+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Սիրո դրսևորման ձևերը Հովհաննես Շիրազի պոեզիայում

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0

    Սիրո դրսևորման ձևերը Հովհաննես Շիրազի պոեզիայում

    1930-ական թթվականներին հայ գրականության մեջ ծագեց աշխույժ հետաքրքրություն Լենինականի տեքտսիլի բանվոր Հովհաննես Կարապետյանի նկատմամբ, ով գրում էր գրավիչ բանաստեղծություններ, հյուսում ազդեցիկ մեղեդիներ: Նրա երկերը ժամանակի ընթացքում նվաճում են ընթերցողների լայն շրջան, ինչը պայմանավորված էր բանաստեղծության ներքին բովանդակությամբ և ձևի յուրահատկությամբ, որոնք նրբորեն բերում էին հայ նորագույն բանաստեղծության համար կենսականորեն անհրաժեշտ մի շարք նրբություններ: Նա բերում էր մերժված թեմանների մի ամբողջ խումբ՝ մայր,բնություն, հայրենի եզերք, վերականգնում հավերժական թեմաների տեղը նորագույն բանաստեղծության մեջ: Մինչդեռ որոշ քննադատներ պնդում էին, որ Շիրազի բանաստեղծությունները աղքատ են հասարակական բովանդակությամբ, կտրված են տեղից ու ժամանակից, որ նա ինչ-որ չափով կրկնում է արևելյան պոեզիայի ավանդները, մաշված թեմաները, վարդի ու բլբուլի հինավուրց մոտիվները :
    Վարար ու բռնկուն սիրո երգը Շիրազի քնարերգության ոգին է: Նա հյուսեց ‹‹ Սիա-մանթո և Խջեզարե››, ‹‹Սիրանամե››, ‹‹Լեյլի և Մեջնունը-սիրո աստղերը›› պոեմները, ‹‹Քնար սիրապատումի›› քառյակների շարքը և այլ քերթվածներ:
    Շիրազի սիրերգությանը բնորոշ է սիրո բուռն ու ինքնամոռաց ապրումը, անմնացորդ նվիրումը՝ հանուն սիրելի կնոջ, հանուն նրա գեղեցկության.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (15.06.2019), Nelli Antonyan (15.06.2019), Անուշ Ղալայան (15.06.2019), Զարինե Ամիրյան (Երեկ)

  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Էն գլխից են կանայք իմ երազներն հուզել,
    Կնոջ շունչն է պահում տիեզերքը կանաչ
    Անգամ Նարեկացին կնոջն է երազել՝
    Սիրո մոմ վառելով աստվածամոր առաջ:

    Կինն, առաջին անգամ կինն է առաջ եկել,
    Աշխարհ բերել կյանքը բազմախորհուրդ ու խոր,
    Դրանից եմ կնոջ քար-ոտքերն ընկել,
    Որպես Նարեկացին՝ ոտքերն աստվածամոր...

    ... Բայց թե տեսած լիներ կյանքում նա գեթ մի կին՝
    Կին չէր թվա երբեք աստվածամայրն աչքին....
    Նորից պիտի վանքում ճգնավորվեր մենակ,
    Որպես լուսնականթեղն՝ անանց մի ամպի տակ։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (15.06.2019), Nelli Antonyan (15.06.2019), Զարինե Ամիրյան (Երեկ)

  5. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Շիրազը հասնում է սիրո հավերժության ըմբռնմանը և սիրո աստվածացմանը: Նա միջնադարյան տաղերգուների աշխարհասիրական նվիրումներով սրբացնում ու աստվածացնում է սերը.

    Հնչեց մեղեդին զանգերի լռած,-
    Հավատս դու ես, ես ու՞մ աղոթեմ:
    Իմ սեր, մի մնա ինձնից խռոված,
    Ե՛կ, բանամ կուրծքդ՝ վանքս լուսեղեն:

    Ե՛կ, բանամ վանքս ոչ մի ուխտավոր
    Այնպես հավատով չի աղոթելու,
    Ինչպես որ ես եմ կրծքիդ լուսավոր,
    Մարմար խորանում իմ սերը լալու ...

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (15.06.2019), Nelli Antonyan (15.06.2019), Անուշ Ղալայան (15.06.2019), Զարինե Ամիրյան (Երեկ), Մարգարյան Նաիրա (11.06.2019)

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,545
    Հեղինակության աստիճան
    45259
    Հովհաննես Շիրազ – Սիրո հիասթափություն


    Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
    Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
    Ու ես այն գինով հարբած խելահեղ
    Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
    Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
    Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
    Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
    Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, –
    Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
    Անցավ խելահեղ գինովությունս,
    Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
    Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
    Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
    Սիրույս գինին էր աչքերս կապում,
    Ա’խ, ինչ լավ եղավ , որ փշրվեցիր,
    Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
    Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
    Որ լուսացել էր սիրույս արևով,
    Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
    Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
    Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
    Խաբված աստծուն՝ սատանի առաջ…
    Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
    Մեռած լուսնյակին իր լույսով չափում։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (15.06.2019), Nelli Antonyan (15.06.2019), Անուշ Ղալայան (15.06.2019), Արեւ (12.06.2019), Զարինե Ամիրյան (Երեկ)

  9. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Սերը Հովհաննես Շիրազի բանաստեղծության ներքին բաղադրիչն է: Նրա տարերքը դառնում է անձնական սերը, ինքնանվիրաբերումը, և այս իմաստով նա յուրովի շարունակում է մարդասիրության ավանդները՝ գեղանկարելով աշխարհի համար մեղմիկ այրվող մի քնարական հերոս: Այս սերը մարմնավորվում է բազում ձևերով, մանրամասներով: Բանաստեղծն աշխարհին նայում է սիրո լույսի տակ, սիրո արցունքի միջով.
    Գարունն արևով ժպտաց արևին,
    Ամենուր վառվեց զմրուխտը գարնան,
    Իմ դուռն էլ բացեց գարունը կրկին,
    Բայց սիրտս այնպես ողջունեց նրան.
    -Գարու՛ն, արևդ տար աշխարհներին,
    Ինձ մի մանուշակ թող մնա միայն….

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (15.06.2019), Nelli Antonyan (15.06.2019), Անուշ Ղալայան (15.06.2019), Զարինե Ամիրյան (Երեկ)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2017
    Գրառումներ
    462
    Հեղինակության աստիճան
    1417
    Հարգելի Արև Ձեզ հաջողություն եմ մաղթում

    https://www.youtube.com/watch?v=vt7Lohxrd6E

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (15.06.2019), Nelli Antonyan (15.06.2019), Արեւ (15.06.2019), Զարինե Ամիրյան (Երեկ)

  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    31
    Հեղինակության աստիճան
    0
    Հին խրճիթները քանդել են, մարդիկ նոր տներ են տեղափոխվել, բայց սերը մնացել է հին խրճիթների հիշողության մեջ: Հերոսին այլևս չի ձգում իր սիրելին, քանզի նա գոռոզացել է՝ շենք տեղափոխվելով: Նախկինում, երբ աղջիկը կուժն ուսին ջուրն էր գնում, կարծես հագենում էր հերոսի ծարավը, երբ տեսնում էր իր սիրելիին: Հիմա նրա սրտում սիրո ոչ մի կայծ չկա. դանակ զարկես՝ նրա սրտից արյուն չի գա: Նախկին հեզիկ աղջիկը պալատում դարձել է գոռոզ ու մեծամիտ և չի էլ նկատում, որ իրենց շենքի տակ աղբյուրի տեղ լալիս է բանաստեղծի սիրտը.
    Ինչ լավ էիր դու խրճիթում,
    Պալատի պես գոռոզ չէիր,
    Իմ ծարավն էր այնժամ կոտրում,
    Երբ դու աղբյուր միշտ կու գայիր:

    Էլ կուժն ուսիդ՝ աղբյուր չես գա ,
    Աղբյուրն ինքն է գիրկդ լալիս,
    Այնինչ գոռոզ ձեր շենքի տակ
    Աղբյուրի տեղ սիրտս է լալիս…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17749
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ

    Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի,
    Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի,
    Իմ սիրտն ի՜նչ է, ա'խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով,
    Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի:

    Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
    Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, -
    Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, -
    Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի:

    ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,
    Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,
    Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, -
    Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:

    Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան,
    Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան,
    Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան, -
    Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի:

    Բայց մի գանգատ ունի կյանքս` այն, որ ինձ մի վարդ չտվին,
    Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես` ինձ մի սուրբ Նվարդ չտվին,
    Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են` դարդ չտվին, -
    Գերեզմանս են աչքով փորում զուր` աղջիկներն Հայաստանի:

    Առանց նրանց` երգս պաղ էր` արև բացին իմ երգի մեջ,
    Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ, -
    Բայց քաջ կասեմ` մեկին սիրես, լավի՜ն սիրես ու լա'վ սիրես,
    Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի:

    _______________

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (Երեկ)

  17. #9
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17749
    Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
    Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
    Ու ես այն գինով հարբած խելահեղ
    Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
    Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
    Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
    Թափվեց իմ գինին... արյունաշաղախ,
    Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, -
    Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
    Անցավ խելահեղ գինովությունս,
    Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
    Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
    Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
    Սիրույս գինին էր աչքերս կապում,
    Ա´խ, ինչ լավ եղավ, որ փշրվեցիր,
    Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
    Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
    Որ լուսացել էր սիրույս արևով,
    Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
    Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
    Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
    Խաբված աստծուն՝ սատանի առաջ...
    Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
    Մեռած լուսնյակին իր լույսով չափում...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (Երեկ)

  19. #10
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    17749
    ՍԻՐԱՊԱՏՈՒՄ

    Ասի` թողնեմ կին ու գինի, ճգնավորի պես ապրեմ,
    Քաշվեմ սարը, սար ու ձորի մենավորի պես ապրեմ,
    Բայց սարում էլ սարի մարալն հուրի թվաց իմ աչքին, -
    Քանի վառ ես, սի՛րտ իմ, ես ո՞նց ալևորի պես ապրեմ…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nelli Antonyan (Երեկ)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •