+ Կատարել գրառում
Էջ 4 10-ից ԱռաջինԱռաջին ... 23456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: ՏՀՏ-ները մաթեմատիկայի դասավանդման ժամանակ

  1. #31
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Սիրելի կոլեգաներ ներկայացնում եմ թեստ երկրաչափությունից, այն նախատեսված է կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար, որը օգնում է ճանաչողության և ինտելեկտի զարգացմանը:

    https://learningapps.org/5167598

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  3. #32
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկան մարդկային քաղաքակրթության լեզուն է և այն թափանցել է մարդկային կյանքի բոլոր ոլորտները: Իսկ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի հեշտ են տրվում, երբ այն ուսումնասիրողն ունի բավարար մաթեմատիկական գիտելիքներ: Որպեսզի աշակերտները լավ տիրապետեն մաթեմատիկա առարկային, անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր թեմայի ուսուցմանը, աշակերտների գիտելիքների համակարգմանը, ամրապնդմանը, ընդհանրացմանը և գնահատմանը:

    Այսօր աշակերտներից շատերի մոտ մարել է հետաքրքրությունն ուսման նկատմամբ, նրանցից շատերի համար դպրոց գալն ու դաս սովորելը դարձել է անհետաքրքիր: Մի՞թե ժամանակակից սերնդին չի հետաքրքրում նորը, գիտելիքի ձեռքբերումը, այսօրվա գիտատեխնիկական առաջընթացը: Իհարկե, դա այդպես չէ: Հետևելով նրանց` նկատում ենք, որ նրանցից շատերը մեծ հետաքրքրությամբ են ուսումնասիրում բջջային հեռախոսների նոր հնարավորություններն ու շատ արագ էլ յուրացնում այն: Նրանցից յուրաքանչյուրն ուրախանում է իր կամ իր ընկերոջ ընտանիքում ձեռք բերված յուրաքանչյուր համակարգչի համար: Շատերն են տիրապետում Word, Excel, PowerPoint ….և այլ ծրագրերի, բայց կան նաև այնպիսիք, ովքեր համակարգիչը օգտագործում են միայն խաղերի ու այլ ժամանցային (վնասակար, զոմբիացնող ) հետաքրքրությունների համար: Այդ դեպքում, իհարկե, մեծ անելիք ունի յուրաքանչյուր ուսուցիչ: Նախ ուսուցիչն ինքը պետք է տիրապետի համակարգչային ծրագրերին, ինչպես նաև իմանա վեբ-կայքերից օգտվելու պարզագույն կանոնները: Նրա խնդիրն է կարողանալ աշակերտներին ներգրավել տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվությունն ինքնուրույն որոնելու, վերլուծելու, համակարգելու գործընթացի մեջ, որը կօգնի աշակերտի մոտ զարգացնել ինքնուրույն, ստեղծագործական, վերլուծական մտածողությունը:
    Սիրելի Արևիկ համակարծիք եմ Ձեզ հետ, ՏՀՏ-ները դրդապատճառ են հանդիսանում աշակերտների ուսումնական և կրթական մոտիվները բարձրացնելու գործում:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 19.06.2019, 20:46:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  5. #33
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    (y(x).ru ) yotx.ru կայքի մասին
    Եթե մարդ հետաքրքրված է մաթեմատիկայով, հավանաբար հանդիպել է այն խնդրին, երբ անհրաժեշտ է եղել հաշվել օրինակ երկու մատրիցների արտադրյալ կամ կառուցել ինչ որ ֆունկցիայի գրաֆիկ։ yotx.ru կայքը ստեղծված է հեշտացնելու և արագացնելու մաթեմատիկական որոշ խնդիրների լուծումը։ Այս պահին հասանելի են հետևյալ գործիքները
    Ֆունկցիայի գրաֆիկի կառուցում – Այս գործիքի օգնությամբ կարելի է հեշտությամբ կառուցել սովորական (y = f(x)) ֆունկցիայի, պարամետր պարունակող ֆունկցիայի գրաֆիկ, ֆունկցիայի գրաֆիկ տրված կետերով, ինչպես նաև ֆունկցիայի գրաֆիկ կոորդինատային բևեռային համակարգում։ Ծառայությունը (գործիքը) ավտոմատ ընտրում է հարմար մասշտաբ այնպես, որ ստացված գրաֆիկը հայտնվի կենտրոնում։ Միևնույն համակարգում կարելի է կառուցել երկու և ավելի ֆունկցիաների գրաֆիկներ։ Ստացված գրաֆիկը կարելի է տպել, պահպանել որպես նկար, պատճենել կոդը մեկ այլ կայքում տեղադրելու համար։
    Մատրիցաների հաշվիչ – թույլ է տալիս իրականացնել տարբեր գործողությունների մատրիցների հետ, այդ թվում՝ դետերմինանտի որոշում (հաշվում), մատրիցների գումարում և հանում, բազմապատկում երկու մատրիցների և մատրիցը թվով, մատրիցը աստիճան բարձրացնել, մատրիցների վերածում (транспанировка матриц):
    Հարգելի Արևիկ շնորհակալություն արդյունավետ տեղեկատվոիթյան համար, yotx.ru իմ գրառումներում անդրադարձել եմ, այն նաև շատ արդյունավետ է համակարգեր լուծելու հետ մեկտեղ` գրաֆիկորեն պատկերել , օրինակ .
    http://yotx.ru/#!1/3_h/ubWwf7Wwf7Rgz...h1ebG7v7UPBA==

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  7. #34
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    452
    Հեղինակության աստիճան
    15760
    ՏՀՏ կիրառությունն ուսումնական գործընթացում իր հետ բերում է կրթության որակի և մատչելիության բարեփոխումների լայն հնարավորություն:

    ՏՀՏ-ի ներդրումը ուսումնական գործընթացում թույլ է տալիս փոխել հին մոտեցումները, առաջադրել և իրագործել բոլորովին այլ, որակապես նոր խնդիրներ:

    Դրա վառ օրինակ է բնագիտական առարկաների վիրտուալ լաբորատորիաների ստեղծումը, որոնք թույլ են տալիս համակարգչով կատարել հետաքրքիր գիտափորձեր և կառուցել բնական երևույթների այնպիսի մոդելներ, որոնք իրական պայմաններում իրականացնելն անհնար է: Այս ծրագրի նպատակն է՝ ՏՀՏ օգտագործման միջոցով բարձրացնել սովորողների առաջադիմությունն ու կատարելագործել դասավանդման որակ՝ նպաստելով ուսումնական գործընթացի ժամանակային և տարածական

    սահմանափակումների վերացմանը:

    Ուսումնական գործընթացում տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ունի մի քանի կարևոր կողմեր, մասնավորապես.

    Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է առարկաների միջև կապի դրսևորմանը: Դա առանձնապես կարևոր է ուսուցման տարրական աստիճանում, երբ ուսումնական առարկաների մեծ մասն ինտեգրված է դասավանդվում:
    ՏՀՏ- կիրառումը նպաստում է ստեղծագործական ու նորարարական մոտեցումների զարգացմանը, ինչը չափազանց կարևոր է հիմնախնդիրների վրա հիմնված կառուցողական դասարանային միջավայր ստեղծելու համար:
    ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է այնպիսի ակներևություններ ստեղծել, որոնք անհրաժեշտ են նոր հասկացություն, օբյեկտ և ընթացակարգ ներմուծելիս:
    Դրա օրինակներն են, նոր բառեր և արտահայտություններ սովորելը, երբ անծանոթ բառերն ու արտահայտություններն աշակերտները կապում են համապատասխան գրաֆիկական արտահայտության հետ, այնպիսի բնական երևույթների կեղծակերպում, որոնց դիտարկումն անհնար է կամ չափազանց դժվար է իրական հանգամանքում:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  9. #35
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2019
    Գրառումներ
    452
    Հեղինակության աստիճան
    15760
    Հասարակության լիարժեք և ակտիվ անդամ, աշխատաշուկայում մրցունակ մասնագետ <<աճեցնելու>> համար անհրաժեշտ է ներկայացվող բարձր պահանջներին համապատասխանող կրթական համակարգ, որի պարտադիր պայման է ՏՀՏ-ի ներդրումը կրթության մեջ, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի առարկաների միջանցիկ և

    անընդհատ դասավանդումը կրթության բոլոր աստիճաններում՝ սկսած տարրականից: Դա թույլ է տալիս ապահովել՝

    ուսումնական նյութի մեծ ծավալի ուսումնասիրությունը,
    ձևավորել նորագույն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և սարքերի հետ աշխատանքի հմտություններ,
    սովորողների մոտ ձևավորել արժեքային համակարգ՝ հիմնված ազգային և համաշխարհային արժեքների վրա:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  11. #36
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի´ Չարչյան, շնորհակալ եմ ակտիվ մասնակցության և բազմաբովանդակ ինֆորմացիա հաղորդելու համար և կարող եմ հավելել ՏՀՏ-ների և ինտերնետի կիրառումը օտար լեզվի դասաժամին կարող է նպաստել ոչ միայն խոսքային չորս կարողությունների զարգացմանը, այլ նաև նպաստում է շատ հաճախ աշխատանքային ոլորտում անհրաժեշտ հմտւթյունների ձևավորմանը: Օրինակ, երբ ուսուցչի գլխավոր նպատակներից է ամրապնդել տառաճանաչությունը, ողղագրական տարրական կանոնները, տառ- հնչյուն համակցությունը, կարելի է սովորողներին Touch Typing ծրագրի խաղերի օգնությամբ ծանոթացնել ստեղնաշարի դասավորությանը և խրախուսել Word ծրագրում տեքստերի հավաքմանը: Կարելի է կազմակերպել բառ- թելադրություններ, որի ընթացքում սովորողներից մեկն ընթերցում է բառերը, մյուսները աշխատում են համակարգիչներով հավաքել ընթերցվող բառերը որքան հնարավոր է արագ և առանց ստեղնաշարին նայելու, Սա մեծ հետաքրքրություն է առաջացնում հատկապես տարրական դասարանների սովորողների մոտ և կարելի է կիրառել նաև որպես խրախուսում:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 20.06.2019, 04:30:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  13. #37
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասարակության լիարժեք և ակտիվ անդամ, աշխատաշուկայում մրցունակ մասնագետ <<աճեցնելու>> համար անհրաժեշտ է ներկայացվող բարձր պահանջներին համապատասխանող կրթական համակարգ, որի պարտադիր պայման է ՏՀՏ-ի ներդրումը կրթության մեջ, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի առարկաների միջանցիկ և

    անընդհատ դասավանդումը կրթության բոլոր աստիճաններում՝ սկսած տարրականից: Դա թույլ է տալիս ապահովել՝

    ուսումնական նյութի մեծ ծավալի ուսումնասիրությունը,
    ձևավորել նորագույն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և սարքերի հետ աշխատանքի հմտություններ,
    սովորողների մոտ ձևավորել արժեքային համակարգ՝ հիմնված ազգային և համաշխարհային արժեքների վրա:
    Համամիտ եմ Ձեզ հետ, այս ամենի վառ օրինակն է Ձեր վարած դասերը smart դադասենյակում կիրառելով ՏՀՏ-ներ , որոնք աշակերտների մոտ հետաքրքրություն և ոգևորություն են առաջացնում: Միասին համագործակցելով կվարենք դաս` օտար լեզուն և մաթեմատիկան կիրառելով ՏՀՏ -ն
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 20.06.2019, 00:07:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

  15. #38
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Էլեկտրոնային ինտերակտիվ մեթոդների կիրառումը նպաստում է ուսուցման գործընթացի բարելավմանը, ակտիվացնում և ստեղծագործ է դարձնում սովորողների և դասավանդողների անհատական և խմբային աշխատանքը: Այս ինտերակտիվ մեթոդների շնորհիվ սովորողները հաճույքով են սովորում, ակտիվորեն են մասնակցում դասին և ավելի հեշտ են յուրացնում ինչպես կրտսեր, այնպես էլ միջին և ավագ դպրոցներում: Ինտերակտիվ մեթոդներն ապահովում են այնպիսի բազային հմտությունների և կարողությունների զարգացում, ինչպիսիք են մտածելը, ստեղծագործելը, պրպտելը, ոչ ստանդարտ լուծումներ գտնելը, ինքնուրույն կողմնորոշվելը, հետազոտելը և նպատակաուղղվածությունը:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  17. #39
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    ՏՀՏ-ների կիրառությոինը դասի անցկացման ժամանակ դասավանդողը պետք է կատարի միայն ուղղորդող դեր: Դասի պլանը կազմելիս անպայման անհրաժեշտ է հաշվի առնել դասի աստիճանական զարգացումը, գործիքների համատեղ օգտագործումը, թիրախները, վերջնական նպատակը: Ինտերակտիվ առաջադրանքները և վարժությունները սովորականից տարբերվում են նրանով, որ սովորողները ոչ միայն ամրապնդում են իրենց գիտելիքները, այլև ուսումնասիրման, դիտարկման միջոցով յուրացնում են նորը: Ցանկալի է այն կիրառել տարրական օղակւց սկսած , օրինակ`
    https://hy.khanacademy.org/math/early-math բավականին հետաքրքիր կլինի փոքրիկների համար , մաթեմատիկա դասավանդման ժամանակ:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 20.06.2019, 00:33:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

  19. #40
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Ակադեմիկոս Ա. Պ. Սեմյոնովի հայտարարությունը, թե՝ «ժամանակակից դպրոցի կարևորագույն խնդիրն է սովորեցնել մարդուն ապրել տեղեկատվական աշխարհում», պետք է որոշիչ լինի յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքում:

    Այդ նպատակների իրականացման համար ուսուցչի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում:
    Հարգելի կոլեգաներ , ներկայացնում եմ մաթեմատիկական կայքեր , որոնք կարող ենք կիրառել դասապրոցեսում և....

    «Մաթեմատիկա և կրթություն»
    https://math.ru

    «Մաթեմատիկան մեկ տեղում»
    http://www.allmath.ru/

    «Մաթեմատիկական կրթական կայք»- http://www.exponenta.ru/

    «Մաթեմատիկական հավասարումների աշխարհ»
    http://eqworld.ipmnet.ru/
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 20.06.2019, 01:06:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

+ Կատարել գրառում
Էջ 4 10-ից ԱռաջինԱռաջին ... 23456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •