+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: 21-րդ դարի ուսուցիչը և ծառացած խնդիրները : Ինչպես լուծել այդ հարցը

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    25
    Հեղինակության աստիճան
    0

    Ջղայնացնող 21-րդ դարի ուսուցիչը և ծառացած խնդիրները : Ինչպես լուծել այդ հարցը

    smart_notebook_logo.jpg Մենք՝ մանկավարժներս, սովորեցնում ենք այնպես, ինչպես սովորեցրել են մեզ, հաճախ հիմնվելով դասավանդման արդեն ընդունված ավանդական մեթոդների վրա՝ անտեսելով ժամանակակից ուսումնասիրություններն ու տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս աշակերտներին լիարժեք ներգրավել դասապրոցեսի մեջ:
    Հայտնի է, որ երեխաները ավելի արդյունավետ են սովորում, եթե նրանք հնարավորություն են ունենում ընտրություն կատարել, ակտիվ համագործակցել միմյանց հետ, շարժվել իրենց հետաքրքրություններով: Օգտագործելով դասավանդման տարբեր ֆորմատներ, մենք ցանկանում ենք երեխաների մեջ սերմանել սեր, ձգտում դեպի գիտելիքը, դաստիրակել ստեղծագործ և սոցիալապես պատասխանատու անհատներ: Կրթական բարեփոխումները շատ ավելի հաջող կստացվեն, եթե յուրաքանչյուր մանկավարժ ինքնուրույն իր ամենօրյա դասապրոցեսը հարստացնի նորարարություններով՝ ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները:
    Մանկավարժներս չպետք է մոռանանք Սուխոմլինսկու հետևյալ խոսքերը. ՛՛Կա հաջողություն, կա սովորելու ցանկություն՛՛, որը շատ ավելի տեղին է տարրական դպրոցում, որտեղ երեխան չի կարողանում հաղթահարել դժվարությունները և ամեն մի ձախողում նրա համար վերածվում է անձնական դժբախտության:
    Ներկայումս մանկավարժները երեխաներին կրթելիս պետք է հաշվի առնեն, որ նոր սերունդը, որը մեծացել է բջջային հեռախոսների և համակարգիչների հետ շփվելով, պահանջում է մշտական տեսողական խթան, արագ դինամիկ ուսումնական գործընթաց: Ներկայիս դպրոցականը սովոր է բազմաթիվ համակարգչային խաղերի և հեռուստատեսային գունեղ տեսահոլովակների: Նրանք նման ձևով էլ ընկալում են շրջապատող իրականությունը: Իսկ դա նշանակում է, որ ժամանակակից մանկավարժն այս ամենը գիտակցելով՝ առավելագույն արդյունք ստանալու համար, դասապրոցեսում պետք է կիրառի թվային տեխնոլոգիաներ, գրաֆիկական և անիմացիոն պատկերներ, ձայնային էֆեկտներ:
    Ինտերակտիվ տեխնոլոգիաներն ակտիվ ներթափանցում են մեր առօրյան: Դրանք օգնում են մարդկանց հնարավորինս լավ բացահայտել իրենց ստեղծագործական հնարավորությունները, աշխատանքում և կրթության մեջ ավելի հաջողակ դառնալ և ուղղակի իրենց շրջապատող աշխարհն ավելի գունեղ դարձնել:
    Հարգելի գործընկերներ, ինչ եք կարծում , ինչպիսին պետք է լինի 21-րդ դարի ուսուցիչը, որ կարողանա դիմակայել այն մարտահրավերներին, որոնք նետում են մանկավարժին այս ժամանակաշրջանի երեխաները: Ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումները:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    27795
    Թեման հետաքրքիր է, որին ցանկացա արձագանքել: Այսօր մեր առջև նստած են նաև բազմակողմանիորեն զարգացած աշակերտներ` կապված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ, այսօրվա ուսուցիչը այդ տեսանկյունով նույնիսկ, կարելի է ասել, մի քանի քայլ հետ է մնում աշակերտներից: Չմոռանալով նաև ավանդական կրթության որոշ առավելություններ` հաստատակամորեն կարող եմ ասել, որ ժամանակները փոխվել են, մենք չենք կարող նախկին գաղափարներով դաստիարակել մեր աշակերտներին, որ հատուկ է եղել խորհրդային տարիների կրթությանը: Չեմ ուզում զերծ մնալ նաև այն բոլոր թերություններից, որ առկա են այսօրվա կրթության ոլորտում, բայց բարձրաձայն կարող եմ ասել, որ մենք ձևավորում ենք ապագա արհեստավորին, շինարարին, բժշկին, ուսուցչին, գիտնականին և շա~տ- շատերին` շարունակելով մեր նախորդների առաքելությունը:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #3
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    27795

    Թումանյանի «Անուշը» մեր օրերի աշակերտների ընկալումներում

    Թեմային համահունչ հարմար եմ գտնում կոնկրետ դասի օրինակով իմ նախորդ օրերի այս հրապարակումը տեղադրել:

    Երբեմն մեր «արքայական» գիտելիքները չգերագնահատենք, որտեղ սովորողները միայն լսողի դերում են լինում, միաժամանակ հոգեբանական շփումների բացակայությունն ապահովենք` աշակերտների հետ հաղորդակցվելով: Խուսափենք «ես ինքս» միակ գլխավոր դեմք լինելուց, որտեղ ուսուցիչը մենակ ինքն է հարց տվողը, իսկ այդտեղ արդեն կորչում է սովորողների ստեղծագործական կարողությունը:

    12-րդ դասարանում եմ: Երբևէ մտքովս չէր անցել, որ նոր օրերի աշակերտության մեջ կգտնվեր մեկը, ում դուր չէր գա Թումանյանի «Անուշը»: Շատ մեծ էր անակնկալը. «Պոեմը, գիտեմ, որ հայ գրականության գոհարներից մեկն է, սակայն ես, բացառություն լինելով, այդքան էլ չսիրեցի այն: Գուցե իմ սիրահարված չլինելը, կամ ինձ մոտ սիրո բացակայությու՞նն է պատճառը, չգիտեմ: Ուղղակի իմ հոգուն հարազատ չէ պոեմի թեման: /Հարությունյան Դավիթ/:

    Ժամանակնե՞րն են փոխվել, թե՞ սերունդն է իր մտածելակերպով մի քանի քայլ մեզանից առաջ անցել...Այս մտորումներն էլ հենց առիթ հանդիսացան` թեման մի փոքր բանավիճային դարձնել դասարանում և վերլուծել պոեմի կերպարներին մեր օրերի զուգահեռականում:

    «Եթե համեմատենք Անուշին ու մեր օրերի աղջիկներին, ապա կտեսնենք ինչպես նմանության, այնպես էլ տարբերության եզրեր: Հակառակ Անուշին, ում սպառնում էր «գնացած, ետ եկած» աղջկա ճակատագիրը, կարելի է ասել` մեր օրերի աղջիկների համար դա սովորական է դարձել, այն արդեն վիճահարույց խնդիր չէ»: /Կարապետյան Արմինե/:

    «Կյանքը շատ դաժան է, ինչքան ասես, ցավեցնում է... Կարծում եմ` այսօրվա մեր հասարակության մեջ դժվար կգտնվեն աղջիկներ, ովքեր Անուշի նման իրենց սիրած էակի մահվանից հետո, ընդմիշտ նրանց հետ լինելու համար, զոհաբերեին իրենց կյանքը» /Արզումանյան Լադա/:

    «Հիմա աղջիկներն ավելի համարձակ են և նրանց չի էլ հետաքրքրում հասարակական կարծիքը: Եթե նման դեպք տեղի ունենար մեր օրերում, թե ինչ-որ անհեթեթ «ադաթ» խախտելու համար Անուշի եղբայրը վիրավորված ինքնասիրությամբ սպանել է նրա սիրած տղային, երևի շրջապատում կասեին, որ այդ մարդը հոգեկան խնդիրներ ունի» /Բաղրյան Իննա/:

    «Ո՞վ կմտածեր, որ այդ համեստ գյուղական աղջնակը կհամարձակվեր փախչել սիրած տղայի հետ: Անուշի ապրած ժամանակների նման մեր օրերում փախուստը այդքան էլ սարսափելի բամբասանքներ իր շուրջը չէր հավաքի, այն շրջապատի կողմից կդիտվեր որպես բնական և սովորական երևույթ: Չեմ էլ հավատում, որ Անուշի տարիքի աղջիկները սիրած տղային կորցնելուց հետո կխելագարվեին, նույնիսկ իրենց կյանքին վերջ կտային: Գուցե մեր օրերում դա հավատարմության բացակայությա՞ն նշան է....» /Անդրյան Անգելինա/:

    Ո՞վ է այսօրվա դպրոցականը… Անհատականություն, ով նոր բացահայտումների առաջ է կանգնեցնում ուսուցիչներին: Ուրեմն ուսուցչի դերը միայն կրթություն տալը չէ, այս դեպքում չափազանց կարևոր է աշակերտին ճիշտ ուղղորդելու կարողությունը, նրանց լեզվամտածողության զարգացմանը նպաստելը, ազատ ու անկաշկանդ մտքերն արտահայտելու ունակության ձևավորումը, նրանց պատճառաբանված խոսքն ու մտածողությունը, որի ընթացքում երկկողմանի փոխըմբռնում է ստեղծվում ուսուցչի և աշակերտների միջև:

    Կարծում եմ` յուրաքանչյուրս լավ պիտի հիշենք, որ հիմա այլ օրեր ենք ապրում, մեր օրերում ուսուցիչը գտնվում է նոր բացահայտումների առաջ: Գրական կերպարը կարող է նորովի մեկնաբանվել աշակերտի կողմից, պատահում է նաև աշակերտն ուսուցչին հանկարծակիի է բերում, փորձում արդարանալ` դասանյութը չսովորելու համար` պատճառաբանելով, որ այդ գրողին կամ տվյալ ստեղծագործությունը չի սիրում:

    Որքան էլ համամիտ չլինեի իմ աշակերտի կողմից պոեմը չսիրելու կարծիքին` այդ դասաժամին նաև իմ աշակերտների որոշ տարակարծությունների նկատմամբ հանդուրժողականության կարողություն ցուցաբերեցի, ինչպես նաև այդ դասաժամին նրանց ինքնաարտահայտման և ինքնադաստիարակման արդյունավետ պայմաններ ստեղծվեցին, որտեղ գերակա գործոն դարձավ աշակերտի անձը, իսկ առանցքում մեր օրերի աշակերտակենտրոն ուսուցումն էր և ուսուցիչը` կանգնած նոր բացահայտումների առաջ:

    http://www.usarmenianews.com/am-n-8095.html

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kristine Charchyan (05.07.2019), Nelli Antonyan (04.07.2019), Գայանե Սիմոնյան (Երեկ), Լիա Մ (05.07.2019), Լիլիթ Մանասյան (Երեկ), Կարինե Զիլֆիմյան (04.07.2019), Մկրտչյան Արփենիկ (Երեկ)

  7. #4
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    155
    Հեղինակության աստիճան
    6946
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի տիկին Պողոսյան, պիտի խոստովանեմ, որ զարմացած չեմ: Ես Ձեր սերնդին չեմ պատկանում, բայց կրթվել եմ Ձեր սերնդի ուսուցիչների կողմից: Ես նոր սերնդին էլ չեմ պատկանում, և Ձեզ նման կրթում եմ նոր սերնդին: Այն, ինչ սովորում էինք մեր ուսուցիչներից, ընկալում էինք որպես անբեկանելի ճշմարտություն: Այսօր, սակայն, այլ է նոր սերնդի հետ աշխատանքը գրականություն, պատմություն առարկաների հետ կապված: Ուսուցչի կողմից ասվածը, անգամ դասագրքում գրվածը միշտ չէ, որ առանց «դիմադրության» ընկալվում է որպես ճշմարտություն: Այսօր սովորողի տեսադաշտն ավելի լայն է, ինչը չի կարող ազդեցություն չունենալ մտածողության, ընկալումների ու անձի դրսևորման ձևերի վրա: Գրական երկը, երբեմն էլ պատմական փաստերը աշակերտը դիտում ու մեկնաբանում է՝ իր ժամանակի իրադարձություններից, ընկալումներից ելնելով: Եվ դա արդեն մոտ տասը տարի է, ու նման միտումը գնալով խորանում է: Երեխայի լիարժեք չկազմավորված աշխարհընկալումը ինքնաբերաբար արդիականացնում է ստեղծագործության մեջ նկարագրվող իրադարձություններն ու կերպարները, և իր ժամանակից դուրս նա դժվարանում է տեսնել, ըմբռնել: Արդյունքում նրա համար խորթ է մնում այն, ինչ կարդում է: Ակնհայտ է, որ աշակերտի տված մեկնաբանությունը ուսուցչի համար էլ նորութուն չէ: Այսօր ուսուցչի խնդիրն է՝ երկը դիտարկել տալ նկարագրված ժամանակի մեջ՝ համապատասխան աշխարհընկալումն ու բարքերը հաշվի առնելով, ցույց տալ սովորողին իր ընկալումներից, այսօրվա գերիշխող տրամաբանությունից տարբերվող, թեկուզև հեռու գտնվող այլ ըմբռնում: Սա նաև հիանալի հնարավորություն է ցույց տալ ժամանակի ընթացքում մարդու, հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունը: Միայն թե դա պիտի արվի առանց կարծրատիպեր պարտադրելու՝ սովորողի ընկալումները, կարծիքը չանտեսելով, որովհետև ոչ քիչ դեպքերում աշակերտի դիտարկումներն ուշագրավ են, տարբերվող, բացահայտում են նրա անձնային հատկանիշներն ու ընկալումները, մտքի սթափությունն ու խորությունը: Լռության չմատնենք մի հանգամանք էլ. եթե մեր սերնդին հիացնում ու սովորեցնում էր ուսուցիչը, այսօր դա կարող է փոխադարձ լինել:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (04.07.2019), Գայանե Սիմոնյան (Երեկ), Լիա Մ (05.07.2019), Լիլիթ Մանասյան (Երեկ), Մկրտչյան Արփենիկ (Երեկ)

  9. #5
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    27795
    Մեջբերում Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի տիկին Պողոսյան, պիտի խոստովանեմ, որ զարմացած չեմ: Ես Ձեր սերնդին չեմ պատկանում, բայց կրթվել եմ Ձեր սերնդի ուսուցիչների կողմից: Ես նոր սերնդին էլ չեմ պատկանում, և Ձեզ նման կրթում եմ նոր սերնդին: Այն, ինչ սովորում էինք մեր ուսուցիչներից, ընկալում էինք որպես անբեկանելի ճշմարտություն: Այսօր, սակայն, այլ է նոր սերնդի հետ աշխատանքը գրականություն, պատմություն առարկաների հետ կապված: Ուսուցչի կողմից ասվածը, անգամ դասագրքում գրվածը միշտ չէ, որ առանց «դիմադրության» ընկալվում է որպես ճշմարտություն: Այսօր սովորողի տեսադաշտն ավելի լայն է, ինչը չի կարող ազդեցություն չունենալ մտածողության, ընկալումների ու անձի դրսևորման ձևերի վրա: Գրական երկը, երբեմն էլ պատմական փաստերը աշակերտը դիտում ու մեկնաբանում է՝ իր ժամանակի իրադարձություններից, ընկալումներից ելնելով: Եվ դա արդեն մոտ տասը տարի է, ու նման միտումը գնալով խորանում է: Երեխայի լիարժեք չկազմավորված աշխարհընկալումը ինքնաբերաբար արդիականացնում է ստեղծագործության մեջ նկարագրվող իրադարձություններն ու կերպարները, և իր ժամանակից դուրս նա դժվարանում է տեսնել, ըմբռնել: Արդյունքում նրա համար խորթ է մնում այն, ինչ կարդում է: Ակնհայտ է, որ աշակերտի տված մեկնաբանությունը ուսուցչի համար էլ նորութուն չէ: Այսօր ուսուցչի խնդիրն է՝ երկը դիտարկել տալ նկարագրված ժամանակի մեջ՝ համապատասխան աշխարհընկալումն ու բարքերը հաշվի առնելով, ցույց տալ սովորողին իր ընկալումներից, այսօրվա գերիշխող տրամաբանությունից տարբերվող, թեկուզև հեռու գտնվող այլ ըմբռնում: Սա նաև հիանալի հնարավորություն է ցույց տալ ժամանակի ընթացքում մարդու, հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունը: Միայն թե դա պիտի արվի առանց կարծրատիպեր պարտադրելու՝ սովորողի ընկալումները, կարծիքը չանտեսելով, որովհետև ոչ քիչ դեպքերում աշակերտի դիտարկումներն ուշագրավ են, տարբերվող, բացահայտում են նրա անձնային հատկանիշներն ու ընկալումները, մտքի սթափությունն ու խորությունը: Լռության չմատնենք մի հանգամանք էլ. եթե մեր սերնդին հիացնում ու սովորեցնում էր ուսուցիչը, այսօր դա կարող է փոխադարձ լինել:
    Հարգելի՛ Կարինե Զիլֆիմյան, շատ ճիշտ եք, Ձեր վերլուծականը սիրով կարդացի, նաև հիշելով, որ երբեմն առնչվում ենք այլ երևույթների, երբ այսօրվա դեռահասներն են մեզ զարմացնում իրենց մտածելակերպով:
    Երբեմն լսում ենք՝ ձեր ժամանակներն անցել են, հիմա ո՞վ է այդպես մտածում: Իհարկե, մեր ժամանակներն անցել են, բայց այն ժամանակներում հազիվ դասարանից դասարան փոխադրվող աշակերտները բուհ չէին ընդունվում, ամեն մեկն իր տեղն ուներ, իսկ հիմա երբեմն մեր առջև նստած ամենաթույլ կարողությունների տեր աշակերտներն են մեզ դյուրին ու բարվոք ապրելու ճանապարհը ցույց տալիս՝ համոզված, որ իրենք ժամանակի ընթացքում շատ ավելին կունենան, քան մենք ենք մեր քրտնաջան աշխատանքով ձեռք բերել այս տարիների ընթացքում:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

  11. #6
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    25543
    Очень интересная и актуальная тема.
    Когда меня спрашивают о моей профессии, я говорю о ней с гордостью. Сегодня, я уверена, это самая востребованная, самая нужная профессия на земле. Хотя, связывать свою жизнь с самым ответственным и благородным трудом сегодня решиться не каждый. Потому, что «подрастающее поколение уже не то» и «воспитывать чужих – неблагодарное дело», а еще, куда престижнее называться менеджером или юристом.
    Я считаю, что учитель – главная фигура в образовательном процессе. Его работа не ограничивается только урочными занятиями, выполнением учебных программ и норм, определяемых образовательными стандартами. Она значительно шире и сложней. Мне кажется, что профессионал не «ходит на работу», не отбывает «учебные часы», а совместно с детьми проживает все, что происходит каждый день в школе. На меня возложена высокая миссия: сопровождать ребенка, знакомить с этим прекрасным тайным миром. Каким хочет видеть меня ребенок? Каким хотят видеть меня родители моих учеников? Они ждут многого от меня, современного учителя. Задача каждого учителя дать ребенку счастье. Оно многогранно, оно и в том, чтобы человек раскрыл свои способности, полюбил труд и стал в нём творцом. Спросим любого ученика: «Каким ты видишь учителя»? На первом месте доброго, любящего. Действительно, чем больше любви несешь детям, тем больше отдачи получаешь. Каждый день на меня смотрят глаза моих учеников. Детям не важен мой возраст, учитель становится мамой: умной, знающей, в любую минуту приходящей на помощь. Я для них всегда молода и красива, как мама. И это моя жизнь, жизнь среди непоседливых и талантливых, трудолюбивых и любознательных, наивных и смешных детей, которым я нужна. Нужна, чтобы научить самому простому: читать, писать, считать. Нужна, чтобы научить самому нужному: уважать людей, видеть прекрасное в обычном. Нужна, чтобы научить самому важному: любить маму и папу, родных и друзей, родину, мир. И осознание «нужности» на этой Земле дала мне именно профессия учителя - одна из самых важных в современном мире. От наших усилий зависит будущее человека. У каждого человека был, есть и будет свой первый учитель. «Всё человечество проходит через первый класс», - говорил Я. А. Коменский. И перед учителем начальных классов стоит труднейшая задача: поддержать интерес к школе, не дать ребёнку разочароваться и обмануться в своих ожиданиях, разжечь искру познания. Сегодня много говорят о компетентности учителя, о его профессионализме, индивидуальном стиле работы, об имидже учителя, ведь педагог не только учит, но и воспитывает, а воспитание достойного поколения XXI века огромная ответственность и нелёгкий труд.

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #7
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    25543
    Современная школа - это место, где создаются условия для того, чтобы ребенку было интересно самому добывать знания, заниматься самообразованием, иметь возможность попробовать свои силы в разных областях. А учитель должен «стоять не над, а рядом», помогать и поддерживать, направлять и правильно организовывать деятельность ученика. Пора привыкнуть, что ученик может вступить в спор с учителем на любую тему, отстаивать свою точку зрения. Современный же учитель должен уметь слушать и слышать своего ученика, ведь он не только учит детей, но и сам учится у детей. Учитель XXI века не только помогает формированию знаний, умений, навыков, он помогает каждому ребенку сформироваться как личности, развивает желание преодолевать жизненные трудности, помогает научиться правильно оценивать свои поступки и результаты своего труда.

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  15. #8
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    25543
    Каким же должен быть учитель современной школы? Быть современным учителем трудно, но возможно. Главное, учителю надо учиться быть счастливым. У счастливого педагога ученики в школе испытывают состояние счастья: какими бы они не были, каждую минуту они чувствуют, что их любят и желают им добра. Еще учителю нужно учиться быть искренним. Хороший учитель всегда готов признать свои ошибки, понимая, как трудно бывает школьникам понять тот или иной материал. Если мы научимся признаваться в собственных ошибках, то и от детей не будем всегда ожидать безупречного поведения, ведь они тоже люди…маленькие люди. Ну и, конечно, в сердце учителя всегда должна жить Любовь! Любовь к жизни, любовь к себе, любовь к своей профессии, любовь к своему предмету, любовь к детям. Без любви ежедневный труд становится утомительным и безрадостным. Образование же без радости превращается в скучное и бессмысленное времяпровождение. Я часто задаю себе вопрос: счастливый ли я человек? Но когда человек бывает счастлив? Наверное, тогда, когда он доволен жизнью, когда знает, зачем он живет. И я могу с полной уверенностью ответить: «Да! У меня любимая семья и у меня любимая работа. Я работаю в коллективе, где меня окружают творческие люди, всегда готовые поддержать и помочь. Вокруг меня дети, и каждый из них - это своеобразный мир мыслей, взглядов, чувств, переживаний, интересов, радостей, тревог, горестей и забот». И школа – моя жизнь: радость и удовлетворение в общении с детьми, сопереживание их успехам и неудачам, ответственность.

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  17. #9
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    25543
    Какими они будут наши дети, зависит от учителя. Роль учителя в борьбе за их умы и души, а значит, и за будущее нашей планеты, велика. Учитель XXI века должен, просто обязан идти в ногу со временем.

    Новое поколение – это дети, подмечающие всё в своем учителе: они видят в нем настоящего профессионала, обладающего опытом, легко владеющего компьютерной техникой, в совершенстве знающего свой предмет, который он интересно преподает, используя новейшие технологии и методы обучения. Для них это человек, который способен найти ответ на любой вопрос, он справедлив, объективен и в меру строг.

    Такого учителя дети XXI века уважают и ценят. Они ищут в нем поддержку, ждут понимания, рассчитывают на помощь в любой трудной ситуации. Доброта, общительность, жизнерадостность, эмоциональная открытость – вот качества учителя, способного дать своим ученикам не только знания, но и душевное тепло. Ему можно довериться, на него можно положиться. Учитель-друг, учитель-наставник, учитель-советчик…Им может стать только тот, кто сам отличается благородством души, мыслей и чувств.

    Уверена, такого учителя дети будут не только уважать, но и любить. Именно такой учитель станет примером для своих учеников. Учитель XXI века должен быть талантлив во всём, потому что только у такого учителя могут быть талантливые дети. Ведь именно сейчас, в наш XXI век, дети нуждаются в любви и поддержке. Надо уметь видеть в каждом ребенке всё самое хорошее, полюбить его, понять, принять таким, какой он есть. Только дети, получившие в детстве частичку любви, доброты и тепла, способны сами любить.

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

  19. #10
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,127
    Հեղինակության աստիճան
    25543
    Учитель должен понять, что он НУЖЕН детям. Тогда он будет по-настоящему счастлив. Ведь «счастье человека – это ощущение собственной нужности», как сказал американский писатель Эрнест Хемингуэй. А у счастливого учителя могут быть только счастливые ученики, любящие и уважающие друг друга и окружающих людей.

    Хочется свое эссе закончить словами Ш. А. Амоношвили: «Каждый из нас – творец нескольких сотен судеб, в наших классах, как в кузнице, куётся счастье наших воспитанников». Я счастлива, потому что у меня есть возможность вновь и вновь познавать мир. Я счастлива, потому что отдаю детям тепло своей души.

    XXI век… Новый век… В любом веке есть дети. И хотелось бы услышать из уст малыша слова: «Я хочу быть как наша учительница».

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ohanjan (13.07.2019), Լիլիթ Մանասյան (Երեկ), Մուշեղյան Քրիստինե (08.07.2019)

+ Կատարել գրառում
Էջ 1 5-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 71
    Վերջինը: Այսօր, 10:35
  2. Ֆիզիկան ինչպես դարձնել հետաքրքիր և սիրելի առարկա
    Հեղինակ՝ Aleta Hayrapetyan, բաժին` Բնագիտություն
    Գրառումներ: 71
    Վերջինը: 17.12.2018, 19:15
  3. Ինչպես որոնել արձագանքը
    Հեղինակ՝ avagyan.s, բաժին` Բնագիտություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 12.07.2018, 21:19
  4. Ինչպես դարձնել դասը ավելի արդյունավետ կոմպլեկտ դասարաններում
    Հեղինակ՝ Օլգա Հայրապետյան, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 9
    Վերջինը: 21.03.2018, 19:53
  5. Ինչպես հետաքրքիր դարձնել պատմության դասավանդումը
    Հեղինակ՝ Parandzem, բաժին` Ուսումնամեթոդական նյութեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 29.08.2017, 22:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •