+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Մասնակցե՛նք նոր ծրագրերի և դասագրքերի ստեղծմանը

  1. #1
    Սկսնակ մասնակից Միրզոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2019
    Հասցե
    Ք.Երևան
    Տարիք
    67
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0

    Մասնակցե՛նք նոր ծրագրերի և դասագրքերի ստեղծմանը

    Մասնակցե՛նք նոր ծրագրերի և դասագրքերի ստեղծմանը
    Հարգելի՛ կենսաբան ուսուցիչնե՛ր
    ԿԳ նախարարությունը ձեռնարկել է չափորոշիչների, ծրագրերի և դասագրքերի փոփոխություն: Եկեք տեր կանգնենք մեր իրավունքներին, մասնակցենք դասագրքի՝ մեր աշխատանքային գործիքի, ստեղծման աշխատանքներին: Հիրավի, մեզնից լավ ոչ մեկը չգիտի թե ինչպես և որտեղ չի համապատասխանում ծրագիրը դասագրքին, որտեղ ինչպես փոխել… Առաջարկում եմ ակտիվ մասնակցել և քննարկել մեզ հուզող հարցերը: Հետո հավաքել, ամբողջացնել փոփոխությունները և նամակով առցանց ուղղարկել, կամ՝ մի փոքր խմբով տանել նախարարություն ու նաև հետևել, որ հաշվի առնվի մեր՝ աշխատող ուսուցչի կարծիքը: Նշում եմ մի կարևոր փոփոխության մասին: Ավագ դպրոցի ծրագրում ներառել 7-8 –րդ դասարանների դասընթացների ծրագրերը, բայց ոչ ամբողջապես,այլ էվոլյուցիայի կարգով: Օրինակ 10-րդ դասարանի դասընթացում անցնում ենք բջջային մակարդակի շնչառություն, այստեղ կարելի է ներառել բուսական և կենդանական օրգանիզմների շնչառությունը օրգանիզմային մակարդակով՝ օրգանները / մաշկ, տրախեա,խռիկ, թոք/, աշխատանքը, կապը միջավայրի հետ: Այս ձևով ավագ դպրոցի աշակերտը ամփոփում, եզրահանգում է շնչառության գործընթացը ամբողջությամբ: Միաժամանակ կարիք չի լինում վերադառնալ 7-8-ի դասընթացին ամբողջապես: Այսպիսի ծրագրիը մի քանի խնդիր է լուծում: Նախ՝ ավագ դպրոցի ծրագիրը լիարժեք համապատասխանում է ավարտական և միասնական քննությունների պահանջներին, երկրորդ՝ աշակերտը ստիպված չի դիմում կրկնուսույցի օգնությանը 7-րդ և 8-րդ դասարանների ծրագիրը ուսումնասիրելու համար: Երրորդ՝ ավագ դպրոցի աշակերտը պետք է գնահատվի չափորոշչային Գ կետով:
    Հարգելի կենսաբաննե՛ր խնդրում եմ ակտիվ մասնակցել քննարկմանը, նոր առաջարկություններ անել: Օրինակ ինչպե՞ս վարվել «Բույսեր» բաժնի հետ՝ ներառել, թե ընդհանրապես հանել քննական ծրագրից: Սպասում եմ ձեր ակտիվ մասնակցությանը

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Armushik (30.06.2019), Nelli Antonyan (28.06.2019)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •