Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 16 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Հոգեբանական խորհուրդներ

  1. #11
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    581
    Հեղինակության աստիճան
    1
    Որքան շատ եք դուք ընթանում դեպի հաջողությունը, այնքան ավելի մոտ է այն դառնում: Շատերը թողնում են ամեն ինչ ու գնում, երբ հաղթանակին ընդամենը մեկ քայլ էր մնացել: Բայց հիշեք, եթե դուք չանեք այդ քայլը, ձեր փոխարեն դա կանեն ուրիշները:
    Նապոլեոն Հիլլ

  2. #12
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    581
    Հեղինակության աստիճան
    1
    եթե Դուք երջանիկ եք, ապա Ձեր հուզական վիճակը պետք է համապատասխանի հետևյալ բանաձևին' P+5E+3H: Հետազոտության ընթացքում հարցազրույցներ են անցկացվել 1000 մարդու հետ և հիմնվելով նրանց ֆիզիոլոգիական վիճակի ու ապրելակերպի վրա' եկել են այն եզրակացության, որ երջանկության մակարդակը բնորոշվում է հետևյալ բնութագրիչներով. P+5E+3H բանաձևում P-ն մարդու անձնային բնութագրիչներն են (աշխարհայացքը, հարմարման ընդունակությունը, կենսական ճկունությունը և այլն): E - ն նշանակում է մարդու ընդհանուր վիճակը տվյալ պահին (առողջությունը, ընկերական կապերի առկայությունը, ֆինանսական կայունությունը): H - ը նշանակում է, այսպես կոչված, «բարձրագույն կարգ ու կանոնը» (սեփական արժանապատվության զգացումը, կյանքից սպասելիքներն ու ամբիցիաները):
    http://blog.mediamall.am/?id=11644

  3. #13
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    581
    Հեղինակության աստիճան
    1
    Ախտանշաններ, որոնք վկայում են դեպրեսիայի և նյարդային հյուծվածության մասին
    Մարդկանց ամենօրյա հոգսերից ու խնդիրներից առաջին հերթին տուժում է նյարդային համակարգը և նման դեպքերում ի հայտ են գալիս դեպրեսիաներ և նյարդային հյուծվածություն:
    Դեպրեսիան արդեն վաղուց համարվում է հիվանդություն: Դրա առաջացմանն է նպաստում գլխուղեղի քիմիական հավասարակշռության խանգարումը, որը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով (ֆիզիկական կամ հոգեկան ծանրաբեռնվածություն, անկայուն անձնական կյանք, հիվանդություններ, ծննդաբերություն և այլն): Երկարատև սթրեսը հյուծում է օրգանիզմը, ինչի արդյունքում գալիս է մի պահ, երբ նորմալ կենսագործունեության համար հարկավոր է լինում մասնագետի օգնությունը:
    Նյարդային համակարգի հյուծումը ոչ միշտ է ակնհայտ լինում և մարդիկ տարբեր կերպ են արձագանքում դրան: Հիմնական ախտանշանը լինում է երկարատև դեպրեսիան, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

    Դեպրեսիայի զարգացման փուլերն են.
    1.Դյուրագրգիռությունը՝ անգամ անկարևոր հարցերում,
    2.Անհանգստությունն ու տագնապն առանց որևէ պատճառի,
    3.Մեղքի զգացումը և միայնության զգացողությունը՝ անգամ հարազատների և ընկերների առկայության դեպքում,
    4.Հետզհետե խորացող վատատեսությունը,
    5.Աշխատունակության անկումը, խնդիրները՝ կապված ուշադրության կենտրոնացման հետ, մտավոր կարողությունների վատացումը,
    6.Քնի խանգարումներն ու մշտական հոգնածության զգացողությունը,
    7.Քրոնիկական հիվանդությունների սրումը, գլխացավերը, տհաճ զգացողությունները մեջքի հատվածում,
    8.Ինքնասպանության մասին մտքերը:
    Սակայն հարկ է հիշել, որ դեպրեսիան կարելի է բուժել և դրա համար հիմնական պայմանը կյանքի ռեժիմի կարգավորումն է, ակտիվ հանգիստն ու բժշկի օգնությունը: Լուրջ դեպքերում բժիշկը կարող է նշանակել հակադեպրեսանտներ:

    Նյարդային հյուծվածության ախտանշանները
    Նյարդային հյուծվածությունն աննկատ չի անցնում և սովորաբար դրսևորվում է ախտանշաններով.
    ·Սրտանոթային համակարգ. սրտի զարկերի արագացում, առիթմիա, ճնշման տատանումներ (ճնշման բարձրացման դեպքում կարող է առաջանալ հիպերտոնիկ կրիզ, որը հանգեցնում է անքնության ու միգրենի):
    ·Իմունային համակարգ. հաճախակի քրոնիկական մրսածություն, հերպես, դիսբակտերիոզ, հոդերի կետ կապված խնդիրներ, մկանային ցավեր, մարմնի ջերմաստիճանի բարձրացում (մինչև 37°С):
    ·Մարսողական համակարգ. մարսողական համակարգի աշխատանքի վատացում, գաստրիտ, խոցեր, աղիների հետ կապված խնդիրներ, սրտխառնոց, փսխում, տհաճ զգացողություններ որովայնի հատվածում:
    Նյարդային հյուծվածության դեպքում մարդուն մշտապես հետապնդում են բացասական սևեռուն մտքերը, ի հայտ են գալիս քնի խանգարումներ, հոգնածության, թուլության ու անտարբերության զգացում:

    Նյարդային հյուծվածության հետևանքները
    Նյարդային հյուծվածությունը ժամանակին չբուժելու պատճառով կարող են ի հայտ գալ տարատեսակ բացասական հետևանքներ.
    1.Փոխվում է մարդու բնավորությունը, նա սկսում է այլ կերպ ընկալել ու գնահատել ամեն ինչ, դառնում է ինքնամփոփ և խուսափում է շփումից:
    2.Հիվանդը «կորցնում» է իր անհատականությունը, փոխում է վերաբերմունքը կյանքի հանդեպ, կարող են ի հայտ գալ հոգեկան հիվանդություններ, մոլագարություններ ու սևեռուն գաղափարներ, մարդը սկսում է դեգրադացվել:
    Ինչպես բարելավել օրգանիզմի ընդհանուր վիճակը
    1.Հարկավոր է կարգավորել օրվա ռեժիմը. վարել առողջ ապրելակերպ, ճիշտ սնվել և ժամանակ անցկացնել մաքուր օդին,
    2.Կարգավորել քունն առանց դեղամիջոցների,
    3.Ժամանակ տրամադրել մեդիտացիային ու հանգստին և լսել հանգստացնող երաժշտություն,
    4.Հիշել ակտիվ հանգստի և ամենօրյա ֆիզիկական վարժությունների մասին(լող, մարմնամարզություն, հեծանվավազք, զբոսանք),
    5.Սովորել ինքնավերլուծություն անել և հասկանալ սեփական մտքերն ու ցանկությունները,
    6.Հանդիպել ընկերների հետ,
    7.Ժամանակ տրամադրել սիրելի զբաղմունքներին,
    8.Հիշել, որ խնդիրների մեծ մասը մարդն ինքն է ստեղծում. մարդու կյանքը միշտ նրա ձեռքերում է:
    http://med.tert.am/am/news/2017/10/06/depression/43030

  4. #14
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2017
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե Դուք երջանիկ եք, ապա Ձեր հուզական վիճակը պետք է համապատասխանի հետևյալ բանաձևին' P+5E+3H: Հետազոտության ընթացքում հարցազրույցներ են անցկացվել 1000 մարդու հետ և հիմնվելով նրանց ֆիզիոլոգիական վիճակի ու ապրելակերպի վրա' եկել են այն եզրակացության, որ երջանկության մակարդակը բնորոշվում է հետևյալ բնութագրիչներով. P+5E+3H բանաձևում P-ն մարդու անձնային բնութագրիչներն են (աշխարհայացքը, հարմարման ընդունակությունը, կենսական ճկունությունը և այլն): E - ն նշանակում է մարդու ընդհանուր վիճակը տվյալ պահին (առողջությունը, ընկերական կապերի առկայությունը, ֆինանսական կայունությունը): H - ը նշանակում է, այսպես կոչված, «բարձրագույն կարգ ու կանոնը» (սեփական արժանապատվության զգացումը, կյանքից սպասելիքներն ու ամբիցիաները):
    http://blog.mediamall.am/?id=11644
    Հարգելի Էմմա, իմ հուզական վիճակը ոչ մի կերպ չի տեղավորվում այս բանաձևի մեջ, բայց ես ինձ երջանիկ եմ զգում.....������������
    Իսկ եթե ավելի լուրջ,ըստ իս կայքը ,որից Դուք մեջբերում եք արել ,այնքան էլ արժանի չի վստահության....

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LB03 (13.11.2017)

  6. #15
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    581
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Մելինե Մելքումյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Էմմա, իմ հուզական վիճակը ոչ մի կերպ չի տեղավորվում այս բանաձևի մեջ, բայց ես ինձ երջանիկ եմ զգում.....������������
    Իսկ եթե ավելի լուրջ,ըստ իս կայքը ,որից Դուք մեջբերում եք արել ,այնքան էլ արժանի չի վստահության....
    Հարգելի՛ Մելինե ուրախ եմ,որ երջանիկ եք։Ես սխալ տեղեկատվություն չեմ տրամադրում։Բանաձևը հետազոտությունների արդյունք է,իսկ նյութն էլ երջանկության մասին է։
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 12.11.2017, 19:42:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LB03 (13.11.2017), Մելինե Մելքումյան (13.11.2017)

  8. #16
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2017
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Մելինե ուրախ եմ,որ երջանիկ եք։Ես սխալ տեղեկատվություն չեմ տրամադրում։Բանաձևը հետազոտությունների արդյունք է,իսկ նյութն էլ երջանկության մասին է։
    Շնորհակալ եմ,հարգելի Էմմա:
    Ես կարծում եմ (սուբյեկտիվ կարծիք,որը հանգիստ կարող է չընդունվել),որ հոդվածում <<հետազոտությունը ցույց է տվել,որ...>> արտահայտությունը բավարար հիմք չէ հոդվածը լուրջ ընդունելու համար:
    Հ.Գ . Ես չեմ կարծում,որ Դուք սխալ տեղեկություն եք տալիս,ես կարծում եմ ,որ Ձեր նշած կայքը սխալ տեղեկատվություն է տալիս և Ձեզ, և ինձ ...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LB03 (13.11.2017)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •