Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Առակ ուսուցչի մասին

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0

    Առակ ուսուցչի մասին

    Մի անգամ Ուսուցիչն աշակերտներին հարցնում է.

    – Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

    – Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

    – Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:

    Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.

    – Երբ մարդիկ վիճում են, և նրանց միջև դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

    արևելյան առակ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Մի Ուսուցիչ կանչվում է պալատ' թագավորի հետ իմաստուն զրույց վարելու: Նա արքային ու գահասրահը զննելուց հետո սկսում է խոսել տիրակալի թագի գեղեցկության, թանկարժեք քարերի փայլի, ոսկյա զարդերի խորհրդանշական իմաստի մասին: Ուսուցչին ուղեկցող աշակերտները մնում են զարմացած: Պալատից հեռանալուց հետո նրանք հարցնում են, թե ինչու Ուսուցիչը թագավորի հետ չխոսեց տիեզերածնության մասին:
    - Եթե խոսեի այդ թեմայով, թագավորը կա՛մ կձանձրանար, կա՛մ կհուսահատվեր: Խոսելուց առաջ մշտապես իմացեք, թե ի՞նչն է ձեր զրուցակցի ամենաթանկագին գանձը և խոսեք դրա բարձր նշանակության մասին: Միայն այդ միջոցով կարող եք զրույցը հրապուրիչ դարձնել և ճանապարհ բացել նրա հետագա շարունակության համար: Իմաստուն չէ այն ուսուցիչը, ով խոսելիս հաշվի չի առնում ունկնդրի գիտակցության մակարդակը:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28808
    Օրվա առակը. «Երկու ուսուցիչ»

    Շատ վաղուց իրար հարևանությամբ ապրում էին երկու ուսուցիչ: Նրանցից մեկը արհեստ էր ուսուցանում, մյուսը՝ իմաստություն: Արհեստ ուսուցանողը շատ աշակերտներ ուներ, իսկ իմաստություն ուսուցանողը՝ ընդհանրապես չուներ: Ոչ մի հոգի: Եվ դա հասկանալի է՝ արհեստ ունենալով կարելի է մարդկանց անհրաժեշտ իրեր ստեղծել և վաճառելով այն, ապահովել քեզ անհրաժեշտով և ցանկալիով: Իսկ ինչպե՞ս վաճառել իմաստությունը: Այս պատճառով էլ աշակերտները հերթ էին կանգնում արհեստի ուսուցչի մոտ, և նա օր ու գիշեր չարչարվում էր՝ սովորեցնելով նրանց այն ամենը, ինչ ինքը գիտեր: Եվ նա ոչ մի բանի կարիք չուներ: Իսկ իմաստության ուսուցիչը՝ աղքատ էր ապրում, ծառի տակ նստած մտորում էր, գրքեր կարդում, նայում աստղերին և… սպասում աշակերտի: Մարդիկ խղճում էին նրան, երբեմն մոտենում էին, իբր թե խորհրդի կարիք ունեն, և մի քիչ ուտելիք կամ այլ անհրաժեշտ բան բերում: Սակայն ոչ ոք երբեք նրա խորհուրդներով չէր շարժվում:

    Նույնիսկ արհեստի ուսուցիչը մի անգամ ասաց իմաստության ուսուցչին՝

    - Ցավով եմ նայում քեզ: Ուզո՞ւմ ես, ես անվճար քեզ արհեստ սովորեցնեմ, որով կկարողանաս քո հացը վաստակել:

    - Ի՞նչ ես ասում, - պատասխանեց իմաստության ուսուցիչը: - Ես կարիք չունեմ: Եվ եթե ես փոխեմ իմ մասնագիտությունը, ո՞վ պետք է մարդկանց իմաստություն ուսուցանի, երբ դա պետք գա:

    - Այդ դեպքում իմաստության դասագիրք գրի՛ր: Միգուցե մարդիկ գնեն դա և սովորեն այդ դասագրքով: Այդպես էլ միգուցե աշակերտներ կունենաս…

    - Հնարավո՞ր է արդյոք դասագրքով արհեստ սովորել, - պատասխանեց իմաստության ուսուցիչը:

    - Ո՛չ: Դասագրքից բացի ուսուցիչ է պետք: Սկզբից ուսուցիչ, հետո՝ դասագիրք:

    - Իմ գործում էլ է այդպես: Տեսնում ես, թե ինչքան գիրք կա իմ տանը: Այդ բոլորն էլ հենց իմաստության դասագրքեր են: Բայց առանց ուսուցչի չես իմանա, թե դրանցից որը սկզբից կարդաս, որը՝ վերջում: Բացի դրանից կան բազմաթիվ գրքեր, որոնք ընդհանրապես կարդալու անհրաժեշտություն չունեն: Ինչպե՞ս այդ ամենը իմանաս առանց ուսուցչի:

    Այդպես էլ շարունակեցին նրանք ապրել՝ մեկը հարստության մեջ, մյուսը՝ աղքատության: Մեկը՝ աշակերտներով, մյուսը՝ առանց:

    Դուք իրադարձությա՞ն եք սպասում: Մի գեղեցիկ օր իմաստության ուսուցչի մոտ եկավ մի հարուստ մարդ կամ ուղղակի մի պետության նախագահ, որպեսզի իմաստություն սովորի: Ոչ մի նման բան էլ տեղի չունեցավ: Հարուստ մարդիկ ժամանակ չունեն՝ նրանք օր ու գիշեր չարչարվում են, որպեսզի բազմապատկեն իրենց հարստությունը: Իսկ նախագահները երբեք իմաստություն չեն սովորում, որպեսզի նրանց ժողովուրդը նրանց չտա հետևյալ հարցը՝ «Ինչու՞ է նա իրենց նախագահը, այլ ոչ թե այն մարդը, ումից որ նա իմաստություն է սովորել»:

    Այնպես որ, մի գեղեցիկ օր այնպես, ինչպես լինում է մարդկանց մոտ, իմաստության ուսուցիչը մահացավ՝ իր հետևից չթողնելով և ոչ մի աշակերտ: Այդ պահից ի վեր ոչ ոք չգիտի, թե ինչ բան է իմաստությունը:

    https://blognews.am/arm/news/33008/o...u-usucich.html

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28808
    Մահվան մահճին գտնվող ուսուցիչը իր մոտ է կանչում իր ամենամոտ աշակերտին և բարձի տակից հանում է մի գիրք: Բոլորին էր հետաքրքիր, թե ինչ գիրք է դա, քանի որ ուսուցիչը ոչ մեկին և ոչ մի դեպքում չէր թույլատրում բացել այն:

    Եվ ահա կանչելով իր մոտ աշակերտին, ուսուցիչը ասում է.

    – Պահպանի՛ր այս գիրքը: Այս գրքում կա այն ամենը, ինչ սովորեցրել եմ քեզ: Պահպանի՛ր այն այնպես, ինչպես տեսել ես, թե ոնց եմ ես պահում: Այժմ ես այն փոխանցում եմ քեզ: Այս գիրքը ժառանգություն է:

    Աշակերտը վերցնում է գիրքը և նետում կրակի մեջ:

    Մնացած բոլոր աշակերտները ապշած էին: Նրանք չէին կարողանում հավատալ տեսածին:

    Բայց ուսուցիչը, ձեռքը դնելով աշակերտի գլխին, ասում է.

    – Դու հասկացար: Եթե դու պահպանեիր գիրքը, ապա ամենևին էլ իմ աշակերտը չէիր կարող լինել: Իրականում այդ գրքի մեջ ոչինչ չկար: Այն դատարկ էր: Դու դեն նետեցիր այն՝ շատ լավ է: Դու հասկացար իմ ուսմունքը՝ ոչ ոք չպետք է հետևի ոչ մեկին: Ամեն ոք պետք է գնա միայն դեպի իր հոգու խորքերը:

    https://mediamag.am/arak-usucich-ev-girq/

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28808
    Մի անգամ աշակերտը հարցրեց Ուսուցչին.
    – Ուսուցի՛չ, վերջերս ես ու ընկերներս քննարկում էինք անկեղծության ու բնականության թեման, բայց դրա հետևանքով իմ գլխում ամեն ինչ խառնվեց իրար։ Ուսուցիչը ժպտաց.
    – Եվ ո՞րն է քո հարցը։ Ի՞նչն է խառնվել քո գլխում։
    – Ամենագլխավորը, որը ես չեմ կարողանում հասկանալ, անկեղծության ու բնականության տարբերությունն է։ Իմ կարծիքով, դրանք նույն բանն են։
    – Նույն բանը չեն,– ասաց ուսուցիչը,– անկեղծ մարդը կարող է և բնական լինել, մինչդեռ բնականը միշտ անկեղծ է։
    – Ների՛ր, Ուսուցի՛չ, բայց դեռևս չհասկացա։
    – Անկեղծ լինելիս դու չես թաքցնում զգացմունքներդ, մինչդեռ բնական լինելիս դու դրանց մասին չես մտածում։

    https://npatak.wordpress.com/%D5%A8%...6%D5%A5%D6%80/

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2018
    Գրառումներ
    167
    Հեղինակության աստիճան
    3444
    Հոգևոր զարգացման խարույկ

    Մի անգամ, երեկոյան ուսուցիչը հանդիպեց իր աշակերտներին: Նա աշակերտներին խնդրեց խարույկ վառել, որպեսզի միասին նստեն կրակի շուրջ և զրուցեն:

    - Հոգևոր ուղին նման է այս կրակին,-ասաց ուսուցիչը,- նա, ով ուզում է հոգում կրակ ունենալ, ուզած-չուզած պետք է դիմանա տհաճ ու անդուր ծխին, որից կոկորդը կսկծում է, իսկ աչքերը` մրմռում: Իսկ, երբ կրակը սկսում է թեժանալ, ծուխն անհետանում է, շուրջբոլորը` լուսավորվում: Ճիշտ նույն բան է և հավատի դեպքում:

    - Դե, իսկ եթե ինչ-որ մեկը նախապես խարույկ վառի` փրկելով մեզ տհաճ ծխի՞ց, -հարցրեց աշակերտներից մեկը:

    - Նա, ով այդպես կվարվի, կեղծ ուսուցիչ է: Նա խարույկ կվառի այնտեղ, որտեղ ուզում է` ղեկավարվելով միմիայն սեփական կամքով և ճաշակով: Ու, եթե ուզենա, ցանկացած պահի էլ կարող է հանգցնել այն: Եվ, քանի որ նա ոչ մեկին չի սովորեցրել` ինչպես խարույկ վառել, այդ ժամ աշխարհը խավարի մեջ կընկղմվի:
    Պաուլո Կոելիո

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    462
    Հեղինակության աստիճան
    1836
    Մի անգամ գիշերն այն նահանգում, ուր տեղակայված էր վանական համալիրը, առատ ձյուն տեղաց: Առավոտյան, երբ աշակերտները հավաքվեցին սրահներից մեկում, ուսուցիչն ասաց`ի՞նչ անենք, որ այս ձյունը մաքրվի: Աշակերտներից մեկն առաջարկեց աղոթել, որ եղանակը տաքանա, մյուսն ասաց, որ պետք չէ սենյակներից դուրս գալ մինչև ձյան հալվելը, երրորդն էլ հավելեց, թե նրա համար, որ ճանաչել է իմաստնությունը, միևնույն պիտի լինի՝ կա՞ ձյուն, թե՞ ոչ:

    Ուսուցիչն ուշադիր լսեց բոլորին ու ասաց.

    – Իսկ այժմ վերցնում ենք գոգաթիակներն ու գնում ձյունը մաքրելու:

    Առակի միտքն այն է, որ չմոռանանք, որ խոսքից միշտ պետք է գործի անցնել. դա է, որ աշխատում է անխափան:

    Առակ նեղվածության մասին…



    Աշակերտն ուսուցչին հարցրեց.

    – Դու այնքան իմաստուն ես, միշտ լավ տրամադրություն ունես, երբեք չես բարկանում: Օգնիր, որ ես էլ այդպիսին դառնամ:

    Ուսուցիչը համաձայնեց և խնդրեց, որ աշակերտը բերի մեկ կարտոֆիլ ու թափանցիկ պոլիէթիլենային տոպրակ:

    – Եթե դու բարկանաս ինչ-որ մեկի վրա և նեղանաս նրանից, վերցրու կարտոֆիլը, նրա վրա գրիր այն մարդու անունը, ում հետ վիճել ես, և դիր տոպրակի մեջ:

    – Եվ վե՞րջ,- հիասթափված ասաց աշակերտը:

    – Ոչ,- պատասխանեց ուսուցիչը,- դու այն միշտ քեզ հետ պիտի տանես, ուր էլ որ գնաս, և ամեն անգամ, երբ էլի ինչ-որ մեկը նեղացնի քեզ, կարտոֆիլի վրա ավելացնես նրա անունը:

    Աշակերտը համաձայնեց: Անցավ որոշ ժամանակ: Աշակերտի տոպրակը լցվեց կարտոֆիլներով և շատ ծանրացավ: Շատ դժվար դարձավ այն միշտ հետը տանելը: Բացի դրանից, առաջինը դրված կարտոֆիլը սկսեց փչանալ, ու ահավոր հոտ տարածվեց շուրջբոլորը:

    Այդ ժամանակ աշակերտը եկավ ուսուցչի մոտ ու ասաց.

    – Սա արդեն հնարավոր չէ տանել. Նախ՝ շատ ծանր է արդեն, հետո էլ՝ կարտոֆիլը փչացել է: Մի ուրիշ բան առաջարկիր:

    Ուսուցիչն ասաց.

    – Լսիր, նույն բանը քեզ հետ է կատարվում: Ուղղակի դու դա միանգամից չես նկատում: Քայլերդ վերածվում են սովորության, սովորությունը` բնավորության, ինչն էլ ծնում է վատ արատներ: Ես քեզ հնարավորություն տվեցի դրան կողքից հետևել: Ամեն անգամ, երբ կորոշես նեղանալ որևէ մեկից կամ, հակառակը, նեղացնել ինչ-որ մեկին, մտածիր` արդյո՞ք քեզ պետք է այդ բեռը:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    431
    Հեղինակության աստիճան
    16124
    Մեծագույն իմաստնություն…

    Մի անգամ գիշերն այն նահանգում, ուր տեղակայված էր վանական համալիրը, առատ ձյուն տեղաց: Առավոտյան, երբ աշակերտները հավաքվեցին սրահներից մեկում, ուսուցիչն ասաց`ի՞նչ անենք, որ այս ձյունը մաքրվի: Աշակերտներից մեկն առաջարկեց աղոթել, որ եղանակը տաքանա, մյուսն ասաց, որ պետք չէ սենյակներից դուրս գալ մինչև ձյան հալվելը, երրորդն էլ հավելեց, թե նրա համար, որ ճանաչել է իմաստնությունը, միևնույն պիտի լինի՝ կա՞ ձյուն, թե՞ ոչ:

    Ուսուցիչն ուշադիր լսեց բոլորին ու ասաց.

    – Իսկ այժմ վերցնում ենք գոգաթիակներն ու գնում ձյունը մաքրելու:

    Առակի միտքն այն է, որ չմոռանանք, որ խոսքից միշտ պետք է գործի անցնել. դա է, որ աշխատում է անխափան:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    431
    Հեղինակության աստիճան
    16124
    Մի անգամ Միքելանջելոյի աշակերտները գտա նրան իր վերջին ստեղծագործության մոտ կանգնած լաց լինելիս…

    -Ուսուցիչ , ինչու եք արտասվում,-հարցրին նրանք
    -Ես չեմ տեսնում սխալներ, թերություններ իմ աշխատանքում ,-պատասխանեց նա
    «Չէ, որ դա լավ է »-զարմացան աշակերտները…
    -Դուք ոչինչ չեք հասկանում,-շարունակեց Միքելանջելոն,-եթե ես չեմ տեսնում սխալներ իմ աշխատանքներում , նշանակում է արդեն անկում է ապրում իմ տաղանդը:
    Այս դեպքից հետո նա թողեց քանդակագործությունն ու սկսեց սոնետներ գրել…

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (19.06.2019), Nelli Antonyan (04.07.2019), Քրիստինե Սերյոգինա (18.06.2019)

  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    431
    Հեղինակության աստիճան
    16124
    ՈՒսանելու նպատակով ՈՒՍՈՒՑՉԻ մոտ է գալիս մի պատանի…
    -Ինչի՞դ է պետք,-հարցրեց նա
    -Ուզում եմ դառնալ ուժեղ, անպարտելի
    -Միայն ցանկացիր,-հետևեց պատասխանը
    Բարի եղիր բոլորի հանդեպ, հարգալից….բարությամբ ու հարգալից վերաբերմունքով կշահես շատերի սերն ու փոխադաձ հարգանքը:Քո Ոգին կդառնա ուժեղ, մաքուր, ուշադրությունը կօգնի քեզ նկատել ամենանուրբ փոփոխությունները, իսկ դա հնարավորություն կտա կանխել բախումներն ու շահել մենամարտը՝չմտնելով մարտի մեջ:
    Ու եթե քեզ հաջողվի կանխել բախումները,ուրեմն դու կդառնաս անպարտելի.
    -Ի՞նչու:
    -Որովհետև չի գտնվի մեկը , որի հետ մենամարտես…
    Պատանին հեռացավ, անցան տարիներ, նա կրկին վերադաձավ ՈՒՍՈՒՑՉԻ ՄՈՏ.
    -Ի՜նչ է հարկավոր քեզ ,-հարցրեց ՈՒՍՈՒՑԻՉԸ
    -Ոչինչ,ես պարզապես եկա հարցնելու՝ինչպես եք, գուցե հարկավոր է Ձեզ իմ օգնությունը…Ի՜նչով կարող եմ օգտակար լինել:
    ԵՎ միայն այդ ժամանակ ՈՒՍՈՒՑԻՉԸ նրան դարձրեց իր աշակերտը..

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (19.06.2019), Nelli Antonyan (04.07.2019), Քրիստինե Սերյոգինա (18.06.2019)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •