+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Նախադասություններ։

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0

    Նախադասություններ։

    Սիրելի՛ ուսուցիչներ, ինձ օգնություն է պետք․ առաջարկեք նախադասություններ, որոնք հագեցած լինեն տարբեր խոսքի մասերով, որպեսզի դասի ժամանակ հանձնարարեմ աշակերտներին, որ վերլուծեն։ / պարապ աշակերտ չմնա/

  2. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Բամբասանքը ատելությամբ լցվածների կողմից է հորինվում, հիմարները տարածում են, իսկ մտավոր հետամնացները հավատում։

  3. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Կարևորը ոչ թե տեղն է և կարգավիճակը,որում գտնվում ես, այլ՝ հոգու վիճակը, որում կաս։ Հրաչյա Ամիրյան /հոգեբան/

  4. #4
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Վանքն է գյուղում բույն դրել, թե գյուղն է փաթաթվել վանքի շուրջը՝ չգիտեն, գյուղի տարիքը չգիտեն։

  5. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Գերանդին ուսին՝ Պավլեն լսում է նրանց և չի կարողանում հպարտանալ, որովհետև էն շանորդի Զավենը ահա մի ժամ է ասել է՝ սպասիր, գալիս եմ, ու մի ժամ է չկա, իսկ Սևանի կողմից՝ Զարդաքարի սարերի վրայով ամպեր են ելնում և ճաշվա մոտերքը անձրև կշրխկա։

  6. #6
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Նույնիսկ ձորի գետը քանդում էր Կյորեսի կողմը, որովհետև Գորիսը փռվել էր բարձրադիր տափարակի վրա միանման տներով, որոնք բաժանվում էին միանման քառակուսիների, և ամբողջ քաղաքը նման էր զինվորական ճամբարի։

  7. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Չկա ավելի լավ բան, քան վերադառնալ այնտեղ, որտեղ ոչինչ չի փոխվել, որպեսզի հասկանս, թե ինչքան ես փոխվել դու ինքդ։

  8. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    32
    Հեղինակության աստիճան
    0
    Ոչ ոք չի ծնվում որևէ մեկի մաշկի գույնի, ծագման կամ կրոնի հանդեպ ատելությամբ․ մարդիկ սովորում են ատել, իսկ եթե կարողանում են ատել սովորել, ապա նրանց պետք է սովորեցնել նաև սիրել, քանի որ սերն ավելի մոտ է մարդկային հոգուն։

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •