+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Սիրո դրսևորման ձևերը Հովհաննես Շիրազի պոեզիայում

  1. #11
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Քեզ որ առնեմ

    Քեզ որ առնեմ` էլ չեմ թողնի,

    Ես քո ցավը կտանեմ,

    Թեկուզ սերդ դժոխք լինի,

    Ես քեզ դրախտ կտանեմ:


    Թե աղբյուր ես դու կենդանի,

    Ես քեզ ծարավ երաշտն եմ,

    Քեզ որ առնեմ` էլ չեմ թողնի,

    Աստըծու տեղ կպաշտեմ:


    Բայց թե պաշտեմ Աստըծու պես,

    Դու սատանա կդառնաս,

    Ինձ կտանես դժոխքն ահեղ,

    Դու դրախտում կմնաս . . .

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (21.06.2019), Nelli Antonyan (17.06.2019), Անահիտ Բաղդասարյան (28.06.2019), Արեւ (18.06.2019), Մարգարյան Նաիրա (30.06.2019), Միկինյան Տաթևիկ (25.06.2019)

  3. #12
    Մոդերատոր Զարինե Ամիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,293
    Հեղինակության աստիճան
    19024
    Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան,
    Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան,
    Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան, -
    Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի:

    Բայց մի գանգատ ունի կյանքս` այն, որ ինձ մի վարդ չտվին,
    Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես` ինձ մի սուրբ Նվարդ չտվին,
    Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են` դարդ չտվին, -
    Գերեզմանս են աչքով փորում զուր` աղջիկներն Հայաստանի:

    Առանց նրանց` երգս պաղ էր` արև բացին իմ երգի մեջ,
    Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ, -
    Բայց քաջ կասեմ` մեկին սիրես, լավի՜ն սիրես ու լա'վ սիրես,
    Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (21.06.2019), Nelli Antonyan (17.06.2019), Մարգարյան Նաիրա (30.06.2019), Միկինյան Տաթևիկ (25.06.2019)

  5. #13
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,114
    Հեղինակության աստիճան
    27795
    Հովհաննես Շիրազ

    Մի կյանք արժե

    Մի կյանք արժե մի համբույրը աղջկա,
    Առանց սիրո, առանց կնոջ կյանք չկա.
    - Ա՜խ, չէ՜, թեկուզ դրախտն ինքը կին լինի`
    Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

    Կինը սեր է, բախտաբեր է`թե սեր տաս,
    Առանց կնոջ`ինձ պես անբախտ կմնաս,
    Ա՜խ, չէ՜, թեկուզ բախտն էլ անհաս կին լինի`
    Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

    Արևն, ասես, կնոջ աչքից կծագի,
    Մի համբույրից`անապատը կծաղկի,-
    - Ա՜խ, չէ՜, թեկուզ չեղածն ինքը կին լինի`
    Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

    Կինը մահին հաղթող կյանքի աղբյուր է,
    Իմ համբույրով ինձ բալիկներ կբերե,-
    - Ա՜խ, չէ՜, թեկուզ աստված ինքն էլ կին լինի`
    Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,114
    Հեղինակության աստիճան
    27795
    Հովհաննես Շիրազ

    Կինը աստծո հարսն է

    Կինը աստծո հարսն է, ասին,
    Աստծո գինու թասն է, ասին,
    Ա՜խ, չէ, աստծո հարճն է կինը,
    Աստծո գինու փարչն է կինը:

    Աստծո գինին անմահական`
    Հարբեցնում`աստծուն անգամ,
    Սուրբ գրկի մեջ աստվածային,
    Ծախվում է միշտ սատանային…

    Այնինչ, որպես իր մորն արթուն`
    Աստված էլ է մորը պաշտում:
    Լռիր, անմիտ սիրտ իմ անհաշտ,
    Մեղք է մայրս աստվածապաշտ:

    Ինչո՞ւ ընկնես մորս աչքից,
    Ո՞նց ձեռ քաշենք այն հրաշքից,
    Որ մեծ մայրն է մորս կյանքի,
    Հրաշք մայրն է տիեզերքի:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (21.06.2019), Անահիտ Բաղդասարյան (19.06.2019), Արեւ (18.06.2019), Մարգարյան Նաիրա (30.06.2019), Միկինյան Տաթևիկ (25.06.2019)

  9. #15
    Ավագ մասնակից Անահիտ Բաղդասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2018
    Գրառումներ
    578
    Հեղինակության աստիճան
    5016
    Մեջբերում Նատաշա Պողոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովհաննես Շիրազ

    Կինը աստծո հարսն է

    Կինը աստծո հարսն է, ասին,
    Աստծո գինու թասն է, ասին,
    Ա՜խ, չէ, աստծո հարճն է կինը,
    Աստծո գինու փարչն է կինը:

    Աստծո գինին անմահական`
    Հարբեցնում`աստծուն անգամ,
    Սուրբ գրկի մեջ աստվածային,
    Ծախվում է միշտ սատանային…

    Այնինչ, որպես իր մորն արթուն`
    Աստված էլ է մորը պաշտում:
    Լռիր, անմիտ սիրտ իմ անհաշտ,
    Մեղք է մայրս աստվածապաշտ:

    Ինչո՞ւ ընկնես մորս աչքից,
    Ո՞նց ձեռ քաշենք այն հրաշքից,
    Որ մեծ մայրն է մորս կյանքի,
    Հրաշք մայրն է տիեզերքի:
    Սիրո հիասթափություն

    Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
    Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
    Ու ես այն գինով հարբած խելահեղ
    Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
    Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
    Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
    Թափվեց իմ գինին... արյունաշաղախ,
    Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, -
    Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
    Անցավ խելահեղ գինովությունս,
    Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
    Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
    Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
    Սիրույս գինին էր աչքերս կապում,
    Ա'խ, ինչ լավ եղավ, որ փշրվեցիր,
    Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
    Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
    Որ լուսացել էր սիրույս արևով,
    Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
    Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
    Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
    Խաբված աստծուն՝ սատանի առաջ...
    Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
    Մեռած լուսնյակին իր լույսով չափում:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Ձևավորվում է Շիրազի՝ իդեալական կնոջ կերպարը՝ մաքուր ու անբիծ, կուսական՝ ինչպես ամպի ցողը, հավատարիմ, միշտ իր գիրկը կանչող, իր մոր համար հրաշք հարս, իր շուրթերը մոր ոտքերը համբուրող: Իր սիրելիին նա երբեմն դիմում է իբրև իրեն տուն կանչող քրոջ: Սակայն սիրտը կարոտ է նման կնոջ.
    Սիրտս մի սուրբ, մի նուրբ կնոջ
    Կարոտ մնաց, մնաց կարոտ,
    Սիրտս վարդին մշտաբողբոջ՝
    Կարոտ մնաց իմ կյանքը ողջ,
    Կարոտ մնաց,գնաց կարոտ…

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Շիրազը երազում է մաքուր (հոգով և մարմնով) ու անբիծ կնոջ մասին: Նա խորհուրդ է տալիս ամենքինը չդառնալ. ‹‹Ամեն աղբյուրից խմել չի լինում››: Բանաստեղծը համոզված է, որ եթե կինը մաքուր չէ մարմնով, ապա մաքուր չէ նաև հոգով: Նա նման է ձեռքեձեռք անցնող գինետան բաժակի:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    447
    Հեղինակության աստիճան
    15482
    Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
    Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
    Ու ես այն գինով հարբած խելահեղ
    Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
    Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
    Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
    Թափվեց իմ գինին… արյունաշաղախ,
    Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, –
    Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
    Անցավ խելահեղ գինովությունս,
    Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
    Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
    Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
    Սիրույս գինին էր աչքերս կապում,
    Ա’խ, ինչ լավ եղավ , որ փշրվեցիր,
    Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
    Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
    Որ լուսացել էր սիրույս արևով,
    Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
    Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
    Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
    Խաբված աստծուն՝ սատանի առաջ…
    Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
    Մեռած լուսնյակին իր լույսով չափում

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    447
    Հեղինակության աստիճան
    15482
    Հովհ. Շիրազի շատ բանաստեղծություններ կենսափիլիսոփայական խորք անեն: Նա խորհում է կյանքի ու մահվան, բնության շարժման ու տիեզերքի անքննելի էության մասին: Ահա բնության մի պատկեր, ուր պահի մեջ երևում է հավերժը, վախճանի մեջ` կյանքի ծնունդը.

    Ձյունը լալիս է, ձմեռն է մեռնում,
    Ձյան անցած ճամփով` զվարթ ու անվիշտ
    Գարունը գալիս` աշխարհն է բռնում...
    Երանի մեռնող ձյուներին, որ միշտ Հետևից կանաչ գարուն են թողնում:

    Իմաստասիրական մեծ խորք ունի Շիրազի «Բիբլիական» պոեմը: Պոեմում աշխարհաստեղծման աստվածաշնչյան առասպելը նորովի է մեկնաբանվում: Բանաստեղծն այդ առասպելը միջոց է դարձրել փառաբանելու մարդ արարածին, նրա արարչագործ ոգին և ուժը:

    Հովհ. Շիրազի քնարերգության գեղեցիկ էջերից են նրա բնության երգերը: Բանաստեղծին հոգեհարազատ է հատկապես գարունը, որը խորհրդանշում է զարթոնք, սկիզբ, ջահելություն և նորոգ զգացմունքներ: Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որ լույս տեսավ 1935թ., կրում էր «Գարնանամուտ» խորագիրը: Այդ ժողովածուի մեջ տեղ գտած բանաստեղծություններից է «Գարնանամուտը», մի բանաստեղծություն, որ երիտասարդ հոգու պոռթկում է, գարնան կենսաբեր ու զվարթ տրամադրության մի երգ:

    Գարնան զարթոնքի երգ է նաև հանրաճանաչ «Թագադրում» բանաստեղծությունը: Բանաստեղծը, արբեցած գարնան շնչով, դուրս է գալիս` ողջ էությամբ ձուլվելու մայր բնությանը, դառնալու նրա մի մասնիկը: Նա ցանկանում է իրեն հայտարարել գարնան թագավոր և մի հրովարտակ արձակել, որը հավերժ կենդանի պահելով բնությունը` երջանկություն է բերելու մարդկանց: Բանաստեղծի երջանկությունը պայմանավորված է ողջ մարդկության երջանկությամբ: Բանաստեղծությունն իմաստասիրական խոհ է հավերժի ու կատարյալի մասին` շաղախված բանաստեղծի հոգու ջերմությամբ, հույզով ու զգացմունքների առատությամբ:
    Հայրենի երկրի ու ժողովրդի ճակատագիրը բանաստեղծի համար միշտ առաջնային է եղել: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հովհ. Շիրազը տագնապով էր հետևում ծավալվող իրադարձություններին և իր քնարով ձգտում էր լավատեսություն ներշնչել հայ զինվորներին: Այդ տարիներին գրած բանաստեղծություններից մնայուն արժեք ունի «Էքսպրոմտը»` վեցտողանի մի ստեղծագործություն, որ իր հակիրճությամբ ավելին է ասում մեր ժողովրդի տոկունության, համառության ու հավերժության մասին, քան ծավալուն շատ գործեր: Ահա մեկ ուրիշ բանաստեղծություն` «Հայ ժողովրդի երգը» (նախապես` «Վերելք»): Բանաստեղծությունը ջահել հոգու, մաքուր զգացմունքների և անհաս բարձունքներին հասնելու ձգտող անհատի ոգեղեն երգն է: Անհատական զգացմունքների մեջ, սակայն, դրսևորվում են ժողովրդի` իր ճանապարհին հանդիպող խոչընդոտները հաղթահարելով միշտ վեր բարձրանալու, հավերժանալու ձգտումն ու կամքը:

    Շիրազն իր ողջ էությամբ կապված էր ժողովրդին ու հայրենի հողին: Նրան հարազատ էին ժողովրդի ստեղծած գանձերը, նրա ընդերքի անսպառ հարստությունները: Պատահական չէ, որ նրա ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում ժողովրդական ավանդույթների, զրույցների, Լեգենդների մշակումները: Ուշագրավ են նաև Շիրազի առակները, որոնց մեջ հեղինակն այլաբանորեն արծարծում է հասարակական կյանքում ու կենցաղում տեղ գտած բացասական արժեքների, կողք-կողքի ապրող լավի ու վատի, գեղեցիկի ու տգեղի հարցերը:

    Հովհ. Շիրազի ողջ ստեղծագործությունը գեղարվեստական պատկերների մի իսկական հրավառություն է: Նա շռայլորեն վարձատրված էր իր այնքան սիրելի բնությունից, և իր ողջ տաղանդը նվիրաբերեց ժողովրդին` նրան վերադարձնելով այն անսպառ գանձերը, որ քաղել էր նրա ընդերքից

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #20
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    447
    Հեղինակության աստիճան
    15482
    Մի կյանք արժե

    Մի կյանք արժե մի համբույրը աղջկա,
    Առանց սիրո, առանց կնոջ կյանք չկա.
    - Ա՜խ, չէ՜, թեկուզ դրախտն ինքը կին լինի`
    Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

    Կինը սեր է, բախտաբեր է`թե սեր տաս,
    Առանց կնոջ`ինձ պես անբախտ կմնաս,
    Ա՜խ, չէ՜, թեկուզ բախտն էլ անհաս կին լինի`
    Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

    Արևն, ասես, կնոջ աչքից կծագի,
    Մի համբույրից`անապատը կծաղկի,-
    - Ա՜խ, չէ՜, թեկուզ չեղածն ինքը կին լինի`
    Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

    Կինը մահին հաղթող կյանքի աղբյուր է,
    Իմ համբույրով ինձ բալիկներ կբերե,-
    - Ա՜խ, չէ՜, թեկուզ աստված ինքն էլ կին լինի`
    Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •