Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ավարտվեց մրցանակաբաշխությունը

  1. #1
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    22
    Գրառումներ
    350
    Հեղինակության աստիճան
    228

    Հարցական Ավարտվեց մրցանակաբաշխությունը

    Ավարտվեց մրցանակաբաշխությունը, բոլորը ստացան իրենց մրցանակները, և ավելի ոգևորվեցին:
    Սրտանց շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, ժյուրիներին......
    Մասնակիցներին մաղթում եմ նորանոր հաջողություններ......
    Անկեղծ ցավում եմ, որ ներկա չէի մրցանակաբաշխությանը, սակայն գիտեմ, որ հրաշալի է անցել մրցանակաբաշխությունը:
    Հուսով եմ այս մրցույթը կլինի շարունական և այդ ժամանակ ես ներկա կգտնվեմ այդ մրցանակաբշխությանը, որպեսզի ոչ թե համացանցով շնորհավորեմ իմ ընկերներին, այլ դեմ դիմաց կանգնած իմ շնորհավորական խոսքերն ուղղեմ իմ ընկերներին:
    Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլորին:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.12.2010), gayane0803 (24.12.2010), Տաթև ջան (24.12.2010), Արեգ Գրիգորյան (24.12.2010), Արմինե Մ (24.12.2010), Մանոն (18.01.2011), Մարիետա (18.01.2011), Նունե21 (24.12.2010)

  3. #2
    Ավագ մասնակից Տաթև ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2010
    Գրառումներ
    119
    Հեղինակության աստիճան
    9
    Շնորհակալություն արժանավայել մրցանակաբաշխություն կազմակերպելու համար:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.12.2010), Սահակյան Սահականուշ (24.12.2010), Արեգ Գրիգորյան (24.12.2010)

  5. #3
    Ադմինիստրատոր Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    569
    Հեղինակության աստիճան
    121
    Մրցույթին էր անդրադարձել «Կրթություն» շաբաթաթերթ, նյութը տեղադրում եմ ստորև.

    Ստուգատես՝ էլեկտրոնային մրցադաշտում

    ՀՀ Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության աջակցությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների կենտրոնը (ԿՏԱԿ) անցկացրեց լրագրողական մրցույթ՝ «Թղթակցում են աշակերտները»:

    Մասնակից 52 աշակերտների ներկայացրած 90 աշխատանքները գնահատվեցին Հանրային ռադիոյի մանկապատենական հաղորդումների և «Կրթություն» շաբաթաթերթի խմբագրակազմերի կողմից:

    Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում ամփոփվեցին ինչպես լրագրողական, այնպես էլ ինֆորմատիկայի առցանց համաժամանակյա փորձնական մրցույթի արդյունքները:

    Հանդիպման մասնակիցներին ողջունեցին և ստեղծագործական նորանոր նվաճումներ մաղթեցին ԿՏԱԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արեգ Գրիգորյանը և Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) բովանդակության բաժնի պետ Մանուշակ Ավետիսյանը:

    Պատանի լրագրողներին մասնագիտական մի շարք խորհուրդներ տվեց Հանրային ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների խմբագիր Կարինե Գևորգյանը:

    Այնուհետև հնչեցին հաղթողների անունները:

    «Լավագույն լրագրող» անվանակարգում առաջին տեղը գրավել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Գևորգյանը: Տաթև Դերզյանը (Երևանի թիվ 112 փորձարարական դպրոց, 10-րդ դասարան) երկրորդ պատվավոր տեղում է, իսկ Ջուլիետա Մարտիրոսյանը (թիվ 83 ավագ դպրոց)՝ երրորդ:

    «Լավագույն լրագրողական նյութ» անվանակարգում հաղթող են ճանաչվել՝ Արգիշտի Դարբինյանը (Արմավիրի մարզի Նալբանդյանի միջն. դպրոց, 9-րդ դասարան, «Մենք բոլորս ենք մեր հայրենիքի զինվորն ու պաշտպանը»), Մարիամ Սարիբեկյանը (Վահրամաբերդի միջն. դպրոց, 11-րդ դասարան, «Նորից լաց եղա») և Համեստ Կարապետյանի (Գյումրու Հ. Սահյանի անվան թիվ 38 միջն. դպրոց, 8րդ դասարան, «Մեր մանկության հույսի օրրան»):

    ԿՏԱԿ-ը սահմանել էր նաև խրախուսական անվանակարգ՝ «Յուրահատուկ տեսանկյուն»:

    «Սեպտեմբերի մեկին» յուրահատուկ մոտեցում էր ցուցաբերել Գայի անվան թիվ 129 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Արաքս Սարգսյանը: Խրախուսվել են նաև Հայարփի Հարությունյանը (Կոտայքի մարզի Ֆանտանի մինջ. դպրոց, 11-րդ դասարան, «Վերանորոգում») և Շուշան Ադամյանը (Օձունի Հովհան Օձնեցու անվան թիվ 1 միջն. դպրոց, 9-րդ դասարան, «Մեր դպրոցը»):

    «Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատակազմը ակտիվ մասնակցության, սեփական թղթակցություններով հանդես գալու, ինչպես նաև այլոց թղթակցություններին ակտիվ արձագանքելու համար սահմանել էր նաև հատուկ խրախուսական մրցանակ, որն ստացավ ՎՊՄԻ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Սահականուշ Սահակյանը:

    Ինֆորմատիկայի առցանց համաժամանակյա փորձնական մրցույթի արդյունքներն ամփոփելով՝ ԿՏԱԿ-ի տնօրենը հայտնեց հաղթող թիմի անունը՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարան: Թիմում ընդգրկված էին վարժարանի սաներ Մերի Պռազյանը, Դիանա Վիրաբյանը, Հայկ Անդրեասյանը, Սաթենիկ Հովսեփյանը, Արամ Էլչյանը և Հայկ Մանուկյանը:

    Երկրորդ և երրորդ տեղերը նվաճել էին համապատասխանաբար Գյումրու «Ֆոտոն» և Վանաձորի «Էվրիկա» վարժարանների թիմերը:

    Արեգ Գրիգորյանը ԿՏԱԿ-ի, «Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատակազմերի և իր անունից շնորհակալություն հայտնեց մրցույթին աջակից՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի ղեկավար Արմեն Անդրեասյանին:

    Մրցույթների բոլոր հաղթողներն ի թիմս այլ նվերների՝ ստացան նաև «Համացանցի օգտագործման ուղեցույց»: Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակն, ի դեպ, էլեկտրոնային բովանդակության համահայկական հինգերորդ մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի՝ Կրթության ոլորտում ՏՀՏ օրինակելի ներդրման համար:

    Գ Նուրիջանյան
    «Կրթություն» շաբաթաթերթ
    12.01.2011, չորեքշաբթի
    թիվ 1 (445)
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (17.01.2011), Hayarpihar1994 (18.01.2011), manush (18.01.2011), Սահակյան Սահականուշ (17.01.2011), Մանոն (18.01.2011), Մարիետա (18.01.2011), Ruben (17.01.2011)

  7. #4
    Ավագ մոդերատոր Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    260
    Հեղինակության աստիճան
    64
    Արտակ ջան, շնորհակալություն նյութը տեղադրելու համար: Մեծ հպարտությամբ ու բավականությամբ ընթերցեցի, չէ՞ որ հաղթողների մեջ կան նաև ներկայացուցիչներ Լոռու մարզից Ափսոսում եմ, որ ներկա չեմ եղել մրցանակաբաշխությանը...
    Սիրով շնորհավորում եմ բոլորին, ցանկանում եմ նորանոր նվաճումներ և անհանբեր սպասում եմ հաջորդ մրցույթին
    Մ. Արզումանյան

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.01.2011), Սահակյան Սահականուշ (18.01.2011)

  9. #5
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2010
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Սրտանց շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (20.01.2011), Սահակյան Սահականուշ (20.01.2011)

  11. #6
    Ուսուցիչ Զառա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, ք. Արթիկ
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    20
    Մի առանձին սիրով ու ուրախությամբ շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին` անկախ նրանից , թե որ դպրոցն են ներկայացնում: Շնորհավորում եմ նաև նրանց ուսուցիչներին:
    Զարուհի Պետրոսյան
    Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (20.01.2011), Սահակյան Սահականուշ (20.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •