Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: XX դարի մանկավարժները

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0

    XX դարի մանկավարժները

    Մարիա Մոնտեսսորի

    Ծնվել է 1870 թվականին Իտալիայում։ Այդ ժամանակվա Իտալիայում ընդունված չէր, որ կանայք կրթվեին և հասարակության լիիրավ անդամ համարվեին։ Սակայն Մարիան կարողանում է կոտրել շատ կարծրատիպեր և ընդունվել գիմնազիա։ Նա առաջին կին բժիշկ-մանկաբույժն էր։ Աշխատելով համալսարանական հիվանդանոցում՝ նա մոտիկից շփվեց մտավոր կարողություն ունեցող երեխաների հետ։ Մարիան նկատեց, որ այդ խնդիրը ոչ թե պետք է բժիշկները լուծեն, այլ՝ մանկավարժները։ Նա նկատել էր, որ այդպիսի երեխաները բացարձակ անուշադրության են մատնված թե՛ հասարակության, թե՛ բժիշկների, թե՛ մանկավարժների կողմից։ Հետամուտ լինելով այդ խնդրի լուժմանը՝ նա սկսեց ակտիվ ուսումնասիրել մանկավարժական ոլորտի գիգանտների աշխատությունները՝ այդ կերպ խորանալով մանակվարժության մեջ։ Մարիան նկատեց, որ անգամ հայտնի մանկավարժների աշխատություններում չկան լուրջ ուսումնասիրություններ մտավոր հետամնաց երեխաների մասին։ Նա առաջ քաշեց մի տեսություն, ըստ որի բոլոր երեխաները՝ թե՛ «առողջ», թե՛ մտավոր հետամնաց կրթություն պետք է ստանան հավասար պայմաններում։ Այս տեսությունը հեղափոխական էր մանկավարժական ոլորտում, հեշտությամբ չընդունվեց։ Իր այս տեսությամբ Մոնտեսսորին դարձավ ներառական կրթության հիմնադիրը։
    Մոնտեսսորին, սակայն, կարողանում է հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, կոտրել կարծրատիպեր և հիմնել իր առաջին «Մանկան տունը», որտեղ աշխատում էին միայն Մարիա Մոնտեսսորիի սկզբունքներով։ Նրա մեթոդը շատ արագ տարածվում է ողջ եվրոպայում, բազմաթիվ մանկավարժներ նրա մոտ կուրսերի էին գալիս։ 1929 թվականին Մոնտեսսորին որդու հետ հիմնում է Միջազգային Մոնտեսսորի Ասոցիացիան, որը գործում է մինչ օրս։
    Մարիա Մոնտեսսորին մահացել է 1952 թվականին Նիդերլանդներում։

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28808
    Մարիա Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին:

    Կարծիք կա, որ 20-րդ դարի 4 մանկավարժները՝ ամերիկացի Ջ. Դյուին, գերմանացի Գ. Կերշենշտեյները, իտալուհի Մ. Մոնտեսորին և խորհրդային մանկավարժ Ա. Մակարենկոն դաստիարակության մեջ հեղափոխություն իրականացրին:

    Մարիա Մոնտեսորին ձևակերպել է կարճ պատվիրան-հիշեցումներ ծնողների համար: Դրանք պարզ բաներ են, բայց եթե խորանանք դրանցից յուրաքանչյուրի մեջ, կպարզվի՝ բազմահատոր իմաստություն է՝ ամփոփված մի քանի բառի մեջ: Խորհուրդ է տրվում տարին գոնե մեկ անգամ վերընթերցել այս ցուցակը։ Այդ դեպքում երեխաների հետ փոխհարաբերությունները կարող են որակապես այլ մակարդակի հասնել, իսկ երեխան ավելի զարգացած ու ներդաշնակ անձնավորություն կդառնա։

    Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
    Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել:
    Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
    Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
    Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
    Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:
    Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
    Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:
    Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
    Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
    Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
    Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
    Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:
    Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
    Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
    Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
    Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
    Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
    Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

    https://dpir.mskh.am/hy/node/833
    Վերջին խմբագրող՝ Նատաշա Պողոսյան: 01.06.2019, 12:45:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (08.06.2019), manush (10.06.2019), naira1973 (06.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Լաուրա Աթանեսյան (08.06.2019), Մարգարյան Նաիրա (02.06.2019), Միկինյան Տաթևիկ (12.06.2019), Միքայելյան Կարինե (08.06.2019), Հռիփսիմե Հարությունյան (08.06.2019)

  5. #3
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28808
    Մոնտեսսորիի մանկավարժություն:

    Մոնտեսսորիի մանկավարժությունը հայտնի է նաև ինչպես Մոնտեսսորիի համակարգ, դաստիարակության համակարգ, որը առաջադրվել է 20-րդ դարի առաջին կեսին իտալացի մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի կողմից[1]: Համակարգի գլխավոր սկզբունքները համարվում են՝ երեխայի ինքնուրույնությունը, ազատություն սահմանափակումների մեջ, երեխայի հոգեբանական, ֆիզիկական և սոցիալական բնական զարգացումը[2]: Առանձնացնում են Մոնտեսսորիի մանկավարժության հետևյալ բանալիական բնութագրերը[3].

    Տարբեր տարիքային խմբեր, ընդ որում առավել տարածված խմբերը 3-6 տարեկան են:
    Աշակերտներն ինքնուրույն ընտրում են պարապմունքներ գոյություն ունեցող առկա տարբերակներից:
    Աշխատանքի անդադար փուլեր, սովորաբար 3 ժ տևողությամբ:
    «Ուսուցում հայտնագործությունների միջոցով», որտեղ աշակերտներն ուսումնասիրում են երևույթները նյութի հետ աշխատելով, այլ ոչ թե ուսուցչի բացատրածից:
    Մասնագիտացված ուսուցողական նյութեր, որոնք մշակվել են Մարիա Մոնտեսսորիի կողմից:
    Դասարանով ազատ տեղաշարժվել:
    Հատուկ նախապատրաստված ուսուցիչ-Մոնտեսսորի:

    https://hy.wikipedia.org/wiki/%D5%84...B8%D6%82%D5%B6

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (08.06.2019), manush (10.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Միկինյան Տաթևիկ (12.06.2019), Միքայելյան Կարինե (08.06.2019), Հռիփսիմե Հարությունյան (08.06.2019)

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    1,552
    Հեղինակության աստիճան
    47247
    Մոնտեսորին առանձնանում էր իր ինքնատիպ կրթական մոտեցումներով: Նա ամենից շատ կարեւորում էր երեխայի ազատությունն ու ընտրության իրավունքը: Նրա կրթական մոտեցումներով հիմնված


    կենտրոնները գործում են ամբողջ աշխարհում:

    Մարիա Մոնտեսորին հմայված էր երեխաներով: Նա մեծ հաջողության հասավ` ստեղծելով երեխաների վաղ շրջանի զարգացման յուրատեսակ մի մեթոդ, որը մինչեւ օրս հանրածանոթ է: Այս մեթոդի առանցքում երեխային աշխարհն ընկալելու լիակատար ազատություն տալն է: Աշակերտի ճանաչողական հետաքրքրությունները բավարարելու համար ուսուցիչը պետք է ուսուցման հատուկ միջավայր ստեղծի եւ հնարավորություն, որ այդ միջավայրն ինքնուրույն գործի:

    «Երեխայի տունը»

    Մարիա Մոնտեսորին սկսեց հիմնել մանկական ուրույն միջավայր` հրաժարվելով ավանդական սեղաններից ու նստարաններից: Փոխարենը նա տեղադրեց շարժական սեղաններ ու աթոռներ: Երեխան հանգիստ կարող էր վերադասավորել դրանք` տեղավորելով հարմար վայրերում: Եթե փոքրիկը ցանկանում էր, կարող էր տեղ գտնել հատակի հատուկ գորգի վրա` ինքնուրույն սերտելով կրթական պարագաները: Ուսուցիչն օգնում էր ընտրելու հարցում, բայց չէր պարտադրում իր կարծիքը: Երեխան կարող էր ներգրավվել այն գործողության մեջ, որը հավանում էր` օգտագործելով պարագաներն այնքան ժամանակ, որքան կամենում էր: Միակ օրենքը, որ խստորեն պահպանվում էր, աշխատանքի ավարտից հետո պարագաները հավաքելն ու տարածքը մաքրելն էր։

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28808
    Ապագա ուսուցչին հետաքրքիր կլինի ծանոթանալ XX դարի հոգեբանության համաշխարհային դասական Կառլ Ռոջերսի (1902 – 1987թթ.) զեկույցին, որը նա անվանել է «Հարցեր, որ կուղղեի ինքս ինձ, եթե ուսուցիչ լինեի»: Ըստ Ռոջերսի տեսակետի ուսուցիչը պարտավոր է իր մանկավարժական գործունեությունն սկսել միայն այս հարցերի ճիշտ ու ազնիվ պատասխանի դեպքում.

    Կարո՞ղ եմ արդյոք մտնել սովորող և հասակ առնող երեխայի ներքնաշխարհը: Կարո՞ղ եմ այդ աշխարհին վերաբերվել առանց նախապաշարումների ու կանխակալության, անձնական ու զգայական ճիշտ գնահատական տալ երեխայի դրսևորումներին:

    Կարո՞ղ եմ սովորողների հետ հաստատել բաց, զգացմունքային, փոխադարձ վստահության վրա հենված փոխհարաբերություններ, որից դուրս չմնա ոչ մեկը:

    Կարո՞ղ եմ արդյոք հայտնաբերել իմ դասարանի յուրաքանչյուր աշակերտի հետաքրքրությունների շրջանակը և ուղղորդել նրան զարգանալու այդ ուղղությամբ:

    Կարո՞ղ եմ օգնել իմ աշակերտներին պահպանելու հետաքրքրասիրությունը իր և իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ:

    Ունե՞մ արդյոք այնքան ստեղծարար ուժ, որ կարողանամ երեխաների մեջ զարգացնել սեր ու հետաքրքրասիրություն գրքերի և գիտելիքների այլ աղբյուրների նկատմամբ:

    Կարո՞ղ եմ ընդունել և խրախուսել այն բոլոր անկատար գաղափարներն ու մտահղացումները, որ ծնվում են սովորողների գլխում: Կարո՞ղ եմ բոլոր ոչ ստանդարտ վարքի ու մտքի տեր երեխաների մոտ զարգացնել ստեղծագործական մտածողություն ու ունակություն:

    Կկարողանա՞մ օգնել երեխային մեծանալու որպես անհատականություն, այնպիսին, որի մոտ գաղափարները զգացմունքներ կառաջացնեն, իսկ զգզցմունքները՝ գաղափարներ:

    https://haykazmargaryan.wordpress.co...D5%A1%D5%AF-2/

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (08.06.2019), manush (10.06.2019), naira1973 (06.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Լաուրա Աթանեսյան (12.06.2019), Միկինյան Տաթևիկ (12.06.2019), Հռիփսիմե Հարությունյան (08.06.2019)

  11. #6
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28808
    Սկզբունքներ նշանավոր մանկավարժ Ի. Ե. Սինիցայի «Տակտի և վարպետության մասին» գրքից:

    Պահպանեք ուսուցչի բարձր ու պատվավոր կոչումը: Հիշեցեք՝ սովորողների անձը ձևավորվում է ուսուցչի անձի օրինակով: Թող, որ ձեր հայրենասիրությունը, աշխատանքի նկատմամբ ձեր վերաբերմունքը, մարդու ու քաղաքացու ձեր դեմքը արժանի լինեն օրինակելու համար:

    Հարգեք ձեր սովորողների անձը: Պահպանեք և զարգացրեք նրա մարդկային արժանապատվությունը: Մարդկային արժանապատվության հետ միասին երեխայի մոտ զարգանում են նաև լավագույն քաղաքացիական որակներ: Պահպանեք ձեր արժանապատվությունը: Արժանապատվություն չունեցող ուսուցիչը չի կարող այն դաստիարակել սովորողի մոտ:

    Եղեք մոտ ձեր աշակերտներին: Նրանք ձեր բարեկամներն են: Նրանք գիտեն, որ դուք ուսուցիչ եք և ավելի շատ իրավունքներ ունեք, բայց չեն սիրում, երբ ցուցադրում եք այդ իրավունքները:

    Փոխեք ձեր վերաբերմունքը կախված սովորողների տարիքից ու հոգևոր զարգացումից: Եղեք ավելի ճկուն, դինամիկ և ոչ ցուցադրական ձեր հարաբերություններում: Նորարար և պահանջկոտ եղեք կրթության ու դաստիարակության հարցերում: Խուսափեք ավելորդ ուղղախոսությունից, կաղապարային դիտողություններից ու հանձնարարություններից: Գերադասեք ոչ ցուցադրական հուշումներն ու խորհուրդները: Ավելի շուտ և լավ են ընդունվում այն համոզմունքները, որանք ընկալվում են որպես սեփական:

    Օգտվեք մանկավարժական հնարքների ողջ զինանոցից, միաժամանակ ավելի շռայլ եղեք գովասանքների ու խրախուսանքների հարցում և ավելի մեղմ ու չափավոր պատիժների դեպքում: Սովորեք օգտագործել ձեր բոլոր արտահայտչամիջոցները՝ հայացքը, միմիկան, շարժումները, բայց խուսափեք կտրուկ քայլերից, որոնք կարող են հասցնել անցանկալի հետևանքների:

    Սովորեք տիրապետել սեփական ձայնին, խոսքերին ու արտահայտություններին, բայց խուսափեք գոռոցներից ու ճչոցներից: Դրանք նսեմացնում են ձեզ որպես մանկավարժի, խանգարում են աշակերտների հետ ձեր մոտ հարաբերությանը և վկայում են ձեր անօգնականության մասին:

    Խուսափեք որոշումներից, լուծումներից, որոնց նպատակահարմարության մեջ համոզված չեք: Գրգռված վիճակում վճիռներ մի կայացրեք, օգտվեք հարցի լուծման հետաձգման մեթոդից, որը հնարավորություն կտա ձեզ գիտակցորեն օգտագործել ձեր իրավունքները, աշակերտներին՝ գիտակցաբար ենթարկվել ձեզ:

    Հաճախեք փորձառու ուսուցիչների դասերին, տեսեք, թե ինչպես են նրանք շփվում երեխաների հետ, ինչ դիտողություններ են անում, ինչպես են լսում երեխաներին, ինչպես են նստում, քայլում դասարանում: Այս ամենը կարող են պետք գալ:

    Ուշադիր եղեք երեխայի ցանկությանը հաստատվելու իր հասակակիցների շրջապատում: Հաջողությունը թևավորում է, իսկ անհաջողությունը՝ ճնշում: Առիթ փնտրեք երեխային գովելու, նույնիսկ եթե դա դժվար դաստիարակվող երեխա է: Աշակերտը պիտի հավատա իր ուժերին ու հնարավորություններին:

    Փորձեք մտերիմ հարաբերություն հաստատել և ողջ դասարանի, և առանձին վերցրած ամեն մի աշակերտի հետ: Դրա համար կազմակերպեք հանդիպումներ, հավաքներ, ոչ միայն դպրոցում, այլև նրա պատերից դուրս: Ժամանակ գտեք կազմակերպելու էքսկուրսիաներ, ճամփորդություններ, այցելեք թանգարաններ, մեկ մեկու տներ, հասարակական վայրեր: Հավատացեք դա ձեզ կմտերմացնի երեխաների հետ:

    Ուրախացրեք ծնողներին իրենց երեխաների հաջողություններով: Աշխատեք շատ չբողոքել ծնողներին իրենց երեխաներից: Կարգապահությունը, որ դուք չեք հաստատել, այլ ուրիշները՝ քիչ արդյունավետ է: Ձեր փոխհարաբերությունները երեխաների հետ, դա առաջին հերթին ձեր գործն է ու պարտավորությունը:

    Հարմար առիթի դեպքում երեխաներին ցույց տվեք ձեր գիտելիքներն ու հմտությունները այլ բնագավառներից, առանց դրանց վրա մեծ ուշադրություն սեվեռելու, որովհետև ուսուցչի համեստությունը բարձր է գնահատվում ոչ միայն ուսուցչական, այլև դասարանական կոլեկտիվում:

    Պահպանեք աշակերտների վստահությունը: Այն ձեր հարաբերությունների շարժիչ ուժն է, պատուհանը դեպի երեխայի հոգին: Կորցնելով մի սովորողի վստահությունը, կարող եք կորցնել ողջ դասարանի վստահությունը:

    Դաստիարակեք ձեր սովորողների մոտ քաղաքացիական բարձր զգզցմունքներ, հարգանք դեպի աշխատանքն ու մարդը, սեր Հայրենիքի նկատմամբ, պատրաստակամություն հանուն նրա և Արդարության տալու ողջ կարողությունը, ուժերն ու կյանքը:

    https://haykazmargaryan.wordpress.co...D5%A1%D5%AF-2/

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (08.06.2019), manush (10.06.2019), naira1973 (06.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Անժելա Ալավերդյան (23.06.2019), Արեւ (02.06.2019), Միկինյան Տաթևիկ (12.06.2019), Միքայելյան Կարինե (08.06.2019), Հռիփսիմե Հարությունյան (08.06.2019)

  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Ռուդոլֆ Շթայները և վալդորֆյան մանկավարժությունը

    Ռուդոլֆ Շթայները գերմանացի գիտնական է, փիլիսոփա, վալդորֆյան մանակվարժության հիմնադիրը։Վալդոֆյան մանկավարժությունը հիմնվում է Ռ. Շթայների գաղափարների հիման վրա,ըստ որի՝ անձի մարմինը, հոգին, մտքերը, զգացմունքները, կամքը կազմում են մի ամբողջություն։ Զարգացումը և ուսուցումը պետք է ազդեցություն գործեն երեխայի վրա ամբողջությամբ։ Ինտելեկտը կազմում է անձի հոգևոր բաղկացուցիչներից միայն մեկը։
    Վալդորֆյան մանկավարժության հիմքում ընկած է.
    *դպրոցի ղեկավարումը մանկավարժական խորհրդի կողմից
    *ուսուցչի, հատկապես դասվարի, բազմակողմանի գիտելիքների և հմտությունների տիրապետումը
    *ուսումնական պլանի և ուսուցման մեթոդների տարիքային կողմնորոշումը
    *բանավոր արտահայտվելու ավանդույթը, թատերական բեմականացումները՝ որպես ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս
    *ուսուցման գեղարվեստական-գեղագիտական տարրի բերումը 1-ին պլան (ձեռագործություն, խեցեգործություն, գեղանկար, ծեփում, էվրիթմիա, այգեգործություն)
    *ավանդությունների և տոների (Սուրբ Միքայելի, Սուրբ Ծնունդ, Զատիկ և այլն) նշումը
    *գնահատականների անցումը բալային համակարգի, երեխայի անհատական առանձնահատկություններից ելնելով, ապահովելով անձի զարգացումը
    *առաջին իսկ դասարանից միաժամանակ երկու օտար լեզվի դասավանդումը առանձնահատուկ մեթոդիկայով
    *«դասավանդման հիգիենան», դասավանդումը էտապներով
    *ամենշաբաթյա մանկավարժական համաժողովները, որպես արդյունք՝ ուսումնական գործընթացի և երեխաների մշտական դիտարկումը
    *ուսուցիչների և ծնողների համատեղ աշխատանք, դպրոցի գործունեության մեջ ծնողների դերի բարձրացում
    *երեխային շրջապատող միջավայրի կազմակերպումը (վալդորֆյան էքստերիեր և ինտերիեր)։

    https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E...80%D5%B8%D6%81

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Տիկի՛ն Պողոսյան ջան, Ձեզնից անվերժ սովորել կարելի է։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Էլեն Քեյ
    Շվեդ գիտնական,մանկավարժ, կանանց իրավունքների պաշտպան։ Նրան է պատկանում ազատ կրթության գաղափարը։ Մանկավարժության նրա գաղափարները հիմնված էր Լև Տոլստոյի ազատ կրթության տեսության հիման վրա։ՆԷլեն Քեյը համոզված էր, որ հասարակության առողջացումը կապված է անհատի աշխարհայացքի ձևավորման գործընթացից։ Երեխային պետք է ունենա այնպիսի միջավայր, որում նա կարող է ազատ զարգանալ։ Երեխային պետք չէ կտրել բնությունից։ Գաղափարը «ապրել հանուն երեխաների», նա փոխեց՝ « թողեք երեխաները ապրեն»։ Ըստ նրա՝ մանկավարժությունը չպետք է սովորեցնի երեխային հարմարվել շրջակա միջավայրին,այլ սովորեցնի բացահայտել այն։

    https://en.wikipedia.org/wiki/Ellen_Key

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (08.06.2019), manush (10.06.2019), Nelli Antonyan (09.06.2019), Միկինյան Տաթևիկ (12.06.2019), Միքայելյան Կարինե (08.06.2019), Հռիփսիմե Հարությունյան (08.06.2019)

  19. #10
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,115
    Հեղինակության աստիճան
    28808
    Հետազոտությունները վկայում են, որ կրթական լավագույն համակարգերը Ֆինլադիայում, Ճապոնիայում, Նիդերլանդներում ու Իռլադիայում են: Այս երկրների դպրոցների կրթական սկզբունքները մոտ են 20-րդ դարի առաջադեմ մանկավարժների ուսումնական մեթոդներին, այնինչ մենք առաջ ենք շարժվում, ձգտում նորի, որը տանում է կրթության կործանմանը: Մեր շուրջը աղաղակում են թերությունները, իսկ մեզ ուղղորդում են, որ չնկատելու տանք ու առաջ շարժվենք, երբ ամեն առաջընթաց չէ, որ մեր միջավայրում ընկալելի է: Մեզ մոտ փոքրից մեծ կա՞ արդյոք այն գիտակցական բարձր մակարդակը, որ կարողանանք դրան զուգահեռ այդ առաջընթացը նորովի ընկալել...

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •