Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 66 հատից

Թեմա: Արամ Խաչատրյան

  1. #11
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,552
    Հեղինակության աստիճան
    47247
    Սպարտակ» բալետի կրճատումը

    Երևանում բեմադրվում էր «Սպարտակ» բալետը: Նվագախումբը ղեկավարում էր Յ. Ոսկանյանը: Սակայն, առաջին գործողության կեսից Խաչատրյանն անսպասելիորեն վեր կացավ և լքեց դահլիճը: Գործողությունն ավարտվեց, իսկ կոմպոզիտորը դեռևս չկար: Որոշ ժամանակ անց նրան գտան դրսում՝ օպերային թատրոնից ոչ հեռու:

    «Եթե ես մնայի, ապա սարսափելի աղմուկ կբարձրացնեի», - սրտանց ասաց Խաչատրյանը: «Իսկ ինչ էր պատահել, չէ՞ որ հիանալի էր բեմադրությունը, նվագախումբը...» հարցին կոմպոզիտորը պատասխանեց. «Նրանք իմ երաժշտությունից կրճատեցին 4 ամբողջ տակտ»:

    Չնայած ունկնդիրները խաչատրյանական երաժշտության փոքրիկ հատվածի «կորուստը» չէին էլ նկատել, այնուամենայնիվ նշված փաստը խիստ զայրացրել էր հեղինակին, որը շատ կարգապահ երաժիշտ էր և չափազանց պահանջկոտ էր կատարողների հանդեպ։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (08.06.2019), Nelli Antonyan (08.06.2019), Լաուրա Աթանեսյան (08.06.2019), Լիլիթ Աբաջյան (14.06.2019), Միկինյան Տաթևիկ (12.06.2019), Մինասյան Նորա (25.06.2019)

  3. #12
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    10145
    Բուռն իրադարձություններով հարուստ 20-րդ դարը տվեց մեծագույն արվեստագետներ: Նրանց հոգևոր գեղեցկությունը, հույսի ու հավատի վրա հիմնված լավատեսությունը , ստեղծեցին գլուխգործոցներ, որոնք այսօր էլ հուզում են յուրաքանչյուր զգայուն ու մտածող մարդու, և անգնահատելի ժառանգություն են սերունդների համար:
    Բնավ ոչ բոլոր արվեստագետներն են կենդանության օրոք վայելել իրենց փառքը. ոմանք փառաբանվել և մոռացության են մատնվել, մյուսներն արժևորվել են իրենցից հետո միայն` բազում տարիներ անց: Սակայ Արամ Խաչատրյանը այն երջանիկ արվեստագետներից է, որ կրեց ոչ միայն փառքի դափնիները, այլև վայելեց իր ապրած լիարժեք ու բուռն կյանքի յուրաքանչյուր պահը:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (08.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Լիլիթ Աբաջյան (14.06.2019), Մարգարյան Նաիրա (09.06.2019), Միկինյան Տաթևիկ (12.06.2019)

  5. #13
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2018
    Գրառումներ
    240
    Հեղինակության աստիճան
    1493
    «Արամ Խաչատրյանը երևան բերեց էներգիայով, խառնվածքով, հզորությամբ, ռիթմերի բազմազանությամբ, գույների առատությամբ լի նոր հնչյուններ, որոնք բնորոշ էին իր տաղանդին: Երաժշտության մեջ նա պահպանել է հարավի ամբողջ ջերմությունը: Խաչատրյանի գործերը զարմանալիորեն բալետային են և շուտ են մերվում պարին: Դրանք կայծակնային արագությամբ նորանոր պլաստիկ շարժումներ ու կերպարներ են ստեղծում, հուշում ու ներշնչում: Նման ձիրք քչերն ունեն, ոչ բոլորն են կարողանում այսպես կոչված պլաստիկ երաժշտություն ստեղծել»:
    Բելետմեյստեր և պարուսույց Յուրի Գրիգարովիչ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,552
    Հեղինակության աստիճան
    47247
    Պատերազմից հետո երևանյան հոսպիտալները լի էին վիրավորներով: Ժամանելով Երևան` Խաչատրյանը ցանկություն էր հայտնել համերգով հանդես գալ հոսպիտալներից մեկում: Կոմպոզիտորը երաժշտությունը մեջընդմիջում էր պատերազմի տարիներին երաժիշտների կյանքին վերաբերող հետաքրքիր պատմություններով: Հիշարժան է, հատկապես, հետևյալ դեպքը: Էվակուացիայի ժամանակ կայարաններից մեկում Խաչատրյանը, Օյստրախն ու Շոստակովիչը սոված էին մնացել: Ծանր վիճակից նրանց դուրս բերեց Օյստրախը` կատակով առաջարկելով տեղում համերգ տալ: Մտահղացումը հրապուրեց Շոստակովիչին ու Խաչատրյանին, և վերջիններս հաճույքով ընդունեցին առաջարկը:
    Հանպատրաստից կայացած համերգի համար հիանալի երաժիշտները ճաշի արժանացան:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (09.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Լաուրա Աթանեսյան (12.06.2019), Լիլիթ Աբաջյան (14.06.2019), Միկինյան Տաթևիկ (12.06.2019)

  9. #15
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,135
    Հեղինակության աստիճան
    25982
    Հարգելի կոլեգաներ, շնորհակալություն բոլորիդ նյութին արձագանքելու համար։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,552
    Հեղինակության աստիճան
    47247
    Չնայած Ա. Խաչատրյանի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում:
    Խաչատրյանի երգարվեստին ենք պարտական ազգային առաջին բալետով և սիմֆոնիայով: 1939 թ-ին Արամ Խաչատրյանը գրել է ազգային առաջին բալետը՝ «Երջանկությունը», որը հետագայում վերանայվել և վերանվանվել է «Գայանե»։ «Գայանե» բալետից հատկապես աշխարհահռչակ ճանաչում ստացավ «Սուսերով պար»-ը, որը դարձավ Հայաստանի «այցեքարտերից» մեկը: Բացի այդ հենց կոմպոզիտորի <<Առաջին սիմֆոնիա>>֊ն (1934 թ.) է հայ երաժշտության պատմության մեջ այդ ժանրի առաջին ստեղծագործությունը։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (09.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Լաուրա Աթանեսյան (12.06.2019), Լիլիթ Աբաջյան (14.06.2019), Միկինյան Տաթևիկ (12.06.2019)

  13. #17
    Մոդերատոր Nelli Antonyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2018
    Հասցե
    город Севан, улица Саят-Новы дом 27, кв. 23
    Գրառումներ
    2,135
    Հեղինակության աստիճան
    25982

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր Հռիփսիմե Հարությունյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2018
    Հասցե
    Լոռու մարզ,գյուղ Բազում
    Գրառումներ
    211
    Հեղինակության աստիճան
    16319
    Արամ Խաչատրյանը երաժշտություն է գրել նաև կինոնկարների և թատերական ներկայացումների համար: Նա հայկական կինոերաժշտության հիմնադիրն է: Գրել է երաժշտություն նաև <<Պեպո>> և <<Զանգեզուր>> կինոնկարների համար:

    Հանճարների հանդիպումը...
    Արամ Խաչատրյանը, լինելով աշխարհահռչակ մարդ, ցանկալի հյուր էր ոչ միայն հարազատ Հայաստանում, Մոսկվայում, Լենինգրադում, այլև արտասահմանում, Ֆրանսիայում,Իսպանիայում, որտեղ մշտապես լինում էր:
    Մի անգամ Իսպանիայում մեծ հաջողությամբ ընթացող հյուրախաղերի ժամանակ ահա թե ինչ տեղի ունեցավ:
    Իսպանացիներն ընդհանրապես երաժշտասեր ժողովուրդ են, իսկ հատկապես գնահատել գիտեն խանդավառ, կրակոտ երաժշտությունը: Այդ օրերին հյուրախաղերի կազմակերպիչները կոմպոզիտորին հարցրին, թե ինչ կկամենար տեսնել կամ ստանալ մեծ մաեստրոն Իսպանիայում: Իրենք ուրախ կլինեն հանճարեղ կոմպոզիտորին ծառայել, ցանկությունը կատարել, մեծ հաճույք պատճառել:
    Խաչատրյանը կյանքում և կենցաղում համեստ մարդ էր և իր մեծությունն ու փառքն արժանապատվորեն էր կրում: Նրան ընդունել էին բարձր մակարդակով, և երևի նա պետք է ցանկանար միայն թռչնի կաթ: Բայց թռչնի կաթ չէր օգտագործում, նրա սիրած խմիչքն «Արարատ» կոնյակն էր: Ի պատասխան իր հանճարեղության մասին հաճոյախոսությունների` նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և ասաց, որ Իսպանիան, ուր ինքը պատիվ ունի ելույթ ունենալ, 20-րդ դարի մեծագույն նկարիչ Սալվադոր Դալիի հայրենիքն է, որին ինքը պաշտում է: Նշեց, որ հիացած է իսպանական հյուրասիրությամբ, և որևէ այլ ցանկության մասին խոսք լինել չի կարող: Միակ բանը, որ կցանկանար, Սալվադոր Դալիի հետ ծանոթանալը և նրան անձամբ իր հիացմունքը և խորին հարգանքը հայտնելն է: Նույնիսկ կցանկանար ունենալ նկարչի ալբոմը հեղինակի ստորագրությամբ:
    Այս հայտարարությունից հետո կազմակերպիչները տարակուսեցին: Բանն այն է, որ Դալին հայտնի էր իր անըմբռնելի էքսցենտրիկությամբ, իր արտասովոր վարքով, և գրեթե անհնար էր կատարել կոմպոզիտորի խնդրանքը: Ավելին, դա անհնար էր նաև այն պարզ պատճառով, որ Դալին ապրում էր Ամերիկայում և հազվադեպ էր Իսպանիա գալիս:
    Բայց ամեն ինչ հաջողվեց հեքիաթային արագությամբ և կասկածելի հեշտությամբ: Անդրօվկիանոսային Դալին հեռախոսով բարյացակամորեն լսեց հանդիպման ցանկության մասին և պատասխանեց, որ ինքը հանճարեղ կոմպոզիտորի երկրպագուն է և երջանիկ կլինի, ցանկացած պահի ընդունել իսպանական իր համեստ առանձնատանը: Նա ասաց, որ երջանիկ այդ հանդիպման համար ինքը պատրաստ է թողնել բոլոր գործերը, որոնք առանձնապես կարևոր էլ չեն: Ո՞ւմ է պետք ինքը` խեղճ, ծեր նկարիչը: Հենց հիմա կգնա օդակայան և ինքնաթիռ կնստի: Ասենք վաղը` ցերեկվա ժամը 2-ին: Եթե հանճարեղ կոմպոզիտոր Խաչատրյանը համաձայն է, ապա ինքը` համեստ ներկարար Դալին, անհայտ անհաջողակը, իր կյանքի մնացյալ օրերը երջանիկ կապրի, բացարձակապես երջանիկ, քանզի իր աննշան անձը հետաքրքրություն է առաջացրել համաշխարհային երաժշտության այդպիսի հսկայի և լուսավորչի համար:Այս խոսքերից սիրտը կանգնելու չափ ցնցված իմպրեսարիոն հրավերը փոխանցեց Խաչատրյանին` իսպանական նրբագույն պատշաճությամբ զգացնել տալով, որ Խաչատրյանի փառքը վաղուց անցել է հնարավորի և անհնարինի սահմանագիծը: Եթե ինքը` ուսուցիչ Դալին, որ ընդունակ է հենց այնպես, տրամադրությունից ելնելով կամ սկանդալային ինքնառեկլամի համար ցանկացած պրեզիդենտի «ուղարկել ուր հարկն է», այդպես բարձր է գնահատում Խաչատրյանին... Եվ հաջորդ օրը` ժամը երկուսից 3 րոպե պակաս, Խաչատրյանին, իմպրեսարիոյին, քարտուղարին և թարգմանչուհուն կառավարական դասի լիմուզինը հասցրեց Դալիի ճերմակաքար, աշտարակավոր մավրիտանական ապարանքի դարպասների մոտ:
    Կուրացուցիչ շքեղությամբ հագնված դռնապանն ու թիկնապահը, դարպասը բացելով, հայտնեցին,որ տանտերն արդեն սպասում է և ցանկանում մտերմիկ ընտանեկան հանդիպում անցկացնել, այդ իսկ պատճառով թարգմանիչ պետք չէ, քանզի մոնսինյոր Դալիի կինը ռուս է:
    Մեքենան նույնպես պետք չէ, քանզի մոնսինյոր Դալին կարգադրել է հանդիպումից հետո կոմպոզիտորին տանել իր մեքենայով:
    «Ո՞վ է ձեզանից սինյոր Խաչատրյանը, պատիվ արեք, սինյո'ր, նե'րս համեցեք: Ո՛չ, Ո՛չ:Մնացածներին ընդունելու կարգադրություն չի եղել»:
    Մնացածները տարակուսած բարձրացրեցին ուսերը, բայց չզարմացան, որովհետև այս ամենը Դալիի «ձեռագիրն» էր: Նրանք սեղմեցին Խաչատրյանի ձեռքը` ցանկանալով հաճելի ժամանց, և խնդրեցին իրենց ողջույնները հաղորդել մեծ հայրենակցին ու հեռացան:
    Իսկ Խաչատրյանին մարմարյա ծառուղով ուղեկցեցին պալատ: Սանդղամուտքի մոտ նրան խոնարհաբար գլուխ տվեց թագավորական պալատի արարողապետ հիշեցնող մեկը: Եվ Խաչատրյանն սկսեց մտածել` ճի՞շտ է արդյոք հագնվել, գուցե նպատակահարմար կլիներ ներկայանալ սմոքինգով... Բայց այդ մասին նրան չէին զգուշացրել: Եվ ժամն էլ ցերեկ է, հանդիպումը` ոչ պաշտոնական: Եվ հետո` հենց ինքն էլ մեծ մարդ է, ի՞նչ կա որ...
    Արարողապետը հրավիրեց մի շքեղ ընդունարան (ճերմակ ծեփակերտվածք, հավաքածոմանրատախտակ և հայելի) և առաջարկեց նստել: Նա իսպաներենով տեղեկացրեց, որ մոնսինյոր Դալին հիմա այդ դռնով ներս կմտնի:
    Այդ պահին պատի հնագույն ժամացույցը ձայնեց երկու անգամ (ժամը երկուսն էր): Արարողապետը խոնարհվեց և անհետացավ` իր ետևից փակելով դուռը:
    Խաչատրյանը սենյակում մենակ մնաց:
    Նա նստեց ոսկեթել շքեղ բազմոցին (անկասկած Լուդովիկոս XV-ի ժամանակաշրջանի): Նրա դեմ խճանկար սեղան էր` վրան հայկական կոնյակներ, իսպանական գինի, մրգեր և ծխախոտ: Իսկ սրահի մյուս անկյունում` ոսկյա մեծ վանդակի մեջ, քայլում էր ծիածանագույն փետուրներով սիրամարգը:
    Անցան րոպեներ, ևս մի քանի րոպե: Գիտենալով, որ Իսպանիայում ճշտապահությունն իսպառ ընդունված չէ` նա աշխուժորեն սկսեց դիտել շրջապատը, ուղղել փողկապը, ձեռքով հարդարել մազերը: Հավանաբար Դալիի կինը` Գալան, նույնպես կգա, քանզի թարգմանչի կարիք չկա: Նա մտքում բառեր էր ընտրում, նուրբ հաճոյախոսություններ մշակում:
    Երկուսն անց 10 րոպեին ենթադրեց, որ Դալին ուր որ է կհայտնվի, հինգ րոպե անց ավելի հարմար տեղավորվեց բազմոցին և արկղից ծխախոտ վերցրեց: Ոտքը ոտքին դրեց և սկսեց քուլա-քուլա ծուխարձակել: Երկուսն անց 20 րոպեին մի փոքր անհանգստացավ` գրողի ծոցը կորչի, ախր հանդիպումը ժամը երկուսին էր: Մի կում կոնյակ լցրեց ու խմեց: Երկուսն անց կես ևս մի կում կոնյակ խմեց ու մի բաժակ գինի, հետո խաղող պոկեց: Դեմքին անհանգստության նշաններ հայտնվեցին: Ինչ անտաշություն, ինչ է, ինքը երեխա՞ է: Կանգնեց, պիջակն արձակեց, հետո փողկապի կապը թուլացրեց և սկսեց քայլել սենյակում: Հետո ձեռքերը դրեց գրպանը ու սկսեց քայլել սրահում: Նայում էր սիրամարգին` ապուշ թռչուն է, գոռում է էշի պես: Ժամը երեքից 15 պակաս այս հանդիպումը Խաչատրյանին սկսեց դուր չգալ: Նա փորձեց բացել այն դուռը, որտեղից պետք է հայտնվեր Դալին: Գուցե արարողապետը շփոթե՞լ է սրահները: Բայց դուռը կողպեքով փակված էր: Եվ Խաչատրյանը որոշեց` կսպասի մինչև երեքը և կգնա գրողի ծոցը: Այս ինչ այլանդակություն է... Սա արդեն նվաստացուցիչ է:
    Ուղիղ երեքին նա նյարդայնացած թքեց ծխախոտի մնացորդի վրա, մի թաս «Ախթամար» խմեց և հաստատակամ մոտեցավ դռներին: Բայց պարզվեց` այն դուռը, որտեղից ներս էր մտել, չէր ուզում բացվել: Խաչատրյանը զարմացավ, պտտեց բռնակը, տարակուսած թոթվեց ուսերը: Հետո հերթականությամբ փորձեց բացել սրահի բոլոր դռները: Բոլորը փակ էին: Շփոթված, մոլորված և բարկացած սկսեց հրել` փակ էին: Կենտրոնանալու համար մի բաժակ կոնյակ էլ խմեց, բարձրաձայն հայհոյեց, թքեց սիրամարգի ուղղությամբ, քանդեց-հանեց փողկապն ու կոխեց գրպանը: Փնտրեց հեռախոս կամ զանգի կոճակ: Բայց` իզուր:
    Գուցե Դալիի հետ ինչ-որ բա՞ն է պատահել, գուցե նա դեռ չի վերադարձել Ամերիկայից: Բայց,ախր, հրավիրեցին, հավաստեցին... գժվել կարելի է: Արդեն ուտելու պահանջ զգաց. հաստափոր մարդ է, սիրում է հաճույքով ուտել: Արդեն ճաշելու ժամանակն էր: Ի դեպ, նա դիտավորյալ նախօրոք չճաշեց, որպեսզի Դալիի հետ ճաշի:
    Նորից նստեց սեղանի կողքին, մի տանձ ընտրեց, նարնջի հյութը կաթեցրեց վերնաշապիկին, մի հատ էլ կոնյակ գցեց: Սկսեց կատաղել, սրտնեղել.
    Ժամը ուղիղ 4-ին խլացուցիչ ձայնով, ինչ-որ տեղ թաքցված բարձրախոսից հնչեց «Սուսերով պարը»: Դուռն աղմուկով բացվեց, և հատակ մաքրելու երկարակոթ խոզանակը հեծած, բոլորովին մերկ, գլխավերևում սուսեր ճոճելով, թռչկոտելով` ներս մտավ Սալվադոր Դալին: Հենց այդպես, գլխավերևում ճոճելով սուսերը, բոլորովին մերկ, խոզանակը հեծած` նա սիգարշավեց ամբողջ սրահով մեկ և դիմացի հենց այդ պահին բացված դռնից դուրս թռավ: Դուռը փակվեց, ու երաժշտության ձայնը կտրվեց:
    Ներս մտավ արարողապետը և հայտարարեց, որ ընդունելությունն ավարտված է: Եվ հրավիրեց դեպի ելքը:Այս ամենից քար կտրած Խաչատրյանը ջղաձգորեն կարգի բերեց իրեն: Սանդղամուտքի մոտ նրան հանձնեցին հոլանդական տպագրությամբ Դալիի պերճաշուք, շքեղ ալբոմը` հեղինակի սրտառուչ մակագրությամբ` որպես անմոռանալի հանդիպման հուշանվեր: Կոմպոզիտորին նստեցրին ավտոմեքենա և հյուրանոց հասցրեցին: Ճանապարհին Խաչատրյանն ուշքի եկավ, ցանկացավ դուրս շպրտել գարշելի ալբոմը, բայց միտքը փոխեց: Իսկ հյուրանոցում նրան անհամբեր սպասողները, իրար ընդհատելով, հարց ու փորձում էին, թե ինչպես անցավ երկու հսկաների հանդիպումը: Կոմպոզիտորն արվեստի մասին ինչ-որ անկապ բան փնթփնթաց` աշխատելով կարճ խոսել, որպեսզի ստի մեջ չխճճվի:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Ավագ մասնակից Կարինե Զիլֆիմյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2018
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    7208
    Տարիներ առաջ ինձ բախտ է վիճակվել տեսնել և լսել Արամ Խաչատրյանին իբրև դիրիժորի, նաև հանդիպել ու զրուցել նրա հետ: Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մի լսարանում կոմպոզիտորը հարցուփորձ էր անում ուսանողներիս, հետաքրքրվում մեր նվագով, ճաշակով, երազանքներով: Սակայն թողնենք այդ անպաճույճ լսարանը և մտովի տեղափոխվենք Օլիմպոս, ուր միայն մեծերն են հանդիպել:
    ... Երբ իշխող գաղափարախոսությունը ներխուժում էր, խաթարում ստեղծագործական մտքի թռիչքը, համատարած քաոսին ու խավարին, պատերազմին կոմպոզիտորը հակադրում էր իր հնչյունային վեհ «տաճարները», ռիթմ ներարկում այս անռիթմ աշխարհին: Եվ մեկը մյուսի ետևից «ժայթքում» էին նրա գլուխգործոցները: Որքա՜ն գեղեցիկ է ասել զմայլված ամերիկացին. «եթե լույսը, անաղարտ լույսը վերաձուլես հնչյունների, ապա դրանից ծնված երաժշտությունը կլինի Խաչատրյանի երաժշտությունը»: Խաչատրյանի պատմական առաքելությունն էր արևելյան երաժշտությունը ներմուծել համաշխարհայինի մեջ: Խաչատրյանը «խաչասերեց» արևելյան միաձայնությունը եվրոպական բազմազանության հետ:
    Մարդ և արվեստագետ Խաչատրյանի կերպարն ամբողջանում է հայրենական և արտասահմանյան գործիչների առնչությունների մեջ: Իր «վարակիչ» արվեստով ու հորդորներով նա ուրիշներին էլ մղում էր արարելու: Արտիստիկ խառնվածքի տեր էր և Վագների պես պահանջ ուներ «արվեստավորելու» շրջապատը, կյանքն ապրելու գեղեցիկի օրենքներով: Ջերմ խոսքերով ոգևորել գիտեր երիտասարդներին: Երբ Ղազարոս Սարյանն իր տաղանդավոր սանին ներկայացրեց Խաչատրյանին, նա անմիջապես քաջալերեց. «Տիգրան Մանսուրյան. որքա՜ն լավ է հնչում հայտագրի համար»: Մանսուրյանի մի դիտարկում. «Շատերն են մեղադրել նրան սնափառության մեջ: Նրանք հաշվի չէին առնում, որ դարեր շարունակ ճնշված նման մի ազգի մեջ, որպիսին մերն էր, մի ժողովրդի, որն իր գեներում կրում էր ազատագրվելու անհագ ծարավը, պիտի որ հայտնվեր հենց այդպիսի մի արվեստագետ, որպիսին էր Արամ Խաչատրյանը, և այդպիսի, հաղթական, կենսասեր և այդպիսի, եթե կուզեք, փառասեր»:
    Եթե Չեխովը կոչ էր անում մարդուն օրեցօր, կաթիլ առ կաթիլ իր միջից դուրս մղել ստրուկը, ապա Խաչաատրյանի ազատատենչության «իններորդ ալիքի» վրա վեր խոյացած «Սպարտակը» ազատության կոչ է համայն մարդկությանը:
    Խաչատրյանին սպասում էին ամենուր: Լինում էր նաև, որ ինքը՝ Խաչատրյանն էր սպասում, և ահա, այդպիդի մի դեպք: Կոմպոզիտորը պետք է հանդիպեր սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիին: Քաղաքից դուրս՝ կանաչ դաշտում մի տարօրինակ դղյակի հասավ: Սպասավորը ներս հրավիրեց: Սպասումը ճնշող էր; Եվ հանկարծ բարձրախոսներից ժայթքեցին «սուսերով պարի» հնչյունները, մի դուռ բացվեց, դուրս պրծավ մեկը՝ մերկանդամ պարելով, պտտահողմի պես մոտեցավ
    կոմպոզիտորին ու դիմացի դռնով անհայտացավ:
    Սպասավորն ազդարարեց. «Հանդիպումն ավարտված է»:
    Սալվադոր Դալին էր պարում: Պատահել է, որ ինքը՝
    Խաչատրյան է պարել: Դաշնակահար Շահան Արծրունին
    խնդրել էր կոմպոզիտորին մեկնաբանել դաշնամուրային
    գործերից մեկը: Մի քանի խոսքից հետո Խաչատրյանը
    հանեց բաճկոնը և սկսեց պարել:
    Խաչատրյանի խոստովանությամբ՝ «Սուսերով պարը»
    հորինել է մեկ շնչով: Պրեմիերայից հետո պարը տարածվեց աշխարհով մեկ: Հնչեց գրեթե բոլոր նվագարաններով, հեղինակն այն լսել է նույնիսկ մի խուլ գյուղում... սղոցով նվագելիս: Յաշա Հայֆեցը կատարել է ջութակով:
    Շվեյցարիայում Խաչատրյանն ու կինը հյուրընկալվել են Չ. Չապլինի տանը: Խաչատրյանին հետաքրքիր էր նաև Չապլինի երաժշտական ջիղը, «սակայն Չապլինը բացեց դաշնամուրը և, չգիտես ինչու, չնվագեց»: Վերջում դերասանը ձայնադարանից հանեց Խաչատրյանի ջութակի կոնցերտի սկավառակը և խնդրեց հեղինակի ընծայագիրը: Անմոռանալի էր նաև հանդիպումը Է. Հեմինգուեյի հետ: Խաչատրյանի հեղինակային համերգը Հավանայում գրողի կինը՝ Մերին, բնորոշեց իբրև «երկու հրաշք»: Մեկը երաժշտությունն էր, մյուսը՝ Հավանայի սիմֆոնիկը՝ Խաչատրյանի ղեկավարությամբ: Հեմինգուեյը, որ Զմյուռնիայի նավահանգստում 1922-ին տեսել էր թուրքերից մազապուրծ վիրավոր հայերին, այժմ կարող էր տեսնել վերածնված հայ ժողովրդի զավակին, որ Նարեկացու պես կարող էր ասել. «Ես՝ զարկվածս, հաղթող եմ կրկին»:

    Դանիել Երաժիշտ

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #20
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2019
    Գրառումներ
    431
    Հեղինակության աստիճան
    16124
    -Չնայած Ա. Խաչատրյանի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում:
    Խաչատրյանի երգարվեստին ենք պարտական ազգային առաջին բալետով և սիմֆոնիայով: 1939 թ-ին Արամ Խաչատրյանը գրել է ազգային առաջին բալետը՝ «Երջանկությունը», որը հետագայում վերանայվել և վերանվանվել է «Գայանե»։ «Գայանե» բալետից հատկապես աշխարահռչակ ճանաչում ստացավ «Սուսերով պար»-ը, որը դարձավ Հայաստանի «այցեքարտերից» մեկը: Բացի այդ հենց կոմպոզիտորի Առաջին սիմֆոնիան (1934 թ.) է հայ երաժշտության պատմության մեջ այդ ժանրի առաջին ստեղծագործությունը:


    -1940-ականներին շրջագայում է ԽՍՀՄ տարածքով, 1950 թ. Հռոմ մեկնելով` սկսվում է նրա համաշխարհային շրջագայությունը: Առաջիկա տարիներին շրջագայում է 42 երկիր՝ լինելով բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթային գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի:
    Հատուկ Խաչատրյանին հանդիպելու համար Դալին Ամերիկայից ժամանել է Իսպանիա` հյուրընկալելու վերջինիս իր առանձնատանը, քանի որ հանճարեղ կոմպոզիտորի մեծ երկրպագուն էր: Անսովոր ընդունելությունից հետո, որի մանրամասները, կարծում եմ, շատերին է հայտնի, հաջորդ օրը Դալին հանդիպել է Ա. Խաչատրյանին, ներողություն խնդրել և նրան նվիրել իր մանրանկարների ալբոմը, որը արժեր մի քանի միլիոն դոլլար:


    -Խաչատրյանն արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր էր, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի (ԳԱ) անդամ, Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ, Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ԳԱ թղթակից անդամ:
    1941թ. ստեղծվել է Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը: Այս ստեղծագործությունը, որը կառուցված է իբրև վալս, դարձավ համաշխարհային վալսային երաժշտության ամենանշանավոր երկերից մեկը:


    -Խորհրդային Հայաստանի օրհներգի (1944 թ.) հեղինակն է, խոսք` ըստ Սարմենի:


    -Ունեցել է ավելի քան 33 կոչում, պարգև և մրցանակ, որոնցից` 5 ԽՍՀՄ պետական մրցանակ տարբեր ստեղծագործությունների համար, Հռոմի պապ Հովհաննես XXIII-ի հուշամեդալ (Վատիկան), Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի ԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում, հուշամեդալներ և շքանշաններ (Վիեննա, Պրահա, Բուդապեշտ, Թեհրան, Հռոմ), Լեհաստանի, Ուզբեկստանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում և այսպես շարունակ:


    -2013 թ. հունիսի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (անգլ.՝ Memory of the World International Register) գրանցվել են «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»։


    -Արամ Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում: Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա և դո նոտաների): Կոմպոզիտորը հաճույքով էր զբոսնում Լյադոյի հետ: Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը` նվիրված շանը:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nelli Antonyan (13.06.2019), Լաուրա Աթանեսյան (12.06.2019), Լիլիթ Աբաջյան (14.06.2019)

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •