+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Ֆիզիկայի և մաթեմատիկայի միջառարկայական կապերի արտացոլումը

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.06.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0

    Ֆիզիկայի և մաթեմատիկայի միջառարկայական կապերի արտացոլումը

    Կետի կոորդինատները: Տեղափոխություն
    Թեև այս բաժինը ըստ ֆիզիկական գաղափարների խորության ամենաբարդը չէ, սակայն զգալի պահանջներ է ներկայացնում աշակերտների մաթեմատիկական գիտելիքների եւ զարքագման նկատմամբ:Հարկ է լինում հաշվի արնել նաեւ այն, որ 6-րդ եւ 7-րդ դասարաններում ֆիզիկան ուսումնասիրվում է գլխավորապես փորձնառական հիմքի վրա, մաթէմատիկական պարզագույն ապարատի օգտագործմամբ: Այդ պատճառով ուսուցման առաջին շաբաթներում 8-րդ դասարանի աշակերտները թույլ են նախապատրաստված լինում մեխանիկայի ուսումնասիրմանը:
    Դա պարտավորեցնում է մանրզնին վերլուծել կինեմատիկայի ուսումնասիրման հնարավոր ուղիները եւ ընտրել շարժման նկարագրության գիտական եւ միաժամանակ աշակերտներին մատչելի եղանակի համար անհրաժեշտ նվազագույն թվով հասկացիւթյուններ:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2019
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ. Առինջ
    Գրառումներ
    37
    Հեղինակության աստիճան
    0
    Մեր ժամանակներում առաջնակարգ նշանակություն է ստանում առարկաների և գիտությունների համագործակցությունը` միջառարկայական կապերը:Ուսուցման գործընթացում կարևոր տեղ պետք է հատկացնել միջառարկայական կապերին, որոնք ուսուցման հաջողության անհրաժեշտ պայմաններից են:Միջառարկայական կապերի մասին Յ.Ա.Կոմենսկին իր «Մեծ դիդակտիկա» աշխատությունում նշում է, որ ուսումնական առարկաների փոխկապակցված ուսուցումը երեխաներին սովորեցնում է բացահայտել ուսումնասիր- վող առարկաների և երևույթների միջև եղած կապերը. «Ամեն ինչ ամրապնդել բանականության հիմունքներով նշանակում է ամեն ինչ սովորել՝ մատնացույց անելով պատճառները, այսինքն՝ ոչ միայն ցույց տալ, թե ինչպես է այս կամ այն բանը տեղի ունենում, այլ նաև ցույց տալ, թե ինչու դա այլ կերպ լինել չի կարող: Չէ՞ որ իմանալ որևէ բան նշանակում է իրը ճանաչել իր փոխկապակցվածության մեջ»:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.06.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Գայանե, շնորհակալություն թեմային արձագանքելու համար: Լիովին համամիտ եմ Ձեզ հետ, միջառարկայական կապերը պետք է նպատակաուղղվեն օբյեկտիվ աշխարհի բաղկացուցիչ մասերի եռամիասնության` «բնություն-մարդ-հասարակություն» հասկացության ըմբռնմանը:
    Ժամանակակից պահանջների համապատասխան` այսօր մեծանում է բնագիտական առարկաների (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և այլն) միջև կապերի բացահայտման դերն ու նշանակությունը, ինչպես նաև այդ կապերի՝հետաքրքիր կերպով մատուցումը:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2019
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2843
    Հարգելի տիկին Եղիազարյան հետաքրքիր թեմայի եք անդրադարձել: Ես որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի համաձայն եմ , որ միջառարկայական կապերի միջոցով հնարավոր է առարկայի դասավանդումը դարձնել առավել հետաքրքիր և մատչելի:
    Միջառարկայական կապերի օգտագործումը դասապրոցեսում հնարավորություն է տալիս ապահովել սովորողի՝ ուսումնական նյութի խորը ըմբռնմանը ,տարբեր գիտությունների,երևույթների միջև եղած կապերի բացահայտմանը և ի վերջո նպաստում է գիտական աշխարհայացքի ձևավորմանը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.06.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Սվետլանա, շնորհակալություն արձագանքելու համար: Ես լիովին համամիտ եմ Ձեզ հետ, ՏՀՏ-ի միջոցների կիրառումը իրապես շոշափելի ազդեցություն ունի մանկավարժների աշխատանքի ինտենսիվության, ինչպես նաև աշակերտների ուսուցման արդյունավետության վրա: Ժամանակակից դպրոցի մանկավարժների և սովորողների մասնագիտական որակների բարձրացման հիմնական խնդիրներից մեկը նրանց արհեստավարժության մեծացումն է ՏՀՏ-ի օգտագործման ոլորտում: Կրթական համակարգում հաշվիչ տեխնիկայի ներդրումը մեծ հնարավորություններ է տալիս կատարելագործելու և բարելավելու մանկավարժական մեթոդները ոչ միայն փորձի փոխանակման և ստեղծագործական գործունեության ընթացքում, այլ նաև գործնական խնդիրների լուծման ժամանակ, որոնց համար հիմք են ուսումնամեթոդական նյութերի կուտակումը, դպրոցի ներքին տեղեկատվական տեխնոլոգիաների և ինտերնետ տեխնոլոգիաների օգտագործումը մանկավարժների և աշակերտների կողմից: ՏՀՏ-ի օգտագործումը ուսուցչին մեծ հնարավորություններ է ընձեռում առարկայի ուսուցման ժամանակ: Դասերն ուղեկցվում են մուլտիմեդային ներկայացումներով, առցանց (on-line) թեստերով և ծրագրային փաթեթներով, որոնք թույլ են տալիս սովորողներին խորացնել նախապես ստացված գիտելիքները:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #6
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2012
    Հասցե
    Լոռու մարզ, գ. Դսեղ
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    972
    Մեջբերում Գրետա Եղիազարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կետի կոորդինատները: Տեղափոխություն
    Թեև այս բաժինը ըստ ֆիզիկական գաղափարների խորության ամենաբարդը չէ, սակայն զգալի պահանջներ է ներկայացնում աշակերտների մաթեմատիկական գիտելիքների եւ զարքագման նկատմամբ:Հարկ է լինում հաշվի արնել նաեւ այն, որ 6-րդ եւ 7-րդ դասարաններում ֆիզիկան ուսումնասիրվում է գլխավորապես փորձնառական հիմքի վրա, մաթէմատիկական պարզագույն ապարատի օգտագործմամբ: Այդ պատճառով ուսուցման առաջին շաբաթներում 8-րդ դասարանի աշակերտները թույլ են նախապատրաստված լինում մեխանիկայի ուսումնասիրմանը:
    Դա պարտավորեցնում է մանրզնին վերլուծել կինեմատիկայի ուսումնասիրման հնարավոր ուղիները եւ ընտրել շարժման նկարագրության գիտական եւ միաժամանակ աշակերտներին մատչելի եղանակի համար անհրաժեշտ նվազագույն թվով հասկացիւթյուններ:
    Հարգելի՛ Գրետա, ֆիզիկայի և մաթեմատիկայի սերտ կապի արտացոլման օրինակ է շարժման վերաբերյալ խնդիրների լուծումը։ Մաթեմատիկայի դասաժամերին լուծվող խնդիրները հետագայում կօգնեն ֆիզիկայի համապատասխան թեմայի յուրացմանը։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    243
    Հեղինակության աստիճան
    6156
    Մաթեմատիկայի օբեկտը ողջ աշխարհնէ, և այն ուսումնասիրում են բոլոր մյուս գիտությունները: Միջառարկայական կապերը պետք է դիտարարկել ոչ միայն որպես «կամրջակներ›› տարբեր ուսումնական առարկաների միջև, այլև որպես ուսուցման ամբողջական համակարգի կառուցում գիտական իմացության մեթոդների և գիտելիքների բովանդակության ընդհանրության հիման վրա : Միջառարկայական կապերի իրականացումը դպրոցում կարևոր դիդակտիկական խնդիր է, բխում է սիստեմատիկության դիդակտիկական սկզբունքից: Նման կապերի հնարվորությունը պայմնավորված է նրանով, որ մաթեմատիկայում և կից առարկաներում ուսումնասիրվում են նույնանուն հասկացություններ ( վեկտոր՝ մաթեմատիկայում և ֆիզիկայում, կոորդինատներ՝ մաթեմատիկայում, ֆիզիկայում, աշխարհագրությունում, հավասարումներ՝ մաթեմատիկայում, ֆիզիկայում, քիմիայում, ֆունկցիաներ և գրաֆիկներ՝ մաթեմատիկայում, ֆիզիկայում, կենսաբանությունում, աշխարհագրությունում), իսկ մեծությունների միջև կախվածությունների արտահայտման մաթեմատիկական միջոցները՝ բանաձևերը, գրաֆիկները, հավասարումները, անհավասարումները և նրանց համակարգերը, կիրառություն են գտնում կից առարկաներն ուսումնասիրելիս:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.06.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Նարինե Ափիցարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Գրետա, ֆիզիկայի և մաթեմատիկայի սերտ կապի արտացոլման օրինակ է շարժման վերաբերյալ խնդիրների լուծումը։ Մաթեմատիկայի դասաժամերին լուծվող խնդիրները հետագայում կօգնեն ֆիզիկայի համապատասխան թեմայի յուրացմանը։
    Շնորհակալություն հարգելի Նարինե թեմայիս անդրադառնալու համար: Դուք շատ ճիշտ օրինակ ներկայացրեցիք: Կինեմատիկայի հիմնական խնդիրը, ինչպես հայտնի է, տրված սկզբնական պայմաններով և հայտնի արագացումով մարմնի դիրքը ժամանակի ցանկացած պահին գտնելն է: Դա անշուշտ չի նշանակում , թե կինեմատիկայի ուսումնասիրման ժամանակ լուծվող մասնավոր խնդիրները հանգում են միայն այդ հիմանական խնդրին: Կինեմատիկայի խնդիրների համակարգում անհրաժեշտ է ընդգրկել նաև այնպիսիք, որորնցում պահանջվում է որորշել արագությունը, արագացումը, անցած ճանապարհը , տեղափոխությունը և այլն:
    Այդ բոլոր խնդիրների լուծման ուսումնական նպատակը աշակերտներին օգնելն է, որպեսզի նրանք տիրապետեն հիմնական հասկացություններին , յուրացնեն շարժման կինեմատիկական օրենքները և սովորեն կիրառել դրանք կոնկրետ իրավիճակներում:
    Կինեմարիկայի խնդիրների լուծման մեթոդին տիրապետելու համար անհրաժեշտ է յուրացնել գործողությունների որոշ ընդանուր հաջորդականություն:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  17. #9
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.06.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկայի օբեկտը ողջ աշխարհնէ, և այն ուսումնասիրում են բոլոր մյուս գիտությունները: Միջառարկայական կապերը պետք է դիտարարկել ոչ միայն որպես «կամրջակներ›› տարբեր ուսումնական առարկաների միջև, այլև որպես ուսուցման ամբողջական համակարգի կառուցում գիտական իմացության մեթոդների և գիտելիքների բովանդակության ընդհանրության հիման վրա : Միջառարկայական կապերի իրականացումը դպրոցում կարևոր դիդակտիկական խնդիր է, բխում է սիստեմատիկության դիդակտիկական սկզբունքից: Նման կապերի հնարվորությունը պայմնավորված է նրանով, որ մաթեմատիկայում և կից առարկաներում ուսումնասիրվում են նույնանուն հասկացություններ ( վեկտոր՝ մաթեմատիկայում և ֆիզիկայում, կոորդինատներ՝ մաթեմատիկայում, ֆիզիկայում, աշխարհագրությունում, հավասարումներ՝ մաթեմատիկայում, ֆիզիկայում, քիմիայում, ֆունկցիաներ և գրաֆիկներ՝ մաթեմատիկայում, ֆիզիկայում, կենսաբանությունում, աշխարհագրությունում), իսկ մեծությունների միջև կախվածությունների արտահայտման մաթեմատիկական միջոցները՝ բանաձևերը, գրաֆիկները, հավասարումները, անհավասարումները և նրանց համակարգերը, կիրառություն են գտնում կից առարկաներն ուսումնասիրելիս:
    Հարգելի Հարությունյան համամիտ եմ Ձեզ հետ: Այո, միջառարկայական կապերը դա դիդակտիկ կատեգորիա է, որն արտացոլվում է դպրոցում ուսումնական առարկաների փոխկապակցված և փոխպայմանավորված ուսումնասիրության մեջ:
    Մաթեմատիկան որպես բնագիտական առարկա կապված է բոլոր բնագիտական առարկաների հետ: Քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության խնդիրների լուծումն ի վերջո հանգեցնում է մաթեմատիկական բանաձևերի ու հաշվարկների կիրառմանը։ Ուսուցման գործընթացում կարևոր տեղ պետք է հատկացնել միջառարկայական կապերին, որոնք ուսուցման հաջողության անհրաժեշտ պայմաններից են:

  18. #10
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.06.2019
    Գրառումներ
    23
    Հեղինակության աստիճան
    0
    Ինչպես հայտնի է , նյութական կետի կինեմատիկայի խնդրի մեջ մտնում է նրա շարժման նկարագրությունը , այսինքն նրա դիրքի որոշումը ժամանակի ցանկացած պահին՝ ըստ տրված սկզբնական պայմանների եւ արագացման:
    Կետի դիրքը տարածության մեջ ամենից պարզ որոշվում է դեկարտյան երեք կոորդինատներով: Կոորդինատների դեկարտյան համակարգին աշակերտները ծանոթ են մաթեմատիկայի դասընթացից : 8-րդ դասարանում մեխանիկայի ուսուցման ժամանակ սահմանափակվում են հարթության վրա շարժման խնդիրների քննարկմամբ: Այս մասնավոր դեպքում կետի դիրքը որոշվում է մի կոորդինատով:

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •