+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Շարադրություն գրելու մեթոդները

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0

    Շարադրություն գրելու մեթոդները

    Առաջարկում եմ իմ մեթոդները, դուք էլ առաջարկեք ձեր մեթոդները։ Սովորենք իրարից:
    1․Եթե հանձնարարել եմ ազատ թեմայով գրել շարադրություն, ապա դասարանում միացնում եմ երաժշտություն /ցանկալի է դասական/ և աշակերտներին հանձնարարում, որ գրեն այն, ինչ լսում են։
    2․Եթե կոնկրետ վերնագիր եմ առաջարկել, ապա հանձնարարում եմ աշակերտներին, որ գրիչը չպոկեն տետրից, այսինք՝ գրեն այն, ինչ այդ պահին կգա մտքներին, հետո կխմբագրեն։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (30.05.2019)

  3. #2
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    25502
    Սահմանից եկող կրակոցների արձագանքների տակ այդ օրը մտա 10-րդ դասարան: Տեսա աշակերտների քարացած դեմքերը, առաջարկեցի գրել 10-րոպեանոց շարադրություն, թե ինչ ապրումների մեջ են և ինչ են զգում: Նայում եմ իմ առջև նստած աշակերտուհու ձեռքի արագ շարժումներին...Ուսուցման այս մեթոդի համաձայն` եթե գրելու բան չունեն անգամ, փակագծերում պետք է գրել` չգիտեմ:

    «Սևագրություն է, չհասցրի մաքրագրել»,-ինձ հանձնելով` ասաց նա: Մի պահ նայեցի շարադրանքին, փակագծերում դրված բառ չգտա, բայց կարծես իր սերնդակիցների կոչն էր թերթին հանձնած:

    «Ցանկանում եմ գոռալ, դիմել աշխարհի բոլոր մարդկանց` մի՛ փակեք ձեր աչքերը ուրիշի ցավի վրա, անտարբեր մի՛ եղեք անմեղ կյանքերի կորստյան հանդեպ: Գուցե կգտնվեն մարդիկ, որ կդատապարտե՞ն ինձ, որ մեղադրանքի խոսք եմ ուղղում անտարբեր դարձած աշխարհին: Իսկ դուք գիտե՞ք ես ինչպես եմ ապրում: Ամեն օր տագնապած սպասում եմ վատ լուրերի: Եվ շատ անգամ գույժը մեզ սպասեցնել չի տալիս: Ավելի հաճախակի են դարձել փոքրիկ երկրիս` սահմանից մեզ հասնող կրակոցները: Ամենաահավորն այն է, որ դրանք մեզ համար սովորական են դարձել, և մենք շատ ժամանակ դրանց չլսելուց ենք տագնապում և ապրում մեծածավալ հարձակումի սպասումով: Ամեն մի կրակոց լսելով` միտքս բթանում է, հոգիս` տակնուվրա լինում: Բայց իմ մտահոգությունը միայն մեր փոքրիկ Արցախում ապրողներիս մասին չէ: Ամբողջ աշխարհը բախվել է մահվանը, ամեն տեղ ահաբեկություն, պատերազմ, անմեղ զոհեր....Նույնիսկ սովորական լրահոսն է միայն տխուր լուրեր հաղորդում: Մեր կապույտ մոլորակը էլ չի կարող տանել չարիքի այս բեռը, ու մարդիկ ծանրացնու~մ, ծանրացնու~մ են մոլորակի սիրտը»:

    Մտորումների մեջ էի, թե այս փոքրամարմին, հասուն մտքերով աղջնակին որտեղի՞ց եկավ նաև իմ հոգին ծանրացնող այս խոսքը: Միտքը անսովոր էր, բայց զորեղ ու թախծալի... Այս տողերը ինձ մտովի տանում են դեպի հեռուները....Ուզում եմ աշակերտներիս խոսքերում ամեն անգամ բանաձևել բառը, արտահայտությունը, նրանց հուզական վիճակը, ցանկանում եմ ասել այն գերբնական զգացողությունն արտահայտող միտքը, որ կարող է նրանց հուսադրել, բայց կարծես չեմ գտնում, ու ես էլ հոգուս մեջ ծանրացած կուտակում եմ այն մեծ ցավը, որ աշխարհինն է ու մեր բոլորինը:

    Ն. Պողոսյան
    Հատվածը իմ «Մանկավարժի օրագիր» գրքից:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (30.05.2019), Արեւ (30.05.2019)

  5. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    3․Որևէ նկար եմ տանում դասարան, հիմնականում բնության տեսարան և հանձնարարում եմ, որ նկարագրեն տեսարանը։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (01.06.2019)

  7. #4
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    25502
    Հարմար եմ գտնում մի հատված տեղադրել իմ «Մանկավարժի օրագիր» գրքում տեղ գտած շարադրությունից: Ապրիլյան պատերազմի ականատես մեր աշակերտների մոտ այլևս կարիք չկար խոսելու կամ ինչ-որ ֆիլմ, պատմություն ցուցադրելու, երբ արդեն հայրենիքի սերն ու այդ սուրբ հողը կորցնելու սարսափը նրանց հոգում էր: Այդ աշակերտների մոտ, կարելի է ասել, մոռացա ինչ-որ մեթոդների մասին, որոնց գործածությամբ հայրենասիրություն կսերմանեի նրանց մոտ: Առանց իմ միջամտության հայրենիքը սրբացվեց, զինվորն անմահացավ, քաղցրացավ այն հողը, որի մասին մինչ այդ գրքերից էին կարդում կամ ուրիշներից լսում:

    Պատերազմ տեսած հայուհու աչքերով...

    «Ապրիլյան այդ գիշերը խաղաղասեր իմ ազգի գլխին դարձյալ արյունոտ ամպրոպի պես պայթեց պատերազմը: Չէի մտածում երբևէ, որ կարող էի պատերազմ տեսնել, որ քաղաքս կարող էր փոթորկվել պատերազմի ալիքներից: Իմ երկրի ամեն մի ճիչը վրեժի ծարավ, ցասում ու կանչ դարձավ, ամեն մի առավոտը դարձավ պատարագ: Սիրտս զարկում էր ավելի բարձր ու հստակ, ցանկանում էի գնալ պատերազմի դաշտ, զենք վերցնել ու կանգնել եղբայրներիս կողքին, բայց այդ օրերին կարող էի միայն աղոթել: Աղոթում էի Աստծուն, որ պահապան լինի մեր զինվորներին, բայց հասկանում էի, որ պատերազմը չէր կարող լինել առանց կորուստների, և, նայելով երկնքին, խոսքեր էի մտմտում. «Քո կերտած աշխարհն է վտանգված, Տե՛ր, ճանաչի՛ր չարերին աշխարհում, իմ ազգը վառում է փարոսներ, իսկ չարը լույսերն է քո մարում»:
    Այդ գեղեցիկ առավոտը միանգամից մթնշաղվեց: Նորից տնքաց այրված ու անմեղ արյունով ողողված հողս ու ծնեց հերոսներ: Իմ սահմանամերձ քաղաքը կարծես դարձել էր խրամատ, որի մեջ հավաքված բոլոր սահմանապահ զինվորները ամեն կերպ փորձում էին պաշտպանել իրենց հողը, չէին ուզում լքել այն: Ես լսում էի արկերի պայթյունը: Եվ ամեն մի պայթյունի հետ տեսնում էի, թե ինչպես էին ավերակների վերածվում ու ամայանում քաղաքիս փողոցներն ու տները: Անձրևում էր սիրտս, կարծես հոգումս ամպեր էին կիտվել ու ամեն մի սրտիս զարկի հետ կաթիլ առ կաթիլ իջնում էին անձրևները սրտիս, ու խոնավացել էր սիրտս ամեն մի արցունքի ճչից, ամեն մի լռած խոսքից, ու ցավում էր սիրտս: Ես ցանկանում էի զենք վերցնել ու կանգնել զինվորի կողքին: Ցանկանում էի իմ մի կրակոցով լռեցնել պայթող ականների ձայնը...

    Այսօր էլ ես տառապում եմ հայրենիքիս տառապանքով, ուրախանում ու հպարտանում նրա զավակների սխրանքներով: Ապրելով սահմանին այսքան մոտ բնակավայրում` ես միշտ նրա հետ եմ, մեզ հարազատ դարձած զինվորի կողքին և ապրում եմ նահատակների հիշողությամբ: Ես ամեն օր զրուցում եմ նրանց հետ և երբեմն ցավ, հոգու դատարկություն եմ զգում: Փնտրում եմ բառեր, որոնք հնարավորինս լավ կարտահայտեն այն, ինչ զգում եմ հիմա, բայց գոյություն չունեն նման բառեր, դրանք լոկ տառերի կույտ են և ի զորու չեն փոխանցելու կարոտով պարուրված իմ հպարտությունը, որ փորձում եմ ուղղել զինվորին»: Լադա Արզումանյան

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (02.06.2019), Արեւ (02.06.2019)

  9. #5
    Մոդերատոր Նատաշա Պողոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2019
    Հասցե
    Արցախ, քաղաք Մարտակերտ
    Գրառումներ
    1,060
    Հեղինակության աստիճան
    25502
    Հատված իմ աշակերտուհու շարադրությունից:

    «Ես հայուհի եմ, պարտավոր եմ պաշտպան կանգնել մեր հող ու ջրին, իմ տանը, իմ ազգանվան «-յան» վերջավորությանը: Դեմ եմ արտագաղթին, երբ ճակատագրի հույսին են թողնում այս մի բուռ հայրենիքը: Բայց այստեղ ամեն անգամ կրակոցներ լսելիս գլուխներս կորցնում ենք, յուրաքանչյուրիս համար էլ թանկ է իր կյանքը, բայց պիտի իմանանաք, որ հայկական խաչով կնքված հայկական արյունը հայ հողի վրա պիտի սերունդ տա, պաշտպանի սահմանը, շենացնի ու պահպանի նրա մշակույթն ու պատմությունը:

    Վախը սրտումս ամեն օր փակում եմ աչքերս ու աղոթում վաղվա համար, աղոթում եմ սահմանը պահողների կյանքի համար: Դժվար է, որովհետև գիտակցում եմ, որ միգուցե վաղը պետք է զենք վերցնենք ու երկիրը պահենք, ուսուցիչներիս ու ծնողներիս հետ կանգնենք զինվորական շարքում, և դա պարտք չպետք է կոչել, այլ` կամք: Սև է պատերազմը, որ բազում կորուստներ ունեցողների ու որբացած մանուկների հիշողությունն է, մայրական տառապանք: Մեկ րոպե լռությունն այնքա~ն խոսուն է դարձել…Չկա այս աշխարհում ավելի բարձր սրբութուն, քան անմահ հերոսների ոգիների մենությունը: Նրանք կերտեցին փառավոր Արցախս, իմ այսօրը, իմ ներկան…

    Իսկ ես ի՞նչ եմ անում սերնդի վաղվա օրվա համար… Ոչի'նչ, ոչ մի բան չեմ անում կարծես: Ապրում եմ աշխարհի տարբեր երկրների մարդկանց նման, բայց բոլորի մոտ չկա իմ մեկ օրվա ապրած սարսափը: Ես չեմ սնվում այդ սարսափով, ես չեմ վախենում այն ամենից, ինչ միմիայն իմ երկրում է ակնկալվում: Ես չեմ փախչում շատերի նման, ես ապրում եմ իմ աղքատիկ քաղաքում, հայոց հողի վրա, իմ տանը` իմ զինվորի թիկունքում, և թող նա իմանա, որ ինքն էլ պաշտպան ունի, աջակցող: Ես ամեն անգամ ապրում եմ իմ մեկ օրով, երբ կողքիս անմահ հերոսների ոգիների մենությունն է աղաղակում: Եվ ինչքա~ն լավ է, որ այս մի գիշերն էլ անցավ, նորից ուրախ եմ, որ առավոտը բարի էր ու շատ խաղաղ, և այդ օրը ես չտեսա այն սև գույնը և չզգացի այն տհաճ հոտը պատերազմի:

    Ես ատում եմ պատերազմը: Ես ատում եմ այդ խոսքը, երբ շուրջբոլորս երգի պես կրկնում են. «Պատերազմ հաստատ կլինի»: Ես ատում եմ այն անհանգիստ վախը, որից ծնվում են ամենաահավոր պատկերացումները»: Անգելինա Անդրյան

    Ն. Պողոսյան «Մանկավարժի օրագիր»

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (02.06.2019), Արեւ (02.06.2019)

  11. #6
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2018
    Գրառումներ
    236
    Հեղինակության աստիճան
    1055
    Դիտել տեսանյութ ճանապարհորդության մասին , ընտրել մի վայր և նկարագրել` նշելով թե ինչու զբոսաշրջիկը պետք է այցելի հենց այդ երկիրը:
    https://www.youtube.com/watch?v=QC1ibd5gImY

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արեւ (02.06.2019)

  13. #7
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Գրատախտակին գրում եմ դարձվածներ, այնպիսիք, որոնց արտահայտած իմաստները իրար հետ կապ չունենան։ Հանձնարարում եմ գրել շարադրություն՝ օգտագործելով այդ դարձվածները։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (03.06.2019)

  15. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Որևէ գեղարվեստական գիրք եմ հանձնարարում կարդալ։ Դասի ժամանակ որոշակի ժամանակ եմ հատկացնում, սահմանապակ նախադասությունների քանակով հանձնարարում եմ գրել այդ ստեղծագործության մասին։ Այս մեթոդը օգնում է մտքերը ներկայացնել հակիրճ։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (08.06.2019)

  17. #9
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    30.05.2019
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Ցածր դասարաններում կիրառելու համար շատ լավ է մեթոդ է «ձնագնիկ» մեթոդը․ աշակերտները մեկը մյուսի լրացնելով՝ պատմություն են ստանում։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hripsime Margaryan (08.06.2019)

  19. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2018
    Գրառումներ
    236
    Հեղինակության աստիճան
    1055
    Ցուցադրել համր ֆիլմ և հանձնարարել պատմություն գրել այդ ֆիլմի մասին:
    Օրինակ` առաջարկում եմ դիտել “Magic” (կախարդություն, մոգություն) ֆիլմը եղբոր և քրոջ մասին, ովքեր բախվում են կյանքի իրական խնդիրներին` աղքատությանը, սովին, սակայն եղբայրը իր կատարած կախարդությունով կարողանում է ապահով ու լավ ապագայի հույս տալ քրոջը:
    https://www.youtube.com/watch?v=vLOMdSt5qCk

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արեւ (09.06.2019)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •