+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Պատմականության սկզբունքը: Դարվինիզմ

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2019
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ. Առինջ
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0

    Պատմականության սկզբունքը: Դարվինիզմ

    800px-Charles_Darwin_by_Julia_Margaret_Cameron_2.jpg

    Դարվինիզմը դա սահմանափակ աշխարհի էվոլյուցիայի մատերիալիստական տեսությունն է, հիմնադրած Չ. Դարվինի հայացքների հիման վրա: Դարվինն ապացուցել է էվոլյուցիայի ռեալությունը և համոզիչ կերպով նկարագրել էվոլուցիոն պրոցեսի մեխանիզմը: Դարվինիզմի ստեղծմանը նախորդել է գիտնականների հայացքների համակարգ, որոնք առաջարկել են տեսակների փոփոխականությունը (տրանսֆորմիզմ), սակայն չեն կարողացել բացահայտել էվոլյուցիայի պատճառն ու մեխանիզմները: Տրանսֆորմիստներից միայն Ժ. Բ. Լամարկն է տրամաբանորեն մշակել հայացքների համակարգը, որը, սակայն տվեց էվոլուցիոն պրոցեսի իդեալիստական բացատրություն: Դարվինն իր տեսության վրա սկսեց աշխատել 1837 թվականին, նրա առաջին համառոտ շարադրանքը եղել է 1842 թվականին, որից հետո Դարվինը շարունակել է հավաքել և անալիզի ենթարկել նոր գործոններ: Նա հենվում էր հիմնականում հնեաբանության, կապված անատոմիայի, սաղմնաբանության, սիստեմատիկայի, երկրաբանության հետ, օգտագործում էր նաև գյուղատնտեսական պրակտիկայից, հատկապես` սելեկցիայից ստացված տվյալները: Դարվինի հայացքների ձևավորման վրա մեծ դեր է ունեցել գիտնական Չ. Լայելը, իր Երկրի երկրաբանական էվոլյուցիայով, մասնավորապես` Դ. Գետտոնի և Չ. Լայելի առաջ քաշած ակտուալության սկզբունքը, ըստ որի Երկրի վրա առաջ էլ տեղի են ունեցել նույն երևույթները, ինչ որ հիմա:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2019
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ. Առինջ
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Տեսության հիմնական դրույթները Դարվինը շարադրել է 1859 թվականին «Տեսակների առաջացումը բնական ընտրության ճանապարհով կամ հարմարվող տեսակների պահպանմամբ գոյության կռվում», իսկ հետո նաև` «Կենդանիների և բույսերի փոփոխականությունը ընտելացման արդյունքում»(1868թ.) և «Մարդու առաջացումը և սեռական ընտրությունը»(1871թ.):
    «Դարվինիզմ» անվանումն առաջարկել է Ա. ՈՒոլլեսոմը, որը Դարվինից անկախ եկել մոտ եզրակացության:
    Էվոլյուցիայի շարժիչ ուժը Դարվինը համարել է ժառանգական փոփոխականությունը և բնական ընտրությունը: Նա առաջինն էվոլուցիոն տեսության ուշադրության կենտրոնում դրեց ոչ թե առանձին հատկություններն, այլ տեսակներն ու ներտեսակային խմբավորումները:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    452
    Հեղինակության աստիճան
    15760
    Դեռևս 1859թ. Չարլզ Դարվինն (1809-1882) ապշեցրեց աշխարհին՝ հրապարակելով շատերի կարծիքով տխրահռչակ «Տեսակների ծահումը» վերնագրով իր գիրքը, որում նա շարադրեց էվոլյուցիայի մասին իր տեսությունը: Հնարավոր է, որ իր կյանքի վերջում Դարվինն աթեիստ դարձավ, սակայն միշտ չէ, որ նա աթեիստ էր: Դարվինը մեծացել և դաստիարակվել էր Անգլիկան եկեղեցու ավանդույթներով և անգամ կար ժամանակ, երբ ցանկանում էր հոգևորական դառնալ: Ինչը՞ ստիպեց նրան հրաժարվել քրիստոնեությունից: Շատերը ենթադրոմ էին, թե Դարվինը կորցրեց հավատն էվոլյուցիայի շուրջ իր համոզմունքների պատճառով: Սակայն այդպես չէ: Իր կյանքի վերջում Դարվինը պնդում էր, որ էվոլյուցիոն տեսությունը լիովին համատեղելի է քրիստոնեական հավատի հետ: Դարվինի՝ քրիստոնեությունից հրաժարման պատճառն ընդհանուր ոչինչ չուներ գիտության կամ էվոլյուցիայի հետ: Դա եղավ այն բանից հետո, երբ մահացավ Դարվինի 10-ամյա դուստրը, և Դարվինը դրանում մեղադրեց Աստծուն, Ով կարող է խլել մանուկների կյանքը: Իր կրած վշտի հետևանքով էլ Դարվինը դադարեց ընդհանրապես հավատալ Աստծուն:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2019
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ. Առինջ
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Դարվինը հավաքեց բազմաթիվ ապացույցներ փոփոխված օրգանիզմով և՛ բնության մեջ, և՛ ընտելացմամբ: Նա առանձնացրեց փոփոխականության երկու ձև` որոշակի փոփոխականություն և անորոշ փոփոխականություն: Հետագայում հաստատվեց, որ որոշակի փոփոխականությունը (մոդիֆիկացիոն) ժառանգական բնույթ չի կրում: Ժառանգական փոփոխականության շնորհիվ արհեստական ընտության միջոցով մարդը կարողանում է ստանալ բազմաթիվ սորտեր ու ցեղեր: Դարվինը եկավ այն եզրակացության, որ բնության մեջ նույնպես գոյություն ունի գործոն, որը բերում է բնական ընտրության: Դարվինը ցույց տվեց, որ բնության մեջ օրգանիզմների միջև տարածքի և սննդի համար առաջանում է ներտեսակային և միջտեսակային մրցակցություն, որին նա անվանեց գոյության կռիվ: Գոյության կռիվը սովորաբար բերում է տեսակի թվաքանակի կայունացման, տեսակային ընտրողական բազմացման: Օրգանիզմների ժառանգական փոփոխականության և գոյության կռվի արդյունքը հանդիսանում է բնական ընտրությունը` յուրաքանչյուր տեսակի առավել հարմարված առանձնյակների գոյությունը և բազմացումը: Բնական ընտրության արդյունքը հանդիսանում է տեսակառաջացումը, ուղեկցվելով ադապտացիայով, դիվերգենցիայով և պրոգրեսով: Օրգանիզմների ընդունակությունը շրջապատի նկատմամբ կրում է որոշակի բնույթ: Առանձին դեպքերում բնական ընտրությունը կատարվում է սեռական ընտրության միջոցով, ապահովելով զարգացումը, կապված բազմացման ֆունկցիայի հետ:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •