+ Կատարել գրառում
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: ՏՀՏ-ները մաթեմատիկայի դասավանդման ժամանակ

  1. #11
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11351
    Սիրով ներկայացնում եմ kahoot ծրագրով պատրաստված նյութը, նորարարություն է մաթենատիկայի դասաժամերին կիրառելու համար: Աշակերտները կարող են սմարթֆոնները կիրառել այդ ծրագրով աշխատելիս: Նաև խթան կարող է հանդիսանալ նման ծրագրեր կիրառելով դասապրոցեսում սմարթֆոնները խելացի և գրագետ օգտագործել դասի ընթացքում:

    https://create.kahoot.it/details/dup...3-6dad7525cfbe
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 13.05.2019, 00:18:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    423
    Հեղինակության աստիճան
    3997
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրով ներկայացնում եմ kahoot ծրագրով պատրաստված նյութը, նորարարություն է մաթենատիկայի դասաժամերին կիրառելու համար: Աշակերտները կարող են սմարթֆոնները կիրառել այդ ծրագրով աշխատելիս: Նաև խթան կարող է հանդիսանալ նման ծրագրեր կիրառելով դասապրոցեսում սմարթֆոնները խելացի և գրանգետ օգտագործել դասի ընթացքում:

    https://create.kahoot.it/details/dup...3-6dad7525cfbe
    Հարգելի՛ Լիլիթ Հակոբջանյան, շնորհակալություն հետաքրքիր ծրագրեր ներկայացնելու համար:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11351
    Երբ խոսոիմ ենք ֆունկցիայի, նրա գրաֆիկի մասին սիրով նետկայացնում եմ շատ սիրելի Ռուզաննա Սթեփանյանի տեսադասերից մեկը Microsoft Mathematics ծրագրի օգնությամբ ներկայացվող, մասնակցել եմ առցանց կազմակերպված դասընթացին , ձեռք բերած գիտելիքները կիրառել եմ դասապրոցեսում և փոխանցել իմ սաներին:

    https://youtu.be/GtpsClWo9Kw

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11351
    Ներկայացնում եմ 7-րդ դասարանում վարած դասի պլանը։ Աշակերտների մոտ ակտիվություն է նկատվում, երբ դասը վարում ենք smart դասասենյակում և արդեն իսկ հմտորեն աշխատում են էլեկտրոնային գրատախտակով։Անդրադարձ փուլում օգտվել եմ kahoot ծրագրում պատրաստած ծրագրով։ Խթանման փուլում օգտվել եմ esource.armedu կայքից։

    Դասի պլան
    ՈՒսուցիչ՝ Լիլիթ Հակոբջանյան
    Դասարանը՝յոթերորդ
    Տևողությունը՝ 45ր.
    Առարկան՝ երկրաչափություն
    Դասի թեման՝ «Եռանկյան անկյունների գումարը»(3 ժամ)
    Դասի տիպը՝Նոր ուսումնական նյութի յուրացման դաս
    Դասիակադեմիական նպատակը՝
     իմանալ եռանկյան անկյունների գումարի մասին թեորեմը և դրա հետևանքները՝ կապված եռանկյան անկյունների՝ բութ, ուղիղ կամ սուր լինելու հետ,
     իմանալ՝ որ անկյունն է կոչվում արտաքին անկյուն,
     կարողանալ թեորեմը կիրառել խնդիրներ լուծելիս:

    Դասի սոցիալական նպատակը՝
     նպաստել պատկերային մտածողության զարգացմանը, հասկացություններ սահմանելու, եզրակացություններ կատարելու, թեորեմներ ապացուցելու կարողությունների զարգացմանը,
     նպաստել գնահատելու հմտությունների զարգացմանը:

    Դասի խնդիրները՝
     իմանալ եռանկյան անկյունների գումարի մասին թեորեմի ձևակերպումը և ապացույցը,
     ճանաչել եռանկյան արտաքին անկյունը և կարողանալ կառուցել այն:


    Դասի կահավորումը և անհրաժեշտ նյութեր՝
     համակարգչային պրոյեկտոր, էկրան,
     խմբային աշխատանքի գնահատման աղյուսակներ՝ խմբերի քանակով,
     A4ֆորմատի թղթեր,
     թղթե եռանկյուններ,


    Դասի մեթոդները՝
     խթանման փուլում՝ մտագրոհ, T-աձև աղյուսակ,
     իմաստի ընկալման փուլում՝խմբային ուսուցում, պատմելու մեթոդ, մտագրոհ,
     կշռադատման փուլում՝գործնական աշխատանք, մտագրոհ:

    Դասի ընթացքը.
    Կազմակերպչական մաս.5 րոպե
    Կատարել աշակերտների հաշվառում: Դասարանը նախապես բաժանված է13 խմբի /յուրաքանչյուր խմբում՝ 2 հոգի/:
    Խթանման փուլ .5 րոպե
    Մտագրոհի մեթոդով կազմակերպել հարցերի տարափ, պատասխանները լրացնել T-աձև աղյուսակի ՙ ՙգիտեմ՚ ՚ բաժնում.
    • ո՞ր ուղիղներն են կոչվում զուգահեռ,
    • ձևակերպել զուգահեռ ուղիղների աքսիոմը,
    • զուգահեռ ուղիղները հատողով հատելիս քանի՞ անկյուն է առաջանում,
    • ինչպե՞ս են անվանում այդ անկյունները,
    • ի՞նչ թեորեմներ գիտենք այդ անկյունների մասին,
    • քանի՞ աստիճան է փռված անկյունը,
    • քանի՞ աստիճան է կից անկյունների գումարը:
    Խթանում՝
    http://esource.armedu.am/app/?subjec...de=13#132,6254
    Իմաստի ընկալման փուլ . 15րոպե
    Գրատախտակի վրա գծվում է կամայական եռանկյուն, հիմքին տարվում է գագաթի կետով անցնող ուղիղ, թվերով նշանակվում են եռանկյան անկյունները ևառաջացած փռված անկյան մասերը: Խմբերին բաժանվում են A4 ֆորմատի թղթեր և առաջարկվում է, օգտվելով նշված անկյունների մասին ունեցած գիտելիքներից, գտնել եռանկյան անկյունների գումարը, ձևակերպել թեորեմը և ապացուցել: Դրա համար խմբերին տրվում է 3 րոպե ժամանակ:
    Ուսուցչի ընտրությամբ՝ յուրաքանչյուր խմբից մեկական աշակերտ հերթով գրառում է գրատախտակին թեորեմի ապացուցման մեկական քայլ: Յուրաքանչյուր ճիշտ գրած պատասխանի համար համապատասխան խմբին տրվում է 1 միավոր, սխալ պատասխանի համար՝ 0 միավոր, եթե աշակերտը անտեղի վիճում է, ապա նրա խմբի միավորներից հանվում է 1 միավոր: Միավորները գրվում են խմբերի գնահատման պաստառի վրա, յուրաքանչյուր խմբի ստացած միավորները գումարվում են, առավելագույնը համապատասխանում է 9 միավորի: Յուրաքանչյուր խմբի ստացած գնահատականը կլինի առավելագույնը՝ խմբի յուրաքանչյուր անդամի համար:
    Եռանկյան ներքին տիրույթի անկյունները կոչվում են եռանկյան ներքին անկյուններ: Ներքին անկյան կողմերից մեկը շարունակենք, կստանանք ներքին անկյանը … /կից/ անկյուն: Ինչպե՞ս կկոչվի այդ անկյունը, եթե նա կոչվում էր ներքին /հականիշը՝ արտաքին/: Ի՞նչ հատկությամբ են օժտված կից անկյունները: Որքա՞ն է եռանկյան անկյունների գումարը: Եզրակացություն… /եռանկյան արտաքին անկյունը հավասար է իրեն ոչ կից ներքին անկյունների գումարին/:
    Կշռադատման փուլ.15 րոպե
    Ուսուցիչը խմբերին տալիս է թղթից կտրած եռանկյուններ և առաջարկում չափել եռանկյան անկյունները և գումարել դրանք: Դրա միջոցով աշակերտները գործնականում կհամոզվեն թեորեմի իսկության մեջ:
    Վերջում խմբերին տալ հարցեր՝ նյութի ընդհանրացման և ամրապնդման համար, պատասխանները լրացնել T-աձև աղյուսակի ՙՙ ՙիմացա՚՚ բաժնում: Ճիշտ պատասխանները աշակերտներին կբերեն մեկական միավոր:
    • Արդյո՞ք այս թեորեմը ճիշտ է բոլոր տիպի եռանկյունների համար,
    • Ինչպիսի՞ն կլինեն եռանկյան անկյունները, եթե նրանցից մեկը լինի բութ /ուղիղ/,
    • Արդյո՞ք մի եռանկյան մեջ կարող է տեղավորվել 2 բութ անկյուն /երկու ուղիղ անկյուն/,
    • Կարո՞ղ է եռանկյան անկյուններից միայն մեկը լինել սուր,
    • Եթե եռանկյան անկյուններից երկուսը լինեն սուր, ինչպիսի՞ն կարող է լինել երրորդը,
    • Արդյո՞ք հնարավոր է, որ բոլոր անկյունները լինեն իրար հավասար:

    Անդրադարձ՝
    https://create.kahoot.it/details/35d...d-d6bb0097ad5b

    Գնահատում. 5 րոպե
    Ուսուցիչը նախօրոք խմբերին տալիս է մեկական խմբային աշխատանքի գնահատման աղյուսակ: Նրանք համապատասխան վանդակներում գրում են խմբի անդամների անունները և յուրաքանչյուր անվան դիմաց գրում, թե խմբի այդ անդամը քանի անգամ է ներդրում արել, բացատրել մյուսներին, պատասխանել ուսուցչի հարցերին: Ընդ որում՝ աղյուսակի յուրաքանչյուր վանդակը լրացվում է խմբով համաձայնության գալուց հետո: Վերջում հաշվարկվում ենարդյունքները և ներկայացվում դասարանին:
    Տնային հանձնարարություն.
    Գլուխ 4, դաս 1 :
    1.jpg
    2.jpg
    4.jpg
    5.jpg
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 29.05.2019, 12:21:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11351

    ՏՀՏ-ները մաթեմատիկայի դասավանդման ժամանակ

    . Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է մաթեմատիկայի դասաժամերին ստեղծագործական ու նորարարական մոտեցումների զարգացմանը, ինչը չափազանց կարևոր է հիմնախնդիրների վրա հիմնված կառուցողական դասարանային միջավայր ստեղծելու համար:
    • ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է այնպիսի ակներևություններ ստեղծել, որոնք անհրաժեշտ են նոր հասկացություն, օբյեկտ և ընթացակարգ ներմուծելիս: Դրա օրինակներն են. թվաբանական գործողություններ թվերով, երբ այդ գործողությունների իրականացումը, հիմնականում, տեղի է ունենում առարկայական ակներևությունների գործածությամբ (տարրական աստիճանում), նոր բառեր և արտահայտություններ սովորելը, երբ անծանոթ բառերն ու արտահայտություններն աշակերտները կապում են համապատասխան գրաֆիկական արտահայտության հետ, այնպիսի բնական երևույթների կեղծակերպում, որոնց դիտարկումն անհնար է կամ չափազանց դժվար է իրական հանգամանքում:
    • ՏՀՏ-ի գործածությունը կարող է առավել արդյունավետ ու ինտենսիվորեն նպաստել ազգային ուսումնական պլանով նախատեսված կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Այդպիսիք են, օրինակ` թե՛ տեսողական, թե՛ քանակական օրինաչափությունների հայտնաբերման կարողությունը (առարկաների հաջորդականության օրինաչափությունը, գրաֆիկական պատկերի օրինաչափությունը, քանակական փոփոխության օրինաչափությունը), օբյեկտների չափերը գտնելու և գնահատելու կարողությունը, տեղեկատվությունը վերլուծելու և մեկ ձևաչափը մյուսով փոխարինելու կարողությունը (օր.՝ տեքստային նյութի համար գրաֆիկական պատկեր ընտրելը և ընդհակառակը, բառերով նկարագրված քանակական տեղեկատվությունը պատկերելը և ընդհակառակը), տարածության ընկալումը, համագործակցության կարողություններն ու հմտությունները, աշխատանքային միջավայրի պատրաստումը և անհրաժեշտ միջոցներ ընտրելու կարողությունը:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 31.05.2019, 16:07:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11351
    Բացի նրանից, որ ՏՀՏ-ի գործածությունն աշակերտներին աջակցում է տարբեր ուսումնական առարկաներով նախատեսված արդյունքները ձեռք բերելու մեջ, այն նպաստում է նաև հենց ՏՀՏ-ի հետ կապված իրազեկությունների զարգացմանը: Իսկ դա կարևոր է ժամանակակից կյանքում անհրաժեշտ թվայնացված գրագիտություն ձեռք բերելու համար: Կարելի է ասել, որ թվայնացված գրագիտությունը նույնպես, ինչպես քանակական գրագիտությունը, ոչ պակաս կարևոր է, քան ավանդական հասկացությամբ գրագիտությունը: Այսպիսով, տարրական աստիճանում ՏՀՏ գործածելիս ոչ պակաս ուշադրություն պետք է դարձվի այնպիսի իրազեկությունների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպիսիք են համակարգչի մտից ու ելից սարքավորումների գործածությունը (ստեղնաշար, մկնիկ, էկրան), թվայնացված սարքավորումների և էլեկտրոնային ռեսուրսների պարամետրերի վերլուծությունը (օրինակ, հիշողությունը, գույների քանակը, անհրաժեշտ ապարատային ռեսուրսները), թվայնացված սարքավորման աշխատանքային սկզբունքների ու տեղեկատվության պահպանումը, մշակումը և դրա փոխանցման մասին պատկերացումների ստեղծումը (օրինակ, գործառնական համակարգի ու ֆայլի հասկացությունների վերլուծությունը, նաև այն բանի վերլուծումը, որ տեքստային, գրաֆիկական և ձայնային նյութերը թվայնացված սարքավորման մեջ պահպանվում են միևնույն տեսակի միավորի մեջ):

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2019
    Գրառումներ
    276
    Հեղինակության աստիճան
    7734
    Համացանցը և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները խիստ կարճ ժամանակահատվածում դարձան ոչ միայն համաշխարհային տնտեսական և հասարակական զարգացումների ուսումնասիրման , վերլուծման, գնահատման ու կառավարման յուրօրինակ գործիքները, այլև ժամանակակից մարդու գործունեության և առօրիայի բաղադրիչները:Այն հեղափոխական ազդեցություն ունեցավ գիտական և կրթական բնագավառների վրա:Հիմքեր ստեղծվեցին կրթության կազմակերպման գործընթացի համեմատման, արդյունքի գնահատման և որակի օբյեկտիվ ցուցանիշի ձևավորման և փոխճանաչման համար: Այն հիմնականում հնարավորություն տվեց.
    .օգտվել համաշխարհային գիտելիքների շտեմարանից
    .որոնել և գտնել անհրաժեշտ տեղեկություն
    .հաղորդակցվել տարբեր ազգային, կրոնական և սոցիալական խմբերի հետ
    .դառնալ տեղեկություն տարածող, ինչպես նաև ստեղծող սուբյեկտ:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11351
    Մեջբերում Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Համացանցը և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները խիստ կարճ ժամանակահատվածում դարձան ոչ միայն համաշխարհային տնտեսական և հասարակական զարգացումների ուսումնասիրման , վերլուծման, գնահատման ու կառավարման յուրօրինակ գործիքները, այլև ժամանակակից մարդու գործունեության և առօրիայի բաղադրիչները:Այն հեղափոխական ազդեցություն ունեցավ գիտական և կրթական բնագավառների վրա:Հիմքեր ստեղծվեցին կրթության կազմակերպման գործընթացի համեմատման, արդյունքի գնահատման և որակի օբյեկտիվ ցուցանիշի ձևավորման և փոխճանաչման համար: Այն հիմնականում հնարավորություն տվեց.
    .օգտվել համաշխարհային գիտելիքների շտեմարանից
    .որոնել և գտնել անհրաժեշտ տեղեկություն
    .հաղորդակցվել տարբեր ազգային, կրոնական և սոցիալական խմբերի հետ
    .դառնալ տեղեկություն տարածող, ինչպես նաև ստեղծող սուբյեկտ:
    Շնորհակալ եմ հարգելի Լաուրա թեմայի քննարկմանը մասնակցելու համար:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2014
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    720
    ՏՀՏ-ը դարձել են որակյալ և արդիական կրթության հրամայական ու ուսուցման նորարարական գործիք: Ժամանակակից կրթական համակարգերում դրանք անչափ գործունակ միջոց են, որոնք խթանում են ստեղծագործ մտածողությունը, օգնում են սովորողներին ակտիվորեն ընդգրկվել ուսումնական գործընթացում, խորացնել ուսուցանվող նյութի իմացությունը, հասնել դպրոցական առարկաների առավել ընդգրկուն ընկալմանը, բարձրացնել առաջադիմությունը և հետաքրքրվածությունը, ստանալ անձնական պահանջմունքներին ավելի համապատասխան գիտելիքներ, ինչպես նաև կիրառել ժամանակակից ուսուցման, գնահատման ու ինքնագնահատման մեթոդներ: Դրանք նպաստում են մանկավարժների աշխատանքի որակի բարձրացմանը, նրանց մասնագիտական գիտելիքների ու ՏՀՏ հմտությունների զարգացմանը:ՏՀՏ-ը հնարավորություն են ընձեռում մուտք գործել մի հրապուրիչ ուսուցողական միջավայր, որտեղ հասանելի են գրեթե անսահմանափակ քանակությամբ բազմազան նյութեր ու տեղեկություններ, և ամենակարևորը՝ գիտելիքի ձեռք բերման նպատակով ընդլայնել ուսումնական ծրագրերի ու դասագրքերի շրջանակները, փոփոխել հին մոտեցումները, առաջադրել և իրագործել բոլորովին այլ՝ որակապես նոր խնդիրներ: Ի վերջո ՏՀՏ-ը թույլ են տալիս դասվանդողին ու սովորողին հաղորդակցվել միևնույն միջավայրում և նույն «լեզվով

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #20
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    11351
    Մեջբերում հեղնարսարգսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    ՏՀՏ-ը դարձել են որակյալ և արդիական կրթության հրամայական ու ուսուցման նորարարական գործիք: Ժամանակակից կրթական համակարգերում դրանք անչափ գործունակ միջոց են, որոնք խթանում են ստեղծագործ մտածողությունը, օգնում են սովորողներին ակտիվորեն ընդգրկվել ուսումնական գործընթացում, խորացնել ուսուցանվող նյութի իմացությունը, հասնել դպրոցական առարկաների առավել ընդգրկուն ընկալմանը, բարձրացնել առաջադիմությունը և հետաքրքրվածությունը, ստանալ անձնական պահանջմունքներին ավելի համապատասխան գիտելիքներ, ինչպես նաև կիրառել ժամանակակից ուսուցման, գնահատման ու ինքնագնահատման մեթոդներ: Դրանք նպաստում են մանկավարժների աշխատանքի որակի բարձրացմանը, նրանց մասնագիտական գիտելիքների ու ՏՀՏ հմտությունների զարգացմանը:ՏՀՏ-ը հնարավորություն են ընձեռում մուտք գործել մի հրապուրիչ ուսուցողական միջավայր, որտեղ հասանելի են գրեթե անսահմանափակ քանակությամբ բազմազան նյութեր ու տեղեկություններ, և ամենակարևորը՝ գիտելիքի ձեռք բերման նպատակով ընդլայնել ուսումնական ծրագրերի ու դասագրքերի շրջանակները, փոփոխել հին մոտեցումները, առաջադրել և իրագործել բոլորովին այլ՝ որակապես նոր խնդիրներ: Ի վերջո ՏՀՏ-ը թույլ են տալիս դասվանդողին ու սովորողին հաղորդակցվել միևնույն միջավայրում և նույն «լեզվով
    Շնորհակալ եմ հարգելի Հեղնար թեմայի քննարկմանը միանալու համար:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: Երեկ, 18:13:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •