+ Կատարել գրառում
Էջ 8 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 71 համարից մինչև 80 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: ՏՀՏ-ները մաթեմատիկայի դասավանդման ժամանակ

  1. #71
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.02.2012
    Հասցե
    Լոռու մարզ, գ. Դսեղ
    Գրառումներ
    51
    Հեղինակության աստիճան
    972
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ափիցարյան, համոզված եմ կհամագործակցենք և ակտիվ մասնակցություն կցուցաբերեք։ Հաճախակի եմ օգտվում imdproc.am կայքից, կազմակերպում եմ խմբային աշխատանքներ։ Ոչ բոլոր աշակերտներն ունեն համակարգիչ, ուստի տնային աշխատանքները հանձնարարում եմ անհատական։Համաձայն եմ Ձեր կարծիքի հետ, վերոհիշյալ կայքն իսկապես լավ հարթակ է նյութը մատչելի ձևով յուրացնելու համար։
    Հարգելի՛ Լիլիթ, իհարկե կհամագործակցենք։ Ես ֆորումում գրառումներ շատ չեմ անում, բայց ամենօրյա գրառումները միշտ ընթերցում եմ արդեն 7 տարի։ Այս հարթակը լայն հնարավորություններ է տալիս նոր ընկերներ ձեռք բերելու, նրանց փորձին ծանոթանալու համար։
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 24.06.2019, 21:43:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #72
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը, ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան աջակցող և գնահատող գործընկեր: Ուստի ելնելով ժամանակակից դպրոցի պահանջներից՝ անհրաժեշտ է ավելացնել համակարգչի օգտագործմամբ ուսուցանվող դասերի շրջանակը:
    Իհարկե, համակարգչի օգտագործումը ոչ բոլոր նյութերի բացատրության և քննարկման ժամանակ է նպատակահարմար. այս դեպքում այն կարող է ստեղծել ավելորդ ծանրաբեռնվածություն: Ուստի նյութի ընտրությունը պետք է կատարել նրա՝ համակարգչային ներկայացման արդյունավետությունից ելնելով:
    Գուցե ավելորդ համարենք այս ամենը, մտածելով, որ մաթեմատիկա հասկացողը հասկանում է ցանկացած դեպքում, չհասկացողն էլ չի հասկանում: Բայց չէ որ այն ինչ մենք այսօր տեսնում ու օգտագործում ենք մարդու մտքի թռիչքն է, ու հնարավոր է վաղը մեր աշակերտներից ոմանք ավելին ստեղծեն, ինչու սահմանափակել նրանց մտահորիզոնը:
    Աշխարհը շատ արագ է զարգանում, այն ինչ հիմա մենք ունենք, վաղը կարող է լինել հնություն՝ ինչպես ամեն տարի նորացվող iphone-ները: Որքան էլ փորձենք չենք կարող վազել զարգացող տեխնոլոգիաների արագությամբ:
    Հարգելի՛ Հարութունյան, շնորհակալ եմ Ձեզ ակտիվ մասնակցության համար։Մաթեմատիկայի ուսուցումը և յուրացումը դպրոցում կապված է կյանքում իրական խնդիրների լուծման գործում նրա մեծ կիրառության հետ։ Մաթեմատիկան մի հզոր միջոց է կյանքի բազմաթիվ ասպարեզներում ու բազմաթիվ իրադարձություններում ծառայող խնդիրների լուծման համար։ Կարծում եմ համամիտ կլինեք, որ այս առարկան երևի թե ամենակիրառականն է։ ՏՀՏ-ների օգտագործման հնարավորությունները բավական մեծ են։ Իհարկե, ինչպես նշեցիք <<Աշխարհը շատ արագ է զարգանում, այն ինչ հիմա մենք ունենք, վաղը կարող է լինել հնություն․․․>> աշխատելով դպրոցականների հետ ՝ անհրաժեշտ է հիշել պատվիրանը՝ <<Մի վնասիր>>։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #73
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Քրիստինե Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի' Լիլիթ, մշտապես ներկա եմ գտնվում Ձեր վարած դասերին՝ դասապրոցեսը միշտ ռացիոնալ է օգտագործվում և հագեցված ՏՀՏ-ների կիրառումով, նկատելի է շերտավոր ուսուցումը,դասերը հարուստ են դիդակտիկ նյութերով և, որ աշակերտները դասին մասնակցում են ակտիվ, կարողանումեն անկաշկանդ խոսել մաթեմատիկորեն և արտահայտել իրենց կարծիքները։
    Սիրելի՛ Քրիստինե, շնորհակալ եմ ջերմ արձագանքի համար։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #74
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.03.2019
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի՛ Լիլիթ, խրախուսում եմ Ձեր առաջարկած թեման, այն իսկապես շատ արդիական հարց է: Ես ևս շատ եմ կարևորում ՏՀՏ-ների կիրառումը դասընթացում: Հրապարակում եմ մի փոքրիկ թեստի օրինակ մաթեմատիկայից՝ հավաքված Google Forms ծրագրով։ https://forms.gle/AyABvVgyn9ryhAqD6
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 27.06.2019, 11:14:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #75
    Մոդերատոր Հարությունյան Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2019
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    241
    Հեղինակության աստիճան
    6156
    ՏՀՏ ուսուցման համակարգերը, որոնք կառուցված են մուլտիմեդիական տեխնոլոգիաների հիման վրա, ներկայումս ուսուցման առավել արդյունավետ միջոցներից են: Հատկապես այս պարագայում է լիարժեքորեն իրականանում դասավանդման մեթոդիկայի հին, բայց ժամանակով ստուգված սկզբունքը. լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Համակարգչային գրաֆիկայի, անիմացիայի, կենդանի տեսապատկերման, ձայնի համակցված օգտագործումը եզակի հնարավորություն է ընձեռում ուսումնասիրվող նյութն ընկալելու առավելագույնս դիտողական տեսքով, ուստի և հասկանալի ու հիշելի: Դա հատկապես կարևոր է այն դեպքում, երբ սովորողը պետք է յուրացնի հուզականորեն չեզոք մեծ ծավալի տեղեկատվություն` նորմատիվային փաստաթղթեր, տեխնոլոգիական փաթեթներ, արտադրական հրահանգներ և այլն: Ուսումնական նյութի մատուցման ժամանակ մեծ նշանակություն ունի իրական օբյեկտների մոդելների ստեղծումը, որի շնորհիվ հնարավոր է ներթափանցել օբյեկտի մանրամասն կառուցվածքի մեջ, ընկալել իրականացող գործընթացների էությունը, բացահայտել ներքին օրինաչափությունները: Ավտոմատացված ուսուցման համակարգերը (ԱՈՒՀ) ունեն ևս մեկ անվիճելի առավելություն: Դրանք ինտերակտիվ են և ուսուցման ամբողջ ընթացքում ապահովում են երկխոսությունը: Դրա շնորհիվ զգալիորեն թեթևանում է ուսուցման գործընթացի ծանրաբեռնվածությունը. պարապմունքների ընթացքում սովորողները զբաղվում են միայն այնպիսի գործունեությամբ, որն ապահովում է ուսումնական անհրաժեշտ նյութի յուրացումը, և ստիպված չեն ժամանակ ծախսել այլ գործընթացների վրա: ԱՈՒՀ-ի օգնությամբ սովորողները կարող են ինքնուրույնաբար կառավարել իրենց ուսումնական գործունեությունը և վերահսկել այն:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #76
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՏՀՏ ուսուցման համակարգերը, որոնք կառուցված են մուլտիմեդիական տեխնոլոգիաների հիման վրա, ներկայումս ուսուցման առավել արդյունավետ միջոցներից են: Հատկապես այս պարագայում է լիարժեքորեն իրականանում դասավանդման մեթոդիկայի հին, բայց ժամանակով ստուգված սկզբունքը. լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Համակարգչային գրաֆիկայի, անիմացիայի, կենդանի տեսապատկերման, ձայնի համակցված օգտագործումը եզակի հնարավորություն է ընձեռում ուսումնասիրվող նյութն ընկալելու առավելագույնս դիտողական տեսքով, ուստի և հասկանալի ու հիշելի: Դա հատկապես կարևոր է այն դեպքում, երբ սովորողը պետք է յուրացնի հուզականորեն չեզոք մեծ ծավալի տեղեկատվություն` նորմատիվային փաստաթղթեր, տեխնոլոգիական փաթեթներ, արտադրական հրահանգներ և այլն: Ուսումնական նյութի մատուցման ժամանակ մեծ նշանակություն ունի իրական օբյեկտների մոդելների ստեղծումը, որի շնորհիվ հնարավոր է ներթափանցել օբյեկտի մանրամասն կառուցվածքի մեջ, ընկալել իրականացող գործընթացների էությունը, բացահայտել ներքին օրինաչափությունները: Ավտոմատացված ուսուցման համակարգերը (ԱՈՒՀ) ունեն ևս մեկ անվիճելի առավելություն: Դրանք ինտերակտիվ են և ուսուցման ամբողջ ընթացքում ապահովում են երկխոսությունը: Դրա շնորհիվ զգալիորեն թեթևանում է ուսուցման գործընթացի ծանրաբեռնվածությունը. պարապմունքների ընթացքում սովորողները զբաղվում են միայն այնպիսի գործունեությամբ, որն ապահովում է ուսումնական անհրաժեշտ նյութի յուրացումը, և ստիպված չեն ժամանակ ծախսել այլ գործընթացների վրա: ԱՈՒՀ-ի օգնությամբ սովորողները կարող են ինքնուրույնաբար կառավարել իրենց ուսումնական գործունեությունը և վերահսկել այն:
    Հարգելի´ Հարութունյան, շնորհակալություն հետքաքրքիր տեղեկություն հաղորդելու համար: Ներկայումս ուսումնական շատ հաստատություններում մշակվում և օգտագործվում են ավտոմատացված ուսումնական համակարգեր ուսումնական շատ առարկաների գծով: Այն հատկապես կիրառելի է բնագիտական և տեխնիկական առարկաների դասավանդման ոլորտում: ԱՈՒՀ-ն ներառում է ուսումնամեթոդական նյութի համալիրը (ցուցադրական, տեսական, գործնական, ստուգողական) և համակարգչային այնպիսի ծրագրեր, որոնք կառավարում են ուսուցման գործընթացը: Մասնագիտացված ծրագրերի համակարգը սովորաբար ենթադրում է ուսումնական գործընթացի համակարգչային հագեցվածության միանգամայն որոշակի խնդիրների լուծում: Ավտոմատացված ուսումնական համակարգերն օգտագործվում են նաև ուսանողների համար նոր հայեցակարգերի և գործընթացների ուսումնասիրման համար: Նյութը ընդգրկում է ցուցադրումներ, հարցեր յուրացման և գնահատման համար, որոնք ապահովում են հետադարձ կապը:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 27.06.2019, 00:35:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #77
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    https://www.alphazero.ru/index.php

    Այս կայքում դուք կարող եք գտնել` մեծ քանակությամբ ուսուցողական նյութեր մաթեմատիկական անալիզից՝ պարզ բացատրությամբ։Մեծ քանակությամբ ուսուցողական նյութեր անալիտիկ (վերլուծական) երկրաչափությունից՝ պարզ բացատրությամբ։Մեծ քանակությամբ ուսուցողական նյութեր բարձրագույն հանրահաշվից՝ պարզ բացատրությամբ։Օնլայն թեստեր, որոնցում ավտոմատացված համակարգը ցույց է տալիս Ձեր կատարած սխալները։Օնլայն թեստերի տարբերակներ՝ iframe տեգի միջոցով այլ կայքերում տեղադրելու համար։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #78
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    ԱՈՒՀ-ի օգնությամբ ուսանողները կարող են ինքնուրույնաբար կառավարել իրենց ուսումնական գործունեությունը և վերահսկել այն:Ավտոմատացված ուսուցողական համակարգերը կարելի է դասակարգել ըստ հետևյալ խմբերի`

    • վերահսկող և ստուգողական համակարգեր,
    • ուսուցանող և մարզողական համակարգեր,
    • տեղեկատվության որոնման համակարգեր,
    • մոդելավորող համակարգեր,
    • միկրոաշխարհներ,
    • իմացական բնույթի ծրագրային միջոցներ,
    • համապիտանի բնույթի միջոցներ,
    • հաղորդակցում ապահովող միջոցներ:


    Նշված համակարգերը դիտարկենք առավել հանգամանալից:
    Ստուգողական համակարգեր: Ուսանողների կողմից ուսումնական նյութի յուրացման մակարդակի գնահատման համար տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը մի շարք առավելություններ ունի: Առաջին հերթին դա կենտրանացված ստուգման կազմակերպման հնարավորություն է, որն ապահովում է բոլոր սովորողների միաժամանակյա ներգրավումը այդ գործընթացում: Համակարգչային ստուգումն իրականանում է առավել օբյեկտիվ, անկախ դասավանդողի սուբյեկտիվ վերաբերմունքից: Ներկայումս ավտոմատացված թեստավորման պրակտկայում կիրառվում են ստուգողական համակարգեր, որոնք կազմված են հետևյալ ենթահա-մակարգերից`


    թեստերի ստեղծում (հարցերի և առաջադրանքների կազմման, հարցման և գնահատման անցկացման ռազմավարության մշակում),

    թեստավորման անցկացում (հարցերի առաջադրում և պատասխանների մշակում),

    ուսանողների գիտելիքների մակարդակի վերաբերյալ մշտադիտարկում ուսումնական դասընթացի ընթացքում կամ առանձին թեմաների ուսումնասիրությունից հետո` թեստավորման ընթացքի և արդյունքների տվյալների վրա արձանագրվող տվյալների անընդհատ նորացող բազայում:

    Օնլայն թեստերի ստեղծման համար կայք`
    https://docs.google.com/forms/d/1jve...CHaLmTsZo/edit
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 27.06.2019, 08:19:

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #79
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մաթեմատիկական կրթությոյնը յուրաքանչյուր անհատի դաստիարակության գործում շատ մեծ է: Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին շատ է խոսվում, մտածելակերպի զարգացում, տրամաբանության ճիշտձևավորում, հայրենասիրության դաստիարակում, ազնվություն և ճշմարտասիրություն, արագ կողմնորոշվելու հնարավորություն: Կարելի է անվերջ թվարկել ... << Անհնար է հզոր պետականություն` առանց հզոր մաթեմատիկայի>>,- ասել է Նապոլեոն Բոնապարտը: Աշխարհը փոխվել է և շարունակաբար ենթարկվում է արագ փոխակերպումների:Մեր հասարակության մեջ արդեն կատարվել են կեթական և արմատական բարեփոխումներ Մեր խորհին համոզմամբ, մաթեմատիկան և ՏՀՏ-ներն իրենց ուրույն տեղն ունենայս գործընթացում:Ահա ինչու ենք այն այդքան կարհորում:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 27.06.2019, 15:00:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #80
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Մեջբերում haykazovna23-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Լիլիթ, խրախուսում եմ Ձեր առաջարկած թեման, այն իսկապես շատ արդիական հարց է: Ես ևս շատ եմ կարևորում ՏՀՏ-ների կիրառումը դասընթացում: Հրապարակում եմ մի փոքրիկ թեստի օրինակ մաթեմատիկայից՝ հավաքված Google Forms ծրագրով։ https://forms.gle/AyABvVgyn9ryhAqD6
    Շնորհակալ եմ Գայանե ջան,ողջունում եմ մուտքդ ֆորում միջավայր, որտեղ կհանդիպես բանիմաց և փորձառու մասնագետների և փորձի փոխանակումը կօգնի մասնագիտական հարցերում։ Շնորհակալություն անկեղծ կարծիքդ հայտնելու համար, համոզված եմ մեր համագործակցության արդյունքում կունենանք բարձր արդյունավետություն։Google Forms լավ հարթակ է ինքնաստուգում կատարելու համար։
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 27.06.2019, 15:01:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 8 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •