+ Կատարել գրառում
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Հայաստանի թռչուններ

  1. #11
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    40
    Հեղինակության աստիճան
    0
    Ներկարար

    Ենթատեսակ՝ C. g. garrulus (Linnaeus, 1758)

    Ընտանիք՝ Ներկարարներ
    Կարգավիճակը: Սակավաթիվ, օլիգոտոպային տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii):

    Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հյուսիսային Աֆրիկայից և Եվրոպայից դեպի արևելք` մինչև Փոքր Ասիա, Իրան, Հարավարևմտյան Սիբիր:

    Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում հանդիպում է կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում:

    Ապրելավայրերը: Հանդիպում է կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում` բնակեցնելով հարաբերականորեն թեք լանջերը քսերոֆիտային բուսականության և ժայռերի առկայությամբ:

    Կենսաբանության առանձնահատկությունները: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` դնելով 3–6 ձու: Սնվում է հիմնականում միջատներով: Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Մեղրու շրջանում խտությունը կազմում է 0,22 թռչուն 1 հա–ին:

    Վտանգման հիմնական գործոնները: Ներկարարի թվաքանակի վրա բացասականորեն ազդում են կիսաանապատների յուրացումը գյուղատնտեսական նպատակներով, որը կրճատում է կերակրավայրերը, և թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարում:

    Պահպանության միջոցառումները: Պոպուլյացիայի մի մասը բնակվում է «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքում: Հաշվի առնելով թվաքանակի վերաբերյալ տվյալների սակավությունը՝ անհրաժեշտ է ներառել այս տեսակը կենսաբազմազանության մոնիթորինգի պլանում` ամենամյա հաշվառումներ (ապրիլի վերջ – մայիսի սկիզբ) կատարելու համար: Նկատի ունենալով տեսակի օլիգոտոպությունը և ապրելավայրերի յուրացման հետ կապված վտանգները՝ անհրաժեշտ է վերանայել կիսաանապատային գոտու յուրացման քաղաքականությունը և դիտարկել արգելավայրերի ստեղծման հնարավորությունը: Անհրաժեշտ է նաև գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների օգտագործումը իրականացնել էկոլոգիապես ավելի անվտանգ մեթոդներով:
    220px-European_Roller.jpg
    Աղբյուրը՝ Հայաստանի Կարմիր Գիրք
    Վերջին խմբագրող՝ Արմինե Հովհ․: 25.06.2019, 18:46:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    40
    Հեղինակության աստիճան
    0
    Կանաչ մեղվակեր

    Ընտանիք՝ Մեղվակերներ

    Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1ab(iii)+2ab(iii):

    Տարածվածությունը: Հյուսիսային Եգիպտոսից և Մերձավոր Արևելքից մինչև Ղազախստան և Հյուսիսարևելյան Հնդկաստան:

    Տարածվածությունը Հայաստանում: Արարատյան հարթավայրի կիսաանապատային տեղանքներ:

    Ապրելավայրերը: Կիսաանապատային դարափնյա կամ բլրոտ տեղամասեր: Արեալն աստիճանաբար յուրացվում է գյուղատնտեսական նպատակներով:

    Կենսաբանության առանձնահատկությունները: Սովորաբար, փորում են 0,3–0,8 մ խորությամբ բներ դարափին, բլուրներում: Դնում են 5–6 ձու: Թխսումը` մոտ 20 օր: Հուլիս–օգոստոսին կարելի է տեսնել թռչող ընտանեկան երամակներ:

    Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Հայաստանում խիստ սակավաթիվ տեսակ է:

    Վտանգման հիմնական գործոնները: Քանի որ շատ նման է ոսկեգույն մեղվակերին, մեծ քանակությամբ ոչնչացվում է մեղվապահների կողմից:

    Պահպանության միջոցառումները: Պահպանման հատուկ միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է լայնորեն պրոպագանդել տեսակի պահպանման անհրաժեշտությունը:
    մեղվակեր կանաչ.jpg
    Աղբյուրը՝ Հայաստանի Կարմիր Գիրք
    Վերջին խմբագրող՝ Արմինե Հովհ․: 25.06.2019, 18:47:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    40
    Հեղինակության աստիճան
    0
    Սև փայտփոր

    Ընտանիք՝ Փայտփորներ

    Կարգավիճակը: Հազվագյուտ տեսակ է՝ սահմանափակ արեալով: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

    Տարածվածությունը: Եվրոպա, Ասիա:

    Տարածվածությունը Հայաստանում: Հանդիպում է Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի անտառային շրջաններում:

    Ապրելավայրերը: Բնակվում է լայնատերև անտառներում` բարձրաբուն ծառերի պարտադիր առկայությամբ:

    Կենսաբանության առանձնահատկությունները: Նստակյաց է: Բնադրում է ինքնուրույն փորված ծառաբներում: Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ապրիլի սկզբին: Դնում են 1–9, սովորաբար, 4–6 ձու: Զարգացու մը` 12–14 օր:

    Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակը կրճատվել է, հավանաբար, վերջին տասնամյակում բարձրաբուն ծառերի ինտենսիվ հատման պատճառով:

    Վտանգման հիմնական գործոնները: Անտառների հատումները, որը հանգեցնում է բիոտոպի մասնատմանը և բնադրման համար հարմար ծառերի ոչնչացմանը:

    Պահպանության միջոցառումները: Պահպանվում է «Շիկահող» արգելոցում, «Դիլիջան» ազգային պարկում և Տավուշի մարզի պետական արգելավայրերում: Խիստ պահպանման կարիք ունի: Անհրաժեշտ է ստեղծել լրացուցիչ արգելավայրեր` անտառի բարձրաբուն ծառերի ներառմամբ:
    BlackWoods.jpg
    Աղբյուրը՝ Հայաստանի Կարմիր Գիրք
    Վերջին խմբագրող՝ Արմինե Հովհ․: 25.06.2019, 18:47:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,552
    Հեղինակության աստիճան
    47247
    Կաքավներ



    Քարակաքավ
    Կաքավները հավանմանների կարգի փասիանների ընտանիքի թռչուններ են: Առավել տարածված են սպիտակ, անապատային, տունդրային, մոխրագույն կաքավները և քարակաքավը: Վերջին 2 տեսակները հանդիպում են նաև ՀՀ շատ վայրերում:
    Մոխրագույն կաքավը նստակյաց է, տարածված: Հիմնականում հանդիպում է լեռնատափաստաններում, քարակույտերի և թփուտների մեջ: Մարմնի երկարությունը 29-31 սմ է, կենդանի զանգվածը՝ 350-600 գ: Արտաքինից նման է լորի: Մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ մոխրագույն: Փորին կա սևավուն բիծ: Հաճախ բնադրում են խոտառատ դաշտերում և ցանքատարածքների եզրամասերում: Դնում են 10-20 ձու: Թխսակալում է էգը 24-25 օր: Աղվամազոտ ձագերի գույնը շրջապատից գրեթե չի տարբերվում: Կաքավներն ապրում են զույգերով, իսկ ուշ աշնանը կազմում են ոչ մեծ երամներ և աստիճանաբար շարժվում դեպի ձմեռանոցներ:
    Քարակաքավը բնադրող-չվող է, քիչ տարածված: Մեծ քանակով պահպանված է Եղեգնաձորում և Վայքում: Բնակվում է քարքարոտ սարալանջերին՝ ժայռագոյացությունների հարևանությամբ, կիսաանապատներում ու չոր լեռնատափաստաններում, նաև գետերի ու առվակների մոտ: Թվաքանակը նվազում է հարավից հյուսիս:
    Մարմնի երկարությունը 45-54 սմ է, կենդանի զանգվածը՝ 2,5 կգ: Մարմինը վերևից դարչնամոխրագույն է, կողքերը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կարմրագույն- դարչնագույն լայն շերտերը՝ սև ուղղահայաց զոլերով:
    Բնադրում է թփուտներում և խիտ խոտաբույսերի մեջ: Դնում է 8-20 ձու: Թխսակալում է էգը՝ 28-30 օր: Ձագերը հայտնվում են հունիսին, ինքնուրույն թռչողները՝ օգոստոսի վերջից սեպտեմբեր: Հանդիպում են փոքր երամներով:
    Կաքավները սնվում են սերմերով, հատիկներով, խոտաբույսերով, պտուղներով ու միջատներով:
    Համեղ մսի համար կաքավներին անխնա որսում են, և նրանց քանակն անընդհատ նվազում է, ուստի պաշտպանության կարիք ունեն:
    Կաքավները վատ են թռչում, բայց քայլվածքը հպարտ ու սիգաճեմ է, կազմվածքը՝ գեղանի:
    Հին և միջնադարյան Հայաստանում հմուտ մենապարողներին անվանում էին կաքավողներ, իսկ պարահրապարակները` կաքավարաններ: Հայկական մի շարք բնակավայրերի ու շինությունների անուններ նույնպես կապված են կաքավի անվան հետ` Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ և այլն: Կաքավի մասին հյուսվել են շատ բանաստեղծություններ ու երգեր:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    459
    Հեղինակության աստիճան
    15760
    Սև կեռնեխ
    Սև կեռնեխ (լատ.՝ Turdus merula), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։ Ժողովուրդը անվանում է նաև մոշահավ։

    Նկարագրությունը
    Սև կեռնեխի արուի փետրավորումը լրիվ սև է, կտուցը, կոպերը նարնջագույն են, էգերը և երիտասարդ առանձնյակները մոխրագույն են՝ սև կտուցով։ Քաշը՝ 75-120 գրամ է, թևի երկարությունը՝ 117-143 միլիմետր։

    Կենսակերպը
    Հայաստանում նստակյաց թռչուն է։ Բնակվում է առավելապես սաղարթավոր խիտ անտառներում, այգիներում։

    Մինչև 1960-ականների վերջը համարվում էր անտառաբնակ, ներկայումս թափանցել է քաղաքատիպ բնակավայրերի մերձակա անտառաշերտերը և պուրակները։ Հանդիպում է Երևանում և նրա շրջակա այգիներում։

    Երգը թախծոտ է, նման է սրնգի կլկլոցի։ Երգում են միայն արուները։

    Սննդառություն
    Սնվում է հիմնականում միջատներով, իսկ ձմռանը՝ նաև հատապտուղներով։

    Բազմացումը
    Բնադրում է մարտի վերջից մինչև հուլիս, բույնը սարքում է չոր խոտաբույսերից, շաղախում ցեխով և տեղադրում թփերի կամ ծառերի վրա։ Մայիսի երկրորդ կեսին դնում է 3-7 ժանգագույն պտերով կապտականաչավուն ձու։ Ձվի երկարությունը շուրջ 3 սմ է։ Տալիս է երկու սերունդ։

    Տարածվածությունը
    Տարածված է Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Փոքր Ասիայից մինչև Չինական ծովի ափերը։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2018
    Գրառումներ
    242
    Հեղինակության աստիճան
    1493
    Հոպոպ (լատ.՝ Upupa epops), փոքր վառ գույնի թռչուն երկար նեղ կտուցով և փոմփոլիկով, որը երբեմն բացվում է հովհարի պես։

    Արտաքին կառուցվածք
    Հայտնի է հոպոպի միայն մեկ տեսակ, որը գրեթե աղավնու մեծության թռչուն է, զանգվածը՝ 68-72 գ, թևերի բացվածքը՝ 42-49 սմ։ Կտուցը բարակ է, երկար, դեպի ցած ծռված։ Գլխին ունի լավ զարգացած հովհարաձև փուփուլ։ Գունավորումը շիկակարմրավուն է՝ սև և սպիտակ շերտերով։

    Տարածվածություն
    Լայնորեն տարածված է Եվրոպայի և Ասիայի հարավային ու կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Աֆրիկայում։ Մեծ քանակությամբ տարածված է այգիներում, պուրակներում, բնակավայրերում։ Տարածված է նաև ՀՀ-ում։

    Բնադրում
    Բնադրում է փչակներում, շենքերի տանիքներին, պատերի, քարերի ճեղքերում։ Ձվադրում է ապրիլ-հունիսին, դնում 3-9 մոխրագույն ձու։

    Սննդառություն
    Սնվում է հիմնականում որդերով, վնասատու միջատներով, թրթուրներով։

    Կենսակերպ
    Սովորաբար նախընտրում է բնակվել նոսր թփերով կամ ծառերով բաց տարածությունների վրա, ինչպես օրինակ սավաննաները, մարգագետինները կամ արոտավայրերն են։ Հանդիպում է նաև այգիներում։ Ցուցաբերում է զգուշավոր վարք, սակայն երկչոտ չէ։ Շատ ժամանակ է անցկացնում հողի վրա՝ որսալով միջատներ։ Նյութի աղբյուրը` http://econews.am/?p=6570&l=am

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    15.08.2018
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի ,գործընկեր:Հետաքրքիր թեմա եք առաջարկել:Ես կհետևեմ ձեր աշխատանքներին և հուսով եմ ,որ կունենանք հաճելի և արդյունավետ համագործակցություն:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2019
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ. Առինջ
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Image_245.jpg
    Արագիլ

    Արագիլներ (լատիներեն՝ Ciconiidae), արագիլանմանների կարգին պատկանող թռչունների ընտանիք։ Հայտնի է 18 տեսակ: Տարածված են արևադարձային, մասամբ՝ բարեխառն գոտիներում:Ամենահայտնի տեսակներն են սպիտակ և սև արագիլները:

    Սպիտակ արագիլ
    Սպիտակ արագիլ (լատիներեն՝Ciconia ciconia),արագիլների ընտանիքի թռչուն։ Տարածված է միջին և հարավային Եվրոպայում,Ասիայի արևմտյան և արևելյան շրջաններում: ՀՀ-ում բնակվում է Արարատյան դաշտում, մասամբ՝ հարավարևելյան շրջաններում: Մինչև 1970-ական թվականները սպիտակ արագիլը բնադրող-չվող էր. ձկնաբուծական տնտեսությունների ստեղծմամբ այլևս չվելու կարիք չունի: Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թեվերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ:
    Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա կամ, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին: Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ: Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը: Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում: Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը: Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (05.07.2019), Մարգարյան Նաիրա (07.07.2019)

  17. #19
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2019
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ. Առինջ
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Գայանե Ներկարարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Image_245.jpg
    Արագիլ

    Արագիլներ (լատիներեն՝ Ciconiidae), արագիլանմանների կարգին պատկանող թռչունների ընտանիք։ Հայտնի է 18 տեսակ: Տարածված են արևադարձային, մասամբ՝ բարեխառն գոտիներում:Ամենահայտնի տեսակներն են սպիտակ և սև արագիլները:

    Սպիտակ արագիլ
    Սպիտակ արագիլ (լատիներեն՝Ciconia ciconia),արագիլների ընտանիքի թռչուն։ Տարածված է միջին և հարավային Եվրոպայում,Ասիայի արևմտյան և արևելյան շրջաններում: ՀՀ-ում բնակվում է Արարատյան դաշտում, մասամբ՝ հարավարևելյան շրջաններում: Մինչև 1970-ական թվականները սպիտակ արագիլը բնադրող-չվող էր. ձկնաբուծական տնտեսությունների ստեղծմամբ այլևս չվելու կարիք չունի: Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թեվերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ:
    Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա կամ, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին: Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ: Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը: Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում: Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը: Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու:
    Սպիտակ արագիլի ավանդազրույցը

    Ինչպես աստվածաշնչյան Արարատ լեռը, այնպես էլ Սպիտակ Արագիլը խորհրդանիշ են դարերի խորքից եկող հայաստանի: Արագիլի մասին տեղեկություններ կան դեռևս 4-րդ դարի պատմական աղբյուրներում: Բերքը վնասատուներից փրկելու իր շնորհքի համար սպիտակ արագիլն արժանացել է հայ գեղջուկի սիրույն ու վստահությանը, այդ պատճառեվ էլ նրան սպանելըհամարվել է մեղսագործություն:
    Հայ մարդու համար այն դարձել է բախտի, բարության ու հաջողության, նաև ամուր ու առողջ ընտանիքի խորհրդանիշ: Այն գովերգված է ժողովրդական երգերում, գրական ստեղծագործություններում ու արվեստի այլ ձևերում; Դեռևս այսօր էլ շատերը հավատում են այն հնագույն ավանդազրույցին , թե ընտանիք կազմած զույգ արագիլներց մեկի կորստի դեպքում մյուսը վշտահար ինքնասպան է լինում:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (06.07.2019), Մարգարյան Նաիրա (07.07.2019)

  19. #20
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2019
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ. Առինջ
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Armushik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ,գործընկեր:Հետաքրքիր թեմա եք առաջարկել:Ես կհետևեմ ձեր աշխատանքներին և հուսով եմ ,որ կունենանք հաճելի և արդյունավետ համագործակցություն:
    Շնորհակալություն հարգելի Armushik: Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:

+ Կատարել գրառում
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •