+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: ՏՀՏ-ները մաթեմատիկայի դասավանդման ժամանակ

  1. #1
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142

    ՏՀՏ-ները մաթեմատիկայի դասավանդման ժամանակ

    Բացի նրանից, որ ՏՀՏ-ի գործածությունն աշակերտներին աջակցում է տարբեր ուսումնական առարկաներով նախատեսված արդյունքները ձեռք բերելու մեջ, այն նպաստում է նաև հենց ՏՀՏ-ի հետ կապված իրազեկությունների զարգացմանը: Իսկ դա կարևոր է ժամանակակից կյանքում անհրաժեշտ թվայնացված գրագիտություն ձեռք բերելու համար: Կարելի է ասել, որ թվայնացված գրագիտությունը նույնպես, ինչպես քանակական գրագիտությունը, ոչ պակաս կարևոր է, քան ավանդական հասկացությամբ գրագիտությունը: Այսպիսով, տարրական աստիճանում ՏՀՏ գործածելիս ոչ պակաս ուշադրություն պետք է դարձվի այնպիսի իրազեկությունների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպիսիք են համակարգչի մտից ու ելից սարքավորումների գործածությունը (ստեղնաշար, մկնիկ, էկրան), թվայնացված սարքավորումների և էլեկտրոնային ռեսուրսների պարամետրերի վերլուծությունը (օրինակ, հիշողությունը, գույների քանակը, անհրաժեշտ ապարատային ռեսուրսները), թվայնացված սարքավորման աշխատանքային սկզբունքների ու տեղեկատվության պահպանումը, մշակումը և դրա փոխանցման մասին պատկերացումների ստեղծումը (օրինակ, գործառնական համակարգի ու ֆայլի հասկացությունների վերլուծությունը, նաև այն բանի վերլուծումը, որ տեքստային, գրաֆիկական և ձայնային նյութերը թվայնացված սարքավորման մեջ պահպանվում են միևնույն տեսակի միավորի մեջ):

    7-րդ դասարանում երկրաչափություն նոր տեխնոլոգիաների և mindmup ծրագրի կիրառմամբ թեման <<Շրջան, շրջանագիծ>>
    https://drive.mindmup.com/map/1yN26v...IIiatMWCBnYi2F

    47573696_372622556859619_5992209329086791680_n.jpg 47576323_372622613526280_7726390623539822592_n (1).jpg 47576323_372622613526280_7726390623539822592_n (1).jpg 47680889_372622753526266_6220839191396220928_n.jpg
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 06.05.2019, 13:36:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Անահիտ Պետրոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2018
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    139
    Հեղինակության աստիճան
    7049
    Մեջբերում Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի նրանից, որ ՏՀՏ-ի գործածությունն աշակերտներին աջակցում է տարբեր ուսումնական առարկաներով նախատեսված արդյունքները ձեռք բերելու մեջ, այն նպաստում է նաև հենց ՏՀՏ-ի հետ կապված իրազեկությունների զարգացմանը: Իսկ դա կարևոր է ժամանակակից կյանքում անհրաժեշտ թվայնացված գրագիտություն ձեռք բերելու համար: Կարելի է ասել, որ թվայնացված գրագիտությունը նույնպես, ինչպես քանակական գրագիտությունը, ոչ պակաս կարևոր է, քան ավանդական հասկացությամբ գրագիտությունը: Այսպիսով, տարրական աստիճանում ՏՀՏ գործածելիս ոչ պակաս ուշադրություն պետք է դարձվի այնպիսի իրազեկությունների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպիսիք են համակարգչի մտից ու ելից սարքավորումների գործածությունը (ստեղնաշար, մկնիկ, էկրան), թվայնացված սարքավորումների և էլեկտրոնային ռեսուրսների պարամետրերի վերլուծությունը (օրինակ, հիշողությունը, գույների քանակը, անհրաժեշտ ապարատային ռեսուրսները), թվայնացված սարքավորման աշխատանքային սկզբունքների ու տեղեկատվության պահպանումը, մշակումը և դրա փոխանցման մասին պատկերացումների ստեղծումը (օրինակ, գործառնական համակարգի ու ֆայլի հասկացությունների վերլուծությունը, նաև այն բանի վերլուծումը, որ տեքստային, գրաֆիկական և ձայնային նյութերը թվայնացված սարքավորման մեջ պահպանվում են միևնույն տեսակի միավորի մեջ):

    7-րդ դասարանում երկրաչափություն նոր տեխնոլոգիաների և mindmup ծրագրի կիրառմամբ թեման <<Շրջան, շրջանագիծ>>
    https://drive.mindmup.com/map/1yN26v...IIiatMWCBnYi2F

    47573696_372622556859619_5992209329086791680_n.jpg 47576323_372622613526280_7726390623539822592_n (1).jpg 47576323_372622613526280_7726390623539822592_n (1).jpg 47680889_372622753526266_6220839191396220928_n.jpg

    Հարգելի Լիլիթ բավականին հետաքրքիր դաս էր, աշակերտները հետաքրքրությամբ և սիրով մասնակցում եին նոր ծրագրերի կիրառման գործընթացին և հմտորեն օգտվում եին էլեկտրոնային գրատախտակի գործիքներից։
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 06.05.2019, 22:03:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    5-րդ դասարանի հայտորոշիչ թեստ մաթեմատիկա առարկայից <<Գործողություններ բնական թվերով>> թեմայից
    գնահատումը կատարվում է հետևյալ կերպ.
    1-4 առ․ 1 միավոր
    5-7 առ․ 2միավոր

    https://quizizz.com/join/quiz/5cd001...1e12d1a3/start
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 06.05.2019, 16:58:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    SketchUp-ծրագիր եռաչափ մոդելավորման համար

    Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ստեղծել եռաչափ պատկերներ, շինությունների 3D մոդելներ, դրանք տեղադրել GoogleMap-ի վրա:
    Առաջադրանք աշակերտներին` յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացնի որևէ կառույցի եռաչափ մոդելը: Դրա համար անհրաժեշտ է.
    * լուսանկարել տվյալ շինությունը
    * հավաքել անհրաժեշտ տեղեկություն այդ կառույցի մասին
    * SketchUp-ով ստեղծել եռաչափ մոդել
    * անհրաժեշտության դեպքում տեղադրել GoogleMap-ի վրա
    * MovieMaker-ով ստեղծել տեսաֆիլմ

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Microsoft Mathematics 4.0 ծրագիրը տրամադրում է գրաֆիկական հաշվիչ, որը թույլ է տալիս կառուցել երկչափ և եռաչափ գրաֆիկա: Ծրագրի օգնությամբ կարելի է ստանալ հավասարումների և անհավասարումների գրաֆիկներ: Այն քայլ առ քայլ ներկայացնում է հավասարումների լուծման էտապները:

    Ծրագրի օգնությամբ կարող եք լուծել խնդիրներ, հավասարումներ և անհավասարումներ: Այն ունի օգտակար գործիքների խումբ, որոնք կօգնեն աշակերտներին ևուսանողներին ուսումնասիրել մաթեմատիկա, երկրաչափության, ֆիզիկա և այլ ճշգրիտ գիտություններ: Ծրագում առկա են բանաձևեր, որոնց միջոցով կարելի լուծել խնդիրներ երկրաչափությանից, ֆիզիկայից, քիմիայից, հանրահաշվից, եռանկյունաչափությունից:

    Ծրագիրը բավականաչափ հետաքրքիր է` գեղեցիկ և հարմարավետ միջերեսով: Այն թույլ է տալիս լուծել բավականաչափ բարդ հավասարումներ, օրինակ x^4-6x^3+2x^2+20x+8=0, և կարող է կառուցել բավականաչափ բարդ գրաֆիկներ, օրինակ y=root(3)(x^3-x^2-x+1), որոնց կառուցման համար ուսուցիչները և աշակերտները կծախսեին իրենց թանկ ժամանակը:

    Ծրագիրը ունի հետևյալ առավելությունները`

    Հնարավորություն ցուցադրել աշակերտներին տարբեր ֆունկցիաների գրաֆիկներ միաժամանակ: Գրաֆիկները կարելի է մասշտաբավորել: Կարելի է ցանցի միջոցով առանձին հատվածների չափերը փոփոխել:Հնարավորություն է տալիս ցուցադրել գրաֆիկի վրա արմատների քանակը և դրանց դիրքը առանցքի վրա: Trace հրամանի օգտագործումը թույլ է տալիս նույնիսկ մոտավորապես որոշել այդ արժեքները:Թույլ է տալիս պահպանել գրաֆիկը ինչպես մոդելի, այնպես էլ նկարի տեսքով:Թույլ է տալիս ինտեգրացնել գրաֆիկները և արմատների արժեքները փաստաթղթում:Կարելի է ստանալ մակերեսի պատկերը և պտտել այն, որպեսզի դիտվի տարբեր կողմերից:

    Word եւ OneNote-ի համար ստեղծվել է համատեղ հավելված, որը կոչվում է Microsoft Mathematics.FB_IMG_1557257871181.jpg FB_IMG_1557257888718.jpg

    https://youtu.be/VDp2DtQyfik
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 08.05.2019, 00:43:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Ֆունկցիաների գրահֆիկները հեշտությամբ կառուցելու և հետազոտելու համար կարելի ե օգտագործել https://mathnet.am/index.php
    կայք, շատ օգտակար ռեսուրս է ֆունկցիա թեման ուսումնասիրելու ժամանակ նյութն էլ ավելոի ակնառու դարձնելու համար:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 08.05.2019, 09:16:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    8-րդ դասարանում ուսումնասիրելով Պյութագորասի թեորեմը հետաքրքիր է լինում ցուցադրել կայքում տեղադրված նյութը, որը շատ պատկերավոր ներկայացնում է թեորեմի ապացույցը:
    http://esource.armedu.am/app/?subjec...de=13#133,6261
    Գործնական մասը կատարելիս կարելի է օգտվել գծագրի աջ կողմում ներկայացված ցուցումներից: Մանրամասն ումնասիրելով կայքի հնարավորությունները՝ կարելի է դասը դաձնել ավելի արդիական ու գունեղ, չմոռանալով, որ այն պետք է հետապնդի մեր դրած նպատակի իրականացմանը:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 10.05.2019, 15:53:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    Ստորև ներկայացնում եմ ուսանելի և օգտակար կայք http://yotx.ru/#!1/3_h/ubWzv7Wzv7Rgz...GA8Xiwu7@1DwQ=
    Այն հնարավորություն է ընձեռնում գծել ցանկացած քանակով ֆունկցիաների գրաֆիկներ: Յուրաքանչյուր ֆունկցիայի գրաֆիկի համար ընտրել եմ տարբեր գույներ, տարբեր հաստության գծեր: Գրաֆիկը միաժամանակ կառուցվել է նաև սովորական գրատախտակի վրա: Կատարել ենք համեմատություններ, եզրակացություններ, ստուգել ճշգրտությունը, գաղափար կազմել տեղաշարժի մասին:
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 09.05.2019, 23:29:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #9
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    https://hy.khanacademy.org/
    Հայերեն տարբերակում հասանելի է դեռևս միայն մաթեմատիկա առարկային վերբերող ձեռնարկների մի մասը։ Աշակերտները, մուտք գործելով Խան Ակադեմիայի անձնական հաշիվ, կարող են դիտել տեսանյութեր և ստուգել իրենց ստացած գիտելիքները կայքում առկա թեստերի միջոցով։ (Առկա թեստերը դեռևս ամբողջությամբ հայերեն չեն, ուստի թեստն անցնելու համար պետք է մի քիչ անգլերեն իմանալ)։
    Օրինակ՝ ընտրենք որևէ դաս: Ընտրենք «Հանրահաշիվ 2» -> «Ֆունկցիաներ» -> «ֆունկցիաների համադրույթ» -> «Բարդ ֆունկցիայի բացահայտում»: Դիտենք տեսահոլովակը:
    Ստեղծված է նաև բջջային հավելվածներ IOS, Windows և Android ՕՀ (օպերացիոն համակարգով) աշխատող սմարթ հեռախոսների համար։ (առայժմ միայն անգլերեն)
    Աշակերտները կարող են անիմաստ խաղերի փոխարեն այդ ժամանակը տրամադրել Խան ակադեմայի ընձեռած հնարավորություններին։
    Խան ակադեմիայի հայերեն տարբերակի տեսանյութերի մեծամասնությունը տեղադրված են նաև Խան ակադեմիայի Youtube ալիքում:
    Խան ակադեմիայում արդեն կա 60 միլիոնից ավել ակտիվ օգտատեր։

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #10
    Մոդերատոր Լիլիթ Հակոբջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2018
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    13142
    ՕՐԻՆԱԿԵԼԻ Դ Ա Ս Ի Պ Լ Ա Ն

    Ուսուցիչ՝ Լիլիթ Հակոբջանյան
    Առարկան՝ հանրահաշիվ Դասարանը՝ 7 -րդ
    Դասի թեման՝ ‹‹ Միանդամի և բազմանդամի արտադրյալը››
    Դասի նպատակը՝
    1. Գաղափար ունենա միանդամի և բազմանդամի մասին, ճիշտ ներկայացնի բազմանդամը կատարյալ տեսքով:
    2. Ընկալել և ամրապնդել բազմանդամների գումարման և հանման :
    3. Գաղափար ունենա փակագծերի մեջ առնելու և փակագծերից ընդհանուր արտադրիչ դուրս բերելու կանոնները:
    4. Հասկանա ինչ է նշանակում բազմանդամը վերլուծել արտադիրչների:
    Սովորողի ուսումնական ակնկալիքները՝
    Գիտենալ բազմանդամների գումարման և հանման կատարման կարգը:
    Իմանալ փակագծերից ազատվելու կանոնները, միանդամը բազմանդամով
    բազմապատկելու կանոնները:
    Կարողանալ ա )անսխալ կատարել առաջադրանքները,
    բ ) ճանաչել նման անդամները,
    գ) նման անդամների միացում կատարել ,
    դ) բերել կատարյալ տեսքի :
    Դասի կահավորումը՝
    համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ:
    Դասի ընթացքը.
    1. Կազմակերպչական մաս: Բանավոր հարցում
    2. Նոր նյութի հաղորդում
    3. Առաջադրանքների կատարում
    4. Դասի ամփոփում և գնահատում
    5. Տնային աշխատանքի հանձնարարում

    Դասի ընթացքի նկարագրությունը

    Դասի ընթացքն ուղեկցվում է ստորև ներկսյացված քայքի միջոցով:
    https://www.imdproc.am/p/hanrahashiv...c-e509eace9a1b

    1. ԲԱՆԱՎՈՐ ՀԱՐՑՈՒՄ
    Ուսուցիչը կազմակերպչական մասից հետո անցնում է դասի փուլերին:
    Մեծ էկրանի վրա ուսուցիչը ցուցադրում է հարցերը, և այդ հարցերի ճիշտ պատասխանների հիման վրա ուսուցիչը ամրապնդում է անցած նյութը և հնի վրա կառուցում նորը:
    Ցուցադրված հարցերի պատասխաններից հետո ուսուցիչը ուղղորդում է աշակերտներին, որ ըստ ցանկության գրատախտակի վրա կատարեն հետևյալ առաջադրանքը՝ օգտվելով ստացած գիտելիքներից ( բաշխական օրենքից):
    4 միանդամը բազմապատկել (a +1) բազմանդամով:
    4(a+1)=4a+4
    Այս առաջադրանքի լուծումը խթան է հանդիսանում, որ ուսուցիչը անցնի նոր նյութի հաղորդմանը:

    2. ՆՈՐ ՆՅՈՒԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ

    Նոր նյութը ուսուցիչը հաղորդում է իմ դպրոց կայքի համապատասխան թեմայի տեսական մասով:
    Այստեղից կբխի հետևյալ կանոնը՝
    • Միանդամի և բազմանդամի արտադրյալը հավասար է մի բազմանդամի, որի անդամներն են այդ միանդամի և բազմանդամի յուրաքանչյուր անդամի արտադրյալները:

    Օրինակ` a • ( a – b ) = a • a – a • b = a2 – ab
    a • ( a + b ) = a • a + a • b = a2 + ab

    a – ն կոչվում է ընդհանուր արտադրիչ:

    Օրինակ ` Ընդհանուր արտադրիչը դուրս բերել փակագծերից.

    ա) 3a + 3b =
    բ) 2ab – 6a =
    գ) 9x4 – 12x2y4 =

    Ուսուցիչը ևս մեկ անգամ անդրադառնում է հակադիր բազմանդամներին , աշակերտներից լսելով հակադիր բազմանդամների օրինակներ:
    3. ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
    Դասարանը բաժանում ենք զույգերի և կատարում իմ դպրոց կայքի առաջադրանքներից , յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար տրվում է ժամանակ և հավաքած միավորներով կստարվում է գնահատում:

    4. ԴԱՍԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

    Անդրադարձ կատարել : Գնահատել դասին մասնակցող աշակերտներին՝ հիմնավորելով նշանակած գնահատականը:

    5. ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ
    Սովորել 2.5 «Միանդամի և բազմանդամի արտադրյալը » դասը,

    Կատարել դասագրքում առաջադրված 107, 108, 118 վարժություներից :
    Վերջին խմբագրող՝ Լիլիթ Հակոբջանյան: 12.05.2019, 18:59:

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 10-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •