Մի անգամ, երբ սովորականի նման դասերս էի սովորում ու մտքերով ճախրում երկնքում, հանկարծ, չգիտես որտեղից հիշեցի աշխագրության ուսուցչուհուս խոսքերը.«Անիմաստ կյանքով եք ապրում ու չունեք ոչ մի հետաքրքրություն»: Ինձ և դասընկերներիս ուղղված այս խոսքերը արդեն երկար ժամանակ է մնացել էին հիշողությանս մեջ: Ինչ-որ բան պետք էր անպայման անել ու հետաքրքրություն մտցնել իսակպես անհետքրքրիր կյանքներումս: Բայց ի՞նչ անել` կազմակերպել մի շքեղ խնջույք, դասարանով գնալ համերգ ու մի լավ ուրախանալ, թե գնալ կինոթատրոն: Ու հանկարծ մտածեցի իրագործել երազանքս ու վերջապես փոորձել ուժերս լրագրության բնագավառում: Ինքս ինձ որոշեցի.«Ամսագիր կտպագրենք, և՛ երազանքս կիրագործեմ, և՛ օրերս կհետաքրքրանա, և՛ փող կաշխատենք»: Բայց ինչպե՞ս անել, չէ՞ որ ոչ միջոցներ ունենք, ոչ էլ աշխատակազմ: Բայց միևնույն է` օգնողներ գտնվեցին: Առաջարկից հետո կարծես թե բոլորը համաձայն էին: Դպրոցի տնօրենն էլ դեմ չէր առաջարկիս: Այսպիսով` տանջվեցինք, չարչարվեցինք, փնտրեցինք, ուսումնասիրեցինք ու կարողացանք: Կարողացանք, մեր կարծիքով ստեղծել գեղեցիկ, գունեղ ու հետաքրքիր դպրոցական ամսագիր: Իսկ ամսագիրը կոչեցինք«Դպրոցում»:
Ջուլիետա Պողոսյան
Վահրամաբերդի միջնակարգ դպրոց
Էջանիշներ