Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Արամ Խաչատրյան

  1. #21
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    429
    Հեղինակության աստիճան
    15170
    Հայտնի Արամ Խաչատրյանի մասին անհայտը

    Աստված նրա նման անհատականությունների ծնունդով օրհնել է հայ ժողովրդին, ինչու չէ նաև ամբողջ աշխարհին` ունենալու Գայանե ու Սպարտակ, Դիմակահանդես ու Ջութակի համերգ, սիմֆոնիանե՜ր, սիմֆոնիանե՜ր… այո՛, այսօր 20-րդ դարի երաժշտական մտքի անգերազանցելի հանճարներից մեկի` Արամ Խաչատրյանի ծննդյան 111-ամյակն է: Այդ տարիները, հիրավի, կարելի է կոչել կյանքի տարիներ, քանզի նրա նման հանճարների մահվան հետ աշխարհը երբեք չի հաշտվում և ապրեցնում է նրանց իրենց ստեղծագործություններով:
    Մեծանուն կոմպոզիտորը ծնվել է 1903 թվականին Թիֆլիսում, որը կոմպոզիտորի բնորոշմամբ երաժշտական քաղաք էր, և այնտեղ հեշտ էր մխրճվել երաժշտական մթնոլորտի մեջ: Երաժշտական աշխարհում առաջին քայլերը կատարել է` ընդունվելով փողային նվագախումբ` ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներ: 1922 թ.Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենն Արամին տանում է Մոսկվա, որտեղ Արամն ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Ուսումնարան»։ Ինչպես հետագայում հիշում է վարպետը. «Չունենալով անգամ տարրական երաժշտական կրթություն` կանգնեցի հանձնաժողովի առջև…», «…ես հեշտությամբ հաղթահարեցի երաժշտական հիշողության, լսողության և ռիթմի վարժությունները, չնայած նրան, որ այդ բոլոր հանձնարարությունները կատարում էի առաջին անգամ…»:
    Շատ շուտով բացահայտվում է նրա կոմպոզիտորական տաղանդը, և 1925 թ. Գնեսինն Արամին առաջարկում է կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թվականին Արամն ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է ռուս հայտնի կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Դեռևս ուսանողության տարիներին ապագա կոմպոզիտորը մշակում է հայկական, ռուսական, հունգարական և այլ ժողովուրդների երգեր, գրում տարբեր ստեղծագործություններ դաշնամուրի, ջութակի, սիմֆոնիկ նվագախմբի համար:Արամը կոնսերվատորիան ավարտում է փայլուն առաջադիմությամբ։ Կոնսերվատորիան ավարտելիս (1934 թ.) որպես ավարտական աշխատանք Ա. Խաչատրյանը գրում է իր «Առաջին սիմֆոնիա»-ն, որը համարվում է նրա առաջին խոշոր աշխատանքը: Հենց վերջինով է սկզբնավորվում Խաչատրյանի արվեստի ծաղկման շրջանը: Հետագայում տարիների բուռն ստեղծագործական ջանքերի շնորհիվ նա աշխարհին է ներկայանում իր բազմաթիվ և բազմաժանր գործերով` սիմֆոնիկ երաժշտություն, բալետ, թատերական երաժշտություն և կինոերաժշտություն:
    Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թ.մայիսի 1-ին Մոսկվայում: Թաղված է «Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում»:
    Համաշխարհային դասականի կյանքը, բացի բոլորիս հայտնի մանրամասներից, ունի նաև բազմաթիվ չճանաչված ու հետաքրքիր կողմեր: Ուստի պարզապես ժամանակագրական կամ իրադարձային նկարագրությունից զատ անհրաժեշտ է ներկայացնել Արամ Խաչատրյան մարդու, արվեստագետի կյանքի պակաս հայտնի և նշանակալի կողմերը, ինչպես նաև ուշագրավ փաստեր մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական ձեռքբերումների մասին:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (13.06.2019), Lilit Karoyan (13.06.2019), Nelli Antonyan (13.06.2019), Լաուրա Աթանեսյան (12.06.2019)

  3. #22
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    429
    Հեղինակության աստիճան
    15170
    Արամ Խաչատրյանի 10 իրերը

    1.Ռոյալը
    big_1425714237_4331315.jpgbig_1425714237_4331315.jpg
    Արամ Խաչատրյանի բազմաթիվ նշանավոր ստեղծագործություններ են ծնվել գերմանական «Լյուդներ» ռոյալի վրա, որը նրա որդին՝ Կարեն Խաչատրյանը նվիրել է տուն-թանգարանին: Մոտ 40 տարի մեծ կոմպոզիտորի մատների ու այս ռոյալի ստեղների շփումով են հնչեղություն ստացել նրա հանճարեղ գործերը: Այս ռոյալի վրա է ծնվել Արամ Խաչատրյանի «Յոթ ֆուգա եւ ռեչիտատիվ» շարքը: Սա Արամ Խաչատրյանի 6 ռոյալներից մեկն է, որի վրա միշտ դրված է եղել մոր նկարը: Արամ Խաչատրյանը մեծ հուզմունքով է միշտ խոսել մոր մասին, ում գեղեցիկ ձայնով հնչած ժողովրդական երգերը հետագայում մեծ ազդեցություն պետք է թողնեին իր ստեղծագործական ուղու վրա:

    2.Թանաքամանն ու գրիչը
    Կցորդ 10605
    Արամ Խաչատրյանի տանը մասունքի նման պահվում էին թանաքամանն ու գրիչը: Խաչատրյանի ամենասիրած իրերից էին, քանի որ դրանցով նա 1944 թվականին գրել էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պետական օրհներգը: Թանաքամանը կոմպոզիտորի մոտ է եղել մոտ 20 տարի, հետագայում նա բազմաթիվ գրիչներով էր ստեղծագործում, բայց այս մեկն իր մշտական տեղն ուներ: Խաչատրյանը սովորաբար դաշնամուրի մոտ փորձում էր գլխում եղած նոտաները հավաքել, ապա դրանք հանձնում էր հարևանությամբ դրված սեղանի վրայի թղթին: Այսօր էլ գրողի տուն-թանգարանում ռոյալի կողքին սեղանն է, որի վրա առանձնանում են կանաչ թանաքամանն ու սուր ծայրով գրիչը:

    3.Խորովածի գոգնոցը
    Կցորդ 10606
    Երջանիկ Կարախանյանն Արամ Խաչատրյանի երևանյան երկրպագուներից մեկն էր: Խաչատրյանի ամեն այցի ժամանակ նա իր տանը խնջույք էր կազմակերպում: Խաչատրյանը սիրում էր խորոված ուտել: Մի անգամ կոմպոզիտորը Կարախանյանին զգուշացնում է, որ խորովածը նախօրոք չպատրաստի.
    -Այս անգամ ուզում եմ Նորքի ձեր այգիներում խորովածն իմ ձեռքով պատրաստել: Թեև իմ ամառանոցում հաճախ եմ խորոված անում, բայց կուզեի նաև երևանյան այգում պատրաստել, եւ դուք կտեսնեք, թե ինչ լավն է իմ խորովածը:Կարախանյանի տանն այդ օրը շատ արվեստագետներ էին հավաքվել, նա ոչ մեկին չէր հայտնել, թե ինչ է որոշել Խաչատրյանը: Երբ բոլորը պատրաստվում են նստել ճաշի, Կարախանյանը խնդրում է սպասել, մինչև վարպետն իր ձեռքով պատրաստի խորովածը: Այն, որ մեծ մաեստրոն պետք է խորոված պատրաստեր, զարմացնում է բոլորին: Կարախանյանը Արամ Խաչատրյանին է տալիս իր կնոջ գոգնոցը: Խաչատրյանը կապում է այն ու խորովածը շարում կրակին: Բոլորը շրջապատում են Խաչատրյանին ու հետաքրքրությամբ հետևում: Այդ օրը Խաչատրյանի պատրաստած խորովածը ճաշակեցին Լուսինե Զաքարյանն ու Խորեն Պալյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վերա Հակոբյանը, Գևորգ Աճեմյանը եւ այլ անվանի մտավորականներ:
    Կարախանյանների ընտանիքը գոգնոցը պահել էր այն վիճակում, որ Խաչատրյանն էր թողել խորովածը պատրաստելուց հետո. մինչ օրս դրա վրա խորովածից մնացած հետքեր կան:

    4.Նամակը
    Կցորդ 10607
    Ջութակահար և դիրիժոր Պավել Կոգանի ծնողներին ուղղված նամակն ավելի քան 60 տարվա վաղեմություն ունի: Հունիսի 6-ին Արամ Խաչատրյանը նշում էր իր ծննդյան 50 ամյակը, իսկ Լեոնիդ Կոգանի ու Ելիզաբետա Գիլելսի ընտանիքում զավակ էր լույս աշխարհ եկել: Արամ Խաչատրյանին ուղղված շնորհավորական նամակին հաջորդել էր հայ կոմպոզիտորի պատասխանը, որում գրել էր, որ նրանք իրենից առաջ են ընկել,և ինքն էր ուզում առաջինը շնորհավորել Պավելի լույս աշխարհ գալը: Մինչև 60 տարեկան դառնալը Պավել Կոգանը պահում էր նամակն իր մոտ, եւ միայն իր 60-ամյակին ու Արամ Խաչատրյանի 110-ամյակին այն հանձնեց կոմպոզիտորի տուն-թանգարան:

    5.«Ա» տառով փողկապը
    big_1425714237_6845485.jpg
    Արամ Խաչատրյանը Երևանում ներկա եղավ Գևորգ Աճեմյանի Պատանի ջութակահարների անսամբլի համերգին: Այդ օրը պատանիները կատարեցին հատվածներ կոմպոզիտորի «Սպարտակ» բալետից: Խաչատրյանը հիացած էր նրանց կատարումով, շատ ազդված: Երբ օդանավակայանում Աճեմյանը հրաժեշտ էր տալիս նրան, Խաչատրյանը դեռ կատարման ազդեցության տակ էր: Երբ գրկախառնվում էր Աճեմյանի հետ, գլխում մի միտք ծագեց: Նա հանեց իր փողկապը, որի վրա իր անվան առաջին՝ «Ա» տառն էր, և Աճեմյանին առաջարկեց փոխանակել փողկապները: Արամ Խաչատրյանը տեղում կապեց փողկապը, որն Աճեմյանը հետագայում միայն հանդիսավոր օրերին էր կրում:
    Վերջին խմբագրող՝ Միկինյան Տաթևիկ: 12.06.2019, 14:43:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #23
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    429
    Հեղինակության աստիճան
    15170
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արամ Խաչատրյանի 10 իրերը

    1.Ռոյալը
    big_1425714237_4331315.jpg

    6.Սեղանի ծածկոցը
    Կցորդ 10610
    1977 թվականին Արամ Խաչատրյանը ճաշի էր հրավիրված Անգլիայի հայկական եկեղեցու առաջնորդի տանը: Կոմպոզիտորը հայկական ճաշատեսակներ էր շատ սիրում, և ուր էլ գնար, խնդրում էր, որ իրեն դրանցով հյուրասիրեն: Նույնը նաև այս անգամ էր: Ճաշելիս նա խնդրել է իրեն գոգնոց կամ ինչ-որ մեծ անձեռոցիկ տալ, տանտիրուհին թիկնեղ Խաչատրյանին համար ոչինչ չի գտնում, և տալիս է իր ասեղնագործած սեղանի ծածկոցը: Այս ծածկոցը ևս Խաչատրյանի օգտագործելուց հետո չէր լվացվել: Այն Հայաստան է բերել տանտիրուհին՝ այդ օրը վավերացրած մի լուսանկարի հետ:

    7.Մաշված ճամպրուկները
    Կցորդ 10611
    1965 թվականին Արամ Խաչատրյանը մեկնում է Թեհրան հյուրախաղերի: Այնտեղ նա հանդիպում է Մոսկվայում իր հետ ուսանած էմմա Ղազարյանի ընտանիքին, որը տեսնելով կոմպոզիտորի խորհրդային և մաշված ճամպրուկները, նոր և ավելի տարողունակ ճամպրուկ է նվիրում: Խաչատրյանը թողնում է հները, որպեսզի դուրս նետեն, իսկ իրերը տեղավորում նորի մեջ: Ընտանիքը երկար տարիներ խնամքով պահում է Խաչատրյանի մաշված ճամպրուկներն ու տարիներ անց դրանք հասնում են Երևան:

    8.Հողաթափերը
    big_1425714237_2892584.jpg
    Ինչպես շատ ընտանիքներում, Խաչատրյանի տանը ևս ընդունված էր, որ տանը կոշիկները պետք է հանել: Մի անգամ Խաչատրյանի տուն հյուր է գնում կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը: Երբ Միրզոյանը հանում է կոշիկները, Խաչատրյանն ուրիշ հողաթափեր չի գտնում և նրան առաջարկում է հագնել իրենը: Հաջորդ օրը, երբ Միրզոյանը պատրաստվում էր գնալ, Արամ Խաչատրյանը նրան է նվիրում այդ հողաթափերը: Մոտ 25 տարի Էդուարդ Միրզոյանն իր տանը պահում էր դրանք:

    9.Գաղտնի կտավը
    big_1425714237_5906366.jpg
    Պարսկահայ գեղանկարիչ Էդմոն Այվազյանը, ով 1970-ականներին ապրում էր Լոնդոնում, Խաչատրյանի լոնդոնյան վերջին այցելության ժամանակ ցանկություն է հայտնում նկարել կոմպոզիտորին: Նա գոնե մեկ ժամ է խնդրում տրամադրել, սակայն Խաչատրյանը խիստ զբաղված էր, մերժում է: Հայ բարերար Ասատուր Գզելյանը, ով ուղեկցում Խաչատրյանին, Էդմոն Այվազյանին գաղտնի հրավիրում է փորձին: Մոտ մեկ ժամ անկյունում նստած էսքիզներ անելուց հետո, նկարիչը կտավն ավարտում է տանը: Արամ Խաչատրյանը հետագայում տեսնում է նկարն ու հավանում, խնդրում է իրեն նվիրել: Նկարիչը հրաժարվում է՝ հիշեցնելով, որ նա իրեն մեկ ժամ չկարողացավ տրամադրել: Հետագայում Այվազյանը Գզելյանին և Խաչատրյանին նվիրում է այս կտավի կրկնօրինակները, իսկ բնօրինակը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին: 1984 թվականի հունվարի 23-ին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բացման օրը, Վեհափառը թանգարանին է նվիրում կտավը, որն ուղարկում է Գրիգոր Խանջյանի հետ:

    10.Վերջին ֆրակը
    big_1425714237_4506159.jpg
    Արամ Խաչատրյանը համերգներով հանդես է եկել 50-ից ավելի երկրներում: Նրա զգեստապահարանում ֆրակների քանակը դժվար է հստակ ասել: Վերջին շրջագայության ընթացքում մաեստրոյի կրած ֆրակը՝ աքսեսուարների (ճարմանդներ, ժամացույց) հետ միասին տարիներ անց որդին փոխանցեց նրա երևանյան տուն-թանգարանին: Վերջին հեղինակային համերգը 1977 թվականի հոկտեմբերին էր՝ Հավայան կղզիներում՝ Հոնոնոլոյում:
    Վերջին խմբագրող՝ Միկինյան Տաթևիկ: 12.06.2019, 14:54:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #24
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    290
    Հեղինակության աստիճան
    8593
    ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության նախագահ Տիխոն Խորեննիկովը Արամ Խաչատրյանի մասին.
    «...Արամ Խաչատրյանը Պրոկոֆևի և Շոստակովիչի հետ խորհրդային երաժշտության դրոշն էր, նրանք իրենց երեժշտությունը հանեցին համաշխարհային ասպարեզ»:
    Խորեննիկովը խոսել է Խաչատրյանական երաժշտության հուզաթաթավ , արևային ու գրավիչ մեղեդայնության մասին, որ հիպնոսում է մարդկանց, նաև խոսել է ոճի յուրահատուկ ինքնատիպության մասին: «Նրա երաժշտությունը ունի դեմոկրատական ուղղվածություն` ունենլով ազգային հիմքեր, և իրեն է ենթարկում մարդկային հոծ զանգվածներ... Արամ Խաչատրյանը իսկական ժողովրդական կոմպոզիտոր էր...»:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (13.06.2019), Nelli Antonyan (13.06.2019), Կարինե Զիլֆիմյան (13.06.2019), Միկինյան Տաթևիկ (18.06.2019), Մինասյան Նորա (Երեկ)

  9. #25
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    12506
    Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, ռե մինոր, հեղինակ՝ Արամ Խաչատրյան։ Ստեղծվել է 1940 թվականին և մակագրվել ջութակահար Դավիդ Օյստրախին, ով էլ առաջին անգամ կատարել է ստեղծագործությունը Մոսկվայում 1940 թվականի սեպտեմբերի 16-ին։ Ջութակի կոնցերտն ի սկզբանե ջերմ ընդունելություն գտավ հանրության շրջանում և արժանացավ Ստալինյան մրցանակի 1941 թվականին

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (13.06.2019), Nelli Antonyan (13.06.2019), Լաուրա Աթանեսյան (13.06.2019), Միկինյան Տաթևիկ (18.06.2019), Մինասյան Նորա (Երեկ)

  11. #26
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    12506
    Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները իրենց ուրույն տեղն են գրավել համաշխարհային դասական երաժշտության գանձարանում և մեծ ժողովրդայնություն են վայելում ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործությունները հոգեհարազատ և հասկանալի են աշխարհի բոլոր ժողովուրդներին, նրա տաղանդը սիրված ու հարգված է բարձր արվեստը գնահատողների կողմից ` անկախ ազգային պատկանելությունից: ՅՈՒՆԵՍԿՕ-ն դասում է Խաչատրյանի անունը քսաներորդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին։

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (13.06.2019), Nelli Antonyan (13.06.2019), Լաուրա Աթանեսյան (13.06.2019), Միկինյան Տաթևիկ (18.06.2019)

  13. #27
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    4354
    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ
    Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագրությանը
    27 օգոստոսի 1973թ., Մոսկվա

    Օրերս Լիբանանի հայկական «Ազդակ» թերթում տպագրվել է երկու հոդված. մեկը` խմբագրական, իսկ մյուսը` իրեն դոկտոր անվանող ոմն Հովհաննիսյանի: Այդ հոդվածներում արծարծվում է այն հարցը, թե իբր ես հայտարարել եմ, որ ես հայ չեմ, այլ` ռուս: Ի նկատի ունեն «Սովետսկայա Ռոսսիա» թերթը, որը տպագրել է հարցազրույց ինձ հետ` նվիրված իմ 70-ամյակին: Այդ հարցազրույցի մեջ ասված էր, որ ես ծնվել եմ Վրաստանում, որ ես ազգությամբ հայ եմ, բայց 1921 թվականին մեկնել եմ Մոսկվա, այստեղ սովորել, կրթություն ստացել: Հայաստան եմ գնացել Մոսկվայից հետո` 1929 թվականին և այդ ժամանակվանից ի վեր չեմ խզում կապերս իմ հայրենիքի` Հայաստանի հետ և լինում եմ այնտեղ գրեթե ամեն տարի: Պատահական չէ, որ այնտեղ եմ ես ըստ արժանվույն ստացել Հայկական ԽՍՀ Արվեստի վաստակավոր գործչի կոչում, դեռ 1955 թվականին ես ստացել եմ Հայակական ԽՍՀ Ժողովրդական արտիստի կոչում, ես ընտրված եմ եղել Հայաստանի կողմից ԽՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ և, վերջապես, ես հանդիսանում եմ Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Ես աում եմ այս ամենը, որովհետև դա լավագույն վկայությունն է հայրենիքիս հետ իմ ամուր կապերի, ինձ հայ համարելու, որով հպարտ եմ: Ես երբեք, ոչ մի տեղ դա չեմ ժխտել:
    «Սովետսկայա Ռոսսիա» թերթին տված հարցազրույցում ուղղակի չի ասված, թե ես ռուս եմ: Այնտեղ ի նկատի ունեն իմ կրությունը, դաստիարակությունը: Այն մարդիկ, որոնք բառերից են կպչում, վատ մարդիկ են: Նրանք չեն ուզում հասկանալ, չնայած ինձ թվում է, թե նրանք հիանալի հասկանում են, որ դրանում ոչ մի բան չկա, որը կարելի էր այդ կարգի խոսակցության պատրվակ դարձնել: Ինչու՞: Որովհետև իմ ամբողջ կյանքը, իսկ ես արդեն 70 տարեկան եմ, իմ ամբողջ գործունեությունը, ստեղծագործությունը, պրակտիկան խոսում են այն մասին, որ ես եղել եմ, կամ և միշտ կմնամ հայ:
    Իմ երաժշտությունը շատ բան ունի` կապված հայ ժողովրդական երաժշտության հետ: Իմ ուսուցիչների թվին եմ դասում, ռուս մեծ կոմպոզիտորներից բացի, մեծն Կոմիտասին և Սպենդիարյանին, որի հետ երջանկություն եմ ունեցել անձնապես ծանոթ լինել: Իմ ամենամյա այցելությունները Հայաստան ցույց են տալիս իմ գործուն մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կյանքին:
    Ժամանակին` դեռ 1939 թվականին, երբ Մոսկվայում պետք է կայանար հայ արվեստի տասնօրյակը, ես համարյա 7 ամիս անհեռաց կերպով եղել եմ Երևանում և այդ ժամանակամիջոցում գրել «Երջանկություն» բալետը, որպեսզի հայերը այն կարողանան ցուցադրել Մոսկվայում, ընդ որում` բոլոր հանրապետություններից Հայաստանը առաջինն էր, որ բալետ էր ներկայացնում տասնօրյակին... Ես մասնակցել եմ Հ. Թումանյանի, Կոմիտասի, Սպենդիարյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություններին, Երևանի հիմնադրման 2750-ամյակին և այլն:
    Երևանում մեծ փողոց կա, որը, հուրախություն ինձ և ի մեծ պատիվ, կրում է իմ անունը` Արամ Խաչատրյանի փողոց:
    Ի՞նչ են կարծում պարոնայք հովհաննիսյանները, այդ բոլորը ինձ հենց այդպե՞ս է տրված...
    Հայաստանը մեկն է միութենական հանրապետություններից, արևաշող, խնդալից, կառուցվող երկիր: Հայերը հին քաղաքակրթություն, մշակույթ ունեցող ժողովուրդ են: Ինչո՞վ են այդ պարոնայք օգնում Հայաստանին: Ոչնչով: Միայն բղավում են` Հայաստան, հայրենիք:
    Այսօր նա է հայ, ով օգուտ է բերում իր հայրենիքին: Ով դա չի անում, նա հայ չէ: Եվ թող իզուր հայերին չխառնվեն: Մենք այդպիսի «հայերին» չենք ընդունում և վանում ենք նրանց մեր շրջապատից...
    Ամբողջ Հայաստանը գիտե, որ ես հայ եմ; Այդ ծաղրանքի փոխարեն ավելի լավ կլիներ գրել Հայաստանի մասին, թե ինչպես է նա կառուցվում, ինչպես է ծաղկում միութենական հանրապետությունների ընտանիքում և ինչպիսի բարձր մակարդակի երաժշտական մշակույթ ունի, որը արդեն դուրս է եկել միջազգային ասպարեզ: Մեր երաժշտությունը հայտնի է ամբողջ աշխարհում...
    Ավարտելով` ուզում եմ ասել, որ ապրում եմ Մոսկվայում 52 տարի, որ շատ բան եմ ստացել ռուս ժողովրդից, ուսանել եմ այստեղ կոնսերվատորիայում և ռուսական դպրոցներում:
    Բայց ես հայ եմ, եղել եմ, կամ և կլինեմ հայ, և իմ ստեղծագործությունը, և իմ ամբողջ գործունեությունը պատկանում են առաջին հերթին իմ հարազատ ժողովրդին, իմ հայրենիքին` Հայաստանին:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (13.06.2019), Nelli Antonyan (13.06.2019), Մարգարյան Նաիրա (13.06.2019), Միկինյան Տաթևիկ (18.06.2019)

  15. #28
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,547
    Հեղինակության աստիճան
    46351
    Արամ Խաչատրյանի արվեստի նկատմամբ ունեցած Մարտիրոս Սարյանի վերաբերմունքը արտահայտված է Վարպետի երեք դիմանկարում: 1944թ. նկարվել է առաջին դիմանկարը, 1963 թվականին՝ մյուս երկուսը, որոնցից մեկն անավարտ է, գտնվում է կոմպոզիտորի տանը, մյուսը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում՝ հուշատանը:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (13.06.2019), Nelli Antonyan (13.06.2019), Միկինյան Տաթևիկ (18.06.2019), Մինասյան Նորա (Երեկ)

  17. #29
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,058
    Հեղինակության աստիճան
    22639
    Մեջբերում Միկինյան Տաթևիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արամ Խաչատրյանի 10 իրերը

    1.Ռոյալը
    big_1425714237_4331315.jpgbig_1425714237_4331315.jpg
    Արամ Խաչատրյանի բազմաթիվ նշանավոր ստեղծագործություններ են ծնվել գերմանական «Լյուդներ» ռոյալի վրա, որը նրա որդին՝ Կարեն Խաչատրյանը նվիրել է տուն-թանգարանին: Մոտ 40 տարի մեծ կոմպոզիտորի մատների ու այս ռոյալի ստեղների շփումով են հնչեղություն ստացել նրա հանճարեղ գործերը: Այս ռոյալի վրա է ծնվել Արամ Խաչատրյանի «Յոթ ֆուգա եւ ռեչիտատիվ» շարքը: Սա Արամ Խաչատրյանի 6 ռոյալներից մեկն է, որի վրա միշտ դրված է եղել մոր նկարը: Արամ Խաչատրյանը մեծ հուզմունքով է միշտ խոսել մոր մասին, ում գեղեցիկ ձայնով հնչած ժողովրդական երգերը հետագայում մեծ ազդեցություն պետք է թողնեին իր ստեղծագործական ուղու վրա:

    2.Թանաքամանն ու գրիչը
    Կցորդ 10605
    Արամ Խաչատրյանի տանը մասունքի նման պահվում էին թանաքամանն ու գրիչը: Խաչատրյանի ամենասիրած իրերից էին, քանի որ դրանցով նա 1944 թվականին գրել էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պետական օրհներգը: Թանաքամանը կոմպոզիտորի մոտ է եղել մոտ 20 տարի, հետագայում նա բազմաթիվ գրիչներով էր ստեղծագործում, բայց այս մեկն իր մշտական տեղն ուներ: Խաչատրյանը սովորաբար դաշնամուրի մոտ փորձում էր գլխում եղած նոտաները հավաքել, ապա դրանք հանձնում էր հարևանությամբ դրված սեղանի վրայի թղթին: Այսօր էլ գրողի տուն-թանգարանում ռոյալի կողքին սեղանն է, որի վրա առանձնանում են կանաչ թանաքամանն ու սուր ծայրով գրիչը:

    3.Խորովածի գոգնոցը
    Կցորդ 10606
    Երջանիկ Կարախանյանն Արամ Խաչատրյանի երևանյան երկրպագուներից մեկն էր: Խաչատրյանի ամեն այցի ժամանակ նա իր տանը խնջույք էր կազմակերպում: Խաչատրյանը սիրում էր խորոված ուտել: Մի անգամ կոմպոզիտորը Կարախանյանին զգուշացնում է, որ խորովածը նախօրոք չպատրաստի.
    -Այս անգամ ուզում եմ Նորքի ձեր այգիներում խորովածն իմ ձեռքով պատրաստել: Թեև իմ ամառանոցում հաճախ եմ խորոված անում, բայց կուզեի նաև երևանյան այգում պատրաստել, եւ դուք կտեսնեք, թե ինչ լավն է իմ խորովածը:Կարախանյանի տանն այդ օրը շատ արվեստագետներ էին հավաքվել, նա ոչ մեկին չէր հայտնել, թե ինչ է որոշել Խաչատրյանը: Երբ բոլորը պատրաստվում են նստել ճաշի, Կարախանյանը խնդրում է սպասել, մինչև վարպետն իր ձեռքով պատրաստի խորովածը: Այն, որ մեծ մաեստրոն պետք է խորոված պատրաստեր, զարմացնում է բոլորին: Կարախանյանը Արամ Խաչատրյանին է տալիս իր կնոջ գոգնոցը: Խաչատրյանը կապում է այն ու խորովածը շարում կրակին: Բոլորը շրջապատում են Խաչատրյանին ու հետաքրքրությամբ հետևում: Այդ օրը Խաչատրյանի պատրաստած խորովածը ճաշակեցին Լուսինե Զաքարյանն ու Խորեն Պալյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վերա Հակոբյանը, Գևորգ Աճեմյանը եւ այլ անվանի մտավորականներ:
    Կարախանյանների ընտանիքը գոգնոցը պահել էր այն վիճակում, որ Խաչատրյանն էր թողել խորովածը պատրաստելուց հետո. մինչ օրս դրա վրա խորովածից մնացած հետքեր կան:

    4.Նամակը
    Կցորդ 10607
    Ջութակահար և դիրիժոր Պավել Կոգանի ծնողներին ուղղված նամակն ավելի քան 60 տարվա վաղեմություն ունի: Հունիսի 6-ին Արամ Խաչատրյանը նշում էր իր ծննդյան 50 ամյակը, իսկ Լեոնիդ Կոգանի ու Ելիզաբետա Գիլելսի ընտանիքում զավակ էր լույս աշխարհ եկել: Արամ Խաչատրյանին ուղղված շնորհավորական նամակին հաջորդել էր հայ կոմպոզիտորի պատասխանը, որում գրել էր, որ նրանք իրենից առաջ են ընկել,և ինքն էր ուզում առաջինը շնորհավորել Պավելի լույս աշխարհ գալը: Մինչև 60 տարեկան դառնալը Պավել Կոգանը պահում էր նամակն իր մոտ, եւ միայն իր 60-ամյակին ու Արամ Խաչատրյանի 110-ամյակին այն հանձնեց կոմպոզիտորի տուն-թանգարան:

    5.«Ա» տառով փողկապը
    big_1425714237_6845485.jpg
    Արամ Խաչատրյանը Երևանում ներկա եղավ Գևորգ Աճեմյանի Պատանի ջութակահարների անսամբլի համերգին: Այդ օրը պատանիները կատարեցին հատվածներ կոմպոզիտորի «Սպարտակ» բալետից: Խաչատրյանը հիացած էր նրանց կատարումով, շատ ազդված: Երբ օդանավակայանում Աճեմյանը հրաժեշտ էր տալիս նրան, Խաչատրյանը դեռ կատարման ազդեցության տակ էր: Երբ գրկախառնվում էր Աճեմյանի հետ, գլխում մի միտք ծագեց: Նա հանեց իր փողկապը, որի վրա իր անվան առաջին՝ «Ա» տառն էր, և Աճեմյանին առաջարկեց փոխանակել փողկապները: Արամ Խաչատրյանը տեղում կապեց փողկապը, որն Աճեմյանը հետագայում միայն հանդիսավոր օրերին էր կրում:
    Հարգելի Տաթևիկ, շնորհակալություն հետաքրքիր տեղեկատվության համար։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (13.06.2019), Միկինյան Տաթևիկ (18.06.2019)

  19. #30
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,058
    Հեղինակության աստիճան
    22639
    Մեջբերում Կարինե Զիլֆիմյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ
    Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագրությանը
    27 օգոստոսի 1973թ., Մոսկվա

    Օրերս Լիբանանի հայկական «Ազդակ» թերթում տպագրվել է երկու հոդված. մեկը` խմբագրական, իսկ մյուսը` իրեն դոկտոր անվանող ոմն Հովհաննիսյանի: Այդ հոդվածներում արծարծվում է այն հարցը, թե իբր ես հայտարարել եմ, որ ես հայ չեմ, այլ` ռուս: Ի նկատի ունեն «Սովետսկայա Ռոսսիա» թերթը, որը տպագրել է հարցազրույց ինձ հետ` նվիրված իմ 70-ամյակին: Այդ հարցազրույցի մեջ ասված էր, որ ես ծնվել եմ Վրաստանում, որ ես ազգությամբ հայ եմ, բայց 1921 թվականին մեկնել եմ Մոսկվա, այստեղ սովորել, կրթություն ստացել: Հայաստան եմ գնացել Մոսկվայից հետո` 1929 թվականին և այդ ժամանակվանից ի վեր չեմ խզում կապերս իմ հայրենիքի` Հայաստանի հետ և լինում եմ այնտեղ գրեթե ամեն տարի: Պատահական չէ, որ այնտեղ եմ ես ըստ արժանվույն ստացել Հայկական ԽՍՀ Արվեստի վաստակավոր գործչի կոչում, դեռ 1955 թվականին ես ստացել եմ Հայակական ԽՍՀ Ժողովրդական արտիստի կոչում, ես ընտրված եմ եղել Հայաստանի կողմից ԽՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ և, վերջապես, ես հանդիսանում եմ Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Ես աում եմ այս ամենը, որովհետև դա լավագույն վկայությունն է հայրենիքիս հետ իմ ամուր կապերի, ինձ հայ համարելու, որով հպարտ եմ: Ես երբեք, ոչ մի տեղ դա չեմ ժխտել:
    «Սովետսկայա Ռոսսիա» թերթին տված հարցազրույցում ուղղակի չի ասված, թե ես ռուս եմ: Այնտեղ ի նկատի ունեն իմ կրությունը, դաստիարակությունը: Այն մարդիկ, որոնք բառերից են կպչում, վատ մարդիկ են: Նրանք չեն ուզում հասկանալ, չնայած ինձ թվում է, թե նրանք հիանալի հասկանում են, որ դրանում ոչ մի բան չկա, որը կարելի էր այդ կարգի խոսակցության պատրվակ դարձնել: Ինչու՞: Որովհետև իմ ամբողջ կյանքը, իսկ ես արդեն 70 տարեկան եմ, իմ ամբողջ գործունեությունը, ստեղծագործությունը, պրակտիկան խոսում են այն մասին, որ ես եղել եմ, կամ և միշտ կմնամ հայ:
    Իմ երաժշտությունը շատ բան ունի` կապված հայ ժողովրդական երաժշտության հետ: Իմ ուսուցիչների թվին եմ դասում, ռուս մեծ կոմպոզիտորներից բացի, մեծն Կոմիտասին և Սպենդիարյանին, որի հետ երջանկություն եմ ունեցել անձնապես ծանոթ լինել: Իմ ամենամյա այցելությունները Հայաստան ցույց են տալիս իմ գործուն մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կյանքին:
    Ժամանակին` դեռ 1939 թվականին, երբ Մոսկվայում պետք է կայանար հայ արվեստի տասնօրյակը, ես համարյա 7 ամիս անհեռաց կերպով եղել եմ Երևանում և այդ ժամանակամիջոցում գրել «Երջանկություն» բալետը, որպեսզի հայերը այն կարողանան ցուցադրել Մոսկվայում, ընդ որում` բոլոր հանրապետություններից Հայաստանը առաջինն էր, որ բալետ էր ներկայացնում տասնօրյակին... Ես մասնակցել եմ Հ. Թումանյանի, Կոմիտասի, Սպենդիարյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություններին, Երևանի հիմնադրման 2750-ամյակին և այլն:
    Երևանում մեծ փողոց կա, որը, հուրախություն ինձ և ի մեծ պատիվ, կրում է իմ անունը` Արամ Խաչատրյանի փողոց:
    Ի՞նչ են կարծում պարոնայք հովհաննիսյանները, այդ բոլորը ինձ հենց այդպե՞ս է տրված...
    Հայաստանը մեկն է միութենական հանրապետություններից, արևաշող, խնդալից, կառուցվող երկիր: Հայերը հին քաղաքակրթություն, մշակույթ ունեցող ժողովուրդ են: Ինչո՞վ են այդ պարոնայք օգնում Հայաստանին: Ոչնչով: Միայն բղավում են` Հայաստան, հայրենիք:
    Այսօր նա է հայ, ով օգուտ է բերում իր հայրենիքին: Ով դա չի անում, նա հայ չէ: Եվ թող իզուր հայերին չխառնվեն: Մենք այդպիսի «հայերին» չենք ընդունում և վանում ենք նրանց մեր շրջապատից...
    Ամբողջ Հայաստանը գիտե, որ ես հայ եմ; Այդ ծաղրանքի փոխարեն ավելի լավ կլիներ գրել Հայաստանի մասին, թե ինչպես է նա կառուցվում, ինչպես է ծաղկում միութենական հանրապետությունների ընտանիքում և ինչպիսի բարձր մակարդակի երաժշտական մշակույթ ունի, որը արդեն դուրս է եկել միջազգային ասպարեզ: Մեր երաժշտությունը հայտնի է ամբողջ աշխարհում...
    Ավարտելով` ուզում եմ ասել, որ ապրում եմ Մոսկվայում 52 տարի, որ շատ բան եմ ստացել ռուս ժողովրդից, ուսանել եմ այստեղ կոնսերվատորիայում և ռուսական դպրոցներում:
    Բայց ես հայ եմ, եղել եմ, կամ և կլինեմ հայ, և իմ ստեղծագործությունը, և իմ ամբողջ գործունեությունը պատկանում են առաջին հերթին իմ հարազատ ժողովրդին, իմ հայրենիքին` Հայաստանին:
    Սիրելի Կարինե, ուրախ եմ , որ թեման Ձեզ հետաքրքրել է։

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (13.06.2019), Lilit Karoyan (13.06.2019), Միկինյան Տաթևիկ (18.06.2019), Մինասյան Նորա (Երեկ)

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •