+ Կատարել գրառում
Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: ՏՀՏ-ները մաթեմատիկայի դասավանդման ժամանակ

  1. #21
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Հարգելիներս հետաքրքիր կայք եմ ներկայացնում , որը կհետաքրքրի հատկապես դասվարնետին: Այսօր արդի թեմա է ՏՀՏ-ների կիրառությունը դասապրոցերսում, այն օետք է կիրառել նաև տարրական դասարաններում, որը աշակերտների մոտ հետաքրքրություն և սեր կարթնացնի տվյալ առարկայի հանդեպ:
    http://poqrik.am/yerexanerin/մաթեմատ...ւսիներ/
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 17.06.2019, 18:19:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մոդերատոր Մարինե Յարմալոյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2010
    Հասցե
    Ք. Վանաձոր
    Գրառումներ
    179
    Հեղինակության աստիճան
    908
    Հարգելի՛ Լիլիթ, շատ հետաքրքիր, արդիական և կիրառվող թեմա եք քննարկում։ ՈՒզում եմ ներկայացնել բավակաանին ուսանելի , և դասապրոցեսում կիրառելի կայք․ https://hy.khanacademy.org
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 22.06.2019, 13:42:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    7049
    Հարգելի Լիլիթ ՏՀՏ-ների կիրառումը անհրաժեշտ է բոլոր առարկաների դասավանդման ժամանակ:Համակարգիչը կարող է օգնել ուսուցչին ուսուցման գործընթացը բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար: Դասերը ՏՀՏ միջոցներով դառնում են տեսանելի, հերաքեքիր: Աշակերտը սովորում է տեսնելու, միջամտելու, մասնակից դառնալու միջոցով, ինչը նրան դասին ու դպրոցին հաճելիորեն մոտեցնելու միջոց է:Բնագիտական առարկաները դասավանդելու ժամանակ ՏՀՏ միջոց կիրառելը դարձել է անհրաժեշտություն ,պահանջ:Ուզում եմ ներկայացնենք տեսադասեր անցկացնելու անհրաժեշտության մասին կարծիքներ :
    Վերջին խմբագրող՝ Անահիտ Պետրոսյան: 17.06.2019, 21:50:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Շնորհակալ եմ հարգելի Մարինե, ակտիվ մասնակցության համար, բավականին հետաքրքիր կայք եք ներկայացրել, հաճախակի եմ օգտվում կայքում ներկայացված քործիքներից հատկապես տեսադասեր կազմակերպելու ժամանակ։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    haykazovna23 (26.06.2019), Անուշ Ղալայան (22.06.2019), Քրիստինե Սերյոգինա (23.06.2019)

  9. #25
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիլիթ ՏՀՏ-ների կիրառումը անհրաժեշտ է բոլոր առարկաների դասավանդման ժամանակ:Համակարգիչը կարող է օգնել ուսուցչին ուսուցման գործընթացը բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար: Դասերը ՏՀՏ միջոցներով դառնում են տեսանելի, հերաքեքիր: Աշակերտը սովորում է տեսնելու, միջամտելու, մասնակից դառնալու միջոցով, ինչը նրան դասին ու դպրոցին հաճելիորեն մոտեցնելու միջոց է:Բնագիտական առարկաները դասավանդելու ժամանակ ՏՀՏ միջոց կիրառելը դարձել է անհրաժեշտություն ,պահանջ:Ուզում եմ ներկայացնենք տեսադասեր անցկացնելու անհրաժեշտության մասին կարծիքներ :
    Շնորհակալ եմ հարգելի Պետրոսյան, ներկա եմ գտնվել Ձեր վարած դասերին, որոնք ուսանելի էին և հագեցած ՏՀՏ-ի կիրառություններով։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Լիլիթ Հակոբջանյան, շնորհակալություն հետաքրքիր ծրագրեր ներկայացնելու համար:
    Շնորհակալ եմ Արևիկ ջան, ակնկալում եմ ակտիվ մասնակցությունդ ։

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #27
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    433
    Հեղինակության աստիճան
    4343
    Մաթեմատիկան մարդկային քաղաքակրթության լեզուն է և այն թափանցել է մարդկային կյանքի բոլոր ոլորտները: Իսկ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի հեշտ են տրվում, երբ այն ուսումնասիրողն ունի բավարար մաթեմատիկական գիտելիքներ: Որպեսզի աշակերտները լավ տիրապետեն մաթեմատիկա առարկային, անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր թեմայի ուսուցմանը, աշակերտների գիտելիքների համակարգմանը, ամրապնդմանը, ընդհանրացմանը և գնահատմանը:

    Այսօր աշակերտներից շատերի մոտ մարել է հետաքրքրությունն ուսման նկատմամբ, նրանցից շատերի համար դպրոց գալն ու դաս սովորելը դարձել է անհետաքրքիր: Մի՞թե ժամանակակից սերնդին չի հետաքրքրում նորը, գիտելիքի ձեռքբերումը, այսօրվա գիտատեխնիկական առաջընթացը: Իհարկե, դա այդպես չէ: Հետևելով նրանց` նկատում ենք, որ նրանցից շատերը մեծ հետաքրքրությամբ են ուսումնասիրում բջջային հեռախոսների նոր հնարավորություններն ու շատ արագ էլ յուրացնում այն: Նրանցից յուրաքանչյուրն ուրախանում է իր կամ իր ընկերոջ ընտանիքում ձեռք բերված յուրաքանչյուր համակարգչի համար: Շատերն են տիրապետում Word, Excel, PowerPoint ….և այլ ծրագրերի, բայց կան նաև այնպիսիք, ովքեր համակարգիչը օգտագործում են միայն խաղերի ու այլ ժամանցային (վնասակար, զոմբիացնող ) հետաքրքրությունների համար: Այդ դեպքում, իհարկե, մեծ անելիք ունի յուրաքանչյուր ուսուցիչ: Նախ ուսուցիչն ինքը պետք է տիրապետի համակարգչային ծրագրերին, ինչպես նաև իմանա վեբ-կայքերից օգտվելու պարզագույն կանոնները: Նրա խնդիրն է կարողանալ աշակերտներին ներգրավել տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվությունն ինքնուրույն որոնելու, վերլուծելու, համակարգելու գործընթացի մեջ, որը կօգնի աշակերտի մոտ զարգացնել ինքնուրույն, ստեղծագործական, վերլուծական մտածողությունը:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #28
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    433
    Հեղինակության աստիճան
    4343
    Mathnet.am կայք
    Ստեղծվել է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Աղեկյանի կողմից, որը բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է ։
    Mathnet.am կայքում կա հետևյալ բաժինները
    * Օնլայն մաթեմատիկա՝ առկա են ՝
    • Օնլայն գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է կատարել տարբեր մաթեմատիկական հաշվարկներ, լուծել հավասարումներ և անհավասարումներ
    • Ինտերակտիվ մոդելներ, առկա է հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի տարբեր թեմաների վերաբերող մոդելներ, որոնք տվյալ նյութը ավելի տեսանելի ու մատչելի են դարձնում
    • Մարզասրահում ներկայացված են տարբեր թեմաների մաթեմատիկական «մարզասարքեր», որոնք կօգնեն աշակերտների դժվարությունների հաղթահարման պրոցեսը դարձնել ավելի հաճելի:
    * Օնլայն տեղեկատու, որտեղ առկա է հանրահաշիվ և անալիզի հիմունքներ, երկրաչափություն, ֆիզիկա առարկաներին վերաբերող բանաձևեր, սահմանումներ, թեորեմներ, աղյուսակներ։
    * Կայքի youtube ալիքում (հեղինակի կողմից ստեղծված տեսանյութեր), առկա են տեսանյութեր, որոնք օգտակար կլինեն հիմնականում ցածր և միջին դասարանի աշակերտների համար,
    * Լուծումներ՝ առկա են հարթաչափության (7-9 դասարաններ Լ.Ս.Աթանասյան և ուրիշներ) և տարածաչափության (10-11 դասարաններ Լ.Ս. Աթանասյան և ուրիշներ) դասագրքերի, Ի.Ֆ. Շարիգինի հեղինակած 10-րդ դասարանի երկրաչափության դասագրքի խնդիրների լուծումներ

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #29
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    433
    Հեղինակության աստիճան
    4343
    (y(x).ru ) yotx.ru կայքի մասին
    Եթե մարդ հետաքրքրված է մաթեմատիկայով, հավանաբար հանդիպել է այն խնդրին, երբ անհրաժեշտ է եղել հաշվել օրինակ երկու մատրիցների արտադրյալ կամ կառուցել ինչ որ ֆունկցիայի գրաֆիկ։ yotx.ru կայքը ստեղծված է հեշտացնելու և արագացնելու մաթեմատիկական որոշ խնդիրների լուծումը։ Այս պահին հասանելի են հետևյալ գործիքները
    Ֆունկցիայի գրաֆիկի կառուցում – Այս գործիքի օգնությամբ կարելի է հեշտությամբ կառուցել սովորական (y = f(x)) ֆունկցիայի, պարամետր պարունակող ֆունկցիայի գրաֆիկ, ֆունկցիայի գրաֆիկ տրված կետերով, ինչպես նաև ֆունկցիայի գրաֆիկ կոորդինատային բևեռային համակարգում։ Ծառայությունը (գործիքը) ավտոմատ ընտրում է հարմար մասշտաբ այնպես, որ ստացված գրաֆիկը հայտնվի կենտրոնում։ Միևնույն համակարգում կարելի է կառուցել երկու և ավելի ֆունկցիաների գրաֆիկներ։ Ստացված գրաֆիկը կարելի է տպել, պահպանել որպես նկար, պատճենել կոդը մեկ այլ կայքում տեղադրելու համար։
    Մատրիցաների հաշվիչ – թույլ է տալիս իրականացնել տարբեր գործողությունների մատրիցների հետ, այդ թվում՝ դետերմինանտի որոշում (հաշվում), մատրիցների գումարում և հանում, բազմապատկում երկու մատրիցների և մատրիցը թվով, մատրիցը աստիճան բարձրացնել, մատրիցների վերածում (транспанировка матриц):

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #30
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2018
    Գրառումներ
    433
    Հեղինակության աստիճան
    4343
    LearningApps.org կայքի մասին
    Learningapps.org ինտերնետ հարթակ է, որը նախատեսված է ինտերակտիվ մոդուլների միջոցով սովորելու և ուսուցման գործընթացը խթանելու համար։ Կարելի է օգտագործել պատրաստի մոդուլները, դրանք փոփոխել կամ ստեղծել նորերը։ Հարթակի նպատակն է նաև միավորել բոլոր ինտերակտիվ մոդուլները և այն դարձնել հասանելի բոլորին: Հասանելի է 30-35 տարբեր բաժիններ, այդ թվում մաթեմատիկայի բաժինը։ Այս կայքի օգտագործումն ավելի հարմար է գիտելիքներն ստուգելու համար:

    Օրինակ՝ ուզում ենք պարզել, թե աշակերտը հայտնի անկյունների եռանկյունաչափական ֆունկցիաների արժեքներից քանիսը գիտի:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •