+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: «ՖԻԶԻԿԱ» ԵՎ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԸ

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.06.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0

    «ՖԻԶԻԿԱ» ԵՎ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԸ

    «Տեխնոլոգիա» և «Ֆիզիկա» ուսումնական առարկաների միջառարկայական կապերի որոշ հարցեր, մասնավորապես՝ էլեկտրատեխնիկայի հիմունքների (որն ուսումնասիրվում է տեխնոլոգիայի 5-րդ և 6-րդ դասարանների դասընթացում) և ֆիզիկայի «Էլեկտրական երևույթներ» (որի առաջին աստիճանն ուսումնասիրվում է հիմնական դպրոցի 9-րդ դասարանում) բաժնի միջառարկայական կապերը: Այս երկու առարկաների միջև միջառարկայական կապեր անցկացնելը դասավանդման պրակտիկայում այդքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից. բանն այն է, որ 5-րդ և 6-րդ դասարանների տեխնոլոգիայի ծրագրերում նախատեսված է էլեկտրատեխնիկական պարզագույն աշխատանքների կատարում, ինչպիսիք են, օրինակ, պարզագույն էլեկտրական շղթաների հավաքում, մոնտաժում և ապամոնտաժում: Այս թեմայի ուսուցման ժամանակ առաջանում են որոշակի բարդություններ, քանի որ աշակերտները չունեն տարրական էլեկտրատեխնիկական գիտելիքներ: Անհրաժեշտություն է առաջանում բարդ էլեկտրատեխնիկական երևույթները բացատրել պարզ ու հասկանալի մակարդակով, միաժամանակ՝ խիստ գիտական հիմքերին համապատասխան: Այսինքն՝ պետք է ապահովել ոչ միայն մատչելիությունը, այլև՝ գիտականությունը: Այդ իսկ պատճառով հարկ է, որ ուսուցիչն իր ձեռքի տակ ունենա դիդակտիկ նյութերի լայն ընտրանի՝ տեսողական նյութեր (համակարգչային շնորհանդեսներ, կարճամետրաժ շարժանկարներ), ցուցադրական փորձերի համար պիտանի մի շարք պարագաներ (էլեկտրալամպեր, գրպանի լապտերի մարտկոցներ, խաղալիք ավտոմեքենաների էլեկտրաշարժիչներ, հաղորդալարեր և էլեկտրատեխնիկական որոշ գործիքներ):

  2. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.06.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Ուսումնամեթոդական և գիտամեթոդական գրականության վերլուծությունը, ինչպես նաև դասավանդման սեփական փորձը ցույց է տվել, որ տեխնոլոգիայի և ֆիզիկայի միջև միջառարկայական կապերն ավելի ճկուն դարձնելու համար անհրաժեշտ է.
    1. Էլեկտրատեխնիկային վերաբերող ուսումնական նյութերը բացատրելիս հենվել կենցաղային էլեկտրասարքավորումների օգտագործման փորձի, էլեկտրախաղերի, ինչպես նաև բնագիտական առարկաներից աշակերտների ունեցած գիտելիքների վրա:
    2. Էլեկտրական հոսանքի մասին գիտելիքներ հաղորդելիս աշակերտներին տալ ավելի շատ պատմական տեղեկություններ, քանի որ ելնելով 5-րդ և 6-րդ դասարաններում սովորողների տարիքային առանձնահատկություններից, նպատակահարմար չէ դուրս բերել համապատասխան բանաձևերը: Այդ տարիքի աշակերտների համար առավել խրթին է «Փոփոխական հոսանք» հասկացությունը:

  3. #3
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.06.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Հոսանքի աղբյուրներ» թեման ուսուցանելիս ամենադժվար պահը համարվում է «Էլեկտրական հոսանք» հասկացության բացատրությունը: Այն պետք է բացատրել որակապես: Ուսուցիչը պետք է ասի, որ հաղորդիչ նյութերում կան լիցքակիրներ, որոնք որոշակի պայմաններում կարող են տեղաշարժվել մարմնի մի մասից մյուսը: Այդպիսի լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ: Մասնավորապես՝ մետաղներում դրանք կոչվում են ազատ էլեկտրոններ: Ազատ էլեկտրոնների թիվը մետաղում հսկայական է:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ և ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ
    Հեղինակ՝ Zhanneta, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 60
    Վերջինը: 06.03.2019, 14:34
  2. ԽԱՂԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ
    Հեղինակ՝ Նարինե Դալլաքյան*, բաժին` Տարրական դպրոց
    Գրառումներ: 249
    Վերջինը: 20.10.2018, 12:16
  3. ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ...
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 02.09.2017, 22:45
  4. ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ...
    Հեղինակ՝ AsyaY, բաժին` Մասնագետի անկյուն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 02.09.2017, 22:45
  5. ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ - 10
    Հեղինակ՝ manush, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 26.03.2014, 11:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •