+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Մարդու հենաշարժիչ համակարգը

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0

    Մարդու հենաշարժիչ համակարգը

    Հարգելի՛ գործընկերներ, այստեղ կտեղադրեմ դասի պլաններ, ուսումնական նյութեր,որոնք կարող եք օգտագործել դասագործընթացում։ Առաջարկում եմ կիսվել կարծիքներով։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2019
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    https://learningapps.org/watch?v=pzevp7oak19

    Խաչբառ <<Մարդու հենաշարժիչ համակարգը>> /խաչբառը լուծելու համար անցնել հղումով/

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Միկինյան Տաթևիկ (Այսօր), Ruzanna3 (15.06.2019)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    462
    Հեղինակության աստիճան
    1417
    Մարդու հենաշարժիչ համակարգը
    Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։(իսկական իմաստով եմ գրում, հարգելի Armine Hwvh.-n)

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14507
    Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը։

    Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ շարժուն, կիսաշարժ և անշարժ։

    Շարժուն միացումը ամենատարածված տեսակն է և այն իրականացվում է հոդերի միջոցով։ Հոդին մասնակցող երկու ոսկրերից մեկի գլխիկը սովորաբար գնդաձև է, իսկ մյուսն ունի համապատասխան հոդափոսիկ։ Ոսկրերի հոդամակերեսը պատված է ողորկ աճառով, որի շնորհիվ գլխիկը սահելով շարժվում է հոդափոսում։ Հոդապարկի ներսի մակերեսից արտադրվում է մածուցիկ հեղուկ, որը նույնպես փոքրացնում է շարժման ժամանակ երկու ոսկրերի միջև առաջացող շփման ուժը։ Հոդը կազմող ոսկրերը միանում են ամուր ջլերով։

    Կիսաշարժուն միացումը կատարվում է աճառի միջոցով և իրականացնում է միայն խիստ սահմանափակ շարժումները։ Այսպես են միացած ողերի մարմինները միմյանց հետ, կողոսկրերը կրծոսկրի հետ և այլն։

    Ոսկրերի անշարժ միացումը իրականացվում է կարերի և սերտաճման միջոցով։ Կարերով են միանում գանգի ոսկրերը, որի շնորհիվ գանգատուփում հուսալիորեն պաշտպանվում է գլխուղեղը։ Անշարժ միացման մյուս տեսակը ոսկրերի սերտաճումն է (կոնքոսկրերը, սրբոսկրի ողերը)։ Այդպիսի միացման շնորհիվ սրբոսկրը մարմնի ուղղաձիգ դիրքում դիմանում է մեծ ծանրաբեռնվածության։ կմախքում տարբերում են հետևյալ բաժինները՝ գլխի, իրանի, վերին և ստորին վերջույթների կմախք։

  8. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    427
    Հեղինակության աստիճան
    14507
    Հարգելի՛ Արմինե, այս հղումում բավականին հետաքրքրիր տեղեկություններ կան Ձեր առաջարկած թեմայի վերաբերյալ:

    www.imdproc.am/p/kensabanvotyvon/8-dasaran/henasharzhich-hamakarg-20261/mardu-kmakhq-mardu-mkanner-20262/re-c8f19c4f-faa8-40f0-b5a2-a81762c1fe12

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •