
  • Դժվարանում եմ պատասխանել

    3 8.57%
Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 44 հատից

Թեմա: Վեբ կայքերի պատրաստման հետ կապված հարցեր

  1. #11
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    31
    Մեջբերում Mkhitaryan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև բոլորին: Ուրախ եմ որ այս հարցով սկսեցին ավելի շատ հետաքրքրվել: Ես կցանկանայի իմանալ ինչու չկա Եղեգնաձոր3 դպրոցի հին կայքը: Հիմա ես պատրաստում եմ մեր դպրոցի համար նոր կայք, բայց չգիտեմ ինչպես տեղադրել այն ցանցում, ճիշտ է լրիվ չեմ վերջացրել, բայց կցանկանայի ձեր խորհուրդներով առաջնորդվել և ավելի ճիշտ ու հետաքրքիր դարձնել այն:
    Ձեր հին կայքի հասցեն էսպիսին է. yeghegnadzor3.schools.am

    Այդ հասցում տեղադրված է միայն մեկ html փաստաթուղթ՝ հետևյալ բովանդակությամբ.
    <HTML>
    <HEAD>
    <META HTTP-EQUIV="refresh" CONTENT="0; URL=http://www.ac2k.am/sch/yegheg_3/frams/IIndex.htm">
    <TITLE>ArmBusiness.am</TITLE>
    <BODY>
    </BODY>
    </HTML>
    Այսինքն կայք այցելելուն պես այն վերահասցեավորվում ա «ac2k.am/sch/yegheg_3/frams/IIndex.htm» հասցեով, էջ, որը ներկա պահին հասանելի չէ:

    Անկեղծ ասած ես տեղյակ չեմ թե ինչու՞ է այսպես: Հնարավոր է, որ կայքը ստեղծողները կայքը տեղադրել էին նշածս հասցեում, իսկ schools.am-ի ենթադոմենն ուղղակի վերահասցեավորել էին դրա վրա, իսկ բացառված չէ, որ ինչ-որ մեկը իմացել է Ձեր հաշվի (ftp-ի) գաղտնաբառը ու չարանենգ նպատակով փոխել այդպես:

    Կայքը տեղադրելու համար, ինդպես նշեց Ruzan_#105-ը, պետք է ունենաք Ձեր ftp-ի username-ն ու գաղտնաբառը, որևէ ftp client ծրագրով, թեկուզ նույն total commander-ով մտնեք ու պատճենեք ֆայլերը: Եթե գաղտնաբառը չունեք, պետք է կապվեք մեր կազմակերպության համապատասխան մասնագետի հետ, որ տրամադրի գաղտնաբառը:

    Նշեմ նաև, որ ցավոք սրտի սերվերները չունեն php և mySQL սպասարկում, կայքերը պետք է պատրաստեք ստատիկ HTML փաստաթղթերի տեսքով:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mkhitaryan (23.02.2011)

  3. #12
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Արտակ, իսկ ինչ անել եթե կայքը գրեթե պատրաստ է և պահանջում է php սպասարկում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (22.10.2011)

  5. #13
    Մասնակից Mkhitaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2010
    Հասցե
    Վայոց Ձոր մարզ, ք. Եղեգնաձոր
    Տարիք
    43
    Գրառումներ
    48
    Հեղինակության աստիճան
    0
    Բարև բոլորին:Հարգելի Արտակ շնորհակալություն տեղեկության համար, շնորհակալություն նաև Ռուզանին, պարզել թե ով ինչ է արել չեմ կարող, բայց ես նամակ գրել եմ գաղտնաբառը և անունը փոխանցելու համար, տեսնենք ինչ կստացվի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (22.10.2011)

  7. #14
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    31
    Մեջբերում Armine-89-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Արտակ, իսկ ինչ անել եթե կայքը գրեթե պատրաստ է և պահանջում է php սպասարկում:
    Հարգելի Արմինե, բարդ հարց եք տալիս: Ցավոք ես պատասխան, որպես այդպիսին, չունեմ: Կարող եմ միայն ասել, որ Ձեր բարձրացրած հարցը ունի լուծման կարիք:

    Եթե հակիրճ ներկայացնեմ, խնդիրն այսպիսին է. սպասարկող կազմակերպությունը հոստինգում PHP-ի աջակցում չի նախատեսել՝ վախենալով, որ շատ դպրոցներ կպատրաստեն ոչ գրագետ կոդով կայքեր, որոնք հնարավորություն կտան «կոտրել» կայքերը, որոշ դեպքերում սերվերը: Այդ մտահոգությունն ինձ հասկանալի է, սակայն մենք էլ շատ լավ հասկանում ենք, որ ներկայումս միայն html-ի հնարավորությամբ կայքեր պատրաստելու ժամանակաշրջանը չէ, շատ դեպքերում ուղղակի անհրաժեշտ է դինամիկ լեզուների կիրառումը:

    Հետևաբար հոստինգի տրամադրման ձևը վերանայման կարիք ունի և մենք կփորձենք զբաղվել խնդրի լուծմամբ:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armine-89 (23.02.2011), gayane0803 (22.10.2011), manush (23.02.2011)

  9. #15
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2010
    Հասցե
    Արմավիրի մարզ, գ. Տանձուտ
    Տարիք
    38
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0
    Իմ կարծիքով եթե մենք ուզում ենք ունենալ որակյալ դպրոցական կայքեր, այլ ոչ թե պատրաստենք ուղղակի դրանք ունենալու համար, մեզ իրոք պետք են վերապատրաստման դասընթացներ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (22.10.2011)

  11. #16
    Ավագ մասնակից Ruben-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    189
    Հեղինակության աստիճան
    34
    Հարգելի գործընկեր երևի չարժեր այս թեմայի նո.2 գրառումը նորից կրկնել...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (22.10.2011)

  13. #17
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Արտակ ստացվում է, որ կայքի պատրաստման աշխատանքները նորից պիտի սկսել? Եվ մի հարց ևս իսկ դպրոցական կայքերում կարելի է օգտագործել youtube, facebook կոճակներ?

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (22.10.2011)

  15. #18
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    31
    Մեջբերում Armine-89-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Արտակ ստացվում է, որ կայքի պատրաստման աշխատանքները նորից պիտի սկսել? Եվ մի հարց ևս իսկ դպրոցական կայքերում կարելի է օգտագործել youtube, facebook կոճակներ?
    Հարգելի Արմինե,
    ես ընդամենը կարող եմ ասել, որ ներկա պահին այդ սերվերներում PHP կիրառմամբ կայքերը տեղադրել հնարավոր չէ: Գուցե իմաստավորված է ավելի թեթև տարբերակով նոր կայք պատրաստել, մինչև կարողանանք այդ խնդիրները լուծել: Այլընտրանքային տարբերակը այլ սերվերներում տեղադրելն է, որը մենք չենք կարող խորհուրդ տալ, որովհետև ստացվելու է, որ ուղղորդում ենք երրորդ կազմակերպությունների մատուցած վճարովի ծառայություններից օգտվել: Ես ուղղակի մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ մենք փորձելու ենք զբաղվել խնդրի լուծմամբ:

    Ինչ վերաբերվում է youtube-ի ու facebook-ի կոճակներին, ապա ասեմ, որ դպրոցական կայքերի կառուցվածքին վերաբերող չափորոշիչներ չկան ու յուրաքանչյուր դպրոց ազատ է այն պատրաստել իր պատկերացրած հնարավորություններով: Ինքս կարծում եմ, որ facebook-ի ու youtube-ի հնարավորություններն օգտագործելը կարող է շատ արդյունավետ լինել, եթե այդ տեխնոլոգիաներն օգտագործվեն օրինակ ուսումնական պրոցեսը բարելավելու համար, ապա պարզապես հրաշալի կլինի:

    Միաժամանակ իմ համար անհասկանալի կլինի, եթե ասենք youtube-ի կոճակը ուղղորդի ոչ թե կրթական ուղղվածություն ունեցող, կամ ուսումնական պրոցեսը լուսաբանող նյութերի, այլ ասենք ինչ-որ էժանագին հեռուստասերիալի: Ուզում եմ ասել, որ եթե այդ հնարավորությունները օգտագործվեն ըստ նշանակության, ապա իմ կարծիքով միայն հրաշալի կլինի:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 24.02.2011, 12:59:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (22.10.2011)

  17. #19
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    22
    Գրառումներ
    350
    Հեղինակության աստիճան
    21
    Հ.Գ. Chuk ինչպես կարող եմ իմ բլոգի էջերում: օրինակ մեր ֆոռումի <Նավարկում> բաժինը:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (22.10.2011)

  19. #20
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    31
    Մեջբերում Սահակյան Սահականուշ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Chuk ինչպես կարող եմ իմ բլոգի էջերում: օրինակ մեր ֆոռումի <Նավարկում> բաժինը:
    Սահականուշ ջան, հարցը չհասկացա: Խնդրում եմ ավելի մանրամասն
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (22.10.2011), Սահակյան Սահականուշ (24.02.2011)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 4
    Վերջինը: 11.03.2015, 17:47
  2. Հարցեր կապված ավագ դպրոցի հետ
    Հեղինակ՝ Համլետ, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.06.2014, 13:34
  3. Ֆորումի օգտագործման հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ admin, բաժին` Հայկական կրթական միջավայր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 30.07.2010, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •